ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ սեպտեմբերի 6
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2829 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հնարավորություն կունենաք լուծել ձեզ ու մյուսներին վերջին շրջանում անհանգստացնող հարցերը, կարգուկանոն հաստատել գործերում: Դուք ոչ մի րոպե զուր չեք վատնի, ավելի շատ կհասցնեք, քան մյուսները: Միայն մի դժվարություն կա. համախոհներն ու օգնականներն ամեն անգամ ձեր հետևից չեն հասցնի:

Չեն բացառվում հաճելի հանդիպումներն ու անսովոր ծանոթությունները: Դուք շատերին դուր կգաք, չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը, որը հիշարժան ու վառ կլինի: Լավ է նախապատվությունը տաք այն խնդիրներին, որոնք կարելի է արագ լուծել. մնացյալների հանդեպ հետաքրքրությունն արագ կկորցնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հագեցած կլինի: Դուք պետք է լուծեք ոչ միայն սեփական, այլ նաև մյուսների խնդիրները: Շրջապատողները սովորականից հաճախ օգնության կարիք կունենան: Դուք չեք ուզենա ոչ ոքի մերժել, այնպես որ՝ ստիպված եք լինելու հետաձգել սեփական գործերն ու օգնության հասնել: Ցավոք, ինչ-որ մեկը կարող է փորձել չարաշահել ձեր բարությունը:

Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ: Նոր տպավորություններն օգուտ կտան: Սակայն նկատի ունեցեք, որ տանից հեռու զգուշությունն ավելորդ չի լինի: Հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, տհաճ պատահարներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Խնդիրներից կհաջողվի խուսափել, եթե հենց առավոտվանից լուրջ տրամադրվեք: Սա բարդ օր է լինելու. նշանի շատ ներկայացուցիչներից այն կշռադատված որոշումներ ու լավ մտածված քայլեր կպահանջի: Չի բացառվում՝ ձեզ ինչ-որ գրավիչ ու հետաքրքիր բան առաջարկեն: Մի շտապեք համաձայնել: Դուք պետք է ինֆորմացիա հավաքեք ու ամեն ինչ լավ կշռադատեք. հնարավոր է՝ հասկանաք, որ ձեզ կասկածելի պատմության մեջ են ներքաշում:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով: Չի բացառվում՝ դրանցից մեկի շնորհիվ ծանոթանաք շատ անսովոր մարդկանց հետ: Հնարավոր է ռոմանտիկ պատմության սկիզբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ամենակարևոր գործերն արժե պլանավորել օրվա առաջին կեսի համար. աստղերը ձեր կողմից կլինեն: Ազդեցիկ համախոհներ գտնելու ու այն մարդկանց աջակցությունը ստանալու հնարավորությունը կունենաք, որոնցից շատ բան է կախված: Դուք արագ կգործեք, կաշխատեք ոչ մի րոպե զուր չվատնել և ճիշտ կվարվեք:

Ավելի ուշ իրավիճակը կբարդանա, և դուք կզգաք, որ ուժերը հատնելու վրա են: Երեկոն լավ է նվիրել պասիվ հանգստին: Շփումներն այդ հատվածում դժվարությամբ կտրվեն, այնպես որ՝ սահմանափակեք կապերը: Պետք չէ սրտին մոտ ընդունել, թե ինչ են ասում շրջապատողները, իսկ ցանկացած ինֆորմացիա լավ է ստուգել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Վճռական տրամադրվեք ու աշխատեք ոչինչ չհետաձգել. գործերում կարող եք իսկական բեկման հասնել: Համարձակ ինչ-որ նոր բան ստանձնեք: Դուք արագ կհասկանաք, թե ինչպես հասնել հաջողության: Եթե օգնության կարիք լինի, խնդիրներ չեն առաջանա. այսօր ձեզ հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա մերժել:

Հավանական են շահավետ գործարքներ: Դրանք կարող են կնքել նույնիսկ այն Առյուծները, ովքեր նախկինում երբեք կոմերցիայով չեն զբաղվել: Օրվա երկրորդ կեսն ամբողջությամբ բարենպաստ է գնումների համար: Չի բացառվում՝ կարողանաք իրեր գնել, որոնց մասին վաղուց եք երազել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա առաջին կեսը բարենպաստ է: Միայն թե պետք է արագ գործեք, քանի որ դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կնվազի, հաջողության հասնելն էլ կբարդանա: Բացի այդ, ինչքան օրն առաջ գնա, այնքան շատ շրջապատողները կխառնվեն ձեր գործերին. սովորաբար դա անտեղի կլինի ու շատ կխանգարի:

Ամենայն հավանականությամբ պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Ավելի լավ է վստահեք նրան, քան խորհուրդներին, հատկապես, եթե այդ խորհուրդները տալիս են մարդիկ, որոնց լավ չեք ճանաչում: Օրվա երկրորդ կեսին ռիսկի մի դիմեք ու հույսներդ հաջողության վրա մի դրեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկզբին չեն բացառվում լարված պահերը, բայց իրավիճակն արագ դեպի լավը կփոխվի: Դուք վճռական ու հնարամիտ կլինեք այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է, իսկ ոչ միանշանակ իրավիճակներում խուճապի չեք մատնվի: Օգտակար կլինի ինտուիցիայի ձայնին լսելը. նրա հուշումները միշտ հստակ կլինեն: Աշխատանքի ու բիզնեսի հետ կապված հրաշալի գաղափարներ կունենաք. ձեր գործնական հոտառությունը շատերին կզարմացնի:

Օրվա երկրորդ կեսը հաճելի հանդիպումներ է խոստանում: Վերջին շրջանում աշխատանքը փոխելու շուրջ մտածող Կշեռքների առաջ նոր հնարավորություններ կբացվեն: Սակայն նկատի ունեցեք, որ գործնական ու անձնական հարաբերությունները խառնելն այնքան էլ ցանկալի չէ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ, թեթև ու հաջող օր է: Այն շատ նոր պլաններ ու ոգեշնչող գաղափարներ կբերի: Դուք պատրաստ կլինեք ստանձնել այն, ինչն առաջ անհնարին էիք համարում և ունակ կլինեք արագ հասնել դրված նպատակներին: Շատերը կօգնեն, ընդ որում՝ լրիվ անշահախնդիր: Օրվա առաջին կեսը հարմար է կազմակերպչական հարցերը լուծելու, փաստաթղթերը ձևակերպելու, պետկազմակերպություններ այցելելու համար:

Հավանական են չպլանավորված ուղևորություններ: Դրանք թույլ կտան ծանոթանալ մարդկանց հետ, ինչ-որ կարևոր բան իմանալ ձեր ու մյուսների մասին: Չեն բացառվում շահավետ գործարքները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Առավոտյան հավանական են թյուրիմացություններ ու տհաճ պատահարներ: Հույզերն անկայուն կլինեն, դատարկ բաների պատճառով կբարկանաք, կկորցնեք հանգստությունը հենց այն պահին, երբ ճիշտ որոշում ընդունելու համար դա պահպանելն անհրաժեշտություն կլինի: Կուզենաք, որ ինչ-որ մեկն իր վրա վերցնի տեղի ունեցողի համար պատասխանատվությունը, բայց դա անել ցանկացողներ չեն գտնվի:

Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Զգալով աստղերի աջակցությունը՝ դուք նոր գործեր կստանձնեք ու արագ հաջողության կհասնեք դրանցում: Երեկոն հին ծանոթների հետ հաճելի հանդիպումներ է խոստանում: Նրանցից շատ հետաքրքիր բաներ կիմանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հաջող օր է: Ձեր ու մյուսների համար ինչ-որ օգտակար բան անելու բազմաթիվ հնարավորություններ կընձեռվեն: Հաճախ գլուխ կհանեք այն խնդիրներից, որոնք նախկինում բոլորին անլուծելի էին թվում: Ձեր հաջողությունները ուշադրություն կգրավեն: Ազդեցիկ անձինք կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել, իսկ հետո, հնարավոր է, հետաքրքիր առաջարկներ անեն:

Անձնական կյանքում չեն բացառվում դրական փոփոխությունները. այստեղ կարևոր կլինի նախաձեռնող լինելը: Օրը հարմար է զգացմունքները խոստովանելու ու սիրելիի հետ կարևորի մասին զրուցելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Թեթև, հաճելի, ոգեշնչող օր է: Շատ հրաշալի գաղափարներ կունենաք, դրանք կյանքի կոչելու անսովոր եղանակ կգտնեք: Հաջող կլինեն համարձակ փորձարկումները: Հաճախ կհասնեք նրան, ինչին չեն կարողացել հասնել մյուսները. դա անպայման ուշադրություն կգրավի:

Շփման մեջ էլ դժվարություններ չեն լինի: Շատերն ուրախ կլինեն զրուցել ձեզ հետ, քննարկել ակտուալ հարցերը կամ պարզապես ձեզ ավելի լավ ճանաչել: Մարդիկ, ովքեր նախկինում թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը: Դուք կարող եք ընկերանալ նրանց հետ, ում վաղուց եք համակրում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ուրիշների հանդեպ ներողամիտ եղեք, աշխատեք խուսափել կոնֆլիկտներից ու փոխզիջումներ փնտրել այնտեղ, որտեղ դա հնարավոր է: Շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք պատրաստ եք ձեզ բարեհամբույր պահել այն մարդկանց հետ, որոնց չեք համակրում: Երբեմն ուզածին հասնելու համար խորամանկություն է պետք բանեցնել: Եվ թող խիղճը ձեզ չտանջի. դուք ոչ ոքի չեք վնասի:

Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ. հաճախ դրանք կապված կլինեն մտերիմների գործերի հետ: Ճանապարհին չեն բացառվում ձգձգումները, ինչպես նաև աննշան, բայց ցավալի պատահարները: Հավանական են չպլանավորված ծախսեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2829 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5