Աստղակերպի 14 զույգ, որոնց հարաբերությունները հավանական է վատ ավարտ ունենան
| |
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 5622 | 20:00 | |
Մեծ է հավանականությունը, որ աստղակերպի այս 14 զույգերի հարաբերությունները աղետալի կամ անհաջող ավարտ ունենան: 1. Կարիճ և Առյուծ Ե՛վ Կարիճը, և՛ Առյուծը ուժեղ նշաններ են, որոնք միշտ չէ, որ ներդաշնակ հարաբերություններ են հաստատում: Առյուծը կարող է չափազանց իշխող լինել, իսկ Կարիճը հայտնի սեփականատիրական բնավորությամբ: 2. Խեցգետին և Ջրհոս Այս նշանները հարաբերությունների սկզբում կարող են մեծ ձգողականություն զգալ իրար հանդեպ, բայց ժամանակի ընթացքում այն մարում է: Խեցգետինը սիրում է նստել տանը, իսկ Ջրհոսը ձգտում է նոր արկածների: Բացի այդ, Ջրհոսը իր կապվածությունը ցույց տալու պահանջմունք և սովորություն չունի, այդ իսկ պատճառով Խեցգետնին կարող է թվալ, որ նա չափազանց սառն է: 3. Առյուծ և Ցուլ Երկու նշանն էլ չափազանց համառ են: Բացի այդ, նրանք հաճախ տարբեր առաջնահերթություններ ունեն, և երկուսից ոչ մեկը մտադիր չէ հրաժարվել դրանցից: 4. Կարիճ և Խոյ Կարիճի և Խոյի մոտ կարող են խնդիրներ ծագել, քանի որ երկուսն էլ անկախ են: Եվ չնայած դրան՝ հարաբերությունների սկզբում նրանք կխենթանան իրար համար: 5. Երկվորյակ և Խեցգետին Այս երկու նշանները երկարատև հարաբերություններում դժվարությամբ են իրար հետ լեզու գտնում: Երկվորյակը կարող է չափազանց խիստ լինել հուզական Խեցգետնի հանդեպ: 6. Կույս և Առյուծ Այս նշանները երբեք չեն կարողանում փոխհամաձայնության հասնել կենցաղի և գումարը ծախսելու հետ կապված հարցերում: Առյուծը չափից դուրս շատ է ծախսում, իսկ Կույսը սիրում է գումար կուտակել, խուսափում է խանութներով շրջելուց: 7. Կշեռք և Այծեղջյուր Կշեռքները շատ են փորձում ամեն կերպ գոհացնել կողակցին, երբ սիրահարված են, իսկ Այծեղջյուրն այդ նույն ժամանակ կարող է չափազանց իշխող լինել: 8. Ցուլ և Ջրհոս Երկուսն էլ հստակ գիտեն, թե ինչպես են ուզում ապրել իրենց կյանքը և հազիվ թե ինչ-որ բան զոհաբերեն: Եթե նրանց հայացքները համընկնում են, ապա իդեալական զույգ դառնալու բոլոր շանսերն ունեն: 9. Ձկներ և Առյուծ Նրանց համար բարդ կլինի մի տանիքի տակ ապրելը: Առյուծը միշտ ինչ-որ ավելի մեծ բանի մասին է երազում և պատրաստ է իրագործել իր երազանքը: Իսկ Ձկները սովորաբար միայն երազում են ու վերջ, ոչ մի գործողություն չեն նախաձեռնում: 10. Աղեղնավոր և Այծեղջյուր Աղեղնավորն ուրախ բնավորություն ունի և մշտապես ուզում է լավ ժամանակ անցկացնել: Իսկ Այծեղջյուրը սովորաբար մելանխոլիկ տրամադրության մեջ է: 11. Ջրհոս և Կարիճ Երկու նշանն էլ հակված են ամեն ինչ չափազանցնել, այդ իսկ պատճառով այս կապը կարող է բավական լարված լինել: 12. Ձկներ և Երկվորյակ Այս հարաբերությունները սկսվում են որպես ճակատագրական տարվածություն, բայց արագ էլ մարում են: Երկվորյակներն ազատության են ձգտում և զգում են, որ Ձկները կանգնեցնում են իրենց: Զարմանալի չէ, որ նրանք սկսում են ձանձրանալ այս հարաբերություններից: 13. Կույս և Երկվորյակ Այս նշաններն ամենայն հավանականությամբ կնյարդայնացնեն միմյանց: Կույսը կարող է չհասկանալ Երկվորյակների ներսում ապրող մի քանի անձանց: 14. Խոյ և Խեցգետին Լավագույն համադրությունը չէ: Խեցգետինը շատ զգայուն է Խոյի համար, վերջինս էլ ամենայն հավանականությամբ մեղավոր կլինի հարաբերությունների ավարտի համար: |
|