Աստղակերպի ամենակարդացած և ընթերցասեր նշանները
| |
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 2651 | 20:00 | |
Աստղագետները համոզված են, որ մեր ծննդյան պահին երկնքում երևացող մոլորակներն ու աստղերը շատ բաներով որոշում են ոչ միայն մեր ճակատագիրն ու բնավորությունը, այլև ունակությունները, այդ թվում՝ ինտելեկտուալ ունակությունները: Դա չի նշանակում, որ աստղակերպի ինչ-որ նշաններ ավելի խելացի ու ավելի լավն են, քան մյուսները, պարզապես մենք բոլորս տարբեր ենք. ոմանք առանձնանում են տեղեկատվությունը վերլուծելու և ճիշտ լուծումներ գտնելու ունակությամբ, իսկ ոմանք էլ ավելի լավ են հասկանում մարդկանց զացմունքները: Ներկայացնում ենք աստղակերպի ամենաընթերցասեր նշաններին ու նրանց գրական նախասիրությունները: Ջրհոս Ջրհոսներն ընտանեկան գրադարանում ունեցած գրքերի քանակով ռեկորդակիր են, և համոզված եղեք, որ նրանք դրանց մեծ մասն արդեն կարդացել են: Այս մարդիկ կարող են կարդալ որտեղ ասես և ինչ ասես՝ հանգստանալիս, հասարակական տրանսպորտում, ճաշի ժամին և նույնիսկ զբոսնելիս, ոտքի վրա: Նրանց հատկապես գրավում է գիտական ֆանտաստիկան, ինչպես նաև անցյալի ու ներկայի նշանակալի բացահայտումներին նվիրված գրականությունը: Եվ իհարկե, նրանք հին ու բարի դասական գրականությունից էլ չեն հրաժարվի: Չէ՞ որ գրքերը Ջրհոսների համար առաջին հերթին նոր գաղափարների և այս աշխարհի մասին նոր գիտելիքների աղբյուր են: Այս խելացի մարդիկ կարողանում են ոչ ստանդարտ մտածել, իրենց էմոցիոնալ ինտելեկտն էլ հմտորեն օգտագործում են ուրիշներին ղեկավարելու համար: Բայց հաջողությամբ լուծելով բարդ խնդիրները՝ նրանք հաճախ մոռանում են հասարակ բաների մասին: Այնպես որ՝ նրանց ընկեր ու օգնական է անհրաժեշտ, որը այս մտածողներին ժամանակ առ ժամանակ երկնքից ներքև կիջեցնի: Ջրհոս գրողները՝ Իվան Կռիլով, Անտոն Չեխով, Բորիս Պաստերնակ, Ժյուր Վերն, Չարլզ Դիկենս, Սոմերսեթ Մոեմ, Ջեյմս Ջոյս, Վիրջինիա Վուլֆ, Լյուիս Կերոլ: Աղեղնավոր Ինքնավստահ ու նպատակասլաց Աղեղնավորները մյուս նշաններից ավելի հաճախ են կարևոր բացահայտումներ անում և առաջընթացի «շարժիչ ուժ» դառնում: Նրանք ուշադիր են մանրուքներին և հաճույքով ուրիշների հետ էլ կիսվում են այն բնագավառի մասին իրենց հանրագիտարանային գիտելիքներով, որով լրջորեն տարված են: Ընդ որում՝ նրանք կարող են տարված լինել ինչով ասես՝ սկսած խոհարարությունից ու ճամփորդություններից մինչև լուրջ գիտական հետազոտություններ: Հենց նրանց համար են նախատեսված «Պատմության լավագույն 100 գրքերը» անվանումով հրապարակումները: Բացի այդ, այս նշանի ներկայացուցիչները հեշտությամբ սիրահարվում են գրական հերոսներին և նույնիսկ փորձում են իրականության մեջ գտնել նրանց նմանին, քանի որ հավատում են, որ եթե կարելի է հորինել, ուրեմն կյանքի կոչելն էլ մեծ դժվարություն չի ներկայացնի: Աղեղնավոր գրողները՝ Ալեքսանդր Բլոկ, Ալեքսանդր Սոլժենիցին, Ջոնաթան Սվիֆթ, Մարկ Տվեն, Ջեյն Օսթին, Գուստավ Ֆլոբեր: Այծեղջյուր Համբերատար և հնարամիտ Այծեղջյուրներն անընդհատ իրենց ինտելեկտուալ մակարդակը բարձրացնելու գործով են զբաղված: Ի տարբերություն բնությունից օժտված, բայց ծույլ Ջրհոսների և Երկվորյակների, նրանք սովոր են գիտելիքներ ձեռք բերել համառ աշխատանքի շնորհիվ, ուստի շատ ավելի հաճախ են նշանակալի արդյունքների հասնում: Այծեղջյուր գրողները՝ Ալեքսանդր Գրիբոյեդով, Օսիպ Մանդելշտամ, Ջերոմ Սելինջեր, Այզեկ Այզիմով, Ջեկ Լոնդոն: Երկվորյակ Նոր գիտելիքների ու կարողությունների հանդեպ Երկվորյակների ձգտումն անսահման է: Նրանք ունակ են տիեզերական արագությամբ յուրացնել ամենատարբեր բնույթի տեղեկատվությունը, բայց բացարձակ անընդունակ են կանգ առնել և ստացված գիտելիքներն ի մի բերել: Այդ իսկ պատճառով նրանց ուղեղում նույնպիսի անկարգապահություն ու խառնաշփոթ է, ինչպես սենյակում ու կյանքում: Փոխարենը ինչե՜ր ասես, որ այնտեղ չկան: Նրանց կարող է դուր գալ և՛ դետեկտիվը, և՛ թրիլերը, և՛ արկածային վեպը, և՛ ինտելեկտուալ արձակից ինչ-որ բան: Կարևորն այն է, որ կարդալը ձանձրալի չլինի. խճճված սյուժեն, անսպասելի վերջաբանը, անսովոր կերպարները և ինքնատիպ հեղինակային ոճը նրանց օդի պես անհրաժեշտ են: Երկվորյակ գրողները՝ Ալեքսանդր Պուշկին, Միխայիլ Շոլոխով, Ռոբերտ Ռոժդեստվենսկի, Արթուր Կոնան Դոյլ, Ֆրանսուազա Սագան: Ցուլ Ցուլերը փորձում են ոչ միայն կարդալ գրքերը, այլև ստացված գիտելիքները կիրառել գործնականում: Նրանք սովոր չեն համընդհանուրի ուշադրությունը հրավիրել իրենց ունակությունների և հաջողությունների վրա, այդ իսկ պատճառով հաճախ միամիտ ու ծույլ են թվում: Բայց երբ նրանց ավելի լավ ճանաչեք, կպարզվի, որ այդ կարծիքը խաբկանք է: Ցուլերը կարդում են մտածելով և առանց շտապելու՝ նախընտրելով կիրառական գրականությունը, օրինակ՝ խոհանոցի, կարուձևի, ինտերիերի դիզայնի և բիզնեսի զարգացման մասին հրատարակությունները: Եթե նրանք իրենց ձեռքը գեղարվեստական գրականություն են վերցրել, անպայման մի օգուտ կքաղեն նրանից: Նրանց համար կարևոր է, որպեսզի գիրքը գրապահարանում լավ նայվի և այն կարդալը հարմարավետ լինի, այնպես որ՝ հաճախ են ուշադրություն դարձնում գրքի թղթի որակին, տառատեսակին և շապիկի դիզայնին: Ցուլ գրողները՝ Միխայիլ Բուլգակով, Վիկտոր Աստաֆյեվ, Ուիլյամ Շեքսպիր, Օնորե դե Բալզակ, Ջերոմ Կ. Ջերոմ: Կույս Ցուլերի նման Կույսերն էլ նախևառաջ գործնական ինտելեկտ ունեն: Երիտասարդության տարիներին սովորաբար շատ-շատ են կարդում, բայց միայն այն գրքերը, որոնք վառ հույզեր են առաջացրել և հիշողության մեջ դեռ երկար կմնան: Նկատի առնենք, որ նրանք հրաշալի հիշողություն ունեն: Կույսերն ունակ են արագ սովորել նոր գործը և հեշտությամբ են գտնում աշխատանքի համար անհրաժեշտ գրականությունը: Այս նշանի ներկայացուցիչները համառորեն շարժվում են դեպի նպատակը, բայց ի տարբերություն Աղեղնավորների և Այծեղջյուրների, չեն մոռանում նաև հանգստի մասին: Նրանք հաճույք են ստանում ֆանտաստիկայի ժանրից և հետաքրքիր հոգեբանական կերպարներով ստեղծագործություններից: Ի դեպ՝ նույնիսկ եթե գիրքը Կույսին այնքան էլ դուր չգա, նա մինչև վերջ կկարդա այն՝ նշելով հեղինակի և հրատարակողների արած ամեն սխալն ու թերացումը: Կույս գրողները՝ Լև Տոլստոյ, Յ. Գյոթե, Թեոդոր Դրայզեր, Ագաթա Քրիստի, Օ Հենրի, Գերբերտ Ուելս, Մերի Շելլի, Պաուլո Կոելյո, Ստանիսլավ Լեմ: Առյուծ Առյուծները մոտիվացնող գրքերի մեծ սիրահարներ են: Նրանք հավատում են, որ շատ բանի են ունակ և համոզված են, որ բազմաֆունկցիոնալությունը իրենց տարերքն է: Վերջինն այնքան էլ ճշմարիտ չէ, բայց դուք հաստատ չեք կարող նրանց դրանում համոզել: Այս մարդկանց գրասեղանին ամենայն հավանականությամբ հանելուկներով ու գաղտնիքներով լի մի քանի գիրք կա, որոնք նրանք միաժամանակ են կարդում՝ ոգեշնչող նոն-ֆիքշն կամ բիզնես գրականություն՝ առավոտյան, էրոտիկ վեպ կամ իմիջային գիդ՝ երեկոյան, հաջողակ մարդկանց կենսագրությունը՝ գիշերվա ցանկացած ժամի, երբ տրամադրություն է լինում: Այս նշանի ներկայացուցիչները սովորաբար տեղյակ են նորաձևության վերջին ճիչերից և երբեք բաց չեն թողնում այդ շարքի ամենագեղեցիկ ու թանկարժեք նմուշները: Շքեղ տնային գրադարանը նրանց կիրքն է: Եվ երբ վերջապես Առյուծներին հաջողվում է այդ գրքերից մեկը մինչև վերջ կարդալ, նրանք հաճույքով բոլորի հետ կիսվում են ստացած տպավորություններով ու իրենց կարծիքով: Առյուծ գրողները՝ Միխայիլ Զոշենկո, Ռեյ Բրեդբերի, Ջոն Գոլսուորսի, Վալտեր Սքոտ, Ալեքսանդր Դյումա, Բեռնարդ Շոու, Գի դե Մոպասան, Օլդոս Հակսլի, Բոլեսլավ Պրուս: Կշեռք Կշեռքի ինտելեկտին կարելի էր նախանձել, եթե միայն նրա բնատուր համեստությունը չխանգարեր այն ամբողջությամբ օգտագործել: Ցավոք, նրանք իրենց տրամաբանությունը, ինտուիցիան և վերլուծության ֆենոմենալ ունակությունները նախընտրում են օգտագործել ոչ թե աշխատանքի մեջ, այլ որպես հոբբի: Այս արտիստիկ և հակասություններից հյուսված մարդկանց տանը սովորաբար հսկա տնային գրադարան կա, որում ոչ միայն ցանկացած ճաշակի գրականություն կգտնվի, այլև նկարչության, երժաշտության և գրական վարպետության մասին գրքեր: Պոեզիա և արձակ կարդալիս նրանք հեշտությամբ են մտապահում վառ ցիտատները և հետո օգտագործում են այն իրենց խոսքում: Նրանք բաց չեն թողնում ուրիշի ստեղծագործությունը և ծանոթների սիրելի գրքերը քննադատելու, դրանց շուրջ վիճելու հնարավորությունը: Բայց եթե նրանց ինչ-որ հեղինակ դուր գա, համոզված եղեք, որ Կշեռքները այդ հեղինակի գործերին ամբողջությամբ կծանոթանան և ուրիշներին էլ խորհուրդ կտան: Կշեռք գրողները՝ Իվան Բունին, Միխայիլ Լերմոնտով, Մարինա Ցվետաևա, Սերգեյ Եսենին, Օսկար Ուայլդ, Միգել դե Սերվանտես, Ուիլյամ Ֆոլքներ, Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ: Խոյ Իմպուլսիվ Խոյերը Կշեռքների նման սիրում են քննարկել կարդացածը, բայց ոչ թե բանավեճի հանդեպ սիրո, այլ ավելի շուտ էֆեկտի համար: Նրանց բարդ բնավորության հետևում համարյա անհնար է տեսնել հարցախույզ խելքը, իսկ նրանք իսկապես բարձր ինտելեկտ ունեն: Արդարության հանդեպ իրենց ողջ սիրով հանդերձ Խոյերը միջինը չեն ընդունում: Գրքերը նրանց հասկացողությամբ երկու կատեգորիայի են բաժանվում՝ հանճարեղ գործեր և մակուլատուրա: Վերջիններիս շարքին նրանք դասում են այն ամենը, ինչ չեն ցանկացել կարդալ: Հանճարեղ գրքերի նրանց ցանկում հաճախ են հանդիպում ռազմական և փիլիսոփայական թեմաներով գրականությունը, ինչպես նաև արկածային և պատմական վեպերը: Եվ վերջապես, մանկությունից Խոյերը հիշում և սիրում են այն պատմությունները, որոնցում հերոսները հաղթահարում են դժվարությունները՝ դուրս գալով ամենաբարդ իրավիճակներից, իսկ բարին հաղթում է չարին: Համոզված լինելով, որ իրենք միշտ բարու կողմն են, իրենք էլ սիրում են հաղթել, չնայած՝ հազվադեպ են դրա մասին բարձրաձայնում: Խոյ գրողները՝ Նիկոլայ Գոգոլ, Մաքսիմ Գորկի, Նիկոլայ Գումիլև, Հանս Քրիստիան Անդերսեն, Թոմաս Մայն Ռիդ, Էմիլ Զոլա: Կարիճ Կարիճների տեսանկյունից գրքից անպայման պետք է ինչ-որ օգուտ լինի: Ընդ որում՝ որպես օգուտ կարող են դիտարկվել նաև ոգեշնչվածությունն ու հույզերը: Նրանց խելքն ունիվերսալ է, տարվածությունները էկզոտիկ են, բայց ռիսկային որոշումներից նրանք խուսափում են, նույնիսկ՝ ի վնաս իրենց: Այնպես որ՝ եթե ինչ-որ մեկն այս նշանի ներկայացուցչին Ջեն Սինսերոյից ինչ-որ գիրք նվիրի, շատ տեղին կլինի: Ընդհանուր տեսական գիտելիքները Կարիճներին անպիտան են թվում, բայց կյանքը ճանաչելու և իրերի խորքը թափանցելու ցանկությունը նրանց ընթերցանության փորձարկումների կարող է մղել: Նրանք դետեկտիվներից կարող են անցնել տղամարդու և կնոջ հարաբերությունների մասին գրքերին, իսկ մոտիվացնող գրականությունից հետո հնարավոր է ուզենան կյանքին լրիվ այլ աչքերով նայել ու ձեռքները կվերցնեն Ջոնաթան Սաֆրան Ֆոերի կամ Մառլոն Ջեյմսի ստեղծագործությունները: Կարիճ գրողները՝ Ֆյոդոր Դոստոևսկի, Իվան Տուրգենև, Ալբեր Կամյու, Կուրտ Վոնեգուտ, Վիկտոր Պելեվին, Մարգարետ Միտչել, Ջորջ Էլիոթ, Կադզուո Իսիգուրո: Խեցգետին Այս նշանի տակ ծնվածներին զգացմունքային և զգույշ մարդիկ են համարում, բայց քչերն են հիշում ուրիշի փորձն օգտագործելու և խմբում աշխատելու Խեցգետնի ունակության մասին: Նրանք սովոր չեն բղավել իրենց տաղանդների մասին, բայց էքստրեմալ իրավիճակում կարող են ճիշտ որոշում ընդունել և վերցնել ողջ կոլոկտիվի համար պատասխանատվությունը: Խեցգետինները հաճախ են իրենց ասոցացնում գրքերի իրենց սիրած հերոսների հետ, այդ իսկ պատճառով՝ սիրում են երջանիկ ավարտով ստեղծագործությունները, բայց իհարկե դրանից չպիտի տուժի ստեղծագործության՝ իրականությանը մոտ լինելն ու հուզական խորությունը: Նրանք ամբողջովին սուզվում են յուրաքանչյուր ստեղծագործության մեջ և ապրում հերոսների հետ միասին՝ անկախ ժանրից: Այս նշանի ներկայացուցիչները գրքերին, ինչպես և ընկերների ընտրությանը շատ մանրամասն են մոտենում, բայց դրա հետ միասին՝ սիրում են բազմազանությունը: Նրանք կարող են իրենցը գտնել և՛ դասական գրողների սենտիմենտալ գործերի, և՛ ժամանակակից արձակի, և՛ նույնիսկ «թեթև գրականության» մեջ: Կարևորն այն է, որ կերպարների հույզերն իրական լինեն, իսկ նրանց պատմությունը մոտ լինի Խեցգետնի կյանքի փորձին: Խեցգետին գրողները՝ Վլադիմիր Մայակովսկի, Աննա Ախմատովա, Էռնեստ Հեմինգուեյ, Անտուան դե Սենտ Էկզյուպերի, Ֆրանց Կաֆկա, Էրիխ Մարիա Ռեմարկ, Մարսել Պրուստ, Ջորջ Օրուել, Հերման Հեսսե: Ձկներ Այս նշանի ներկայացուցիչները կյանքում ավելի շատ հենվում են ոչ թե ինտելեկտի, այլ հույզերի և զարգացած ինտուիցիայի վրա: Այս մարդիկ հաստատ չեն խորանա նրա մեջ, ինչը իրենց չի հետաքրքրում, իսկ մարդկային բնույթը ճանաչելու նրանց ձգտումը հաճախ նրանց հոգեբանական գրականության երկրպագու է դարձնում: Ձկների շրջանում շատ են նաև հավատացյալ մարդիկ, որոնք կարդում են կրոնական գրականությունն ու սուրբ գրերը իրենք իրենցից ավելի լավ գլուխ հանելու համար: Ինչ վերաբերում է գեղարվեստական գրականությանը, ապա Ձկները հաճախ ինչ-որ անկանխատեսելի և հուզական բան են ընտրում: Դա կարող է լինել սենտիմենտալ վեպը կամ թեթև ֆանտաստիկան: Կարևորն այն է, որ գրքի հերոսները իրական, խորը զգացող լինեն, իսկ գրքի բնութագրական մասը թույլ տա զարկ տալ երևակայությանը: Ձուկ գրողները՝ Վիկտոր Հյուգո, Գաբրիել Գարսիա Մարկես, Ալեքսանդր Բելյաև, Յուրի Օլեշա, Ջոն Սթեյնբեկ, Ֆազիլ Իսկանդեր, Կոբո Աբե: |
|