Աստղագուշակ․ սեպտեմբերի 8
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրվա սկիզբը հագեցած ու հոգնեցնող կլինի: Հոգսեր սովորականից շատ կլինեն, ամեն անգամ չեք հասցնի ժամանակին ավարտել այն ամենն, ինչ սկսել եք: Կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելը, դատարկ բաներին չափազանց մեծ ուշադրություն չդարձնելը: Այստեղ նշանի շատ ներկայացուցիչների կօգնեն հին ծանոթների հուշումները:
Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Այդ հատվածում նշանի ներկայացուցիչներին հաճելի հանդիպումներ ու հետաքրքիր զրույցներ են սպասվում: Չեն բացառվում և դրամական մուտքերը: Գնումների հարցում լավ է չշտապեք. այսօր շատ կծախսեք այնպիսի բաների վրա, որոնց կարիքն առանձնապես չունեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Վատ օր չէ, բայց այն կարող է բավական անօգուտ անցնել: Դժվարությամբ գլուխ կհանեք, թե որ գործերն են անհապաղ ուշադրություն պահանջում, իսկ որոնք կարելի է հետաձգել: Շրջապատողները հաճախ խորհուրդներ կտան, կշեղեն ձեզ իրենց նկատողություններով, կկիսվեն չստուգված տեղեկատվությամբ: Հնարավոր են տարաձայնություններ ընտանիքում:
Աշխատեք լուրջ կոնֆլիկտներ թույլ չտալ, բոլոր հարցերը խաղաղ ճանապարհով լուծել: Դա ամեն անգամ հեշտ չի լինի, բայց դուք հրաշալի գլուխ կհանեք և հետո դեռ շատ շնորհակալ կլինեք ինքներդ ձեզ, որ փորձել եք խուսափել վեճերից, լավ հարաբերություններ եք պահպանել ու ոչ ոքի չեք վիրավորել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Դուք սովորականից շատ կհուզվեք դատարկ բաների պատճառով ու շատ կվշտանաք, եթե թեկուզ ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Աշխատեք հաղթահարել բացասական հույզերը և կտեսնեք, որ օրն այնքան էլ վատը չէ: Այն հարմար է ավելի վաղ սկսած գործերն ավարտին հասցնելու, հին սխալներն ուղղելու համար: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր:
Հնարավորություն կունենաք հին ծանոթների հետ զրուցել ընդհանուր գործերի, կարևոր կամ պարզապես ձեզ հետաքրքրող բաների մասին: Բոլոր դեպքերում կհաջողվի խուսափել վեճերից, թյուրիմացություններից ու փոխադարձ վիրավորանքներից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Բարենպաստ օր է շփումների համար: Դուք հեշտությամբ կշահեք նոր ծանոթների ու այն մարդկանց համակրանքը, որոնց սովորաբար ոչ ոք դուր չի գալիս: Մարդիկ, որոնք նախկինում ձեզ թերագնահատում էին, այսօր կփոխեն իրենց կարծիքը: Առօրյա գործերն ավելի ձանձրալի կթվան, բայց ձեզ կհաջողվի կենտրոնանալ դրանց վրա ու հնարավորինս լավ գլուխ հանել ամենից:
Երեկոն կուրախացնի լավ նորություններով: Չի բացառվում՝ հենց այդ հատվածում լուրեր ստանաք, որոնց վաղուց էիք սպասում: Մտերիմ մարդու հետ կարևոր հարցերը քննարկելու և բոլորին գոհացնող լուծում գտնելու հնարավորություն կունենաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Կգերակշռի դրական միտումների ազդեցությունը, բողոքելու պատճառ չի լինի: Գործերում ձգձգումները չեն բացառվում, բայց սովորաբար դրանք աննշան կլինեն ու չեն խանգարի հաջողությամբ ավարտին հասցնել սկսածը: Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք երկարատև ընկերության կամ սիրային պատմության սկիզբ կդնեն:
Օրվա երկրորդ կեսին հավանական են անսպասելի ծախսեր: Դա սպոնտան գնումների, ինչպես նաև գաղափարների շրջան կլինի, որոնց իրագործումը նշանակալի ծախսեր կպահանջի: Լավ նորությունն այն է, որ գումարին զուր հրաժեշտ չեք տա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Դուք դժվարություններից չեք վախենա: Նույնիսկ եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան, դուք չեք նահանջի, ուզածը ստանալու եղանակ անպայման կգտնեք: Պետք կգա այն, ինչ հասցրել եք ավելի վաղ սովորել: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները: Նշանի որոշ ներկայացուցիչներ հենց այսօր ազդեցիկ համախոհներ ձեռք կբերեն: Չի բացառվում՝ հին ծանոթներից մեկն ուզենա վերականգնել հարաբերությունները:
Օրը հարմար է ուղևորությունների համար: Պայմանների փոփոխությունը կոգեշնչի նույնիսկ նրանց, որոնք սովորաբար նախընտրում են մնալ տանն ու նոր տպավորություների հետևից չընկնել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Թեթև, բարենպաստ օր է: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, հաճախ ուզածին կհասնեք առանց մեծ ջանքեր գործադրելու: Հաճախ հաջողակ կլինեք գումարին վերաբերող հարցերում: Նույնիսկ ամենաբարդ ֆինանսական հարցերը կարող են ձեզ համար լավագույն ձևով լուծվել: Հավանական է վերադարձնեն հին պարտքերը, բայց չեն բացառվում նաև լրիվ անսպասելի դրամական մուտքերը:
Օրվա երկրորդ կեսը հարմար է ընկերական հանդիպումների ու սիրային ժամադրությունների համար և հաճելի անակնկալներ է խոստանում: Դուք ոչ միայն լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, այլև կկռահեք այն մարդկանց ցանկություններն ու երազանքները, որոնք թանկ են ձեզ համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Մի շտապեք: Օրվա առաջին կեսը հազիվ թե թեթև ու արդյունավետ անցնի: Ստիպված եք լինելու մեծ ժամանակ նվիրել դատարկ ու անհեռանկարային գործերին, նաև զրույցներին, որոնցից կնախընտրեիք խուսափել: Կարևոր կլինի չբարկանալը, բացասական հույզերի ազդեցության տակ հիմարություններ չասելն ու չանելը:
Ավելի ուշ այլ շրջան կգա, երբ դրական միտումները ուժ կհավաքեն, շատ բան հեշտությամբ կտրվի: Չեն բացառվում սիրային անակնկալները, դրական փոփոխություններն անձնական հարաբերություններում, հաջող զուգադիպությունները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Բարենպաստ, թեթև ու հաջող օր է: Գործերում հաճախ հաջողակ կլինեք, կարող եք բարդ բան ստանձնել՝ չկասկածելով հաջողությանը: Շատերը պատրաստ կլինեն օգնել ձեզ: Հնարավորություն կունենաք ոչ միայն համախոհներ, այլև իսկական ընկերներ գտնել: Օգտակար կլինի հին գաղափարներին վերադառնալը. հիմա դրանք իրագործելն ավելի հեշտ կլինի, քան մտածում էիք:
Օրվա երկրորդ կեսը հարմար է սիրային ժամադրությունների, սիրելի մարդու հետ շփվելու համար: Դուք լավ լեզու կգտնեք, միմյանց հաճելիորեն զարմացնելու և ուրախացնելու բազում եղանակներ կգտնեք: Կարող եք քննարկել ապագայի ընդհանուր ծրագրերը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրը բավական անհանգիստ կանցնի: Շատ բան ծրագրի համաձայն չի ընթանա, դուք հաճախ կկասկածեք բարդ ու ոչ միանշանակ իրավիճակներում, որոնցից ելք գտնել միանգամից չեք կարողանա: Չմտածված որոշումները կարող են ֆինանսական կորուստներով ու աշխատանքային խնդիրներով ավարտվել:
Բոլոր կարևոր զրույցներն արժե հետաձգել օրվա երկրորդ կեսի համար. այն ավելի լավ կանցնի, քան առաջինը: Ինտուիցիան կօգնի ձեզ արագ գլուխ հանել, թե ինչն է կարևոր, իսկ ինչը՝ ոչ: Չի բացառվում՝ հենց այդ հատվածում պատասխաններ գտնեք այն հարցերին, որոնց շուրջ վերջերս շատ էիք մտորում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրվա սկզբին հնարավոր են փոքրիկ տհաճություններ, անհաջող զուգադիպություններ: Աշխատեք դրանք սրտին շատ մոտ չընդունել: Անհանգստանալու կարիք չկա. շուտով իրավիճակը դեպի լավն է փոխվելու: Կարևոր կլինի ժամանակից շուտ վճռական գործողությունների չանցնելը:
Օրվա երկրորդ կեսը հարմար է կարևոր զրույցների համար. կարող եք քննարկել և՛ աշխատանքային հարցերը, և՛ անձնական գործերը: Այդ հատվածում պարզ կդառնա՝ ինչպես լուծել ընտանեկան խնդիրները, որոնք վշտացրել են ձեզ ու ձեր մտերիմներին: Լավ կանցնեն սիրային ժամադրությունները, կուրախացնեն սիրելիի հետ շփումները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Բարենպաստ օր է ուսման, մտավոր աշխատանքի, ինչպես նաև բարդ ու կարևոր բաների մասին մտածելու համար: Դուք շատ ուշադիր կլինեք, ոչինչ աչքաթող չեք անի, և դա կօգնի ճիշտ որոշումներ ընդունել, անկախ նրանից, թե ինչի մասին խոսք կգնա: Ոչ ոք չի կարողանա շեղել ձեզ:
Հնարավոր են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք ձեզ շատ բաների մասին կպատմեն, արժեքավոր փորձ կփոխանցեն: Դուք շատ բան կսովորեք ուրիշներից, հաճախ չեք էլ նկատի՝ վայրկենապես մտապահելով ամենն, ինչ կարող է պետք գալ: Չեն բացառվում հաճելի ուղևորությունները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: