Աստղագուշակ․ սեպտեմբերի 4
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2461 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը կսկսվի ոգեշնչող նորություններով ու հետաքրքիր առաջարկներով: Պարզ կդառնա, որ հաջողությունը սարերի հետևում չէ, իսկ ձեր շատ ցանկություններ շուտով կարող են իրականանալ: Իհարկե, դա ինքն իրեն տեղի չի ունենա, բայց դուք պատրաստ կլինեք գործել, իսկ ընկերներն ու հին համախոհները ուրախ կլինեն օգնել: Օրվա կեսը հարմար է գործնական հանդիպումների, աշխատանքի, բիզնեսի, համագործակցության հետ կապված ցանկացած հարց քննարկելու համար: Հետո ընտանեկան գործերի համար նպաստավոր ժամանակը կգա: Դուք լավ կհասկանաք մտերիմներին, կկարողանաք հաշտեցնել վիճողներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ամենաարդյունավետ օրը չէ, բայց այն բավական հետաքրքիր կանցնի: Օրը հարմար է ոչ շտապ գործերով զբաղվելու համար: Կարող եք վերադառնալ նրան, ինչի համար վաղուց ժամանակ չէիք գտնում: Շրջապատողները սովորականից հաճախ կդիմեն խորհուրդների խնդրանքով: Դուք ուրախ կլինեք օգնել, կիսվել փորձով, և դա օգուտ կտա հարաբերություններին: Կուրախացնեն ընկերների հետ հանդիպումները, որոնք հաճախ հետաքրքիր մի բան կառաջարկեն, հրաշալի գաղափարներով կկիսվեն: Նոր ծրագրեր կհայտնվեն: Դրանց իրագործմանը մեծ ոգևորությամբ կանցնեք: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հրաշալի գաղափարների օր է, որոնք երբեմն լրիվ անսպասելի կծնվեն: Հնարավոր է՝ հասկանաք, թե ինչպես կարող եք լուծել վերջին ժամանակներս ձեզ ու ձեր մտերիմներին հանգիստ չտվող հարցը: Լրիվ պարզ կդառնա այն, ինչի մասին նախկինում միայն կռահում էիք: Դա կօգնի վերամշակել ծրագրերը, հասկանալ՝ ինչպես է պետք գործել նպատակին հասնելու համար: Օրվա առաջին կեսին հեշտությամբ գլուխ կհանեք նույնիսկ ամենաբարդ գործերից, շատ բան կհասցնեք: Օրվա երկրորդ կեսին հանգստի կարիք կլինի: Արժե փոքրիկ դադար վերցնել: Որոշ Երկվորյակներ այդ հատվածում կուզենան մենակ մնալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Եզրակացությունների հարցում մի շտապեք: Օրվա առաջին կեսին բարդ կլինի մարդկանց և տեղի ունեցող իրադարձությունների մասին ճիշտ տպավորություն կազմելը: Երբեմն կտրվեք երևակայությանը, պատրանքներ կկառուցեք գործերի իրական վիճակը գնահատելու փոխարեն: Ինքներդ ձեզ մի փոքր ժամանակ տվեք և անպայման ամեն ինչից գլուխ կհանեք: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Լավ կանցնեն և՛ ընկերական, և՛ գործնական հանդիպումները: Ինտուիցիան շատ ուժեղ կլինի: Հաճախ կկռահեք այն, ինչ մյուսները կփորձեն թաքցնել, և դա օգուտ կտա հարաբերություններին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Անհանգիստ օր է: Շատ բան պիտի հասցնեք, այդ իսկ պատճառով ստիպված եք լինելու շտապել: Դա ձեզ չի ուրախացնի, քանի որ կուզենայիք ուսումնասիրել իրավիճակը, ամեն քայլը մտածել: Աշխատեք խոստումներով չկապվել: Դրանք կատարելն ավելի բարդ կլինի, քան հիմա է թվում: Բարենպաստ օր է երևակայություն, հնարամտություն և ոչ ստանդարտ մոտեցում պահանջող գործերի համար: Ձեզ ավելի շատ դուր կգա նոր բան մտածելը, քան տրորված ճանապարհով գնալն ու մյուսներին կրկնելը: Երեկոն շատ Առյուծների կուրախացնի լավ նորություններով: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն սիրահարվածների հանդեպ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա առաջին կեսը կարող է բավական անհանգիստ լինել: Գործեր շատ կլինեն, դրանցից յուրաքանչյուրը շտապ կթվա, և չի լինի մեկը, որին կարողանաք օգնության հարցով դիմել: Կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելը, որպեսզի դատարկ բաների վրա շատ ժամանակ չծախսեք: Ժամանակի ընթացքում իրավիճակը կկայունանա, և դուք ձեզ ավելի ինքնավստահ կզգաք: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի ամենատարբեր գործերի համար: Կարող եք լուծել ընթացիկ առաջադրանքները, կարող եք նաև լրիվ նոր բան ստանձնել. բոլոր դեպքերում հաջողությունը ձեզ ուղեկից կլինի: Բարենպաստ ժամանակ է ծանոթությունների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Բարենպաստ օր է շփումների համար: Այսօր դուք շատերին կզարմացնեք ձեր դատողությունների ճշգրտությամբ: Հաճախ ձեզ ուշադիր կլսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում միայն սեփական տեսակետն էին ճշմարիտ համարում: Որոշ Կշեռքներ առաջարկներ կստանան, որոնք մերժել չեն ուզենա: Միապաղաղ գործերը կհոգնեցնեն, այնպես որ՝ օրվա համար շատ գործեր մի ծրագրեք: Հնարավորություն կունենաք ցրվել, լինել հետաքրքիր վայրերում. բաց մի թողեք ձեր շանսը: Երեկոն հրաշալի կլինի ընտանեկան միջոցառման, մտերիմների համար տոն կազմակերպելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Այսօր հեշտությամբ կզրուցեք կարևոր բաների մասին: Նույնիսկ եթե ստիպված լինեք բարդ թեմա քննարկել, անպայման կգտնեք անհրաժեշտ բառերը, կկարողանաք համոզել շրջապատողներին ձեր ճշմարտացիության մեջ՝ ոչ ոքի չվիրավորելով ու չխոցելով: Հնարավորություն կունենաք հաշտեցնել նրանց, ովքեր վաղուց էին վիճել: Շատերը շնորհակալ կլինեն ձեզ նրբանկատության համար: Ստեղծագործ պոտենցիալը բարձր կլինի, լավ է զբաղվել ոգեշնչող գործերով, որոնք իսկապես գրավում են ձեզ: Չեն բացառվում հետաքրքիր ծանոթությունները: Դրանցից մեկը երկարատև ընկերության կամ սիրային պատմության սկիզբ կդնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Անկախ ամեն ինչից հանգստություն պահպանեք: Օրն անակնկալներ կբերի, ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանա: Բայց հուզվելու կարիք չկա: Պայմանները ձեզ համար ամենաբարենպաստ ձևով կդասավորվեն: Իսկ մինչ այդ պիտի համբերությամբ զինվեք ու հանգիստ սպասեք: Օրը հարմար է գումարի հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Շատ Աղեղնավորներ այսօր հաջող գնումներ կանեն: Չեն բացառվում նվերները. դուք կստանաք հենց այն իրերը, որոնց մասին վաղուց էիք երազում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա սկիզբը թեթև, հետաքրքիր ու ոգեշնչող կլինի: Այդ հատվածում ձեզ մոտ փաստացի ամեն ինչ կստացվի: Կարող եք ստանձնել ամենաբարդ գործերը. դուք արագ անհրաժեշտ արդյունքին կհասնեք: Կարևոր չէ՝ մենակ եք գործում, թե ինչ-որ մեկին դիմում եք օգնության խնդրանքով: Աստղերը բոլոր դեպքերում ձեր կողմից կլինեն: Օրվա երկրորդ կեսն էլ բարենպաստ կլինի, բայց ավելի հանգիստ կանցնի: Շտապելու կարիք չի լինի, չեք էլ ուզենա: Այդ հատվածը հրաշալի կլինի սիրելի գործով զբաղվելու, հին նախասիրությանը վերադառնալու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը չափազանց արդյունավետ կլինի ու հարմար կլինի բարդ, պատասխանատու գործերի համար: Այնտեղ, որտեղ ուրիշները կհանձնվեն, դուք համառություն կդրսևորեք ու հաջողության կհասնեք: Հազիվ թե ինչ-որ մեկը համարձակվի կանգնել ձեր ճանապարհին. բոլորի համար ակնհայտ կլինի, որ դա ոչ միայն անիմաստ, այլև վտանգավոր է: Դուք շատ ուշադիր կլինեք մտերիմների հանդեպ, հոգ կտանեք նրանց բարեկեցության ու հոգեկան հարմարավետության մասին: Դա աննկատ չի մնա, շատերը կուզենան շնորհակալություն հայտնել ձեզ, ուրախացնել: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի այն մարդու հետ զրուցելու համար, որի հետ երկար ժամանակ լեզու գտնել չէր հաջողվում: Այս անգամ ամեն ինչ կստացվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Անհանգիստ օր է: Գործեր սպասվածից շատ կլինեն և ամեն ինչ հասցնելու համար ստիպված եք լինելու փոխել ծրագրերը: Աշխատեք չտագնապել: Ճանապարհին լուրջ խոչընդոտներ չեն առաջանա, ամեն ինչ կստացվի, եթե չհուզվեք: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով գիտի՝ ինչպես աջակցել ու ոգեշնչել ձեզ: Հավանական են անսպասելի այցեր, հանդիպումներ, որոնք դեռ վերջերս ձեզ համարյա անհնարին էին թվում: Դուք ոչ միայն ընդհանուր լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, այլև կկարողանաք ընկերանալ նրա հետ, ում կյանքում առաջին անգամ եք տեսնում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|