Աստղակերպի 5 երկարակյաց նշանները
| |
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 1805 | 15:00 | |
Աստղագետները նկատել են, որ աստղակերպի նշաններն ունեն իրենց երկարակյացներին: Իհարկե, բոլոր նշանների մեջ էլ կան երկար ապրող մարդիկ, սակայն կան նշաններ, որոնց վիճակված է ոչ միայն անցնել կյանքի 8-րդ տասնամյակը, այլև պահպանել ակտիվությունն ու մտքի պարզությունը: Սակայն հիվանդությունների դեմ պայքարելու լավ շանսեր ունենալու համար անհրաժեշտ է հոգ տանել օրգանիզմի մասին, այս նշանները պետք է խուսափեն որոշակի հիվանդություններից, եթե ուզում են կատարել երկար ապրելու իրենց նախախնամությունը: Խոյ Խոյն ընդհանուր առմամբ ամուր առողջություն ունի: Եթե նա կյանքում լուրջ տրավմաներ, սթրեսներ ու վիրուսային հիվանդություններ չի տարել, ապա հեշտությամբ է հաղթահարում միջին տարիքի շեմը: Այսպես, Խոյ կանայք միջինում ապրում են 78-80 տարուց ոչ պակաս, տղամարդիկ էլ՝ նվազագույնը 79 տարի: Ցուլ Ցուլերն էլ Խոյերի նման, ըստ վիճակագրության, ապրում են նվազագույնը 79-80 տարի: Կին Ցուլերը հաճախ են շրջապատողներին զարմացնում իրենց դիմացկունությամբ: Ճիշտ է, նրանք պետք է հետևեն, որ գերհոգնածությունը կենսակերպ չդառնա: Տղամարդ Ցուլերն էլ պետք է հրաժարվեն ծխելուց, որի պատճառով կարող են թոքերի, անոթների ու սրտի հետ կապված խնդիրներ առաջանալ: Երկվորյակ Երկվորյակ կանայք երկարակեցությամբ առաջ են անցնում իրենց նշանի տղամարդկանցից: Այսպես, եթե կին Երկվորյակները օրգանիզմը կյանքի ընթացքում շատ չեն մրսացրել, ապա սովորաբար 85 և ավելի տարիներ են ապրում: Տղամարդ Երկվորյակները նույնպես 80 տարեկանն անցնելու պոտենցիալ ունեն, բայց նրանց իմունիտետն ավելի թույլ է, թոքերի հետ կապված հիվանդությունների վտանգ կա: Տղամարդ Երկվորյակների կյանքի միջին տևողությունը 78 տարի է: Կույս Կույսերը ծնված օրվանից կարգապահ են, այդ թվում՝ իրենց առողջության հետ կապված հարցերում: Այնպես որ՝ մյուսներից հաճախ են 80 տարուց ավելի ապրում: Էլ ավելի լավ կլինի, եթե Կույսերը նաև սպորտով զբաղվեն: Այծեղջյուր Այծեղջյուրները սովորաբար ուշադիր են հետևում բժիշկների ցուցումներին, չեն մոռանում հիվանդանոց այցելելու ու հետազոտություն անցնելու մասին: Այնպես որ՝ հենց դա է նրանց երկար ապրելու գլխավոր գործոններից մեկը: Այծեղջյուրները պետք է ուշադրություն դարձնեն շնչառական և միզասեռական համակարգի օրգաններին: |
|