Աստղագուշակ․ սեպտեմբերի 25
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2966 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հրաշալի, արդյունավետ օր է, որը հարմար է ամենատարբեր, այդ թվում՝ բարդ հարցերը լուծելու համար: Դուք կհետաքրքրվեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով, հաճախ օգնության կհասնեք մարդկանց, որոնք բարդ իրավիճակում են հայտնվել: Դրա հետ միասին ձեզ առավելագույնս նրբանկատ կպահեք, հազիվ թե ինչ-որ մեկը նեղանա ձեզանից: Օրվա երկրորդ կեսը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար: Պարզ կդառնա, թե ինչի վրա կարելի է ծախսել գումարը և ինչի մեջ կարելի է այն ներդնել: Նույնիսկ այն Խոյերը, որոնք սովորաբար հակված են շատ ծախսել, այսօր հաճույք կստանան, երբ հաջողվի խնայել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Կարևոր կլինի հենց առավոտվանից լուրջ տրամադրվելը: Այդպես դուք ժամանակը զուր չեք վատնի, միանգամից կստանձնեք այն գործերը, որոնք ուշադրություն են պահանջում: Գայթակղություններ սովորականից շատ կլինեն, բայց դուք կկարողանաք դիմակայել դրանց: Առողջ բանականությունը կհուշի, որ ճիշտ պատասխանները ամեն անգամ աչքի առաջ չեն, իսկ ակնհայտ լուծումները կարող են ամենալավը չլինել: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է շփումների համար: Կարևոր չէ՝ արդյոք այդ հատվածի համար գործնական բանակցություններ եք ծրագրել, թե ընկերների հետ հանդիպումներ. բոլոր դեպքերում արդյունքներից հիասթափված չեք լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը վատ չի դասավորվի, եթե ռիսկի չդիմեք այնտեղ, որտեղ դրանից կարելի է խուսափել և չտրվեք պրովոկացիաներին: Աշխատեք շրջահայաց լինել, գնահատել ամեն արարքի հնարավոր հետևանքները. դա թույլ կտա խուսափել ապագայի շատ ու շատ խնդիրներից: Չեն բացառվում դրամական մուտքերը: Մի շտապեք ծախսել ստացածը. ավելի ուշ գումարը կարևոր բանի համար է պետք գալու: Ֆինանսների և ունեցվածքի հետ կապված ամեն ինչում այսօր պետք է զգուշություն ցուցաբերեք: Սովորաբար սուր գործնական հոտառությունն այսօր կարող է հուսախաբ անել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկզբին ուշադիր լսեք ինտուիցիայի հուշումները: Այդ հատվածում կկռահեք կարևորի մասին, ճիշտ եզրահանգումների կգաք՝ նվազագույն տեղեկատվության տիրապետելու պայմաններում: Գործերը կշատանան, օրվա երկրորդ կեսը հագեցած ու հոգնեցնող կլինի: Դուք պետք է լուծեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների խնդիրները: Շրջապատողները շնորհակալ կլինեն օգնության համար: Չեն բացառվում դրամական մուտքերը: Դրանք նշանակալի չեն լինի, բայց չծրագրված գնումներ անելու հնարավորություն կտան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց օրն ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի: Կարևոր կլինի իրատես լինելը, մի փորձեք տպավորություն ստեղծել, թե ոչ մի խնդիր գոյություն չունի: Հին ծանոթները հաճույքով կօգնեն, եթե նրանց դիմեք և լավ խորհուրդներ կտան: Համառ եղեք, մի հրաժարվեք մտածածից, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան: Նշանի որոշ ներկայացուցիչներ կգտնեն երազածին հասնելու ձևը: Ցանկություններն իրագործելու համար պիտի վճռական գործեք: Դուք հրաշալի կհասկանաք դա, այդ իսկ պատճառով ժամանակը զուր չեք վատնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Բարենպաստ օր է: Դուք լավ կիմանաք, թե ինչի եք ուզում հասնել և չեք պատրաստվի հրաժարվել ձեր նպատակներից: Կարող եք հրաշալի արդյունքների հասնել այնտեղ, որտեղ կարգապահության, մանրուքներին ուշադրության և ինքնատիրապետման կարիք լինի: Ամեն անգամ չեք կարողանա մոտեցում գտնել մարդկանց, բայց լուրջ կոնֆլիկտներ թույլ չեք տա: Երբ խոսք գնա կարևոր գործերի մասին, արժե հույս դնել սեփական ուժերի վրա: Երեկոն հարմար է մտերիմների հետ շփվելու համար: Նշանի որոշ ներկայացուցիչների այն սիրային անակնկալներ է խոստանում, մյուսներին՝ սրտամոտ զրույցներ, երրորդներին էլ՝ երկար սպասված սիրո խոստովանություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկիզբն ամեն ինչում զգուշություն է պահանջում: Այդ հատվածը հարմար չէ նոր բան ստանձնելու համար. դուք շատ կտարվեք ու սխալներ կանեք: Չեն բացառվում տարաձայնությունները մտերիմների հետ, վեճերը դատարկ բաների պատճառով: Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք ձեզ ինքնավստահ ու ազատ կզգաք: Օրվա երկրորդ կեսին բարդ գործերից գլուխ հանելու, հրաշալի արդյունքների հասնելու հնարավորություն կունենաք: Երեկոն հարմար է ընտանեկան միջոցառումների, իմպրովիզացված տոների, ոչ մեծ ընտանեկան երեկույթի համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկիզբը հաջող ու հետաքրքիր կլինի, հագեցած կլինի նոր ու խոստումնալից գաղափարներով: Դուք կնկատեք հնարավորությունները, որոնք նախկինում չեք տեսել և անհապաղ կսկսեք գործել: Արդյունավետ կանցնեն գործնական բանակցությունները: Դուք կգտնեք անհրաժեշտ բառերն ու համոզիչ փաստարկները, ձեր գաղափարներով կոգեշնչեք նույնիսկ քննադատներին: Հավանական են անսովոր, հիշարժան հանդիպումներ: Նշանի որոշ ներկայացուցիչներ հնարավորություն կունենան հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էին: Վերջին շրջանում լարված հարաբերությունները կհարթվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Դուք շատ բան սրտին մոտ կընդունեք, սուր կարձագանքեք ցանկացած նկատողության, մանրուքների պատճառով կբարկանաք: Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի, երբեմն նույնիսկ մտերիմները չեն հասկանա, թե ինչ է ձեզ հետ տեղի ունենում: Հետաքրքիր գործերը կօգնեն շեղվել ու լավատեսորեն տրամադրվել: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում: Այդ հատվածը հաջող կլինի նրանց համար, ովքեր զբաղված են ունեցվածքի հետ կապված հարցերով, մեծ գնումներ են ծրագրել: Կարող եք տեղեկատվություն հավաքել, համեմատել տարբերակները. դա կօգնի լավագույն լուծումը գտնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք համառ կլինեք ու կհասնեք դրված նպատակներին: Աշխատեք օգտագործել բոլոր հնարավորությունները, իմպրովիզներ արեք, հիշեք, որ հաջող որոշումները միշտ չէ, որ ակնհայտ են: Չի բացառվում՝ պետք գան այն մարդկանց խորհուրդները, որոնք շատ դժվարություններ են հաղթահարել, բայց ի վերջո հասել են ուզածին: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է շփումների համար: Այդ հատվածում հեշտությամբ նոր համախոհներ կգտնեք: Հնարավորություն կունենաք ընկերանալ այն մարդկանց հետ, որոնք կիսում են ձեր հետաքրքրություններն ու կյանքի հանդեպ հայացքները: Սիրային պատմության սկիզբն էլ հավանական է: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Համառ եղեք. հենց դա ձեզ կօգնի այսօր հաջողության հասնել: Հավանական են հաջող զուգադիպություններ, բայց պետք է կարողանաք օգտվել դրանցից: Հաճախ դրա համար վճռականություն ու հնարամտություն է պետք: Հիշեք, որ ոչ ոք ձեզանից լավ չգիտի, թե ինչպես է պետք գործել: Ինչ-որ մեկի խորհրդին հետևելուց առաջ պետք է սեփական կարծիքը կազմեք: Հետաքրքիր, վառ, հիշարժան իրադարձություններով լի օր է: Լավ է, եթե կողքին լինի մեկը, որի հետ կարող եք կիսվել հույզերով: Հաճելի կանցնեն ռոմանտիկ ժամադրությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հետաքրքիր ու հաճելի կսկսվի: Ժամանակը զուր մի վատնեք. միայն մի քանի ժամվա ընթացքում շատ բան կարող եք անել: Հնարավորություն կունենաք լուծել ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող հարցերը: Դուք կգտնեք բարդ գործերից գլուխ հանելու ձևը, այնպիսի արդյունքի կհասնեք, որի հույսը ոչ ոք չուներ: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կնվազի, բայց լուրջ խնդիրներ հազիվ թե ծագեն: Աշխատեք շրջապատողներից շատ բան չսպասել: Ցավոք, նույնիսկ նրանք, որոնց վրա սովոր եք հույս դնել, այսօր հազիվ թե կարողանան պահել իրենց խոստումները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|