Աստղագուշակ․ սեպտեմբերի 5
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2389 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկզբին զգույշ եղեք: Կարող է թվալ, թե ձեզ համար ոչ մի անհնարին բան չկա, բայց դա այդպես չէ: Ցավոք, չի բացառվում՝ ճանապարհին խոչընդոտներ առաջանան, որոնք հաղթահարել դեռ չեք կարող: Համբերությամբ զինվեք ու աշխատեք սպասել բարենպաստ պահի: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, շատ բան կհեշտանա: Բացի այդ, լավ գաղափարներ կունենաք, որոնք կարող եք ահապաղ կյանքի կոչել, և դա ձեզ կոգեշնչի: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է շփումների համար: Դուք շատերի հետ հրաշալի լեզու կգտնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Վերահսկեք ձեզ: Այսօր դա սովորականից բարդ կլինի, բայց՝ շատ անհրաժեշտ: Շրջապատողների արարքները տհաճ կզարմացնեն ու կհիասթափեցնեն. երբեմն նույնիսկ ամենամտերիմ մարդիկ կանեն այն, ինչ չէիք սպասում: Լավ նորությունն այն է, որ հիմա ծագող բոլոր խնդիրները արագ կլուծվեն ու լուրջ հետևանքներ չեն ունենա: Լավ գաղափարներ կունենաք, որոնց իրագործմամբ կարող եք զբաղվել մոտ ժամանակներս: Պետք կգա այն, ինչ հասցրել եք սովորել վերջին շաբաթներին: Նշանի որոշ ներկայացուցիչներ հնարավորություն կունենան վերականգնել հին կապերը, հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը հազիվ թե լրիվ անամպ անցնի, բայց այն առանձնապես վատն էլ չի լինի: Այո, ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանա, և դա այնքան էլ ձեր սրտով չի լինի: Բարեբախտաբար, շատ իմպրովիզներ հաջող կլինեն: Երբեմն ստիպված եք լինելու գործ ունենալ մարդկանց հետ, որոնցից կնախընտրեիք հեռու մնալ: Բայց բոլոր դեպքերում դրական միտումների ազդեցությունը նշանակալի կլինի: Դրանց շնորհիվ հաջողությամբ կավարտեք հին գործերն ու կստանաք այն, ինչին վաղուց էիք ձգտում: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններով: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ուշադիր եղեք: Օրը չի կարելի վատը համարել, բայց որոշակի դժվարություններն ու տհաճությունները չեն բացառվում, նաև սխալները, որոնք հաճախ կանեք միայն այն պատճառով, որ չափազանց կշտապեք: Հիշեք, որ հիմա բոլորի խոսքերին չի կարելի հավատալ, լավ է ստուգեք ստացվող տեղեկատվությունը: Շրջապատողները ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա, կարող են վիրավորվել անմեղ նկատողություններից ու կառչել մանրուքներին: Աշխատեք դրան հումորով վերաբերվել, այդժամ մնացածներն էլ տեղի ունեցողը շատ լուրջ չեն ընդունի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Չի կարելի ասել, որ այսօր ձեզ մոտ բացառապես ամեն ինչ լավ կստացվի, բայց դուք շատ գործերում հաջողությունների հասնելու շանս ունեք: Հաճախ հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչն ուրիշների ուժերի սահմաններում չի եղել: Հազիվ թե ինչ-որ մեկը նախանձի ձեզ. բոլորի համար պարզ կդառնա, որ բանը հաջողակ լինելու մեջ չէ, այլ ձեր գիտելիքների, կարողությունների ու տաղանդների: Բարենպաստ օր է ֆինանսական հարցերը լուծելու համար, այդ թվում՝ բարդ, մանրուքներին ուշադրություն պահանջողների: Արված գնումների համար զղջալու կարիք չի լինի. դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Մի շտապեք: Օրը հարմար չէ նոր գործեր ստանձնելու համար, հատկապես՝ այնպիսիք, որոնցում ձեզ հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա օգնել: Դուք հաճախ անփույթ կլինեք, կարող եք կրկին ու կրկին անել հին սխալները, արհամարհել ձեր և ուրիշի փորձը: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և օրվա երկրորդ կեսը մեծ հաջողությունների հասնելու շանս կտա: Շատ հարցերում կօգնի ինտուիցիան, որը կհուշի՝ ինչ նախաձեռնել, ում դիմել օգնության խնդրանքով, ինչպես առավելագույն օգուտ քաղել հաջող զուգադիպությունից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շփումների տեսանկյունից բարդ օր է: Կարող են սրվել հին տարաձայնություններն ու կոնֆլիկտները, որոշ Կշեռքներ կհիշեն հին սխալների մասին, ինչից տրամադրությունը, իհարկե, չի լավանա: Նոր գործեր կհայտնվեն, հաճախ բարդ ու խճճված, այնպիսիք, որոնցից միայնակ գլուխ հանելը դժվար կլինի: Օգնականներ փնտրեք. կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ամեն ինչում աջակցել: Բարենպաստ օր է ստեղծագործելու, ձեզ համար կարևոր բաների մասին մտորելու համար: Շատ փաստերի ու իրադարձությունների կարող եք նորովի նայել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ձեզ բավական հոգնեցնող օր է սպասվում: Շատ բան այնքան հասարակ ու միանշանակ չի լինի, որքան կուզենայիք: Ստիպված եք լինելու գլուխ հանել բարդ գործերից, ոտքի վրա ինչ-որ բան սովորել, պատասխաններ փնտրել բարդ հարցերին: Ինչ-որ մեկը օգնություն կառաջարկի, բայց ամենակարևոր հարցերը պիտի ինքնուրույն լուծեք: Երեկոն հարմար է ընտանեկան գործերի, հարազատների և մյուս մտերիմների հետ շփվելու համար: Դուք հաճախ նրանց կես խոսքից կհասկանաք, կզգաք, թե երբ է նրանց պետք ձեր օգնությունը կամ խորհուրդը: Կհաջողվի անկեղծորեն խոսել բոլորի համար կարևոր բաների մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հազիվ թե նշանակալի իրադարձություններ բերի, բայց հաճելի ու հետաքրքիր կանցնի: Չի բացառվում՝ օգտակար տեղեկատվություն ստանաք կամ սովորեք այն, ինչ շուտով պետք կգա: Որոշ Աղեղնավորներ հնարավորություն կունենան գլուխ հանել անցյալի ոչ միանշանակ իրավիճակներից, հասկանալ, թե որտեղ են սխալներ բաց թողել: Աշխատեք օբյեկտիվ գնահատել ձեր արարքները, և դա թույլ կտա խուսափել շատ ու շատ սխալներից: Հնարավորություն կունենաք ուշադրություն դարձնել մարդկանց, որոնք թանկ են ձեզ համար, ինչպես նաև վերականգնել հին կապերը: Դուք կկարողանաք մոտեցում գտնել այն մարդկանց, որոնց հետ լեզու գտնել նախկինում չէր ստացվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա առաջին կեսը հարմար է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց հետ վերջին շրջանում չէիք կարողանում պայմանավորվել. այս անգամ ընդհանուր լեզու կգտնեք: Չի բացառվում՝ օգնություն առաջարկեն նրանք, որոնցից նման բան չէիք սպասում: Նոր համախոհները կաշխատեն շահել ձեր վստահությունը: Դժվար կլինի մանրուքներին ուշադրություն, կարգապահություն պահանջող գործերի վրա կենտրոնանալը: Լավ է հետաձգեք դրանք մինչև օրվա երկրորդ կեսը, երբ շեղվելու ավելի քիչ պատճառներ կլինեն: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, ինչպես նաև անսպասելի, բայց շատ հաճելի նվերներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա սկզբին ապրումներից խուսափելը դժվար կլինի: Բանը ոչ այնքան տհաճ իրադարձությունների կամ ծագած խնդիրների մեջ է, որքան հուզական դաշտի անկայունության: Դուք շատ բան սրտին մոտ կընդունեք, հաճախ ուշադրություն կդարձնեք միայն վատին՝ չնկատելով լավը: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, տրամադրությունը կլավանա, հաճախ հաջողակ կլինեք: Օրվա երկրորդ կեսը դրական փոփոխություներ է խոստանում այն մարդկանց հետ հարաբերություններում, որոնք յուրահատուկ կարևոր են ձեզ համար: Մտերիմներին ուրախացնելու հնարավորություն կունենաք և բաց չեք թողնի այն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք չեք նահանջի, նույնիսկ եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան: Համառությունը պտուղներ կտա դուք հրաշալի արդյունքների կհասնեք, ընդ որում՝ այնպիսի, որոնց հույսը չունեիք: Հնարավորություն կունենաք պիտանի տեղեկատվություն ստանալ, մյուսներից վաղ ինչ-որ կարևոր բան իմանալ: Օրվա երկրորդ կեսին ապագայի հետ կապված ճիշտ որոշումներ կընդունվեն: Դուք արագ կհասկանաք, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները, ոչ ոքի թույլ չեք տա ձեզ մոլորության մեջ գցել կամ շեղել: Կուրախացնեն ծնողների կամ մյուս ավագ հարազատների հետ շփումները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|