ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ սեպտեմբերի 5
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2421 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը բարենպաստ է: Դուք արագ գլուխ կհանեք շաբաթվա ընթացքում կուտակված գործերից, նրանից, ինչի համար ժամանակ չէր մնում: Հնարավոր են անսպասելի առաջարկներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Կուզենաք նոր բան ստանձնել: Աստղերը դրա դեմ ոչինչ չեն ունենա:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ կլինի հանգստի համար: Այն հարմար կլինի նաև ապագայի ծրագրերը մտածելու համար: Հիմա դուք պատրանքներ չեք կառուցի, ճիշտ կգնահատեք ձեր ուժերը, կհասկանաք, թե ինչի վրա արժե կենտրոնանալ առաջին հերթին: Կուրախացնեն ընկերների հետ հանդիպումները: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շտապելու կարիք չկա: Լավ է, եթե օրը հանգիստ ու համաչափ լինի. այդպես կկարողանաք խուսափել խառնաշփոթից, առանց լավ մտածելու էլ կարևոր որոշումներ չեք ընդունի: Շատ Ցուլերի այսօր պետք կգա այն, ինչ նրանք ավելի վաղ են սովորել: Եթե սեփական գիտելիքներն ու փորձը քիչ լինեն, կարող եք խորհրդակցել ընկերների հետ, որոնք խելամիտ մի բան կհուշեն:

Չարժե շատ բան ծրագրել, եթե իհարկե չեք ուզում օրվա վերջին լրիվ ուժասպառ լինել: Ոչ մեծ դադարն օգտակար կլինի ձեզ: Փորձեք շեղվել միապաղաղությունից, մտածեք, թե ինչով կարող եք ուրախացնել ինքներդ ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը բազում նոր ու հետաքրքիր գաղափարներ կբերի, որոնք կուզենաք միանգամից կյանքի կոչել: Դուք հաճախ կնկատեք հնարավորություններ, որոնք մյուսները չեն տեսել ու կաշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Հնարավորություն կունենաք մեռյալ կետից շարժել այն գործը, որին արդեն մեծ ուժեր եք նվիրել:

Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր ու կարևոր զրույցների ժամանակ կլինի: Ակտիվ կքննարկվեն այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ շատ են եղել: Այս անգամ կհաջողվի ամեն ինչի մասին պայմանավորվել: Կուրախացնեն ընկերների և մյուս մտերիմների հետ հանդիպումները: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հազիվ թե անցնի առանց փոքրիկ դժվարությունների ու ցավալի թյուրիմացությունների, բայց ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի: Հնարավորություն կունենաք ավարտել շաբաթվա առաջին օրերին սկսած գործերը: Որոշ Խեցգետիններ պիտի վերադառնան այն հարցերին, որոնք լուծված էին համարում:

Հրաշալի օր է հին ընկերներին հանդիպելու համար: Զրույցի համար բազում թեմաներ կգտնվեն, ընդհանուր ծրագրեր էլ կարող են հայտնվել: Հեշտությամբ կհաշտվեք նրանց հետ, ում հետ վիճել էիք: Մարդիկ, որոնք ժամանակին վիրավորել են ձեզ, կաշխատեն հարթել իրենց մեղքը: Երեկոն կուրախացնի մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ոչ մի տեղ մի շտապեք: Դուք հրաշալի գլուխ կհանեք շատ ու շատ առաջադրանքներից, եթե չշտապեք: Լավ մտածված գործողությունները թույլ կտան հասնել անհրաժեշտ արդյունքին, իսկ հույզերի ազդեցությամբ գործած արարքները, հակառակը, տհաճություններ կբերեն: Շրջապատողները հաճույքով օգնություն կառաջարկեն. չարժե դրանից հրաժարվել:

Լավագույն օրը չէ սպոնտան գնումների համար: Ֆինանսների կամ ունեցվածքի հետ կապված որոշումները չարժե ինքնուրույն ընդունել: Զրուցեք այն մարդկանց հետ, որոնց փորձին վստահում եք: Նրանք անպայման խելամիտ խորհուրդներ կտան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը կարող է անհաջող սկսվել: Ցանկացած գործ սովորականից մեծ ջանքեր կպահանջի: Բայց դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա: Արդեն կեսօրին կտեսնեք, որ շատ բան ստացվում է, աստղերն աջակցում են ձեր նախաձեռնությունները, օգնականների էլ առանց դժվարության գտնում եք:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Կարևոր չէ՝ այդ հատվածում ընկերների հետ կհանդիպեք, սիրային ժամադրության կգնաք, թե ընտանեկան տոն կկազմակերպեք: Բոլոր դեպքերում դրական հույզերի պակաս չի լինի: Չեն բացառվում հաճելի անակնկալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Վատ օր չէ: Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին կհաջողվի արագ որոշակիություն մտցնել նպատակների և առաջնահերթությունների մեջ, այդ իսկ պատճառով որոշ Կշեռքներ ժամանակ կվատնեն դատարկ բաների վրա: Բայց հոգ չէ, քանի որ բոլոր դեպքերում կհասցնեք այն, ինչ ծրագրել եք:

Հնարավորություն կունենաք շփվել մի մարդու հետ, որը մեկ անգամ չէ, որ օգնել է ձեզ ու լավ խորհուրդներ է տվել: Զրույցն այս անգամ էլ օգտակար կլինի, դուք կհասկանաք՝ ինչպես գործել, ուր շարժվել և ինչի վրա կենտրոնանալ: Կուրախացնեն սիրելիի հետ շփումները: Օրը հարմար է երկուսիդ համար կարևոր հարցերը քննարկելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հազիվ թե թեթև ու լրիվ անամպ անցնի: Ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ, ընդ որում՝ հաճախ հենց այն ժամանակ, երբ դրանք ամենից քիչն էիք սպասում: Ինչ էլ պատահի, ձեզ կհաջողվի պահպանել լավ տրամադրությունը: Լավատեսության համար բոլոր հիմքերը կլինեն. աստղերը ձեր կողմից կլինեն, շատ բանի հասնելու հնարավորություն կա:

Ինտուիցիան կհուշի, թե երբ է պետք համառ լինել, իսկ երբ նահանջել ու պարզապես սպասել: Նրա շնորհիվ դուք ուժերը զուր չեք վատնի: Հնարավորություն կունենաք հանդիպել հին ընկերների հետ: Նման հանդիպումները շատ հաճելի կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Լավ գաղափարների օր է: Դրանք ժամանակին կհայտնվեն, կօգնեն արագ լուծել հին խնդիրներն ու խուսափել նորերից: Դուք ամպերում չեք սավառնի, իրատես կլինեք, ուժերն էլ զուր չեք վատնի: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա շեղել ձեզ, խճճել, մոլորության մեջ գցել:

Հավանական են հաճելի լուրեր, հետաքրքիր առաջարկներ: Իրենց մասին կհիշեցնեն մարդիկ, որոնց հետ վաղուց եք շփվել: Հեշտությամբ կվերականգնեք գործնական և ընկերական կապերը, պիտի միայն նման ցանկություն ունենաք: Օրվա երկրորդ կեսը հարմար է ռոմանտիկ հանդիպումների համար ու հաճելի անակնկալներ է խոստանում սիրահարված Աղեղնավորներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հրաշալի օր է շփումների համար: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք և՛ հին, և՛ նոր ծանոթներին, շատերին կես խոսքից կհասկանաք: Հնարավորություն կունենաք զրուցել մի մարդու հետ, որին վաղուց համակրում եք և որով վաղուց եք հետաքրքրվում: Չի բացառվում՝ արագ ընկերանաք: Օրը հարմար է ընտանեկան տոների, երեկույթների համար:

Արժե զգույշ լինել գումարի հետ: Այսօր դուք ավելի թեթևամիտ կլինեք, քան սովորաբար, մեծ գումար կծախսեք դատարկ բաների վրա: Լուրջ որոշումներ ընդունելուց առաջ խորհրդակցեք մարդկանց հետ, որոնց վստահում եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այսօր բազմաթիվ բարդ գործերում կարող եք հաջողությունների հասնել, լուծել այն հարցերը, որոնք նախկինում փակուղու առաջ էին կանգնեցնում: Դուք կնկատեք այն, ինչին նախկինում ուշադրություն չեք դարձրել ու ճիշտ եզրակացություններ կանեք ձեր դիտումներից: Ապագայի ծրագրերում որոշակիություն կհայտնվի, պարզ կդառնա, թե ինչ սպասել շրջապատողներից, ում աջակցության վրա կարելի է հույս դնել:

Հնարավորություն կունենաք հանդիպել հին ծանոթներին, որոնց վերջին ժամանակներս շատ էիք կարոտում: Ինչի մասին ասես, կարող եք խոսել. անհասկացողություն ու տարաձայնություններ չեն լինի: Աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված հետաքրքիր ծրագրեր կհայտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Համբերությամբ զինվեք: Սա այն օրը չէ, երբ արժե շտապել, ոտքի վրա որոշումներ ընդունել, աշխատել արագ գլուխ հանել բարդ գործերից: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ում հետ կարող եք խորհրդակցել: Ձեզ կօգնեն գլուխ հանել ոչ միանշանակ իրավիճակից, կհուշեն՝ ինչպես գործել:

Դուք լավ լեզու կգտնեք հին ծանոթների հետ: Իսկ ահա նորերի մասին չի հաջողվի արագ ճիշտ տպավորություն կազմել: Հաճախ դժվարությամբ կհասկանաք, թե ում կարելի է վստահել, իսկ ում հետ է պետք զգոն լինել: Մի շտապեք կիսվել ձեր գաղտնիքներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2421 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0