Աստղագուշակ․ սեպտեմբերի 6
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2516 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հետաքրքիր, խոստումնալից օր է: Շատ գործերում կարող եք հաջողության հասնել, իսկ ինտուիցիան կհուշի՝ ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Հնարավորություն կունենաք լուծել վերջերս առաջ եկած խնդիրները, պատասխաններ ստանալ հարցերին, որոնք մեկ անգամ չէ, որ ստիպել են մտորել: Շրջապատողները պատրաստ կլինեն աջակցել ձեր գաղափարներն ու օգնել կյանքի կոչել դրանք: Արժե լսել խորհուրդները, որոնք հաճախ օգտակար կլինեն: Երեկոն կուրախացնի հաճելի անակնկալներով ու հաջող զուգադիպություններով: Որոշ Խոյերի անմոռանալի սիրային ժամադրություններ են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկիզբը բավական անհանգիստ կլինի: Հավանական են խնդիրներ շփման մեջ. շրջապատողների հետ փոխհասկացողության հասնելը կդժվարանա, ինչ-որ մեկը սխալ կմեկնաբանի ձեր խոսքերը կամ անկախ իր կամքից մոլորության մեջ կգցի ձեզ: Այնտեղ, որտեղ խոսք գնա շփումների ու հարաբերությունների մասին, ինտուիցիայի հուշումներն ամեն անգամ հստակ չեն լինի: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Դուք դա կզգաք. կուզենաք նոր բան ստանձնել, բազում լավ գաղափարներ կհայտնվեն: Հնարավորություն կունենաք լուծել ընտանեկան խնդիրները, որոնք վշտացնում էին ձեզ ու ձեր մտերիմներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ամեն ինչ չէ, որ ուզածի նման արագ կստացվի, այնպես որ՝ արժե համբերությամբ զինվել: Չի բացառվում՝ ստիպված լինեք ոտքի վրա ինչ-որ բան սովորել, շրջապատողներին բազմաթիվ հարցեր տալ ու հիշել պատասխանները: Երբեմն ինֆորմացիան այնքան շատ կլինի, որ կթվա՝ ոչ ոք չի կարող այն մտքում պահել: Բայց դուք գլուխ կհանեք: Նշանի շատ ներկայացուցիչների պետք կգան վաղուց ստացած գիտելիքները: Այսօր ձեզ անսովոր հանդիպումներ, հետաքրքիր զրույցներ են սպասվում: Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները, և դուք ուրախ կլինեք շփվել նրանց հետ: Չեն բացառվում հետաքրքիր առաջարկները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Այսօր շատ բան կարող է փոխվել: Տեղի ունեցող իրադարձությունները հաճախ շրջապատողների համար անսպասելի կլինեն, բայց ձեզ ոչինչ հանկարծակիի չի բերի, քանի որ ինտուիցիան նախկինում հուշել է՝ ինչի պատրաստվել: Նույնիսկ եթե շուրջը բոլորը հուզվեն, դուք հավասարակշռությունը չեք կորցնի, կշռադատված որոշումներ կընդունեք ու լավ խորհուրդներ կտաք: Կարող եք նշանակալի հաջողությունների հասնել աշխատանքի մեջ՝ գործելով լրիվ նոր մեթոդներով: Փորձարկումներ արեք, ռիսկի դիմեք, եթե գտնում եք, որ այն արդարացված է: Աստղերն այսօր ձեր կողմից կլինեն. ցավալի կլիներ դրանից չօգտվելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ամենահասարակ օրը չէ, բայց այն, միևնույնն է, վատը չի լինի: Օրը հարմար է ավելի վաղ սկսած գործերն ավարտին հասցնելու, վերջին շրջանում բոլորին անհանգստացնող հարցերը լուծելու համար: Դուք լուրջ տրամադրված կլինեք, ուշադիր կլինեք մանրուքներին ու կաշխատեք ոչինչ բաց չթողնել: Հենց նման մոտեցումը թույլ կտա հաջողության հասնել: Կհաջողվի մոտեցում գտնել ամենատարբեր մարդկանց, չի բացառվում՝ ազդեցիկ համախոհներ ձեռք բերեք: Շատերին դուր կգան ձեր արարքները, խոսքերն ու գաղափարները: Կգտնվեն ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ ցանկացողներ: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Արդյունավետ օր է: Այն հրաշալի է պոտենցիալ գործընկերների ու հնարավոր համախոհների հետ հանդիպելու համար: Հեշտությամբ կպայմանավորվեք ընդհանուր ծրագրերի մասին, կբաշխեք պարտականությունները: Եթե ինչ-որ տարաձայնություններ էլ առաջանան, դուք արագ լուծում կգտնեք, որը բոլորին կգոհացնի: Հնարավոր են լավ լուրեր՝ կապված աշխատանքի կամ ձեզ համար կարևոր բիզնես-նախագծի հետ: Նոր գաղափարներ կունենաք, որոնց իրագործումը նշանակալի շահույթ է խոստանում կամ հնարավորություն կտա ամրապնդել մասնագիտական դիրքերը: Աշխատեք ուշադրություն դարձնել մանրուքներին. այն, ինչ հիմա աննշան է թվում, ավելի ուշ կարևոր դեր կխաղա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Դուք լավատեսորեն տրամադրված կլինեք և երբեմն նույնիսկ չեք մտածի այն խոչընդոտների մասին, որոնք կարող են ճանապարհին առաջ գալ: Աշխատեք սեփական հնարավորություններն իրատեսորեն գնահատել, և դա թույլ կտա խուսափել սխալներից ու հիասթափություններից, չափազանց շատ ժամանակ և ուժեր չվատնել ի սկզբանե անհույս նախագծերի վրա: Կարող են ֆինանսական դժվարություններ ծագել: Դրանք ժամանակավոր բնույթ կկրեն և շուտով անցյալում կմնան, բայց, միևնույնն է, կստիպեն հուզվել: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, հարազատների հետ հարաբերությունները դեպի լավը կփոխվեն: Կուրախացնեն մտերիմների հետ կապված լավ նորությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա առաջին կեսը հանգիստ կանցնի, բայց ոչ այնքան արդյունավետ: Այդ հատվածը հարմար է նախկինում սկսած գործերն ավարտին հասցնելու համար: Դա մեծ ջանքեր չի պահանջի: Նոր խնդիրների լուծմանը կարող եք ավելի ուշ անցնել, այդպես ավելի հեշտ կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը: Տարաձայնությունների առիթներ այսօր սովորականից շատ կլինեն: Դուք կփորձեք հարթել սուր անկյունները, բայց դա ամեն անգամ չի հաջողվի անել: Երբեմն ձեզ կարծես հատուկ կհանեն հավասարակշռությունից, և նման պահերին դժվար կլինի առողջ բանականությանը հետևելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ամեն ինչում կարգուկանոնի ձգտեք. այսօր դա անհրաժեշտություն է: Դա վերաբերում է նույնիսկ մանրուքներին. իրենց տեղերում դրեք իրերն ու փաստաթղթերը, աշխատեք ժամանակին կատարել բոլոր խոստումները, վերադարձնել պարտքերը: Գումարի հետ կապված ցանկացած որոշում առանց շտապելու ընդունեք: Երբեմն սեփական փորձը բավարար չի լինի իրավիճակից գլուխ հանելու համար: Վատ մի զգացեք խորհուրդներով դիմել մարդկանց, որոնց վստահում եք: Մտերիմների հետ շփումները ավելի մեծ համբերատարություն ու ինքնատիրապետում կպահանջեն, քան սովորաբար: Կարևոր կլինի նյարդայնությունը զսպելը. լուրջ կոնֆլիկտներ հազիվ թե ծագեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը հարմար է նոր գործեր ստանձնելու համար. դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք, կհասկանաք՝ ինչպես հասնել անհրաժեշտ արդյունքին, ինչ նախաձեռնել՝ առանց մեծ ջանքեր ներդնելու հաջողության հասնելու համար: Հաջողակ կլինեն նույնիսկ նրանք, որոնք դրա հույսն ամենևին չունեին: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ: Դա վերաբերում է և՛ հին, և՛ նոր ծանոթներին. նրանք ձեզ կես խոսքից կհասկանան, արագ կընդունեն ձեր ճշմարտացիությունը, եթե տարաձայնություններ առաջանան: Հնարավոր են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ անակնկալներ, ինչպես նաև հիշարժան ու ոգեշնչող հանդիպումներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Եթե օրվա առաջին կեսի համար կարևոր գործեր եք ծրագրել, պատրաստ եղեք ձգձգումների, տհաճ պատահարների, անհաջող զուգադիպությունների, որոնց պատճառով դժվարությամբ ժամանակին ավարտին կհասցնեք սկսածը: Ավելի ուշ իրավիճակը դեպի լավը կփոխվի, դուք կզգաք աստղերի աջակցությունը: Օրվա երկրորդ կեսը հարմար է նոր բան ստանձնելու համար: Հավանական են դրական փոփոխություններ ձեզ համար կարևոր մարդկանց հետ հարաբերություններում: Հեշտ կլինի նույնիսկ այն մարդկանց հետ, որոնց հետ վերջերս շատ էիք վիճում: Բոլոր վիրավորանքներն ու դժգոհությունները կմնան անցյալում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկիզբը թեթև, ոգեշնչող ու հետաքրքիր կլինի: Ուշադրություն դարձրեք այդ հատվածում առաջ եկած գաղափարներին, նույնիսկ եթե դրանք չափազանց համարձակ, ռիսկային, մի փոքր խենթ են թվում: Չի բացառվում՝ մտածածն իրագործելու շանս շուտով ունենաք: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Նրա մեծ մասը նվիրված կլինի միապաղաղ գործերին, ընթացիկ խնդիրների լուծմանը: Այդ ամենը հոգնեցնող չի թվա, լրիվ հակառակը. դուք հաճույք կստանաք՝ զբաղվելով նրանով, ինչը ձեզ լավ ծանոթ է, և կհասնեք անհրաժեշտ արդյունքներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|