Աստղագուշակ․ սեպտեմբերի 28
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2191 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Գործերում հավանական են ձգձգումներ ու ցավալի թյուրիմացություններ, որոնց պատճառով պիտի շեղվեք կարևոր խնդիրների լուծումից: Բայց ձեզ կհաջողվի առաջին հերթին՝ հանգստություն պահպանել, երկրորդ՝ նպատակին տանող ամենակարճ ուղին գտնել: Հաճախ կօգնի ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ դուք լուրջ սխալներ չեք գործի: Հնարավորություն կունենաք ծանոթանալ և ընկերանալ հետաքրքիր մարդկանց հետ: Հաճախ նրանք նման չեն լինի ձեր հին ծանոթներին: Ինտուիցիան կօգնի յուրաքանչյուրին մոտեցում գտնել: Դուք դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար բացառապես շատ պահանջկոտ են շրջապատողների հանդեպ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ձեր ճանապարհին խոչընդոտներ կհայտնվեն, մտածած ամեն բան իրագործելը հեշտ չի լինի: Պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Դուք արագ կկռահեք՝ ինչ սպասել նոր ծանոթներից, կհասկանաք՝ ում վրա կարելի է հույս դնել, իսկ ում հետ արժե զգոն լինել: Ինչ դժվարություններ էլ առաջանան, դուք չեք հանձնվի և ճիշտ էլ կվարվեք: Համառությունը կօգնի հասնել կարևոր նպատակներին: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Շահավետ գործարքներ կնքելու շանս կունենաք: Կարևոր կլինի չշտապելը, բոլոր պայմանները մանրամասն ուսումնասիրելը, համոզվելը, որ դրանք իսկապես լավն են: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ, առանց դժվարության նոր ընկերներ ու համախոհներ ձեռք կբերեք: Իրերի հանդեպ ձեր անսովոր հայացքը շատերի սրտով կլինի: Համարձակ գաղափարները աջակցություն կստանան, կօգնեն ծրագրերն իրագործելիս: Գործնական համագործակցությունից կարող է երկարատև ընկերություն կամ սիրային պատմություն սկսվել: Օրը հարմար կլինի նոր բան ստանձնելու համար: Դուք կլսեք լավ խորհուրդներն ու չեք կորցնի ոգեշնչվածությունը, եթե ձեզ ինչ-որ մեկը քննադատի: Օրվա երկրորդ կեսը հարմար է ընտանեկան միջոցառումների ու ընտանեկան տոների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Թեթև ու հաջող օր է, որը ոգեշնչող իրադարձություններով լի կլինի: Դուք բաց չեք թողնի հին ծրագրերն իրագործելու, վաղուց մտածածը կյանքի կոչելու հնարավորությունը: Վերջին շրջանում իրենց ընտրությանը կասկածող Խեցգետինները կվերագտնեն ինքնավստահությունն ու լավատեսությունը: Ինտուիցիան կհուշի, որ հաջողությունը սարերի հետևում չէ, և այն չի սխալվի: Հնարավոր են անսովոր առաջարկներ՝ կապված աշխատանքի ու համագործակցության հետ: Կուզենաք միանգամից համաձայնությամբ պատասխանել, բայց արժե մտածել, թե դրանից հետո ինչ փոփոխություններ կհետևեն ձեր կյանքում: Ավելի ուշ ինքներդ ձեզ դեռ շատ շնորհակալ կլինեք այսօր դրսևորած շրջահայացության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա մեծ մասը հաջող կանցնի: Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ գործնական հարցերից, ոչինչ աչքաթող չեք անի, չեք մոռանա ու իրար չեք խառնի: Արդյունավետ կանցնեն բանակցությունները, դուք շատերին կհամոզեք ձեր ճշմարտացիության մեջ: Հավանական են հաճելի ծանոթություններ: Հիմա սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ ռոմանտիկ բնույթ կստանան: Օրվա առաջին կեսը հաճելի պահեր շատ կբերի, իսկ երկրորդը նույնպես վատը չի լինի, եթե փորձեք խուսափել սթրեսային իրավիճակներից, ինքներդ ձեզ համար խնդիրներ չստեղծեք: Լավ է հետաձգեք կարևոր զրույցները, քանի որ հազիվ թե կարողանաք դրանք հանգիստ ու կառուցողական վարել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հարմար է կարևոր բանակցությունների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա ուզում եք բարենպաստ տպավորություն թողնել: Ձեր գաղափարների մասին այնպես կպատմեք, որ ոչ ոք դրանց հանդեպ անտարբեր չի մնա: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել ձեզ ամենահամարձակ ծրագրերն իրագործելու հարցում: Կարևոր կլինի մանրուքներից չկառչելը: Ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանա: Չի բացառվում՝ ստիպված լինեք շեղվել ձեր գործերից բարդ իրավիճակում հայտնված մարդուն օգնելու համար: Բայց ամեն ինչ հաջող կդասավորվի, եթե պահպանեք լավատեսությունն ու չտագնապեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը հարմար է ծրագրեր կառուցելու ու պարզապես ապագայի մասին մտածելու համար: Ձեզ կհաջողվի կանխատեսել, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները: Եվ բանը ոչ այնքան անսպասելի մտքի փայլատակումների մեջ կլինի, որքան ձեր դիտողունակության, բոլոր մանրուքները նկատելու և փաստերը վերլուծելու: Դուք մարդկանց հետ լավ լեզու կգտնեք, կկարողանաք հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք: Հասկանալի կդառնան ուրիշների արարքների մոտիվները, կպարզվի այն, ինչի մասին նախկինում միայն կռահել կարող էիք: Ամենամտերիմների հետ հարաբերությունները ավելի կջերմանան ու կխորանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հանգիստ ու բարենպաստ օր է, որը լուրջ գործերից գլուխ հանելու, նախկինում անհանգստացնող հարցերին պատասխաններ գտնելու հնարավորություն կտա: Հին ծանոթները խորհուրդներ կտան, որոնց արժե հետևել: Շատ Կարիճներ կսովորեն ուրիշների սխալների վրա, իսկ դա կօգնի սեփական սխալները չանել: Դուք համառ, էներգիայով լի կլինեք, հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչը երկար ժամանակ չէր ստացվում: Ժամանակ կմնա նաև զվարճանքների, ընկերների հետ հանդիպումների, ընտանեկան միջոցառումների համար: Դուք բաց չեք թողնի մտերիմներին ուրախացնելու հնարավորությունը, նրանք էլ կփորձեն նույն ձևով պատասխանել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Կարող եք միաժամանակ մի քանի գործով զբաղվել. դուք ոչինչ չեք մոռանա և իրար չեք խառնի: Իրադարձությունների բարենպաստ ընթացքի շնորհիվ հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չէր ստացվում: Կկարողանաք պիտանի ծանոթություններ հաստատել: Բայց բարենպաստ տպավորություն թողնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Որոշ կենցաղային խնդիրների լուծում ծախսեր կպահանջի: Բայց անհանգստանալու կարիք չկա, քանի որ մոտ ժամանակներս ձեզ դրամական մուտքեր են սպասվում: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բարենպաստ օր է շփումների համար: Դուք լավ լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում նախկինում ընդհանրապես չէիք հասկանում: Աշխատավայրում տարաձայնությունների առիթներ չեն ստեղծվի: Ամենահամառ մարդիկ էլ կնախընտրեն համաձայնել ձեզ հետ, այլ ոչ թե երկար վեճեր վարել: Հաջող կլինեն համագործակցության մասին բանակցությունները: Մտերիմներին դուք կես խոսքից կհասկանաք, նրանց հետ շփումները դրական հույզեր կպարգևեն: Հավանական են դրական փոփոխություններ ֆինանսների ոլորտում, դրամական մուտքեր: Հնարավորություն կունենաք հաջող գործարքներ կնքել կամ գնել իրեր, որոնք վաղուց էիք հավանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հաջողություններ է խոստանում աշխատանքի և ուսման մեջ: Դուք կհասկանաք, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ հիմա, իսկ ինչն է լավ հետաձգել: Դուք ժամանակը զուր չեք վատնի, ժամանակին սկսածն ավարտին կհասցնեք: Եթե օգնության կարիք ունենաք, հազիվ թե ինչ-որ մեկը մերժի ձեզ: Դուք մարդկանց դուր կգաք, նրանք էլ ուրախ կլինեն աջակցել ձեզ, կարևոր ծառայություններ մատուցել: Օրվա առաջին կեսը հարմար է շփումների ու համագործակցության համար, իսկ երկրորդին կուզենաք մենակ մնալ, հանգիստ մտածել կարևոր հարցերի մասին: Այդ հատվածը հարմար է նաև սեփական զգացմունքներից գլուխ հանելու, ապագայի ծրագրերը որոշելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ցանկացած գործի լուրջ մոտեցումը թույլ կտա հաջողության հասնել ու խուսափել սխալներից: Հույս դրեք սեփական ուժերի վրա, այլ ոչ թե նրա, որ հաջողակ եք լինելու կամ պայմանները բացառապես հաջող են դասավորվելու: Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին: Դա երբեմն կնյարդայնացնի, բայց երբեմն էլ շատ օգտակար կլինի: Աշխատեք վերահսկել բացասական հույզերը, քանի որ վեճերի կարիք հիմա չկա: Հնարավոր են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ, որոնք երկար կհիշվեն: Հետաքրքիր կլինի մի մարդու հետ զրուցելը, որի հայացքները տարբերվում են ձերինից: Հաճելի զրույցը ռոմանտիկ պատմության սկիզբ կարող է դառնալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|