Աստղակերպի ամենաշփվող նշանները
| |
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 3372 | 15:00 | |
Շփումների ու հաղորդակցվելու հանդեպ մեծ սեր ունեն Երվորյակները, Աղեղնավորներն ու Ցուլերը: Այս դեպքում նրանք երեքն էլ սիրում են զրուցել, քննարկել, անկեղծանալ, պատմել, ծանոթանալ և այդպես շարունակ: Այս երեք նշաններն էլ հեշտությամբ են ընդհանուր լեզու գտնում նոր ծանոթների հետ, նրանց համար հեշտ է նոր աշխատանքի անցնելը, քանի որ հաճախ հրաշալի զրուցակիցներ ու նույնիսկ հռետորներ են: Ճիշտ է, քիչ չեն դեպքերը, երբ նրանց փիլիսոփայությունը սկսում է ձանձրացնել: Այդ դեպքում լռել չարժե, պետք է նրբանկատ ակնարկել, որ բավական է, հակառակ դեպքում զրուցակիցը կարող է և ննջել: Մի խոսքով, եթե ուզում եք ինչ-որ մեկին լսել կամ ուրախ ժամանակ անցկացնել, զանգեք այս երեք նշաններից որևէ մեկին: |
|