ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ սեպտեմբերի 29
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2326 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրն այնքան էլ հաջող չի սկսվի, բայց ձեզ դուր կգա բարդ խնդիրները լուծելը և այն հարցերին պատասխաններ գտնելը, որոնցից մյուսները գլուխ չեն հանել: Հնարավոր են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ հետաքրքիր մարդկանց հետ: Դուք շատ բան կսովորեք շրջապատողներից, չնայած՝ ինքներդ էլ չեք նկատի դա: Երբեմն բավական կլինի միայն շուրջը դիտելն ու անմիջապես կհասկանաք՝ ինչպես է պետք գործել:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի անակնկալներով ու հաջող զուգադիպություններով: Շատ լավ գաղափարներ կունենաք: Դրանց մի մասը կհաջողվի միանգամից կյանքի կոչել, իսկ մյուս մասը՝ ավելի ուշ: Շտապելու կարիք չկա. դուք ամեն ինչ մտածելու համար ժամանակ ունեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Անհանգիստ, բայց հաճելի ու հետաքրքիր օր է: Բազում հետաքրքիր գործեր կլինեն, որոնց թվում կլինեն նաև ձեզ համար լրիվ նորերը: Դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք ու կհասնեք առաջին հաջողություններին առանց դրանց համար ջանքեր գործադրելու: Հատկապես լավ կտրվեն մանրուքներին ուշադրություն պահանջող գործերը: Դուք հաճախ կմտապահեք այն, ինչ մյուսների աչքից վրիպել է:

Օրը հարմար է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Դուք մոտեցում կգտնեք նույնիսկ նրանց, որոնք ընդհանրապես նման չեն ձեզ: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը: Նշանի շատ ներկայացուցիչներ պատրաստ կլինեն խոստովանել, որ անցյալում սխալվել են և կփորձեն ուղղել իրենց սխալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը կարող է անհանգիստ լինել, բայց տագնապելու կարիք չկա: Ինտուիցիան ձեզ կհուշի, որ շուտով իրավիճակը դեպի լավն է փոխվելու, և այն չի սխալվի: Չեն բացառվում ոչ մեծ տարաձայնությունները մտերիմների հետ, բայց արագ լուծումներ կգտնեք, որոնք բոլորին դուր կգան:

Օրվա երկրորդ կեսը հարմար է օգտակար գործերի համար: Հնարավորություն կունենաք լուծել երկար ժամանակ հանգիստ չտվող խնդիրները: Նշանի շատ ներկայացուցիչներ կհասկանան, որ զուր են անհանգստացել. հուզումների պատճառն ինքն իրեն կանհետանա: Չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկզբին հնարավոր են տհաճ պահեր, փոքրիկ դժվարություններ ու ցավալի թյուրիմացություններ: Դրանց պատճառով մի վշտացեք ամեն ինչ արագ կհարթվի: Չեն բացառվում հանդիպումները մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում շատ էիք կարոտում:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի է օգտակար գործերի համար: Ինտուիցիան անսխալ կհուշի՝ ինչի վրա արժե կենտրոնանալ և ինչպես կարող եք հաջողության հասնել: Հին ծրագրերն իրագործելու, վաղուց մտածածը կյանքի կոչելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը կարող է լարված լինել: Նոր գործեր կհայտնվեն ու միանգամից հասկանալի չի լինի, թե ինչպես է պետք ստանձնել դրանք: Նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված են լինելու ուղղել ուրիշների սխալները, և դրա մեջ հաճելի բան քիչ կլինի: Դուք կփորձեք ձեզ լավագույն կողմերով դրսևորել, բայց շրջապատողները քննադատելու բան կգտնեն, ինչը ձեզ կվշտացնի:

Բայց կլինեն նաև հաճելի իրադարձություններ: Հնարավոր են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Դուք կկարողանաք անկեղծ զրուցել ձեզ համար թանկ մարդու հետ, հասկանալ՝ ինչպես լուծել երկուսիդ անհանգստացնող խնդիրը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ինչ էլ պատահի, դուք կպնդեք ձերն ու կաշխատեք հասնել դրված նպատակին: Բարդ իրավիճակ կստեղծվի, բայց դուք կանգ չեք առնի ճանապարհին առաջ եկած խոչընդոտների պատճառով: Հակառակը, ձեզ դուր կգա դժվարությունները հաղթահարելն ու մտածելը, թե ինչպես պետք է ելք գտնեք անելանելի վիճակից, օգուտ քաղեք անբարենպաստ պայմաններից:

Ձեր խոսքերն ու արարքները շատերի սրտով կլինեն: Չի բացառվում՝ մարդիկ, որոնք նախկինում թերագնահատում էին ձեզ, փոխեն իրենց կարծիքը, ուզենան ընկերանալ ձեզ հետ: Նշանի որոշ ներկայացուցիչներ ազդեցիկ համախոհներ ձեռք կբերեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Անսովոր գաղափարների ու նոր ծրագրերի օր է: Մտածածը միանգամից կյանքի կոչել չի ստացվի, բայց հոգ չէ: Ինտուիցիան կհուշի, որ շուտով բոլոր մտահղացումները կյանքի կոչելու համար հարմար պահ է գալու և չի սխալվի այդ հարցում:

Ներդաշնակ կլինեն շրջապատողների հետ հարաբերությունները, դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց: Հնարավորություն կունենաք հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Դուք պատրաստ կլինեք խոստովանել ձեր սխալները, և երբեմն դա էլ բավական կլինի, որպեսզի բոլոր խնդիրներն ու փոխադարձ դժգոհությունները մնան անցյալում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա առաջին կեսին հնարավոր են լարված պահեր, բայց դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա: Լավ է չշտապեք գումարին և ունեցվածքին վերաբերող հարցերում. այստեղ առաջին տպավորությունը խաբուսիկ կլինի, բայց շատերի համբերությունը չի հերիքի գլուխ հանել իրավիճակից:

Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր հանդիպումներ է խոստանում: Հնարավորություն կունենաք շփվել մեկի հետ, որի մասին նախկինում լավ բաներ եք լսել: Չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը, որոնք ներդաշնակ ու թեթև կդասավորվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Աշխատեք վերահսկել հույզերը: Հիմա հեշտությամբ կսխալվեք՝ տրվելով պահի ցանկություններին: Դուք արագ կուղղեք ձեր սխալները, բայց ամեն ինչ ավելի հեշտ կլինի, եթե նախընտրեք ղեկավարվել առողջ բանականությամբ: Օրվա կեսը հարմար է ուսման համար, հեշտությամբ կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ:

Ցանկալի չէ կիսվել այն գաղափարներով, որոնց վրա ինքներդ էլ վստահ չեք. շրջապատողների նկատողությունները կշեղեն: Սկզբում ամեն ինչ կշռադատեք, իսկ հետո միայն պատմեք, թե ինչ եզրակացությունների եք հանգել և ինչու, ինչ եք պատրաստվում անել հետագայում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Անհանգիստ օր է: Դուք պետք է միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, լուծեք կարևոր հարցերը, օգնեք շրջապատողներին: Այդ ամենը ուժեր կխլի, բայց դուք բավականաչափ էներգիա ունեք սկսածը կիսատ չթողնելու և անհրաժեշտ արդյունքի հասնելու համար: Համառությունը կօգնի հասնել նրան, ինչը նախկինում համարյա անհավանական էր թվում:

Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ ու պիտանի տեղեկատվություն կբերի: Այդ հատվածում լավ գաղափարներ կունենաք: Շուտով կիրագործեք դրանք: Հետաքրքիր է, որ դրա համար օգնության կարիք չի լինի. այնպիսի խնդիրներ չեն առաջանա, որոնցից չկարողանաք ինքներդ գլուխ հանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է: Անհանգստանալու կարիք չկա. աստղերը ձեր կողմից են, և դուք զգում եք դա: Հավանական են լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ: Նշանի որոշ ներկայացուցիչներ կկարողանան հանդիպել մարդկանց, որոնց կարոտել էին: Հարմար օր է հին կապերը վերականգնելու համար: Ամեն ինչ թեթև ու անբռնազբոս կլինի, շփումների մեջ դադարը չի խանգարի կրկին լավ լեզու գտնել իրար հետ:

Հնարավոր է ֆինանսական հարցերի հաջող լուծում, շահավետ գործարքներ կնքելու շանս կլինի: Լավ կանցնեն ուղևորությունները, պայմանների փոփոխությունն էլ կոգեշնչի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Կարևոր կլինի ինտուիցիայի ձայնին լսելը. այսօր այն հստակ ու շատ պիտանի հուշումներ կանի: Հենց դրանց շնորհիվ էլ կլուծեք երկար ժամանակ հանգիստ չտվող խնդիրները, պատասխաններ կգտնեք բարդ հարցերին:

Նոր գործեր կհայտնվեն, որոնց թվում կլինեն նաև բարդերը: Դուք գլուխ կհանեք դրանցից, բայց ամեն ինչ չէ, որ միանգամից լավ կստացվի: Խոչընդոտների առաջ մի ընկրկեք, պատրաստ եղեք հաստատակամություն դրսևորել: Նույնիսկ այնտեղ, որտեղ իրավիճակը համարյա անհույս է թվում, կարող եք հաջողության հասնել: Նման պահերին հաճախ օգնության կհասնեն ընկերները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2326 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3