Աստղագուշակ․ սեպտեմբերի 7
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2614 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Մի շտապեք: Պարզ է, որ ուզում եք հնարավորինս արագ արդյունքի հասնել, բայց այսօր համբերատարությունը նույնքան կարևոր կլինի, որքան համառությունն ու նպատակասլացությունը: Չարժե նաև շրջապատողներին շտապեցնել, նույնիսկ եթե նրանք ձեզ այսօր չափազանց դանդաղկոտ են թվում: Օրը հարմար է ընթացիկ խնդիրներից գլուխ հանելու, կուտակված մանր-մունր գործերն անելու համար: Մտերիմներն այսօր ձեր ուշադրության կարիքը շատ կունենան: Արժե միասին ժամանակ անցկացնել, կարող եք անսովոր մի բան ծրագրել՝ ոչ մեծ ուղևորությունից մինչև իմպրովիզացված երեկույթ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Լավ է՝ գործերը երկար ժամանակով չհետաձգեք. դրանք հենց առավոտվանից ստանձնեք: Օրվա առաջին կեսը շատ բարենպաստ կլինի նոր նախաձեռնությունների, ինչպես նաև այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնք կարող են օգնել անսովոր, համարձակ ծրագրերն իրագործելու հարցում: Ձեր ծրագրերի մասին այնպես կպատմեք, որ դրանք հանճարեղ կթվան. համարյա յուրաքանչյուր ոք պատրաստ կլինի օգնել ձեզ: Օրվա երկրորդ կեսը կարող է անօգուտ անցնել: Դժվարությամբ կկենտրոնանաք մեկ կոնկրետ բանի վրա, հաճախ ստիպված եք լինելու շեղվել, կթվա, թե ոչինչ չի հաջողվելու ավարտին հասցնել: Բայց երեկոյան կտեսնեք, որ իրականում շատ բան եք հասցրել անել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Առավոտյան ինչ-որ բան սպասվածի նման չի ընթանա: Բայց շատ անհանգստանալու կամ բարկանալու կարիք չկա: Առաջին հերթին՝ շուտով նոր հնարավորություններ կբացվեն, սպասվածից ավելի շուտ հաջողության հասնելու շանս կընձեռվի: Եվ երկրորդ՝ ծագած շատ խնդիրներ հեշտությամբ կլուծվեն, արդեն երեկոյան չեք էլ հիշի դրանց մասին: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ամենատարբեր մարդկանց հետ շփվելու, ձեր գաղափարների ու ծրագրերի մասին պատմելու համար: Կկարողանաք համախոհներ և ուսուցիչներ գտնել: Որոշ Երկվորյակներ կհասկանան, թե ինչ կուզենային սովորել և ինչպես դա անել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա առաջին կեսին հնարավոր է բարկանաք մանրուքների պատճառով, սրտին մոտ ընդունեք այն, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Ցանկացած դատարկ բան լուրջ կթվա, իսկ դա կխանգարի կենտրոնանալ իսկապես կարևորի վրա: Արժե լսել խորհուրդները. հաճախ դրանք կտան մարդիկ, որոնց փորձը ձեզ համար շատ օգտակար կլինի: Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր ու արդյունավետ կլինի: Այն հարմար կլինի նոր բան ստանձնելու կամ նախորդ շաբաթ սկսած գործերն ավարտելու համար: Շատերը պատրաստ կլինեն ձեզ օգնել, ինքներդ էլ բաց չեք թողնի օգնության կարիք ունեցող մարդուն աջակցելու հնարավորությունը: Որոշ Խեցգետինների հեռվից լավ նորություններ են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը հրաշալի է լուրջ գործերի համար: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, հաճախ կկարողանաք արագ հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսներին դա անել չի հաջողվել: Բանը միայն հաջողակ լինելու մեջ չի լինի, այլ առաջնահերթությունները ճիշտ դնելու, հասկանալու, թե ինչն է կարևոր, իսկ ինչի վրա չարժե շեղվել: Շրջապատողներն այսօր շատ ուշադիր կլսեն ձեզ, իսկ երբեմն էլ նույնիսկ կհետևեն ձեր խորհուրդներին: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, անսպասելի լուրեր հարազատներից, որոնց մասին անհանգստանում էիք: Ընկերների հետ շփումները նշանի շատ ներկայացուցիչների կուրախացնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Եկել է բարդ առաջադրանքները լուծելու, ոչ միանշանակ իրավիճակներից գլուխ հանելու, ձեր և ուրիշների սխալները վերլուծելու ժամանակը: Մյուսներին դա դժվարությամբ կտրվի, իսկ դուք հրաշալի գլուխ կհանեք: Պարզ կդառնա, թե ինչ է պետք նախաձեռնել մասնագիտական դիրքերն ամրապնդելու, թշնամիներին զինաթափելու և մրցակիցներին հետևում թողնելու համար: Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի, հնարավոր են լարված պահեր շփումներում: Բայց ձեզ կհաջողվի խուսափել կոնֆլիկտից, լիցքաթափել մթնոլորտն ու օգնել բոլորին ավելի դրական տրամադրվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Չարժե շատ լուրջ վերաբերվել օրվա սկզբին առաջ եկած տարաձայնություններին: Հաճախ բանը հասարակ անհասկացողության մեջ կլինի: Շուտով ամեն ինչ կպարզվի, վեճերը կմոռացվեն, իսկ շրջապատողների հետ շփումները կուրախացնեն: Ցանկացած լուրջ քննարկում արժե հետաձգել օրվա երկրորդ կեսի համար, քանի որ այդ հատվածում ընդհանուր լեզու գտնելը կհեշտանա: Լավ է գումարը ռիսկի չենթարկեք, սպոնտան գնումներ չանեք: Ֆինանսներին վերաբերող բոլոր հարցերում ինտուիցիան կարող է հուսախաբ անել ձեզ: Փոխարենը սիրո մեջ շատ Կշեռքներ հաջողակ կլինեն, ռոմանտիկ պահեր օրվա ընթացքում քիչ չեն լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շփումների տեսանկյունից ամենահասարակ օրը չէ: Դուք պիտի ամենատարբեր մարդկանց մոտեցում գտնեք, նրանց մեջ կհանդիպեն այնպիսիք, որոնք պարզապես պատրաստ չեն լինի երկխոսություն վարել: Բայց շատ անհանգստանալու կարիք չկա, ժամանակի ընթացքում բոլորի հետ կպայմանավորվեք: Իսկ մինչ այդ համբերությամբ զինվեք, պրովոկացիաներին մի տրվեք ու աշխատեք գոնե արտաքուստ լավ հարաբերություններ պահպանել: Կհաջողվի ինքնուրույն գլուխ հանել շատ ու շատ բարդ գործերից, լուծել նախկինում շատերին փակուղու առաջ կանգնեցրած հարցերը: Շատ Կարիճներ կհասկանան, թե ինչի կարիքն ունեն կյանքում և կմտածեն՝ ինչպես ստանալ ուզածը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շատ բան լավ կստացվի, նույնիսկ եթե մեծ ջանքեր չգործադրեք: Հաճախ օգնություն կառաջարկեն մարդիկ, որոնց նախկինում ձեզ համախոհ չէիք համարում: Օրը կարող է արդյունավետ համագործակցության ու երկարատև ընկերության սկիզբ դնել: Չեն բացառվում ուղևորությունները: Դրանք հաջող կդասավորվեն, վառ տպավորություններ կպարգևեն: Դժվարությունների կբախվեն այն Աղեղնավորները, որոնց մոտ մանր-մունր գործեր են կուտակվել: Հասկանալի չի լինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին և ընդհանրապես ինչպես ամեն ինչ հասցնել: Կարևորը չհուզվելն է: Դուք անպայման ամեն ինչից գլուխ կհանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Դժվար կլինի ստեղծված իրավիճակը ճիշտ գնահատելը: Առաջին հերթին՝ ինֆորմացիան քիչ կլինի, իսկ այն, ինչ կա, վատ չէր լինի ստուգել: Երկրորդ՝ հակված կլինեք ցանկալին իրականության տեղ ընդունել ու տհաճությամբ հրաժեշտ կտաք պատրանքներին: Արժե լսել այն մարդու խորհուրդը, որն արդեն մեկ անգամ չի ապացուցել, որ իրատես է ու գիտի, թե ինչպիսին է գործերի իրական վիճակը: Օրը հարմար է կենցաղային հարցերը լուծելու համար: Կարող եք տան համար պիտանի իրեր գնել, ընտրել այն, ինչ պիտի գնեք մոտ ժամանակներս, վերանորոգում կամ տեղափոխություն ծրագրել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա սկիզբը բավական լարված կլինի: Մի քանի ժամվա ընթացքում շատ բան պիտի անեք ու հազիվ թե ինչ-որ մեկն օգնության շտապի: Մի անհանգստացեք, ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Կարևոր կլինի ժամանակը դատարկ բաների վրա չվատնելը, երկար զրույցներ չվարելն ու նպատակին ամենակարճ ճանապարհով գնալը: Ավելի ուշ աշխատանքի և օգտակար գործերի համար բարենպաստ ժամանակահատված կգա: Այն ամենին, ինչ կստանձնեք, ստեղծագործաբար կմոտենաք, և դա կօգնի հրաշալի արդյունքների հասնել: Ձեր հաջողություններն աննկատ չեն մնա: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատում էին ձեզ, կհասկանան, թե ինչքան են սխալվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Գումարին վերաբերող ցանկացած հարց այսօր պետք է առանց շտապելու լուծել: Նույնիսկ եթե խոսքն աննշան գումարի մասին լինի, երկար մտածեք՝ արդյոք արժե այն ծախսել կամ պարտքով տալ: Լավագույն օրը չէ ֆինանսական պարտավորություններ ստանձնելու համար: Կյանքի մնացած մյուս բնագավառներում կգերակշռեն դրական միտումները: Աշխատանքը ձեռքից կգա, նույնիսկ բարդ առաջադրանքները կկարողանաք արագ լուծել: Դուք հեշտությամբ կմտապահեք պիտանի տեղեկատվությունը, այդ իսկ պատճառով ուսումն էլ հեշտությամբ կտրվի: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Երեկոն սիրահարված Ձկներին ռոմանտիկ անակնկալներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|