Աստղագուշակ․ սեպտեմբերի 3
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2590 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկիզբը բարենպաստ է: Հարմար ժամանակ է բանակցությունների, ծրագրերը և համագործակցության պայմանները քննարկելու համար: Հավանական են աշխատանքի հետ կապված առաջարկներ: Նշանի որոշ ներկայացուցիչներ բիզնեսի հետ կապված հրաշալի գաղափարներ կունենան: Հնարավորություն կունենաք լուծել ձեր ու ձեր մտերիմների համար կարևոր ֆինանսական հարցերը: Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի: Այդ հատվածում հավանական են ձգձգումներ գործերում, կխախտվեն պայմանավորվածությունները, տհաճ պատահարներ կլինեն, որոնց պատճառով չեք կարողանա իրագործել այն, ինչ մտածել էիք: Բայց դժվարությունները ժամանակավոր բնույթ կկրեն, իսկ դուք լավատեսության համար բոլոր հիմքերը կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շփումների տեսանկյունից ամենահասարակ օրը չէ: Երբեմն շրջապատողների հետ ինչ-որ բանի մասին պայմանավորվելու համար պիտի ջանքեր գործադրեք՝ դրա հետ միասին խուսափելով սուր տարաձայնություններից ու կոնֆլիկտներից: Դուք ամեն անգամ չեք վստահի առողջ բանականությանը և երբեմն վատ խորհուրդները կլսեք: Ցանկալի չէ խոստումներ տալը. դրանք կատարելն ավելի բարդ կլինի, քան թվում է: Օրը հաճելի պահերից էլ զուրկ չի լինի: Դուք կարող եք կարևոր գործերում հաջողությունների հասնել, եթե ինքնուրույն գործեք: Հեշտությամբ կտրվի ուսումը: Նշանի շատ ներկայացուցիչներ վայրկենաբար կմտապահեն այն, ինչ կարող է պետք գալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ամենահեշտ ու հաճելի օրը չէ: Կարող են հիշվել հին խնդիրները: Ծագած դժվարությունները հաճախ ձեզ չափազանց լուրջ կթվան, և դուք կկասկածեք, որ կարողանալու եք հաղթահարել դրանք: Լավ է, եթե կողքին լինի մեկը, որն ունակ կլինի ոգեշնչել ձեզ ու աջակցել: Սեփական զգացմունքներից գլուխ հանելը միշտ չէ, որ հեշտ կլինի, փոխարենը դուք արագ կկռահեք, թե ինչ են զգում շրջապատողները: Ձեզանից ինչ-որ բան գաղտնի պահելը դժվար կլինի: Բավական կլինի միայն մեկ ակնարկը, որպեսզի բացվի ճշմարտությունը, որն ինչ-որ մեկը փորձում էր թաքցնել ձեզանից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկզբին չեն բացառվում տհաճ պահերը: Հուզական դաշտը կառանձնանա լարվածությամբ, երբեմն մի դատարկ բանն էլ բավական կլինի, որպեսզի կորցնեք հավասարակշռությունը, սկսեք հուզվել: Կարող են սրվել հին տարաձայնությունները, և այս անգամ չեք ուզենա զիջումների գնալ: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Դուք կնկատեք այն, ինչին նախկինում ուշադրություն չեք դարձրել, ուրախության նորանոր առիթներ կգտնեք: Չեն բացառվում ձեզ համար կարևոր գործի հետ կապված լավ նորությունները: Հաջողությամբ կլուծվի վերջին ժամանակներս ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող ֆինանսական հարցը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Առավոտվա համար կարևոր հանդիպումներ ու լուրջ գործեր մի ծրագրեք: Այդ հատվածում դժվարությամբ վարքի ճիշտ ձև կընտրեք, կշռադատված որոշումներ կընդունեք: Երբեմն հույզերն այնքան ուժեղ կլինեն, որ պարզապես չեք կարողանա վերահսկել դրանք: Բայց ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, հոգեկան հավասարակշռությունը ու լավ տրամադրությունը կվերադառնան: Օրվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կանցնի: Դա հրաշալի ժամանակ է նոր գործերի համար. դուք արագ կհասկանաք, թե ինչպես կարող եք դրանցից գլուխ հանել, հաճախ ոտքի վրա կսովորեք այն, ինչ շուտով կարող է պետք գալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Մի շտապեք: Օրվա առաջին կեսին դժվարությամբ կվերահսկեք հույզերը ու չեք կարողանա խուսափել հակասական արարքներից: Դա վերաբերում է նույնիսկ նշանի այն ներկայացուցիչներին, որոնք սովորաբար սառնասրտություն են պահպանում: Որոշումների հարցում մի շտապեք, հատկապես եթե խոսքը ձեր ու ձեր մտերիմների համար կարևոր բաների մասին է: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այդ հատվածը թույլ կտա շատ հարցերին պատասխաններ ստանալ, այդ թվում՝ նրանց, որոնց շուրջ երկար մտորել եք: Հավանական են դրամական մուտքեր, որոնք ավելի նշանակալի կլինեն, քան ենթադրում էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Անհանգիստ օր է: Միաժամանակ հազար ու մի տարբեր գործերով պիտի զբաղվեք, մտքում պահեք իրար հետ կապ չունեցող բաները: Ձեր հոգսերն էլ ձեզ բավական կլինեն, բայց երբեմն ստիպված եք լինելու նաև շրջապատողներին օգնել: Աջակցության հարցով կդիմեն մարդիկ, որոնց չեք ուզենա մերժել: Կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելն ու դատարկ բաների վրա շատ ժամանակ չծախսելը: Օրվա երկրորդ կեսին տարաձայնություններից ու վեճերից խուսափելը դժվար կլինի: Աշխատեք հանգստություն պահպանել, այդժամ նույնիսկ տհաճ զրույցներից օգուտ կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Վատ օր չէ, բայց այն անհանգիստ կանցնի: Հաճախ ստիպված եք լինելու ոտքի վրա որոշումներ ընդունել, և դա ձեզ կնյարդայնացնի: Կուզենաք հանգիստ մտածել տեղի ունեցողի շուրջ, բայց նման հնարավորություն հազիվ թե ստեղծվի: Արժե ուշադիր լսել ինտուիցիայի հուշումները, որոնք հաճախ հստակ կլինեն: Շրջապատողների հետ լեզու գտնելն ավելի բարդ կլինի, քան սովորաբար: Երբեմն ձեզ կքննադատեն, և նման նկատողությունների մեջ առողջ հատիկ քիչ կլինի: Աշխատեք հանգիստ արձագանքել. եթե սկսեք բարկանալ, խնդիրները լուծելը կբարդանա: Լավ է հետաձգեք գումարի հետ կապված հարցերի լուծումը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը բավական լարված կլինի: Ձեզ համար երբեմն դժվար կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը. նույնիսկ մտերիմները ձեզ սխալ կհասկանան: Լավ է խուսափեք նկատողություններ անելուց ու երկիմաստ կատակներից: Հատկապես նրբանկատ է պետք լինել մարդկանց հետ, որոնց նեղացկոտության ու զգայունության մասին վաղուց գիտեք: Շատ գործերում կարող եք հաջողության հասնել՝ ինքնուրույն գործելով: Այստեղ հաճախ կօգնի ավելի վաղ ստացած փորձը: Շատ Աղեղնավորների պետք կգան դիտողունակությունն ու այն ամենը նկատելու ունակությունը, ինչը ուրիշները չեն տեսել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա սկզբին տարաձայնություններից ու վեճերից խուսափելը դժվար կլինի: Ընդհանուր լեզու չեք կարողանա գտնել նրանց հետ, որոնց հետ նախկինում հաշտ էիք: Երբեմն հավասարակշռությունը կկորցնեք դատարկ բաների պատճառով: Կկարողանաք ձեզ արագ հավաքել, բայց դրա համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել: Արդեն օրվա կեսին կզգաք, որ վատ չէր լինի հանգստանալ: Օրվա երկրորդ կեսը ավելի հաջող կդասավորվի: Այն կուրախացնի հաճելի զուգադիպություններով, անակնկալներով ու անսպասելի նվերներով: Անսպասելի կարող են իրականանալ հին ցանկությունները, ընդ որում՝ դրա համար ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Աշխատեք չծանրաբեռնվել: Սա ամենահեշտ օրը չէ: Չի բացառվում՝ ստիպված լինեք զբաղվել բարդ գործերով, լուծել շատերին փակուղու առաջ կանգնեցրած խնդիրները: Գործեր շատ են կուտակվել, և դրանք բոլորն ուշադրության կարիք կզգան: Բայց բոլոր դեպքերում անհրաժեշտ է հանգստի համար դադարներ վերցնել, հակառակ դեպքում մինչև կեսօր ուժասպառ կլինեք: Հնարավոր են անսովոր, հիշարժան հանդիպումներ: Որոշ Ջրհոսներ կծանոթանան մարդկանց հետ, որոնցից նոր բաներ կիմանան: Զգույշ եղեք: Այսօր հեշտությամբ կկորցնեք գլուխը, կտարվեք մեկով, որը ձեզ ընդհանրապես հարմար չէ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բարենպաստ օր է շփումների համար: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց, շատերին դուր կգաք, կկարողանաք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, որոնք սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս: Չեն բացառվում համագործակցության հետաքրքիր առաջարկները: Որոշ Ձկներ կկարողանան միանալ կարևոր ու հեռանկարային նախագծերի վրա աշխատանքին: Օրվա երկրորդ կեսի համար կարևոր ու հոգնեցնող բան մի ծրագրեք: Այդ հատվածն ավելի հարմար է հանգստանալու, ուժերը վերականգնելու և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց համակրում եք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|