ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ սեպտեմբերի 25
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2595 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Վատ օր չէ: Այն հարմար է ձեր ու մյուսների համար ինչ-որ օգտակար բան անելու համար: Դուք հնարավորություններ կտեսնեք, որոնք վրիպել են ուրիշների աչքից ու կփորձեք օգտվել դրանցից: Հաջող կլինեն անսովոր փորձարկումները, համարձակ գաղափարներն էլ աջակցություն կստանան: Միակ վտանգն այն է, որ հակված կլինեք գերագնահատել ձեր ուժերն ու ռիսկի դիմել այնտեղ, որտեղ դրա անհրաժեշտությունը չկա:

Անսպասելի ու հեշտությամբ կլուծվեն անձնական խնդիրները, որոնք վերջին շրջանում հանգիստ չէին տալիս ձեզ: Այստեղ կօգնեն ընկերները. նրանց խորհուրդները օգտակար ու ճիշտ ժամանակին կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեր առջև բազում նոր հնարավորություններ կբացվեն, բայց հասկանալի չի լինի, թե որից է պետք օգտվել: Խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց վստահում եք. նրանց կարծիքը լսելն օգտակար կլինի: Չի բացառվում՝ ժամանակին ստացված հուշումը օգնի ձեզ խուսափել սխալներից, հետ պահի հակասական արարքից:

Չեն բացառվում անսովոր ծանոթությունները, զարմանալի հանդիպումները, որոնք երկար ժամանակ կհիշվեն: Ամենայն հավանականությամբ օրը շատ ուրախ կանցնի, այն ծիծաղի ու կատակների շատ առիթներ կբերի: Ձեր հումորի զգացումը շատերի վրա անջնջելի տպավորություն կթողնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է պրակտիկ խնդիրները լուծելու համար: Ձեր գործնական հոտառությանը կարելի է միայն նախանձել: Դուք կտեսնեք, թե ինչում կարող եք հաջողության հասնել, ինչ է պետք ստանձնել, այդ իսկ պատճառով ուժերը զուր չեք վատնի: Բացի այդ, ճիշտ պահին ճիշտ տեղում կհայտնվեք, կօգտվեք հաջող զուգադիպությունից, դրա շնորհիվ էլ առաջ կանցնեք շրջապատողներից:

Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ կամ անսպասելի հանդիպումներ հեռվից եկած մարդկանց հետ: Երկուսի համար էլ շատ ուրախ կլինեք. նոր տպավորությունները կզարդարեն ձեր կյանքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է կոմերցիոն գործունեության համար: Նույնիսկ եթե այսօր ձեր կյանքի առաջին գործարքը կնքեք, այն շահավետ կլինի: Հաջող կլինեն գնումները: Անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ:

Չի բացառվում՝ աշխատանքը փոխելու կամ նոր գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցություն սկսելու հնարավորություն ընձեռվի: Հաջող կանցնեն գործնական բանակցություններն ու հանդիպումները: Դա վերաբերում է նույնիսկ նրանց, ովքեր դրանց հետ ոչ մի հույս չէին կապում: Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հարմար օր է օգտակար գործերի համար: Կարող եք լուծել կազմակերպչական հարցերն ու աշխատանքն այնպես կազմակերպել, որպեսզի նվազագույն ջանքերով լավագույն արդյունքը ստանաք: Դուք պլանավորածից շատ բան կհասցնեք, եթե չվախենաք փորձարկումներից ու ռիսկի դիմեք: Հույս դրեք ավելի շատ սեփական փորձի ու առողջ բանականության, քան ուրիշների խորհուրդների վրա: Ձեզանից լավ իրավիճակից ոչ ոք գլուխ չի հանի:

Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ կլուծվեն վաղուց հանգիստ չտվող հարցերը: Բարդ իրավիճակներում ընկերները հաճույքով կաջակցեն ձեզ: Նրանց օգնության շնորհիվ կկարողանաք հասնել նրան, ինչը դեռ միայն վերջերս անհնար էր թվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը շատ լավ բաներ կբերի, բայց հազիվ թե ձեր բոլոր հաղթանակներով ուրախանաք: Այսօր հակված կլինեք թերագնահատել ձեզ, զղջալ նրա համար, որ ամեն ինչ իդեալական չեք արել: Դրա հետ միասին, ուրիշների սխալները չեք նկատի, իսկ եթե ինչ-որ բան այնպես չընթանա, կմեղադրեք միայն ձեզ:

Շրջապատի հաճոյախոսությունները ձեզ չար կատակ կթվան, երբեմն լրջորեն կբարկանաք նրանց վրա, ովքեր կփորձեն ոգևորել ձեզ: Աշխատեք ավելի լավատես լինել. հիմա աստղերը ձեր կողմից են, ցավալի կլինի դրանից չօգտվելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Այսօր բոլոր հարցերին չեք կարողանա պատասխաններ գտնել, այնպես որ՝ համբերությամբ զինվեք: Այդ հատկությունը պետք կգա աշխատանքի մեջ. որոշ խնդիրներ միանգամից լուծել չի ստացվի: Գործնական հարաբերությունները լարված կլինեն, չի բացառվում, շրջապատողները ձեզանից դժգոհություններ ունենան: Աշխատեք դրանց առավելագույնս հանգիստ արձագանքել, գործը կոնֆլիկտի չհասցնել:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի հանդիպումներով: Այդ ժամանակ լավ է քննարկել աշխատանքային ու անձնական պլանները, խոսել ապագայի մասին: Դուք ճշգրիտ կկանխատեսեք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամեն ինչ վատ չի դասավորվի, բայց դրված նպատակներին հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք: Պատրաստ եղեք դրան ու հեշտ հաղթանակների վրա հույս մի դրեք: Հնարավոր են անսովոր առաջարկներ: Պատասխան տալուց առաջ լավ մտածեք. վտանգ կա, որ ձեզ կասկածելի նախագծի մեջ են ուզում ներքաշել: Աշխատեք ձեր գաղտնիքներով ոչ ոքի հետ չկիսվել:

Օրվա երկրորդ կեսին կմեծանա ստեղծագործ պոտենցիալը: Նոր, անսովոր ու ինքնատիպ գաղափարներ կունենաք: Դրանք դուր կգան ոչ միայն ձեզ, այլ նաև ուրիշներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ամեն ինչ հաջող կդասավորվի, աստղերը ձեր կողմից կլինեն, կարող եք հասնել նրան, ինչն առաջ ձեզ մոտ չէր ստացվում: Միակ խնդիրն այն է, որ պետք է ինքնուրույն գործեք ու ձեզ վրա վերցնեք ողջ պատասխանատվությունը: Ինչ-որ մեկի հետ խորհրդակցելն անօգուտ է. ուրիշների հուշումները միայն կշեղեն ձեզ ու կփչացնեն ձեր տրամադրությունը: Փոխարենը կարող եք զրուցել շեղող թեմաներով. նման զրույցները կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

Գումարի հետ զգույշ եղեք. հակված կլինեք դրանք թեթևամտորեն ծախսել, ավել վճարել հասարակ իրերի ու ծառայությունների դիմաց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը բարդ է: Իրավիճակը հաճախ դուրս կգա վերահսկողությունից, երբեմն չեք իմանա՝ ինչ է պետք նախաձեռնել: Կարող եք խորհրդակցել հին ծանոթների հետ, շանս կա՝ ձեզ հուշեն, թե ինչպես է պետք գործել: Աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի: Շատ հարցերում պարզություն կմտնի, և դուք կարող եք գնահատել ձեր արարքների հետևանքները:

Օրվա երկրորդ կեսը աշխուժություն ու էներգիա կբերի, կհասկանաք, որ պատրաստ եք գործել: Իրադարձությունների բարենպաստ ընթացքը թույլ կտա արագ հաջողության հասնել: Հնարավոր են անսպասելի այցեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շատ բան դժվարությամբ կտրվի, բայց դուք չեք հանձնվի: Համառությունն իր պտուղները կտա օրվա երկրորդ կեսին, իսկ առաջինին պետք է պարզապես համբերատար սպասեք: Չի բացառվում՝ ոչ վաղ անցյալի համախոհները մերժեն օգնել ձեզ, փոխեն իրենց բռնած դիրքը: Դուք խուճապի չեք մատնվի, կհասկանաք՝ ինչպես ինքնուրույն գործելով հասնել հաջողության:

Հնարավոր են չպլանավորված ծախսեր: Դուք կփորձեք գումարը դատարկ բաների վրա չծախսել, բայց իսկապես կարևոր բաների վրա չեք խնայի: Նման մոտեցումն իրեն կարդարացնի. դուք օպտիմալ լուծումներ կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Մի հուզվեք: Դուք ինքներդ ձեզ համար կարող եք խնդիրներ ստեղծել, եթե չվերահսկեք հույզերը: Զսպվածությունը հատկապես կարևոր կլինի, երբ գործ ունենաք մարդկանց հետ, ովքեր ձեր մասին շատ բան գիտեն ու կարող են ազդել ձեր կյանքի վրա: Աշխատեք չկիսվել չստուգված տեղեկատվությամբ կամ այն գաղափարներով, որոնց վրա դեռ վստահ չեք: Վտանգ կա՝ ձեզ ծիծաղելի վիճակում դնեք, եթե ավելորդ բաներ խոսեք:

Բարենպաստ օր է գնումների համար: Ձեզ դուր կգան անսովոր, էքստրավագանտ իրերը, բայց միայն այնպիսիք, որոնք իսկապես երկար ժամանակ կուրախացնեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2595 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3