Աստղագուշակ․ սեպտեմբերի 26
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2170 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը հազիվ թե առանց թեժ վեճերի անցնի: Բայց դրանք սովորաբար օգտակար կլինեն, կօգնեն եթե ոչ ճշմարտությունը գտնել, ապա գոնե մոտենալ նրան: Դուք կաշխատեք պաշտպանել ձեր տեսակետը՝ ոչ ոքի չվիրավորելով, շրջապատողներն էլ շնորհակալ կլինեն ձեզ դրա համար: Մի շտապեք ֆինանսական հարցերը լուծելիս: Գումարին վերաբերող հարցերում հակված կլինեք թեթևամտության, մեծ գումար կծախսեք դատարկ բաների վրա: Հաճելի անակնկալներ են սպասվում սիրահարված Խոյերին: Վերջին շրջանում բարդ հարաբերությունները դեպի լավը կփոխվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հրաշալի օր է հանգստի համար: Խուսափեք սթրեսային իրավիճակներից, հետաձգեք հոգնեցնող գործերը: Միապաղաղությունից շեղվելը ձեզ չի խանգարի, և դրանում կօգնեն ոչ մեծ ուղևորությունը կամ գեղատեսիլ վայրերով զբոսանքը: Շատ Ցուլերի անսովոր հանդիպումներ են սպասվում: Հնարավորություն կունենաք վերականգնել հարաբերությունները, որոնք ժամանակին թանկ էին ձեզ համար: Դուք բոլորի հետ կաշխատեք բարեհամբույր լինել, կխուսափեք վեճերից ու կգտնեք սուր անկյունները հարթելու ձևը: Հենց ձեր շնորհիվ կհաշտվեն մարդիկ, որոնք երկար ժամանակ է վիճել էին: Կարող են լուծվել ընտանեկան խնդիրները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Բարենպաստ օր է շփումների համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, կկարողանաք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ովքեր սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս, չեն լսում նույնիսկ ամենահիմնավոր փաստարկները: Կարող եք քննարկել հեռու ապագային վերաբերող հարցերը: Այսօր ընդունված որոշումները կօգնեն արագ հասնել կարևոր նպատակին: Շատ Երկվորյակներ այսօր հաջող գնումներ կանեն: Նշանի ներկայացուցիչները անսխալ կընտրեն իրեր, որոնք կուրախացնեն և՛ իրենց, և՛ իրենց մտերիմներին: Օրվա երկրորդ կեսին կարևոր կլինի դատարկ բաների պատճառով չհուզվելը: Դուք հակված կլինեք սրտին մոտ ընդունել իրադարձությունները, որոնք շուտով պարզապես կմոռացվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրն սկսեք կարևոր գործերից: Առավոտը հարմար է բարդ հարցերը լուծելու, ավելի վաղ սկսածն ավարտելու, այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Դուք էներգիայով լի ու համառ կլինեք: Հազիվ թե հայտնվի մի խոչընդոտ, որը չկարողանաք հաղթահարել: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Հարմար ժամանակ է ընկերների հետ հանդիպելու, ընտանեկան միջոցառումների համար: Դուք կաշխատեք ուրախացնել մտերիմներին, նրանք էլ նույն ձևով կպատասխանեն: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Այսօր դուք սովորականից ավելի կասկածամիտ կլինեք, կփորձեք ստուգել ստացվող ցանկացած տեղեկատվություն: Հազիվ թե ինչ-որ մեկը ձեզ կարողանա մոլորության մեջ գցել կամ օգտագործել՝ ի շահ սեփական հետաքրքրությունների: Պարզ կդառնա, թե ով է ձեզ հետ անկեղծ ու ազնիվ եղել, իսկ ով է փորձել խորամանկել: Այսօր ընդունած որոշումները շատ Առյուծների կօգնեն խուսափել զուր հույսերից ու հիասթափություններից: Օրը հարմար է մտերիմների հետ կարևոր բաների մասին խոսելու համար: Հիմա դուք լավ կհասկանաք իրար, փոխզիջումային տարբերակներ կգտնեք, չեք վիճի մանրուքների պատճառով: Վերջին շրջանում լարված հարաբերությունները կարող են դեպի լավը փոխվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Բարենպաստ օր է: Անհանգստանալու կարիք չկա, շատ բան հաջող կդասավորվի: Օգտակար կլինի գաղափարներով կիսվելը, նախաձեռնող լինելը. դուք աջակցություն կստանաք: Աշխատանքի և ուսման հետ կապված նոր ծրագրեր կհայտնվեն: Դրանց իրագործմանն անցնելը դեռ վաղ է, բայց ավելի ուշ անպայման կվերադառնաք մտածածին: Տնային գործեր սովորականից շատ կլինեն: Բայց դրանք այսօր հազիվ թե շատ հոգնեցնող ու ձանձրալի թվան: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի ընկերների կամ մյուս մտերիմ մարդկանց հետ հանդիպելու համար: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Դուք գործունյա և համառ կլինեք, չեք հրաժարվի մտածածից ու կհասնեք դրան, նույնիսկ եթե պայմանները ամենաբարենպաստ ձևով չդասավորվեն: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, անսպասելի իրադարձություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Քանի որ շատ բան ոտքի վրա կյուրացնեք, կկարողանաք արագ սովորել այն, ինչ կարող է պետք գալ: Բայց նույնիսկ ձեզ է հանգիստ պետք: Օրվա երկրորդ կեսը հարմար ժամանակ կլինի հոգսերից շեղվելու, ինչ-որ հաճելի ու ոգեշնչող բանով զբաղվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրն արժե նվիրել օգտակար ու կարևոր գործին: Դուք վաղուց դրված նպատակին հասնելու, շատերին փակուղու առաջ կանգնեցրած հարցը լուծելու հնարավորություն կունենաք: Որոշ Կարիճներ կհասցնեն գլուխ հանել ոչ միայն սեփական գործերից, այլև օգնել դրա կարիքն ունեցող մարդկանց, ժամանակին կնկատեն ուրիշների սխալներն ու կփորձեն ուղղել դրանք: Օրվա առաջին կեսը համեմատաբար հանգիստ կանցնի, իսկ երկրորդը՝ հաճելի, ուրախ խառնաշփոթի մեջ: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, չծրագրված այցեր, ընտանեկան իրադարձություններ, որոնք տրամադրություն կբարձրացնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հրաշալի օր է, որը դուք կփորձեք ոչ միայն արդյունավետ, այլև հետաքրքիր անցկացնել: Հնարավորություն կունենաք լինելու անսովոր վայրերում, ծանոթանալու ձեր հին ծանոթներից տարբերվող մարդկանց հետ: Շատ բաների նորովի կնայեք, ուշադրություն կդարձնեք նրան, ինչի մասին նախկինում չեք էլ մտածել: Նույնիսկ բարդ գործերից արագ գլուխ կհանեք: Այդ հարցում կօգնեն ոչ միայն փորձը, այլև ինտուիցիան: Քանի դեռ մյուսները տեղում դոփում են, դուք կգտնեք նպատակին տանող ամենակարճ ճամփան: Երեկոն հրաշալի կլինի ռոմանտիկ ժամադրության համար, որն անմոռաց կանցնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Անհանգիստ օր է: Կթվա, թե պիտի հազար ու մի բան հասցնեք, ընդ որում՝ անհասկանալի կլինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Մեկ ուրիշը ձեր փոխարեն խուճապի կմատնվեր, իսկ դուք հրաշալի գլուխ կհանեք: Ձեր դիտողունակությանը միայն նախանձել կարելի է, հաճախ դուք կնկատեք այն, ինչը մյուսների աչքից վրիպել է: Օրվա երկրորդ կեսը կզարմացնի տարօրինակ պատահարներով, լրիվ անսպասելի, բայց շատ հաճելի իրադարձություններով: Տեղի կունենա հենց այն, ինչի մասին գաղտնի երազում էիք: Աստղերի աջակցության շնորհիվ կկարողանաք իրագործել մտերիմ մարդու վաղեմի երազանքը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ձեզ հաջող օր է սպասվում, որը միանման լավը կլինի և՛ կարևոր հարցերը լուծելու, և՛ առօրյա գործերի համար: Դուք մանրուքներին ուշադիր կլինեք, այդ իսկ պատճառով նույնիսկ մանր-մունր սխալներ չեք անի, հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչն ուրիշների մոտ չի ստացվել: Հավանական են անսովոր առաջարկներ: Սկզբում դրանք բավական տարօրինակ կթվան, բայց դա մերժելու պատճառ չպիտի դառնա: Հարմար օր է գնումների համար: Հետաքրքիր է, որ դուք հաճախ կընտրեք ոչ այն, ինչ ծրագրել էիք ու ընդհանրապես չեք զղջա դրա համար: Չեն բացառվում նվերները: Հաճախ դրանք կանեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ամենաարդյունավետ օրը չէ, փոխարենը այն հրաշալի հանգստանալու, ուժերը վերականգնելու և ապագայի մասին մտածելու հնարավորություն կտա: Ձեզ մոտ լավ կստացվի ծրագրեր կառուցելը, դուք ճիշտ կգնահատեք ձեր ուժերը, ամպերում չեք սավառնի, զուր հույսեր չեք կապի: Այն, ինչը նախկինում անհավանական էր թվում, հնարավոր կդառնա ձեր գործնական ու խելամիտ լինելու շնորհիվ: Ուսումն ամեն անգամ հեշտությամբ չի տրվի, չի բացառվում ինչ-ինչ հարցեր ստիպված լինեք մի քանի անգամ վերանայել: Բայց դուք համբերատար կլինեք, սկսածը կիսատ չեք թողնի, քանի դեռ վստահ չեք հրաշալի արդյունքի վրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|