Աստղագուշակ․ սեպտեմբերի 25
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 6647 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը հազիվ թե հասարակ ու անամպ լինի, բայց հաստատ այնպիսի խնդիրներ չի բերի, որոնք կփչացնեին ձեր տրամադրությունն ու կստիպեին հրաժարվել մտածածից: Դուք լավ կիմանաք, թե ինչ եք ուզում ու նպատակին հասնելու համար շատ բանի պատրաստ կլինեք: Շատերն ուշադիր կլսեն ձեզ ու կհամաձայնեն այն փաստարկներին, որոնք մեկ ուրիշ ժամանակ անպայման կփորձեին հերքել: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում շատ կարոտում էիք: Հարմար օր է հին ընկերությունը վերականգնելու և այն մարդկանց հետ հաշտվելու համար, որոնց հետ վիճել էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հրաշալի օր է անձնապես ձեզ համար կարևոր ու լուրջ մի բանով զբաղվելու համար: Կարող եք, օրինակ, հիշել մի գործի մասին, որի համար ժամանակ չէր մնում: Հիմա ձեզ կհաջողվի կենտրոնանալ դրա վրա ու հասնել անհրաժեշտ արդյունքի: Որոշ Ցուլերի համար օգտակար կլինի հին նախասիրության մասին հիշելը կամ վաղուց կիսատ թողած ուսմանը վերադառնալը: Ե՛վ մտերիմ մարդիկ, և՛ նոր ծանոթները լավ կհասկանան ձեզ ու շատ հարցերում կաջակցեն: Երբեմն ձեր ծրագրերի մասին մի քանի բառով պատմելն էլ բավարար կլինի, որպեսզի ինչ-որ մեկն անմիջապես դրանք իրագործելու համար օգնություն առաջարկի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը բավական անհանգիստ, բայց հետաքրքիր ու արդյունավետ կանցնի: Աշխատեք խուսափել երկարատև վեճերից, դատարկ զրույցներից. չարժե դրանց վրա ժամանակ վատնել: Հնարավորություն կունենաք օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդուն, աջակցել նրան, ով թանկ է ձեզ համար: Կարող են լուծվել հին ընտանեկան խնդիրները: Եթե ուղևորության եք մեկնելու կամ օրը տանից հեռու եք անցկացնելու, ուշադիր հետևեք ձեր իրերին: Վտանգ կա, որ ինչ-որ բան կորցնեք կամ մոռանաք այնտեղ, որտեղ վերադառնալ այլևս չեք ուզում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Առավոտվա համար կարևոր հարցերի քննարկում մի ծրագրեք, հատկապես եթե վստահ չեք, որ դրանց պատասխան ունեք: Այդ հատվածում ցանկացած դատարկ բանից կարող է վեճ առաջանալ, իսկ դա ձեզ շատ կվշտացնի: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, շրջապատողների հետ պայմանավորվելն էլ կհեշտանա: Շատ Խեցգետինների կաջակցեն մարդիկ, որոնցից նշանի ներկայացուցիչները նման բան չէին սպասում: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով: Հաճախ հենց դրանց շնորհիվ ձեր առաջ նոր հնարավորություններ կբացվեն ու կկարողանաք հասնել կարևոր նպատակին: Արագ գործեք ու ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը հրաշալի է ստեղծագործ մոտեցում պահանջող ցանկացած գործի համար, որը թույլ կտա նաև զարկ տալ երևակայությանը: Ձեզ դուր կգա նոր բան մտածելը, նպատակին տանող սեփական ուղիներ փնտրելը: Ձեր գործողությունները ամեն անգամ հասկանալի չեն լինի շրջապատողներին: Բայց հազիվ թե ինչ-որ մեկը ձեզանից բացատրություններ պահանջի, քանի որ մարդիկ կվստահեն ձեզ: Մտերիմները կուրախացնեն հաճելի անակնկալներով ու լավ նորություններով: Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ կլինի հին ընկերներին հանդիպելու համար: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն: Հնարավոր են անսպասելի առաջարկներ, որոնք մերժել չեք ուզենա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Համառության շնորհիվ կկարողանաք հասնել նրան, ինչը նախկինում անհավանական էր թվում: Բայց ձեր հնարավորություններն անսահմանափակ չեն՝ և՛ ժամանակը, և՛ ուժերը ամեն ինչին չեն հերիքի: Այդ իսկ պատճառով աշխատեք ճիշտ դնել առաջնահերթությունները, ընտրել ամենակարևորը: Այստեղ լավ է հույս դնեք ինտուիցիայի վրա, այլ ոչ թե լսեք կողքից խորհուրդները: Եթե օրվա առաջին կեսին ավելի հեշտ կլինի ինքնուրույն գործելը, ապա երկրորդը հարմար կլինի համագործակցության, ջանքերը միավորելու, ընդհանուր ծրագրերը քննարկելու համար: Ձեր ոգևորվածությունը շատերին կվարակի: Երբեմն բավական կլինի կիսվեք ձեր գաղափարով ու անմիջապես կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել այն իրագործելու հարցում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Դուք անկախ ամեն ինչից հանգստություն կպահպանեք: Դա է պատճառը, որ շրջապատողներն այսօր ավելի հաճախ կդիմեն ձեզ աջակցության ու խորհուրդների խնդրանքով: Բոլորին ի վիճակի չեք լինի օգնել, բայց աշխատեք ձեզ հեռու չպահել ուրիշների խնդիրներից: Հիշեք, որ այն, ինչ կանեք մյուսների համար, ձեզ նույնպես օգուտ կտա: Արժե ուշադիր լինել գումարին և ունեցվածքին վերաբերող հարցերում: Դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության, չմտածված գնումներ կանեք, մեծ գումար կծախսեք այնպիսի իրերի վրա, որոնց կարիքն առանձնապես չունեք: Ցանկացած գործարք կնքելուց առաջ երկար մտածեք՝ արդյոք դա արժե հենց հիմա անել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Նոր ծանոթների հետ զգույշ եղեք: Սովորաբար մարդկանց ու հարաբերություններին վերաբերող հարցերում ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անում, բայց այսօր այն երբեմն կսխալվի: Վտանգ կա՝ վստահեք նրան, ով դրան արժանի չէ կամ էլ ճարպիկ մանիպուլյատորների զոհը դառնաք: Իսկ ահա մտերիմների աջակցության վրա միշտ կարող եք հույս դնել. նրանք ձեր կողմից կլինեն: Սիրելին այսօր ձեր ուշադրության կարիքը շատ կունենա: Պատրաստ եղեք և՛ խորհուրդ տալ, և՛ խոսել նրա մասին, ինչը ձեզ աննշան է թվում: Երեկոն լավ գաղափարների ժամանակ կլինի: Դրանց իրագործմամբ կզբաղվեք հաջորդ շաբաթ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Այն ամեն ինչում, ինչ կստանձնեք այսօր, այնպիսի նպատակասլացություն ու համառություն կդրսևորեք, որ անկախ պայմաններից փայլուն արդյունքների կհասնեք: Ե՛վ հին ընկերները, և՛ նոր ծանոթները հաճույքով կօգնեն ձեզ: Նրանք ամեն անգամ անշահախնդիր չեն գործի, բայց դուք նրանցից դա չեք էլ սպասի: Եթե օրվա առաջին կեսը նվիրված կլինի հիմնականում առօրյա գործերին, ապա երկրորդին լրիվ նոր, գրավիչ ու հետաքրքիր բան ստանձնելու հնարավորություն կունենաք: Լավ ժամանակ է ուսման համար: Դուք անմիջապես կմտապահեք այն ամենն, ինչ կարող է պետք գալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հրաշալի օր է հանդիպումների համար: Կարող եք քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ շատ են եղել: Այս անգամ կկարողանաք արագ պայմանավորվել, լուծում գտնել, որը բոլորին դուր կգա: Կկարողանաք հաշտվել մի մարդու հետ, որի հետ վաղուց վիճել էիք: Հեշտությամբ անցյալում կթողնեք հին վիրավորանքները, հարաբերություններում էլ նոր էջ կբացեք: Օրվա առաջին կեսը համեմատաբար հանգիստ կանցնի, իսկ երկրորդը վառ տպավորություններ կբերի: Հնարավոր են չծրագրված ուղևորություններ, որոնք հաճախ կապված կլինեն ընտանեկան գործերի հետ: Դրանք երկար կհիշվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա սկիզբը հազիվ թե առանց խառնաշփոթի անցնի: Շատ բան պիտի հասցնեք, ամեն անգամ հասկանալի չի լինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Կարող եք հույս դնել ձեր ուժերի վրա: Շրջապատողները երբեմն չեն կարողանա աջակցել ձեզ, նույնիսկ եթե խոստացել են: Բայց դուք ինքներդ ամեն ինչից գլուխ կհանեք, եթե հասկանաք՝ ինչի վրա է պետք կենտրոնանալ անհապաղ, իսկ ինչը կարելի է հետաձգել: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ ու բարենպաստ կանցնի: Շատ Ջրհոսների այն հաճելի անակնկալներ կմատուցի: Հավանական են հաջող զուգադիպություններ: Դրանցից դրական փոփոխություններ կսկսվեն այն ոլորտում, որը հիմա յուրահատուկ կարևոր է ձեզ համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բարենպաստ օր է: Այն հնարավորություն կտա կարևոր գործերում հաջողությունների հասնել: Դա անելը հեշտ կլինի, եթե ոչինչ երկար ժամանակով չհետաձգեք, աշխատեք առավոտը առավելագույնս արդյունավետ անցկացնել: Դուք արագ կսովորեք նորը, շատ բան ոտքի վրա կյուրացնեք, հեշտությամբ ճիշտ եզրակացություններ կանեք՝ նվազագույն ինֆորմացիայի տիրապետելով: Օրը հրաշալի կլինի ապագայի ծրագրերով կիսվելու համար: Դուք կհասկանաք, թե ինչի եք ուզում իրականում հասնել ու կգտնեք դա մոտ ժամանակներս անելու ձևը: Շատ Ձկների այսօր կօգնեն մարդիկ, որոնց նշանի ներկայացուցիչները ժամանակին կարևոր ծառայություններ են մատուցել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|