ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղակերպի հեշտ սիրահարվող նշանները
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 1883 | 20:00 Ավելացրեց: Moder-003

12 - Կույս

Կույսերը այս ցանկում համար առաջին միասերն են: Հաճախ նրանք իրենց ողջ կյանքն անց են կացնում այն մարդու հետ, որին վաղ պատանեկության տարիներին են հանդիպել: Բայց չի կարելի ասել, որ նրանք իրենց կողակցին 30 տարվա ամուսնական կյանքից հետո նույնիսկ մտովի չեն դավաճանում: Դավաճանել Կույսերը կարող են, բայց լրիվ մաքուր խղճով: Սերը՝ սեր, սեքսը՝ պարզապես բազմազանություն. այսպես են նրանք կարծում:

11 - Այծեղջյուր

Պատանեկությունից Այծեղջյուրները մտքում ստեղծում են իրենց իդեալին և յուրաքանչյուր պոտենցիալ զուգընկերոջ համեմատում են այդ իդեալի հետ: Եթե իդեալը գտնված է, ապա Այծեղջյուրը պատրաստ է հանգստանալ, նվիրվել ընտանեկան օջախին և այդ մարդու հետ անցկացնել իր ողջ կյանքը: Ամենահետաքրքիրն այն է, որ Այծեղջյուրը շատ համառ է իր փնտրտուքների մեջ և վաղ թե ուշ գտնում է իր պատկերացրած իդեալական մարդուն: 

10 - Կարիճ

Անսպասելի է, բայց փաստ: Շատերը սխալմամբ կարծում են, որ Կարիճները բազմասեր են: Դա ճիշտ չէ: Կարիճները սիրահարվում են հազվադեպ, բայց անվրեպ: Երկու-երեք բուռն սիրավեպից հետո նրանք գտնում են իրենց միակին ու մինչև կյանքի վերջ հավատարիմ մնում նրան: Միաժամանակ Կարիճները չեն մոռանում ժամանակ առ ժամանակ ստուգել իրենց կրքի օբյեկտի հավատարմությունը:

9 - Խոյ

Մարդիկ կարող են ասել, որ Խոյին օտար է սիրո զգացումը: Բայց դա այդպես չէ: Ինչպես հայտնի է, Խոյերն անկոտրում են, համառ, ուժեղ ու հպարտ: Նրանց կարող է խոցել միայն մի բան՝ սիրահարվածությունը: Այդ իսկ պատճառով նրանք սիրուց կրակի պես վախենում են և մարդուն հանդիպելիս մտածում այդ հարաբերությունների առավելությունների ու թերությունների մասին: Եթե «պլյուսները» «մինուսներից» շատ են, Խոյերը գլխովին նետվում են այդ հարաբերությունների մեջ: Եվ հաճախ այդ սիրավեպն էլ ուղեկցում է նրանց ողջ կյանքում: 

8 - Խեցգետին

Խեցգետինները հանգիստ, նստակյաց կենսակերպի կողմնակից են, այդ իսկ պատճառով մի կողմից սերը նրանց վախեցնում է: Նրանք մտածում են, որ զգացմունքները կարող են անհանգստություն մտցնել նրանց հարմարավետ աշխարհ: Մյուս կողմից էլ՝ բնությունն այնպես է տնօրինել, որ Խեցգետինները մանկուց երազում են ընտանիքի և երեխաների մասին, այդ իսկ պատճառով հանդիպած ամեն մարդու մեջ իրենց երեխաների ծնողին են տեսնում ու սիրահարվում նրան: Իսկ կյանքում, ինչպես գիտեք, կարող են բավականին շատ մարդիկ հանդիպել: Ահա և Խեցգետինները ողջ կյանքը տանջվում են իրենց սիրառատությունից: 

7 - Ցուլ

Ցուլին կարելի է հեշտ սիրահարվող անձնավորություն համարել, բայց մի առանձնահատկությամբ՝ նա իր համար է սիրահարվում, և հաճախ սիրո օբյեկտը ոչինչ չգիտի մեր հերոսի զգացմունքների մասին: Ցուլը սիրահարվում է էյֆորիայի ու հաճելի հույզերի համար: Նրա համար այնքան էլ կարևոր չեն այդ բոլոր հարաբերությունները, ժամադրությունները, համատեղ կենցաղը: Ցուլը ազատ ստեղծագործող է և ամուսնական խաղեր նրան պետք չեն:

6 - Ջրհոս

Ջրհոսն ապրում է ծայրահեղություններով: Նա կարող է մի քանի տարի շարունակ սիրահարվել առաջին պատահածին, կարող է և տարիներով իրեն զոհ փնտրել՝ վախենալով, որ հնարավոր է այդ հարաբերություններից լավ բան չստացվի: Ընդ որում՝ ճշգրտենք, որ խոսքը նույն Ջրհոսի մասին է, պարզապես նրա մոտ պարբերաբար «տատանումներ են լինում»: Իսկ թե երբ կլինի հաջորդ տատանումը, ոչ ոք չգիտե: Նույնիսկ հենց ինքը՝ Ջրհոսը:

5 - Ձկներ 

Ձկները չեն կարող ապրել առանց սիրո: Առանց այդ զգացմունքի նրանք իրենց ափ նետված ձկան պես են զգում: Ձկների համար կարևոր չէ, թե ով է իրենց սիրո օբյեկտը, կարևորն այն է, որ այդպիսի մեկը լինի: Իսկ եթե սիրո օբյեկտը բացակայում է, նա կարող է պարզապես սեփական ֆանտազիաների վրա սիրահարվել: Հարաբերություններին Ձկներն ամբողջությամբ են տրվում: Այդ հարաբերություններում ամեն ինչ է լինում՝ և՛ խենթ սեր, և՛ հիստերիաներ, և՛ ուրիշ շատ այլ բաներ:

4 - Առյուծ 

Առյուծին սիրահարվում են բոլորը, և նրանք ավելի հաճախ թույլ են տալիս սիրել իրենց, քան թե իրենք սիրահարվել ու սիրել: Առյուծներն, իհարկե, նույնպես սիրահարվում են, ընդ որում՝ բավական հաճախ, բայց այդ զգացմունքը կարող է նրանց մոտ տևել օր, շաբաթ, ամիս, իսկ հետո՝ հետաքրքրության կորուստ: Բայց ինչպես հասկացաք, Առյուծները չեն վշտանում, քանի որ մինչ նրանք հարաբերությունների մեջ էին, նրանց սրտի համար արդեն հերթեր են գոյացել: Պետք է միայն նոր զոհ ընտրել:

3 - Կշեռք

Կշեռքները բացում են ամենահեշտ սիրահարվողների եռյակը, և դա լրիվ արդարացված է: Կշեռքները իրենք էլ չգիտեն՝ ինչ են ուզում: Հենց ինչ-որ մեկը փոխադարձ սիրով է պատասխանում Կշեռքին, նա անմիջապես կորցնում է հետաքրքրությունը: Նոր զոհին անցնելուց հետո նա կրկին սառչում է, երբ հասնում է փոխադարձ զգացմունքի: Եվ այսպես անվերջ:

2 - Երկվորյակ

Երկվորյակները սիրահարվում են կայծակնային ու «հավերժ»: Մոտավորապես՝ ամիսը մեկ: Ամենահետաքրքիրն այն է, որ նրանք անկեղծորեն հավատացած են, որ դա հենց այն մարդն է, որին իրենք ողջ կյանքում փնտրել են: Պարզապես Երկվորյակի էությունը իր նախասիրությունների պես լույսի արագությամբ փոխվում է: Այդ իսկ պատճառով նրանք վաղն արդեն կարող են սիրահարվել լրիվ այլ մարդու և որքան հասկացաք՝ «հավերժ»:

1 - Աղեղնավոր

Առաջին տեղը վստահաբար կարելի է հանձնել Աղեղնավորներին, քանի որ նրանք չեն ապրում, եթե չեն սիրում: Առանց սիրո կյանքը նրանց անհետաքրքիր ու ձանձրալի է թվում: Իսկ սիրահարվում են նրանք թվում է, թե հավերժ ու գլխակորույս: Բայց երբ հորմոնների ազդեցությունը թուլանում է, Աղեղնավորները սկսում են նոր զոհ փնտրել: Զարմանալի է, որ նման սիրառատության պայմաններում նրանք նույնիսկ ամուսնանալու որոշում են կայացնում:

Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 1883 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: աստղակերպ | Վարկանիշ: 1.0/1