ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ սեպտեմբերի 7
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2732 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հրաշալի օր է: Այն հարմար է ամենատարբեր գործերի համար. դուք հրաշալի գլուխ կհանեք համարյա ամեն ինչից, ինչ կստանձնեք: Հաջող կլուծվեն ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերը: Նշանի որոշ ներկայացուցիչներ եկամուտների նոր աղբյուր կգտնեն:

Աշխատանք սովորականից շատ կլինի, բայց ժամանակ կմնա նաև մտերիմների հետ շփվելու համար: Ձեր միջամտության շնորհիվ արագ կլուծվեն ընտանեկան խնդիրները: Ձեզ կհաջողվի ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնել, նաև նրանց, որոնք սովորաբար միայն իրենք իրենց են լսում: Հին ծանոթները կուրախացնեն լավ նորություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք ամենատարբեր մարդկանց մոտեցում կգտնեք, կկարողանաք լավ տպավորություն թողնել նույնիսկ նրանց վրա, որոնց սովորաբար ոչ ոք դուր չի գալիս: Չեն բացառվում օգտակար ծանոթությունները, հնարավոր է գործնական կամ ընկերական հարաբերությունների սկիզբ, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու և գնումներ անելու համար: Գործնական ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի, գումարը լավագույն ձևով կտնօրինեք: Այդ ժամանակահատվածում հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում կամ լավ նորություններ՝ կապված ամենամտերիմներից մեկի հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելն այսօր ավելի բարդ կլինի, քան սովորաբար: Նույնիսկ հին ծանոթները հաճախ ձեզ սխալ կհասկանան, իսկ մտերիմները կարող են վիրավորվել կատակ-նկատողություններից: Արժե կենտրոնանալ այն գործերի վրա, որոնցից կարող եք ինքնուրույն գլուխ հանել. այստեղ մեծ հաջողության հասնելու շանս կա:

Մի շտապեք ծախսել գումարը. ֆինանսական հարցերին թեթևամիտ մոտեցումը կարող է զուր ծախսերով ավարտվել: Արժե զգույշ լինել գործնական հարաբերություններում ու չշտապել գործարքներ կնքել, հատկապես եթե խոսքը մեծ գումարների մասին է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բավական բարդ օր է: Այսօր դուք շատերի հետ հաշտ չեք լինի, սեփական զգացմունքներից էլ ամեն անգամ չեք կարողանա գլուխ հանել: Շրջապատողների հետ տարաձայնությունների պատճառներ սովորականից շատ կլինեն: Դուք հակված չեք լինի հարթել սուր անկյունները, հակառակը՝ երբեմն բաց կոնֆլիկտ կհրահրեք՝ առանց անհանգստանալու, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ դրանից:

Օրը հաջող կլինի նշանի այն ներկայացուցիչների համար, որոնք կկենտրոնանան ստեղծագործ խնդիրների լուծման վրա ու կփորձեն դրանցից հնարավորինս լավ գլուխ հանել: Ամենայն հավանականությամբ պետք կգա այն, ինչ հասցրել եք ավելի վաղ սովորել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկզիբը հետաքրքիր ու արդյունավետ կլինի: Այդ հատվածում բազում նոր գաղափարներ կունենաք, որոնց իրագործմանը կարող եք անհապաղ անցնել: Ձեզ համար դժվար չի լինի շրջապատողներին ձեր ծրագրերով գրավելը, իսկ համախոհների ու օգնականների պակաս չի լինի: Կհաջողվի ընկերանալ այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում միայն գործնական հետաքրքրություններն էին կապում:

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Դուք կկարողանաք ուշադրություն դարձնել ամենամտերիմներին, ժամանակ անցկացնել նրանց հետ, որոնք թանկ են ձեզ համար: Արժե քննարկել կարևոր հարցերը. շանս կա բոլորին գոհացնող որոշում ընդունեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դուք էներգիայով լի ու համառ կլինեք, ունակ կլինեք հասնել նույնիսկ նրան, ինչը նախկինում համարյա անհնարին էր թվում: Հնարավորություն կունենաք լրիվ նոր բան ստանձնել: Դուք միանգամից գլուխ կհանեք շատ բարդ գործերից, ճիշտ եզրահանգումների կգաք՝ նվազագույն ինֆորմացիայի տիրապետելու պայմաններում: Հավանական են դրամական մուտքեր, հաջող գործարքներ ու շահավետ գնումներ:

Բայց երբեմն շրջապատի հետ հարաբերություններում խնդիրներ կառաջանան, և դա ձեզ կվշտացնի: Երբեմն նույնիսկ մտերիմները ձեզ սխալ կհասկանան: Համբերությամբ զինվեք ու աշխատեք հանգիստ ամեն ինչից գլուխ հանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա առաջին կեսին զգույշ եղեք: Դա բարդ ժամանակ է լինելու, երբ շատ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ: Աշխատեք ոչ մի տեղ չշտապել: Ցանկացած քայլ արժե լավ մտածել, իսկ կշռադատված որոշումները հաճախ ավելի հաջող կլինեն, քան սպոնտան որոշումները: Այդ հատվածը հարմար է նաև ուսման անցնելու, բարդ գործերից գլուխ հանելու համար:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է շփումների համար: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, կարող եք ընկերանալ նրանց հետ, որոնք ձեզ ընդհանրապես նման չեն: Շատ լավ գաղափարներ կունենաք, որոնց իրագործմանը կարող եք անհապաղ անցնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է, ձեզ շատ բան կհաջողվի անել: Սակայն կարևոր կլինի սեփական ուժերը ճիշտ գնահատելը: Աշխատեք չստանձնել այն, ինչից չեք կարող ինքնուրույն գլուխ հանել. հազիվ թե ինչ-որ մեկը ժամանակին կարողանա օգնության հասնել:

Հավանական են ընտանիքում հաճելի իրադարձություններ: Նշանի որոշ ներկայացուցիչներ մտերիմների հետ կապված լավ նորություններ կստանան: Եթե ուզում եք հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք, դա անելը դժվար չի լինի: Օրը հնարավորություն կտա գլուխ հանել անցյալի բարդ իրավիճակներից, հասկանալ, թե ով էր ճիշտ, իսկ ով էր սխալվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարդ օր է, որը լավ մտածված արարքներ, մանրուքներին ուշադրություն ու գործերում կարգապահություն է պահանջում: Աշխատեք չխախտել հին պայմանավորվածությունները, չհիասթափեցնել մարդկանց, որոնք ձեզ հետ հույսեր էին կապում: Նկատի ունեցեք, որ ձեր ցանկացած արարք այսօր ավելի շատ ուշադրություն կգրավի, քան սովորաբար, իսկ սխալներն աննկատ չեն մնա:

Չեն բացառվում հանդիպումները մարդկանց հետ, որոնք ժամանակին ձեզ համար դժվարություններ են ստեղծել: Նրանք կփորձեն շահել ձեր վստահությունը, բայց լավ է զգոն լինեք: Օրվա առաջին կեսին հավանական են դրամական մուտքեր: Հնարավոր են և առաջարկներ, որոնք եկամուտների արագ աճ կխոստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք կասեք այն, ինչ մտածում եք, իսկ դա շատ դուր կգա շրջապատողներին: Հեշտությամբ կշահեք նույնիսկ ամենապահանջկոտ մարդկանց վստահությունը. ինտուիցիան հաճախ կհուշի՝ ինչ են նրանք սպասում, ինչից կուրախանան:

Առօրյա գործերը ավելի ձանձրալի ու հոգնեցնող կթվան, քան սովորաբար: Աշխատեք դրանց ստեղծագործաբար մոտենալ, և ամեն ինչ անմիջապես դեպի լավը կփոխվի: Չարժե ժամանակ վատնել դատարկ բաների պատճառով վեճերի և այն զրույցների վրա, որոնք ձեզ չեն վերաբերում ու ընդհանրապես չեն հետաքրքրում ձեզ: Իսկ ահա ձեր հայացքները կիսող մարդկանց հետ շփումները օգտակար կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դուք շրջապատողներին լավ կհասկանաք, հեշտությամբ կկռահեք այն մարդկանց զգացմունքներն ու ապրումները, որոնք փորձում են դրանք թաքցնել: Հնարավորություն կունենաք հաշտվել նրանց հետ, որոնց հետ վիճել էիք, վերականգնել հին կապերը:

Ինքնուրույն գործելը սովորականից բարդ կլինի. երբեմն վճռականության պակաս կզգաք, իսկ երբեմն էլ կկասկածեք, որ ճիշտ ուղի եք ընտրել: Հիշեք, որ չափազանց երկար մտորումները ամեն անգամ չեն օգնում պատասխան ստանալ հարցերին: Երբեմն ամենահասարակ լուծումը ամենաճիշտն է լինում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դուք այնքան վճռական ու ակտիվ կլինեք, որ կկարողանաք հաղթահարել բոլոր խոչընդոտները, որոնք կծագեն ճանապարհին: Սակայն կարևոր կլինի ժամանակին մտածելը, թե ինչի վրա արժե ծախսել ուժերը, իսկ ինչը ուշադրության արժանի չէ: Նման որոշումներն արժե ինքնուրույն ընդունել. խորհուրդները միայն կշեղեն ձեզ, նույնիսկ եթե շրջապատողները դրանք ի սրտե տան:

Օրվա երկրորդ կեսը լավ գաղափարների իմաստով առատաձեռն կլինի: Գաղափարների թվում կլինեն այնպիսիք, որոնք կկարողանաք անհապաղ իրագործել: Դուք հաճախ կտեսնեք հնարավորությունները, որոնք նախկինում աննկատ են մնացել: Դա կհիացնի շրջապատողներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2732 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3