ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ սեպտեմբերի 26
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2804 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը բարենպաստ կլինի: Այդ հատվածում կարող եք պատասխաններ ստանալ այն հարցերին, որոնք վաղուց անհանգստացնում են ձեզ, գլուխ հանել հին խնդիրներից ու լուծել նորերը: Շատ կօգնի ամենատարբեր մարդկանց արագ մոտեցում գտնելու ունակությունը: Դրա շնորհիվ ազդեցիկ համախոհներ ձեռք կբերեք: Գործնական հարաբերությունները ժամանակի հետ ընկերական բնույթ կստանան, եթե ուզենաք դա:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են տհաճ հանդիպումներ, զրույցներ, որոնցից կնախընտրեիք խուսափել: Երբեմն դժվար կլինի ինքնատիրապետումը պահպանելը: Բայց եթե ձեր լեզվից սուր արտահայտություններ թռչեն, շուտով կզղջաք դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հաճելի օր է: Հնարավոր է գլխապտույտ հաղթանակներ չտոնեք, բայց լավ ժամանակ կանցկացնեք: Կուրախացնեն հին ու նոր ծանոթների հետ շփումները: Նրանք կկիսվեն իրենց գաղափարներով, որոնք ձեզ էլ շատ շուտով պետք կգան: Հավանական են մտերիմներից մեկի հետ կապված ուրախ նորություններ:

Օրը հարմար է ուղևորություններ պլանավորելու համար: Չի բացառվում՝ հեռավոր երկիր մեկնելու անսպասելի միտք հղանաք: Որոշ Ցուլերի անակնկալ այցեր են սպասում: Սա այն օրն է, երբ ձեզ առանց հրավերի կարող է հյուր գալ մեկը, ում շատ կարոտել էիք, բայց չէիք խոստովանում դա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Թեթև ու բարենպաստ օր է: Դուք կստանձնեք միայն այն, ինչից կարող եք գլուխ հանել, ուժերը զուր չեք վատնի, այնպիսի խոստումներ չեք տա, որոնք կատարելը դժվար է լինելու: Ինչ-որ հին խնդիր լուծելուց հետո թեթևացած շունչ կքաշեք, մտերիմներն էլ կկիսեն ձեր ուրախությունը: Օրվա կեսը կուրախացնի հաճելի անակնկալներով, անսպասելի նվերներով:

Հարմար օր է այն մարդկանց հետ հաշտվելու համար, ում հետ վիճել էիք, ինչպես նաև ամենաթանկ մարդու հետ կարևորի մասին զրուցելու, հին կապերը վերականգնելու համար: Վատ մի զգացեք նախաձեռնող լինել անձնական հարաբերություններում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ինչ-որ դժվարություններ հնարավոր են օրվա առաջին կեսին, իսկ ավելի ուշ իրավիճակը կտրուկ դեպի լավը կփոխվի: Այնպես որ՝ բարդ գործերի ու կարևոր որոշումների հարցում լավ է չշտապեք, թյուրիմացություններին փիլիսոփայորեն մոտենաք, իսկ խնդիրների համար չանհանգստանաք. ամենայն հավանականությամբ դրանք շուտով կմնան անցյալում: Մի փորձեք ձեր ճշմարտացիությունն ապացուցել վեճերում. ժամանակը ցույց կտա, թե ով էր ճիշտ:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի հանդիպումներով: Դուք կարող եք պատահաբար հանդիպել մեկին, ում մասին ջերմ հիշողությունները վերջերս այցելել էին ձեզ: Վերջինս նույնքան ուրախ կլինի շփվել ձեզ հետ, ինչպես դուք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դուք էներգիայով լի, վճռական, բայց այնքան էլ խելամիտ չեք լինի, այնպես որ՝ կասեք ու կանեք այն, ինչի համար հետո կզղջաք: Օրը հարմար է սարեր շրջելու համար, բայց վատն է լավ մտածված քայլեր, մանրուքներին ուշադրություն ու կշռադատված որոշումներ պահանջող զբաղմունքների համար:

Չեն բացառվում տարաձայնություններն աշխատավայրում: Ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը դժվար կլինի. յուրաքանչյուրն իր սեփական նպատակը կտեսնի ու կձգտի նրան: Բայց դուք չեք բարկանա, կպահպանեք ինքնատիրապետումն ու կշարունակեք փոխզիջումային տարբերակներ փնտրել: Շրջապատողները շնորհակալ կլինեն ձեզանից, որ կարողացել եք խաղաղություն պահպանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է: Այն շատ հարմար է ամենատարբեր գործերի համար՝ սկսած ամենալուրջ ու բարդերից, մինչև մանր, բայց ուշադրություն պահանջողներից: Դուք համառ կլինեք, կփորձեք ամեն գնով ավարտին հասցնել սկսածն ու հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները պարտություն են կրել:

Հնարավոր են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում կարոտել էիք: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հարթել վերջերս լարված հարաբերությունները: Հեշտությամբ համախոհներ կգտնեք. ձեր կողմը կարող են անցնել ամենատարբեր մարդիկ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շատ բաների սուր կարձագանքեք, մի դատարկ բանն էլ բավական կլինի, որ կորցնեք հավասարակշռությունը: Հաճախ մարդիկ, ովքեր նախկինում հասկանում ու աջակցում էին ձեզ, այնպիսի բան կասեն կամ կանեն, որը ձեզ շատ կվշտացնի: Բայց նույնիսկ ամենաբարդ պահերին չեք հանձնվի ու իրավիճակից ելք կփնտրեք: Ձեր ջանքերի շնորհիվ իրավիճակը նշանակալիորեն դեպի լավը կփոխվի:

Չի բացառվում՝ օրվա վերջին հասնեք նրան, ինչի մասին վաղուց էիք երազում: Որոշ Կշեռքներ համագործակցության անսպասելի առաջարկներ կստանան, մյուսներն էլ սեփական բիզնեսի զարգացմանը վերաբերող գաղափարներ կունենան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Գործերում հավանական են ձգձգումներ, թյուրիմացություններ ու դժվարություններ, որոնք կխանգարեն ժամանակին ավարտել սկսածը: Ինչքան քիչ հույս դնեք ուրիշների վրա, այնքան հեշտ կլինի բոլոր խնդիրներից գլուխ հանելը: Օրվա երկրորդ կեսին անսպասելի, բայց շատ արդյունավետ լուծում կգտնեք այն խնդրին, որը խանգարում էր առաջ շարժվել:

Երեկոն հարմար է մտերիմների հետ շփվելու համար: Այս հատվածում կարող եք անկեղծորեն խոսել ամեն ինչի մասին, քննարկել վերջին ժամանակներս ձեզ անհանգստացնող թեմաները: Հնարավոր են հանդիպումներ մարդկանց հետ, որոնց վաղուց ուզում էիք կարևոր հարցեր տալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբը շատ հաջող կլինի, բայց հետո իրավիճակը բարդ ու լարված կդառնա: Հասկանալի է, որ լավ է չհետաձգել գործերը, այլ փորձել դրանցից հնարավորինս արագ գլուխ հանել: Միակ բանը, որը կարող է խանգարել, զրույցներն են, որոնք հենց առավոտվանից շատ կլինեն: Մտածեք՝ արդյոք արժե վարել դրանք, եթե ժամանակն ավելի օգտավետ անցկացնելու շանս կա:

Երեկոյան հնարավոր են դրամական մուտքեր, հաջող գնումներ: Այդ ժամանակահատվածը հարմար է ուղևորությունների ու պայմանների փոփոխության համար: Տանից հեռու ձեզ կայցելի ոգեշնչվածությունը, հիանալի գաղափարներ կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը առավելագույնս արդյունավետ օգտագործեք: Միայն մի քանի ժամվա ընթացքում կարող եք անել այն, ինչ երկար ժամանակ չէր ստացվում, բարդ գործում էլ հիանալի արդյունքի կհասնեք: Դուք ուշադիր կլինեք, կնկատեք այն, ինչ մյուսները չեն տեսել, այնպես որ՝ սխալներ համարյա չեք անի: Երբեմն գործընկերների հետ ոչ մեծ տարաձայնություններ կառաջանան, բայց ձեզ կհաջողվի ամեն ինչ հարթել:

Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի: Մտերիմների հետ տարաձայնությունների առիթներ կլինեն, շատ ժամանակ կխլեն վեճերը, որոնց ժամանակ ոչ ոք չի ուզենա զիջումների գնալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Վատ օր չէ: Այն հարմար է ապագայի պլաններ կառուցելու, մտածելու համար, թե ինչ է պետք ձեռնարկել նպատակին հասնելու համար: Գործողություններին պետք է ավելի ուշ անցնել, իսկ դեռևս քիչ էներգիա ունեք, վտանգ կա, որ մինչև անհրաժեշտ արդյունքին հասնելը կհոգնեք:

Օրը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Ընկերների ու մյուս մտերիմների հետ շփումները կուրախացնեն: Կարող եք քննարկել կարևոր հարցերը. անպայման մի լուծում կգտնեք, որը բոլորին դուր կգա: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը անհանգիստ կլինի: Երբեմն կկորցնեք իրավիճակի հանդեպ վերահսկողությունը, իսկ դա կստիպի հուզվել: Ավելի ուշ պարզ կդառնա, թե ինչպես է պետք գործել և էներգիան կվերադառնա ձեզ: Հնարավորություն կունենաք անել այն, ինչն առաջ անհնար էր թվում, բայց դրա համար ընկերների աջակցության կարիքը կունենաք:

Օրվա վերջին հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն: Հարմար ժամանակ է ապագայի պլաններ կառուցելու համար: Դուք ճիշտ կգնահատեք ձեր հնարավորությունները, կհասկանաք, թե ինչի կարող եք հասնել, իսկ ինչի՝ դեռ ոչ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2804 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6