Աստղակերպի 3 ծանր բնավորություն ունեցող նշանները
| |
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 2815 | 20:00 | |
Խոյ Արտաքինից նրանք կարող են փխրուն և թույլ թվալ, բայց առաջին տպավորությունը խաբուսիկ է: Խոյը բարձր է գնահատում իր անկախությունն ու պատրաստ է մինչև վերջ պայքարել իր իդեալների համար: Քանի դեռ պատերազմ չեք հայտարարել, Խոյերն հանգիստ են, ուշադրություն չեն դարձնում մանրուքներին: Բայց եթե անցնեք թույլատրելիի սահմանը, Խոյն անմիջապես հարձակման կանցնի, ընդ որում՝ հիմնականում մարտից հաղթանակած դուրս կգա: Ցուլ Այս կանայք միշտ բաց են և բարեհաճ շրջապատի հանդեպ: Չես էլ ասի, որ ներքուստ նրանք պողպատի պես կոփված են: Բայց միայն արտաքին նշաններով նրանց բնավորության մասին դատելն առնվազն հիմարություն է: Եթե խախտում եք Ցուլի անձնական տարածքը, ձեր առջև բոլորովին այլ մարդ կտեսնեք. զայրացած և մեկ վայրկյանում ձեզ երկրի երեսից ջնջելու պատրաստ: Այդ պատճառով զգույշ եղեք Ցուլի հետ շփման մեջ: Այծեղջյուր Հաճախ նրանք բարեկրթության շրջանակում են պահում իրենց. նրանցից հազվադեպ կլսեք անպարկեշտ խոսքեր կամ էմոցիոնալ պոռթկում կտեսնեք: Արտաքին անտարբերությունը նրանց սկզբունքային դիրքորոշումն է: Այդ կերպ Այծեղջյուրն իրեն պաշտպանում է մարդկանցից, որոնք ուզում են կանխամտածված նվազեցնել նրա ինքնագնահատականը: |
|