ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղակերպի ամենաամուր և ուժեղ նշանների ցանկը
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 2605 | 22:00 Ավելացրեց: Moder-003

Աստղագետները կազմել են աստղակերպի նշանների ցանկ՝ նկատի առնելով նրանց ներքին ուժն ու ամրությունը: Իմացեք, թե որ հորիզոնականն է զբաղեցնում ձեր նշանը:

12-րդ տեղ. Խեցգետին

Շատ զգայուն նշան է, սթրեսներին ու դեպրեսիաներին դիմակայելու պլանում ամենից անկայունը: Հաճախ Խեցգետիններն ապրում են մի ճգնաժամից մյուսին անցնելու համար, և այդպես անդադար: Խեցգետինները պետք է ավելի հաճախ դիտեն իրենց ներսն ու տեսնեն այն պոտենցիալը, խիզախությունը, որը չեն օգտագործում: Նրանք կարող են փոխել իրենց կյանքը, և ոչ ոք բացի նրանցից, դա նրանց փոխարեն չի անի:

11-րդ տեղ. Ցուլ

Պլանավորումը Ցուլի ուժեղ կողմն է, ընդ որում՝ նրանց ծրագրերը որպես կանոն հասարակ ու հասկանալի են: Իսկ ահա այդ ծրագրերում ցանկացած փոփոխություն կարող է Ցուլին սարսափելի տխրության գիրկը նետել: Նրանք կորցնում են ոտքի տակի հողը: Փոփոխություններն այս նշանին դժվարությամբ են տրվում: Ամենակայուն այս նշանը վախենում ու փախչում է փոփոխություններից, ինչը միշտ չէ, որ նրան օգուտ է տալիս:

10-րդ տեղ. Երկվորյակ

Զարմանալի է, բայց իրականում շատ բան է այս նշանի ուժերի սահմաններում: Երկվորյակների թուլությունը միայնակ առաջ շարժվել չկարողանալու մեջ է: Մտերիմների որոշակի աջակցության դեպքում նրանք կարող են ցանկացած բարձունք նվաճել և ցանկացած անհաջողության դիմակայել: Խնդիրների դիմաց միայնակ դուրս գալու դեպքում Երկվորյակը երեխայի նման անօգնական է դառնում: Մի քանի բարի խոսքը կարող է նրա հետ հրաշքներ գործել:

9-րդ տեղ. Ձկներ

Այս նշանը տարօրինակ կերպով իր մեջ համատեղել է համբերատարությունն ու իրականությունը մերժելը: Ձկները հաճախ են ներամփոփ դառնում, դա խնդիրը լուծելու իրենց եղանակն է: Միաժամանակ երազկոտ ու գործնական Ձկները բիզնես են անում՝ ընդմիջումների ժամանակ ամպերում սավառնելով: Համբերատարությամբ սպասելու տաղանդը նրանց հիմնական որակներից է, որը օգնում է բարդ իրավիճակում գլուխ հանել դժվարություններից: 

8-րդ տեղ. Կույս

Այս նշանի ուժեղ լինելն անվիճելի է, սակայն նրանք հաճախ սխալ են գնահատում խնդիրների մասշտաբը՝ հրաժարվելով հավատալ ճշմարտությանը, նույնիսկ եթե այն ակնհայտ է: Բանն այստեղ համառ բնավորության մեջ չէ, այլ նրա, որ Կույսերը չեն ուզում կյանքը իր ողջ տգեղության մեջ տեսնել: Եթե Կույսը ջայլամի պես գլուխն ավազների մեջ է թաքցնում, նա խոցելի է: Իսկ այն իրավիճակներում, երբ նա հավաքում է ուժերը, նրա հզորությունն անսահման է:

7-րդ տեղ. Կշեռք

Կշեռքներին հանձնվել ստիպելը շատ դժվար է, նրանք կարող են անկոտրում լինել: Բայց եթե նրանք կորցնում են խնդրի հանդեպ հետաքրքրությունը, ապա նրանց կոտրելը հեշտից էլ հեշտ է, նրանք իրենք են զիջում մարտի դաշտը: Ցավոք, դա հաճախ անավարտ գործերի պատճառ է դառնում: Եթե նրանք իրենց առաջ ավելի քիչ նպատակներ դնեն ու ավելի շատ կայուն լինեն, ամեն ինչ կստացվի: Ոգևորվածությունը նույնպես պիտի կերակրվի, այնպես որ՝ էներգիայով լիցքավորվելն ուղղակի անհրաժեշտություն է:

6-րդ տեղ. Ջրհոս

Այս նշանն անընդհատ ինչ-որ դժվարություններ հաղթահարելու գործին է: Նա դրանցից անթերի է գլուխ հանում, բայց խնդիրն այն է, որ հաճախ այդ դժվարությունները մտացածին են: Այդ իսկ պատճառով, երբ բանը հասնում է կարևոր գործին, Ջրհոսները հաճախ զբաղված են լինում անիմաստ խնդիրների լուծմամբ: Այս մարդը հրաշալի է խմբային աշխատանքի համար, համարյա անփոխարինելի է: Երբ հստակ նպատակ է դրված, իսկ ղեկավարը չի թողնում նրան երկրորդական գործերի վրա շեղվել, Ջրհոսներն իրենց տեղում են ու հաջողության են հասնում:

5-րդ տեղ. Աղեղնավոր

Պատասխանատվությունը, կարգապահությունն ու ուժը Աղեղնավորին սուպերմենի են նմանեցնում: Նրա լավատեսությունն անսահման է, բայց կա մի որակ, որն ամեն ինչ փչացնում է: Այս նշանի համառությունը լեգենդար է: Ստիպել նրան հրաժարվել իր կարծիքից, անհնար է, ինչն էլ երբեմն անհաջողության է հանգեցնում, քանի որ միշտ ճիշտ լինելն անհնար է: Այնպես որ՝ արժե մտածել՝ արդյոք ձեր օգնությունն այս կամ այն գործում այդքան անհրաժեշտ է, թե՞ դուք պարզապես փրկում եք փրկելու համար:

4-րդ տեղ. Կարիճ

Այս նշանը երբեք ամբողջությամբ չի ցուցադրում իր ուժը, այդ ուժի մեծ մասը պահված է ներսում: Կարիճները հանկարծակի որոշումներ չեն ընդունում, միշտ և ամեն ինչ մանրամասն մտածում են, իսկ դա նշանակում է, որ հազվադեպ էլ սխալվում են: Կարիճը կարող է երկար սպասել ու ճիշտ տեղը հարվածել: Նրա աշխատունակությունը անհավանական է, իսկ սթրեսակայունությունը՝ նախանձելի: Միակ բանը, որը կարող է նրան խանգարել, հետ նայելու սովորույթն է:

3-րդ տեղ. Առյուծ

Շատ իշխող և ցուցադրվելու հակված նշան է: Առյուծը բնատուր առաջնորդ է, այդ իսկ պատճառով կարողանում է ճիշտ մարդկանց ընտրել ու համոզել: Բացի այդ, Առյուծը երբեք չի վախենում իր վրա պատասխանատվություն վերցնելուց, սիրում է բանավիճել և դա կարողանում է քաղաքավարի ու համոզիչ անել: Սակայն այստեղ էլ ամեն ինչ իդեալական չէ: Քաղցր խոսքերի հանդեպ սերն ու հաճոյախոսություններից կախվածությունը նրան մանիպուլյատորների համար հրաշալի զոհ են դարձնում:

2-րդ տեղ. Խոյ

Խոյը զարմանալի սառնասիրտ ու խելամիտ նշան է: Առաջ գնալը նրա կենսական պահանջմունքն է: Սակայն նա չի կարողանում ճիշտ պահին նվազեցնել արագությունն ու դեպի նպատակը չափազանց արագ է թռչում: Առաջինը լինելը Խոյի համար անհրաժեշտություն է, նա շատ փառասեր է: Ցավոք, հաճախ դա Խոյին մրցումների մասնակից է դարձնում հենց մրցման, այլ ոչ թե նպատակի համար:

1-ին տեղ. Այծեղջյուր

Այս նշանի ռացիոնալ լինելն ու նրա լեգենդար համբերատարությունը նրան անխոս ամենուժեղ նշանն են դարձնում: Մարդկանց ու իրավիճակները սթափ գնահատելու կարողությունը մյուսներից առանձնացնում է Այծեղջյուրին: Նրանք կախված չեն ուրիշների կարծիքից, նպատակին մտածված են գնում: Չեն սիրում կտրուկ շարժումները, նախընտրում են աստիճանաբար առաջ շարժվել: Այս նշանի ներուժը հսկայական է, նրանք ցանկացած խոչընդոտ կարող են հաղթահարել՝ մեթոդիկ ու հստակ քայլելով դեպի նպատակը:

Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 2605 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: աստղակերպ | Վարկանիշ: 0.0/0