Աստղագուշակ․ սեպտեմբերի 8
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2225 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Աշխատեք ոչինչ չհետաձգել. օրվա առաջին կեսը երկրորդից ավելի բարենպաստ կլինի: Առավոտյան ձեզ մոտ կստացվի անել այն, ինչն ուրիշներին անհնար էր թվում: Լավ գաղափարներ կունենաք, որոնք ավելի ուշ կկարողանաք իրագործել ընկերների աջակցության շնորհիվ: Հաջող կանցնեն գործնական ուղևորությունները: Չի բացառվում՝ երկարաժամկետ համագործակցության մասին համաձայնագիր կնքեք: Որոշ Խոյերի հետաքրքիր աշխատանք կառաջարկեն: Ինչքան երեկոն մոտենա, այնքան տարաձայնությունների ու վեճերի առիթներ շատ կլինեն և այնքան կդժվարանա սկսածն ավարտին հասցնելը: Հնարավոր են ֆինանսական կորուստներ, անհաջող գնումներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա առաջին կեսը շատ հաջող է: Դուք կզգաք, որ դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ նվազելու է, այնպես որ՝ կշտապեք լուծել ամենակարևոր խնդիրները: Դրա հետ միասին, շատ կարևոր է ոչ մի մանրուք աչքաթող չանելը. դրանք ավելի ուշ կարող են կարևոր դեր խաղալ: Աշխատեք ոչ մի բանի շուրջ չպայմանավորվել այն մարդկանց հետ, որոնց լավ չեք ճանաչում: Մեծ է հավանականությունը, որը նրանք ձեզ հուսախաբ կանեն: Չեն բացառվում ոչ մեծ ֆինանսական կորուստները: Գնումները հազիվ թե հաջող լինեն, հատկապես եթե դրանք նախապես չեք պլանավորել: Տանը հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, որոնց պատճառը ձեր անուշադրությունը կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Լավագույն օրը չէ կարևոր որոշումներ ընդունելու համար: Հեշտությամբ կսխալվեք, ցանկալին իրականության տեղ կընդունեք: Ստուգեք ստացված ինֆորմացիան. վտանգ կա, որ ձեզ մոլորության մեջ են գցում: Հաճախ դժվարությունների կբախվեն նրանք, ովքեր նախկինում շատ բաներում հենվում էին մյուսների վրա. հուսախաբ կանեն նույնիսկ փորձված համախոհները: Օրվա երկրորդ կեսին ուշադրություն կպահանջեն այն գործերը, որոնք երկար ժամանակ հետաձգում էիք, չէիք կարողանում ավարտին հասցնել: Աշխատեք դրանցից հնարավորինս արագ գլուխ հանել: Եվ այդժամ մտերիմների հետ շփվելու ժամանակ էլ կմնա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկիզբը բարենպաստ է: Այդ ժամանակը հարմար է օգտակար գործերի համար ու հնարավորություն կտա գլուխ հանել նրանից, ինչն առաջ ձեզ մոտ չէր ստացվում: Շրջապատողների մոտ հետաքրքիր գաղափարներ կծնվեն: Դուք հաճախ ոտքի վրա կյուրացնեք դրանք ու կյանքի կկոչեք և մեծ օգուտ կքաղեք դրանից: Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կնվազի: Օրվա երկրորդ կեսը ընտանեկան տարաձայնություններ կբերի, չեն բացառվում գումարի ու ունեցվածքի պատճառով վեճերը: Որոշ Խեցգետիններ դժվարությամբ գլուխ կհանեն սեփական զգացմունքներից: Դա կարող է նորմալ շփումների համար արգելք դառնալ: Օգտակար կլինի որոշ ժամանակ միայնակ մնալը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ամեն ինչ վատ չի դասավորվի: Իմպրովիզներ արեք, նպատակին տանող սեփական ուղիները փնտրեք, ոչ ստանդարտ խնդիրներ լուծեք. ձեզ մոտ ամեն ինչ հրաշալի կստացվի: Հնարավորություն կունենաք ավարտին հասցնել այն գործը, որին մեծ ուժեր եք նվիրել: Համառությունը հրաշալի պտուղներ կտա: Դրա շնորհիվ դուք գլուխ կհանեք նրանից, ինչը մյուսների ուժերի սահմաններում չի եղել: Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ, որոնք շատ հետաքրքիր կանցնեն: Օրը հարմար է շփումների համար: Դուք պետք է հանդիպեք ամենատարբեր մարդկանց հետ ու բոլորի հետ զրուցելու թեմաներ կգտնեք: Կհաջողվի բարենպաստ տպավորություն թողնել նույնիսկ նրանց վրա, ովքեր սովորաբար շատ պահանջկոտ են շրջապատողների հանդեպ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հաճելի ու արդյունավետ օր է: Գործեր շատ կլինեն, բայց դուք չեք բողոքի. այն, ինչով պետք է զբաղվեք, իսկապես հետաքրքիր կլինի: Դուք շատ բան կսովորեք, կհաղթահարեք խոչընդոտներն ու կլուծեք օրվա բերած խնդիրները: Ձեզ կհաջողվի խուսափել տարաձայնություններից նույնիսկ նրանց հետ, ում հետ նախկինում շատ էիք վիճում: Մինչև վերջերս լարված հարաբերությունները ավելի ներդաշնակ կդառնան: Օրը հարմար է տնային գործերի համար: Դրանք հեշտությամբ կտրվեն ու ձանձրալի կամ հոգնեցուցիչ չեն թվա: Բացի այդ, դուք դրանց ստեղծագործաբար կմոտենաք, հաճույքով փորձարկումներ կանեք և ստացված արդյունքներով հաճելիորեն կզարմացնեք մտերիմներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հագեցած օր է: Շատ խնդիրներ կլինեն, որոնք լուծում կպահանջեն, և դրանցից պետք է ինքնուրույն գլուխ հանեք. հազիվ թե ինչ-որ մեկն օգնության շտապի: Պլանները հաճախ ստիպված եք լինելու փոխել, իրավիճակից գլուխ հանելու համար ձեզանից հնարամտություն ու ճկունություն կպահանջվի: Աշխատեք խուսափել չարդարացված ռիսկից ու խաղասեղանին շատ բան չդնել: Աստղերը հիմա ձեր կողմից կլինեն, բայց նրանց աջակցությունն անսահմանափակ չէ: Այնպես որ՝ աշխատեք ձեր առաջ իրական նպատակներ դնել ու պատրանքներ չկառուցել: Նրանք, ովքեր լսում են առողջ բանականության ձայնին, ավելիին կհասնեն, քան ինքնավստահ երևակայողները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկզբին ինքնատիրապետումը պահպանելը դժվար կլինի: Կարող է թվալ, որ շրջապատողները ձեր դեմ են դուրս եկել ու միայն մտածում են ձեզ վնասելու մասին: Դուք հեշտությամբ կտրվեք պրովոկացիաներին, կարող եք ասել ու անել այն, ինչի համար հետո կզղջաք: Ժամանակի ընթացքում հուզական դաշտը կկայունանա և կոնֆլիկտներից խուսափելու համար ավելի քիչ ջանքեր կպահանջվեն: Օրվա երկրորդ կեսը արդյունավետ կանցնի. ձեզ կհաջողվի գլուխ հանել շատ գործերից ու ավարտին հասցնել ավելի վաղ սկսածը: Հարմար ժամանակ է ապագայի պլանների մասին զրուցելու համար: Չի բացառվում՝ մարդիկ, որոնց վստահում եք, հուշեն, թե ինչպես կարելի է հասնել նպատակին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Աշխատեք շատ վստահող չլինել: Այսօր դուք պատրաստ եք ճշմարտության տեղ ընդունել այն, ինչ ձեզ դուր է գալիս: Կողքից դա շատ նկատելի կլինի ու ամենայն հավանականությամբ կգտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն օգտվել դրանից: Ցանկացած ինֆորմացիա պետք է ստուգել, իսկ ավելի լավ կլինի՝ մի քանի անգամ ստուգեք: Օրվա երկրորդ կեսին նախաձեռնող եղեք գործերում. դա շատ տեղին կլինի: Կարող եք հաղթել հին մրցակիցներին, եթե արագ գործեք: Երեկոն հարմար է մտերիմների հետ շփվելու համար: Ձեզ կհաջողվի հանգիստ քննարկել բոլորի համար կարևոր հարցերն ու լուծում գտնել դրանց: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա սկզբին զգույշ եղեք: Այդ հատվածը դժվարություններ կբերի, երբեմն խնդիրներ կծագեն այնտեղ, որտեղ դրանք չէիք սպասում տեսնել: Կարևոր է հետևողական գործել, սկսածը կիսատ չթողնել այն գործերի համար, որոնք ավելի հեռանկարային են թվում: Հիշեք սեփական պլանների մասին, աշխատեք հետևել դրանց, նույնիսկ եթե շրջապատողները խորհուրդ են տալիս ուրիշ բան անել: Զգույշ եղեք նոր ծանոթների հետ. նրանց մասին առաջին տպավորությունը կարող է խաբուսիկ լինել: Օրվա երկրորդ կեսին շատ բան կպարզվի, պարզ կդառնա՝ ինչպես է պետք գործել հետո: Եթե շտապեք, արագ կհասնեք առաջին հաջողություններին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Դատարկ բաների համար շատ կանհանգստանաք, հաճախ կբարկանաք նրանց վրա, ովքեր ոչ մի բանում մեղավոր չեն և ձեր խնդիրների համար մեղավորներ կփնտրեք փոխանակ նրան, որ կենտրոնանաք դրանց լուծման վրա: Շրջապատողները խելամիտ խորհուրդներ կտան, բայց դուք նրանց միանգամից չեք լսի: Օրվա երկրորդ կեսին շատ էներգիա կվատնեք անիմաստ խառնաշփոթի վրա: Ավելի ուշ իրավիճակը կկայունանա, կգա լավ մտածված գործողությունների ու կշռադատված խոսքերի ժամանակը; Կարող եք մասնակցել համատեղ նախագծերին կամ ինքնուրույն գործել. երկու դեպքում էլ հաջողության հասնելու շանս ունեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բարդ ու բավականին հոգնեցուցիչ օր է: Հաջողության հասնել կարելի է, բայց նույնիսկ հասարակ գործերը ձեզանից սովորականից մեծ ջանքեր կպահանջեն: Բացի այդ, չեն բացառվում թյուրիմացությունները, որոնց պատճառով ժամանակին չի հաջողվի ավարտին հասցնել սկսած գործերը: Մտածածից մի հրաժարվեք. դուք կարող եք շատ օգտակար բաներ անել: Այսօր ստացած փորձը ձեզ հետո դեռ շատ է պետք գալու: Հավանական են անսովոր ու շատ հետաքրքիր ծանոթություններ: Այսօր կգրավեք մարդկանց, ովքեր նման չեն մյուսներին: Փոխադարձ համակրանքը վայրկենաբար կծնվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3: |
|