Աստղակերպի 3 ամենանախանձ նշանները
| |
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 2642 | 22:00 | |
Աստղակերպի տարբեր նշանների տակ ծնված մարդիկ տարբեր մտածելակերպ ու աշխարհայացք ունեն: Ոմանք սիրում են օգնել մյուսներին, իսկ ոմանք էլ նախանձում են, երբ ինչ-որ մեկը հաջողության է հասնում: Postila-ը գրում է, որ կան աստղակերպի այնպիսի նշաններ, որոնք նախանձ են: Ահա, թե ովքեր են նրանք. Խոյ Խոյերը սիրում են մտածել ուրիշների ունեցվածքի մասին: Դա մոտիվացնում է նրանց, քանի որ այս նշանի ներկայացուցիչները նաև շատ աշխատասեր են: Նրանք ձգտում են ունենալ այն ամենը, ինչ ունեն իրենց մտերիմները, իսկ եթե չի ստացվում, ապա պարզապես լուռ նախանձում են: Խեցգետին Խեցգետինները մշտապես կասկածում են իրենց որոշումներում: Նրանք չեն կողմնորոշվում, թե ինչ են ցանկանում և հենց այդ պատճառով էլ բոլորին նախանձում են: Այս նշանի ներկայացուցիչները կարծում են, որ շատ ավելին կարող էին անել, եթե ինչ-որ մեկը չխանգարեր իրենց: Իրենց անհաջողություններում միայն ուրիշներին են մեղադրում, իսկ հետո նախանձում են, որ չունեն այն ամենը, ինչ ունեն մյուսները: Կույս Կույսերը չափազանց նախանձ են: Նրանք երբեք չեն բավարավում իրենց ունեցածով։ Նույնիսկ եթե տվյալ իրն իրենց պետք չէ, կույսերը, միևնույն է գնում են այն, որպեսզի ոչ ոք իրենցից առավել չլինի: Այս նշանի ներկայացուցիչները չեն կարողանում պատվով պարտվել ու նախանձում են իրենց շրջապատող մարդկանց բոլոր ձեռքբերումներին: |
|