Աստղագուշակ․ սեպտեմբերի 29
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2487 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Պետք է սովորականից հաճախ ռիսկի դիմեք: Այսօր դուք կնախընտրեիք խուսափել դրանից, բայց ընտրության հնարավորություն չեք ունենա: Այնպես որ՝ վճռական տրամադրվեք ու գործեք: Հավանական են հետաքրքիր առաջարկներ: Դրանք կանեն հին ծանոթները, ովքեր լավ գիտեն, թե ինչի եք ունակ ու ինչի եք ձգտում: Առանց երկար մտածելու կարող եք որոշում ընդունել. ինտուիցիան կհուշի՝ ինչ պատասխան տալ: Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք ավարտին հասցնել այն գործերը, որոնց վերջին շրջանում մեծ ուժեր եք նվիրել: Ապագայի պլաններում որոշակիություն կհայտնվի: Որոշ Խոյեր նոր համախոհներ կգտնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Դուք հետաքրքրությամբ կդիտեք, թե ինչ է տեղի ունենում ձեր շուրջը: Դրանում ոչ մի զարմանալի բան չի լինի. օրը շատ հետաքրքիր իրադարձություններ կբերի: Դուք միշտ չէ, որ դրանց կենտրոնում կլինեք, բայց հաճախ ձեզանից կախված կլինի, թե ինչ կլինի հետո: Աշխատեք շատ չհուզվել: Ինչքան հանգիստ լինեք, այնքան հեշտ կլինի ճիշտ որոշում ընդունելը: Օրվա երկրորդ կեսին շատ վեճեր կլինեն: Ձեզ այնքան ուշադիր չեն լսի, որքան կուզենայիք, իսկ դա վիրավորական կլինի: Շատ տհաճ պահերից խուսափել կօգնի հումորի զգացումը: Մթնոլորտը լիցքաթափելու համար երբեմն մի քանի բառն էլ բավական կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Մարդկանց հետ հանգիստ շփվելու համար մեծ համբերատարության կարիք կլինի: Նրանք ձեզանից շատ բան կսպասեն ու շատ բան կպահանջեն: Երբեմն ստիպված եք լինելու վերցնել ուրիշների համար պատասխանատվությունը, իսկ դրա համար ուրախ չեք լինի: Կնյարդայնացնեն անկարգապահությունը, գործերում ծագած հաճախակի ձգձգումները, փոքրիկ պատահարները, որոնք կխանգարեն կենտրոնանալ: Մի մոռացեք, որ ձեզանից շատ բան է կախված: Երբեմն պետք է թույլ տալ ուրիշներին գործել: Հավանական են թյուրիմացություններ՝ կապված գումարի հետ, անսպասելի ու չարդարացված ծախսեր: Ֆինանսներին վերաբերող ցանկացած որոշում պետք է մեծ զգուշությամբ ընդունել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը բազմաթիվ թյուրիմացություններ, տարօրինակ իրադարձություններ կբերի, որոնց հետևանքները կանխատեսելը դժվար կլինի: Մյուսները ձեր փոխարեն խուճապի կմատնվեին, բայց դուք կպահպանեք ինքնատիրապետումն ու կանեք այն, ինչ պահանջում է իրավիճակը: Հավանական են նոր, անսովոր, հիշարժան ու հետաքրքիր ծանոթություններ: Որոշ Խեցգետիններ կհանդիպեն մարդկանց, ովքեր կարևոր դեր կխաղան նրանց կյանքում: Ոչ միանշանակ իրավիճակներ կլինեն: Դրանք հատկապես հավանական են օրվա երկրորդ կեսին: Դուք ձեզ ճիշտ կպահեք, չեք ասի ու չեք անի մի բան, որի համար հետո կզղջաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Թյուրիմացություններից ու խնդիրներից խուսափելը դժվար կլինի, բայց դուք գլուխ կհանեք դրանից: Ցանկալի է հնարավորինս արագ պարզել ոչ միանշանակ պահերը, ձեզ համար թանկ մարդկանց հետ շփումներում էլ խուսափել ակնարկներից ու երկիմաստությունից: Հավանական են ձգձգումներ գործերում: Հաճախ դրանք կառաջանան ոչ ձեր պատճառով, և դժվար կլինի ժամանակ ձգողների վրա չբարկանալը: Աշխատեք ձեզ այնպես պահել, որ ձեր բարկությունը կողքից նկատելի չլինի: Եթե թշնամիները տեսնեն, որ կորցրել եք հավասարակշռությունը, անպայման կփորձեն օգտվել դրանից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Պատրաստ եղեք ամենատարբեր մարդկանցից օգնություն ընդունել, եթե ուզում եք հաջողության հասնել: Միայնակ գործելու դեպքում միայն համեստ հաջողությունների կհասնեք, իսկ հետո դժգոհ կլինեք ձեզանից: Ինչ-որ գործի անցնելուց առաջ աշխատեք օբյեկտիվ գնահատել ձեր հնարավորությունները: Վտանգ կա՝ ժամանակն ու ուժերը վատնեք այնպիսի բանի վրա, որը ձեր ուժերի սահմաններում չէ: Իսկ ահա ավելի աննշան, բայց օգտակար նախագծերից կարելի է հրաշալի գլուխ հանել: Հավանական են չպլանավորված ուղևորություններ: Երբեմն ստիպված եք լինելու արագ ճամփա ընկնել, բայց նույնիսկ նման դեպքերում ձեզ կհաջողվի ոչ մի կարևոր բան չմոռանալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Այսօր շատ կարևոր կլինեն ոգու կորովն ու կարգապահությունը: Մյուսները գործերին կարող են թեթևամիտ վերաբերվել ու հետաձգել դրանք: Իսկ դուք ձեզ չեք կարող նման բան թույլ տալ: Չեն բացառվում հանդիպումները պիտանի մարդկանց հետ, ովքեր ձեզ կօգնեն լուծելու ձեր շատ խնդիրները: Սովորականից հաճախ կհոգնեք, այնպես որ՝ օրվա երկրորդ կեսին չարժե զբաղվել հոգնեցուցիչ գործերով: Այս ժամանակահատվածը հարմար է հանգստի, ընկերների ու մյուս հաճելի մարդկանց հետ շփվելու համար: Օրվա վերջին լավ գաղափարներ կունենաք, որոնք շուտով կյանքի կկոչեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ինչ էլ պատահի, հանգստություն կպահպանեք: Հենց դա թույլ կտա պահպանել իրավիճակի հանդեպ վերահսկողությունը, խուսափել սխալներից, ուղղել ավելի վաղ գործած սխալները: Նույնիսկ եթե բոլորը ձեր խոսքերից ու արարքներից գոհ չմնան, կոնֆլիկտներ չեն լինի. քչերը կհամարձակվեն վիճել ձեզ հետ: Կարող եք գնումներ անել: Լավ է տան համար իրեր գնեք: Կարող եք գումարը ներդնել հեռանկարային նախագծի մեջ: Այստեղ կարևոր է անհապաղ եկամուտ չակնկալելը: Եթե ձեզ արագ փողեր են խոստանում, լավ է զգուշանաք. ամենայն հավանականությամբ խոսքն ինչ-որ արկածախնդրության մասին կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հուզական դաշտը բարենպաստ կլինի օրվա առաջին կեսին, իսկ ահա երկրորդին կլարվի: Դա նշանակում է, որ կմեծանա կոնֆլիկտների ու վեճերի հավանականությունը, ձեզ կմեղադրեն մյուսների մասին հոգ չտանելու, զիջումների չգնալու մեջ: Մեղմ եղեք ձեզ համար թանկ մարդկանց հետ, և դա կօգնի խուսափել տհաճ պահերից: Գումարին վերաբերող հարցերում զգուշություն է պետք: Դուք հակված կլինեք վտանգավոր թեթևամտության: Ամենայն հավանականությամբ կգտնվեն մարդիկ, ովքեր կուզենան օգտվել դրանից: Վստահեք միայն փորձված համախոհներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ամենակարևորն ու օգտակարը արժե պլանավորել առավոտվա համար. այդ հատվածում հուզական դաշտը բարենպաստ կլինի, հաջողության հասնելու շանսերն էլ մեծ կլինեն: Ինչքան օրն առաջ գնա, այնքան շատ կհուզվեք, այնքան սուր կարձագանքեք շրջապատողների խոսքերին ու արարքներին: Ձեր վիճակը ձեռնտու կլինի թշնամիներին. նրանք կփորձեն ճնշում գործադրել ձեզ վրա, ստիպել անել այն, ինչի համար հետո կզղջաք: Օրվա երկրորդ կեսին մտերիմները ձեր օգնության կարիքը կզգան: Չի բացառվում՝ ստիպված լինեք փոխել պլանները, օգտակար գործերի համար հետաձգել զվարճանքները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Մի բարկացեք: Այո, ամեն ինչ բարդ ու ոչ միանշանակ է, պետք է միաժամանակ հազար գործ անեք ու հազար տեղ հասցնեք: Բայց, որքան էլ տարօրինակ է, պետք չէ շտապել: Պետք է հստակ հասկանալ, թե ինչ և ինչու եք անում: Հեռու մնացեք նրանցից, ովքեր ողջ ճշմարտությունը չեն ասում, փորձում են ձեր գիտելիքներն ու կարողություններն օգտագործել ի շահ սեփական հետաքրքրությունների: Օրը հարմար է տնային գործերով զբաղվելու, կարգուկանոն հաստատելու ու վերանորոգման նախապատրաստվելու համար: Կարող եք կենցաղային տեխնիկա ու կահույք գնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Մի հուզվեք: Օրն ավելի քիչ խնդիրներ կբերի, քան սպասում եք, իսկ ծագած դժվարություններից կարող եք հեշտությամբ գլուխ հանել: Կարևոր է չվիճել շրջապատողների հետ, փորձել բոլոր հարցերը լուծել խաղաղ ճանապարհով: Փոխհամաձայնության հասնելն ավելի հեշտ է, քան թվում է: Զգույշ եղեք կանանց հետ: Նրանց հետ կապերն այսօր ավելի շատ ապրումներ ու տհաճություններ կբերեն, քան օգուտ: Այսօրվա բոլոր գաղափարներին պետք է զգուշությամբ մոտենալ: Դրանք հազիվ թե այնքան փայլուն լինեն, որքան հիմա են թվում: Պետք է ամեն ինչ լավ կշռադատեք և հետո նոր միայն գործեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|