ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ սեպտեմբերի 24
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2453 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հոգսերով լի օր է: Չբավարարվելով սեփական գործերով՝ դուք անընդհատ կխառնվեք ուրիշների գործերին ու միշտ չէ, որ նրբանկատ կգործեք: Շրջապատողները երբեմն սուր կարձագանքեն ձեր նկատողություններին ու նույնիսկ կվիրավորվեն, բայց կփորձեն ցույց չտալ դա: Կարևոր կլինի բաց կոնֆլիկտից խուսափելը: Հաճախ սուր անկյունները հարթելուն կօգնի հումորի զգացումը: Ձեզ հետ բոլորի համար ուրախ կլինի:

Արժե զգույշ լինել գումարի հետ կապված գործերում: Ֆինանսների հետ կապված շտապողական որոշումները հազվադեպ հաջող կլինեն: Լավ է հետաձգեք գնումները, եթե դրանք նախապես չեք ծրագրել ու խուսափեք լուրջ ծախսերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հարմար օր է կարևոր ու լուրջ հարցերի շուրջ մտածելու, բարդ առաջադրանքները լուծելու համար: Ձեր եզրահանգումները շատերին կզարմացնեն, բայց ճիշտ ու հստակ կլինեն: Ավելի ու ավելի շատ մարդիկ կհասկանան, որ դժվար իրավիճակում հայտնվելիս հենց ձեզ է պետք դիմել խորհուրդի խնդրանքով: Հնարավորություն կունենաք ամրապնդել մասնագիտական դիրքերը, ազդեցիկ համախոհներ գտնել:

Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Այսօր կարող եք ընտանեկան միջոցառումներ, ընկերական հանդիպումներ ծրագրել: Դրանք հրաշալի կանցնեն, բոլորին վառ հույզեր ու հաճելի հուշեր կնվիրեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Այսօր ձեզ պետք կգա մարդկանցից գլուխ հանելու ունակությունը: Հիշեք, որ պետք չէ ամեն անգամ վստահել առաջին տպավորությանը: Արժե ուշադիր դիտել նոր ծանոթներին, հատկապես եթե նրանք հեշտությամբ խոստումներ են տալիս ու համառորեն փորձում են ինչ-որ բանով հետաքրքրել: Օրը հարմար է աշխատանքի հետ կապված հարցերը լուծելու համար: Դուք ճիշտ կգնահատեք նոր նախագծերի հեռանկարները, պետք եղածից շատ ռիսկի չեք դիմի:

Եթե օրվա առաջին կեսին ծրագրի համաձայն գործելու հնարավորություն կունենաք, ապա երկրորդին ստիպված եք լինելու իմպրովիզներ անել: Դուք դրանից լավ գլուխ կհանեք և անհրաժեշտ արդյունքներին կհասնեք հենց այն պահին, երբ կկասկածեք, որ դա անելն ընդհանրապես հնարավոր է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հնարավորություն կտա շրջապատողներին հետաքրքրել ձեր գաղափարներով: Բաց մի թողեք վաղուց մտածածի մասին պատմելու հնարավորությունը: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան աջակցել ձեզ, խելամիտ խորհուրդների պակաս էլ չի լինի: Օրվա կեսը շատ արդյունավետ կանցնի, մի քանի աշխատանքային առաջադրանք միաժամանակ լուծելու հնարավորություն կտա:

Ավելի ուշ առաջին պլանում կհայտնվեն ընտանեկան գործերն ու տնային հոգսերը: Արժե մտերիմների հետ զրուցել բոլորիդ համար կարևոր բաների մասին: Եթե նախկինում տարաձայնություններ են ծագել, ապա այսօր կհաջողվի լուծում գտնել, որը բոլորի սրտով կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկզբին հուզումներից խուսափել հազիվ թե կարողանաք: Հակասական ինֆորմացիա կգա ու ամեն անգամ պարզ չի լինի, թե ինչին կարելի է հավատալ: Ճշմարտությունն ավելի ուշ կպարզվի, իսկ մինչ այդ մի շտապեք որոշումների հարցում և ծրագրերն արմատապես մի փոխեք: Հավանական են հետաքրքիր առաջարկներ: Եթե դրանք անեն հին ծանոթները, կարող եք առանց երկար մտածելու համաձայնել:

Օրվա երկրորդ կեսը անսովոր գաղափարներ, նոր ծրագրեր կբերի, որոնք կուզենաք անհապաղ կյանքի կոչել: Որոշ Առյուծներ կհասկանան, որ վաղուց էին պատրաստ իրենց կյանքում ինչ-որ բան փոխել, իսկ հիմա առաջին քայլն անելու ճիշտ ժամանակն է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը հնարավորություն կտա հաջողության հասնել կարևոր գործում, պատասխան գտնել այն հարցին, որը վաղուց հանգիստ չէր տալիս ձեզ: Դուք հաճախ ուշադրություն կդարձնեք նրան, ինչն ուրիշները չեն նկատել: Շատ Կույսերի կհաջողվի սովորել ուրիշների սխալների վրա, և դա կօգնի նրանց խուսափել սեփական սխալներից:

Օրվա երկրորդ կեսը նույնքան արդյունավետ չի լինի, փոխարենը հանգստանալու, ուժերը վերականգնելու և հետագա գործողություններին նախապատրաստվելու հնարավորություն կտա: Այդ հատվածը հարմար է ընտանիքի անդամների և մյուս մտերիմների հետ շփվելու համար: Դուք շատերին կես խոսքից կհասկանաք, հաճախ կկռահեք, թե ինչ կա շրջապատողների հոգում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հագեցած կլինի, և դա ձեզ անպայման կուրախացնի: Անգործ նստել չեք ուզենա, ոչ էլ կուզենաք սպասել մինչև ինչ-որ մեկը կլուծի ձեր առջև կանգնած խնդիրները: Դուք ոգևորությամբ կստանձնեք նոր գործերը, բաց չեք թողնի ձեր տաղանդները դրսևորելու հնարավորությունը: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը:

Հրաշալի օր է հանդիպումների համար: Լավ է դրանք անցկացնեք ոչ ֆորմալ միջավայրում: Կարող եք քննարկել բարդ ու լուրջ հարցերը՝ առանց վախենալու, որ անհաղթահարելի տարաձայնություններ կառաջանան: Այսօր դուք կկարողանաք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ում հետ նախկինում ընդհանուր լեզու չէիք գտնում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դուք հազար ու մի նոր գործ կհասցնեք անել, փայլուն կավարտեք այն, ինչ շատ վաղուց էիք սկսել, ելք կգտնեք ոչ միանշանակ իրավիճակից: Խնդիրները լուծելու ձեր արագությանը կարելի է միայն նախանձել. հազիվ թե ինչ-որ մեկը համեմատվի ձեզ հետ: Սակայն հանգիստ նաև ձեզ է պետք: Արժե ժամանակ գտնել դրա համար օրվա երկրորդ կեսին:

Ընկերների հետ շփումները կոգեշնչեն: Մարդիկ, որոնց վաղուց գիտեք, հաճախ կկիսվեն հետաքրքիր գաղափարներով կամ նոր բան կառաջարկեն: Նրանք, ում այսօր առաջին անգամ կտեսնեք, կուզենան ընկերանալ ձեզ հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հետաքրքիր գործեր շատ կլինեն: Դուք հաճախ կստանձնեք այն, ինչ ուրիշների մոտ չի ստացվել և հրաշալի արդյունքների կհասնեք: Չի լինի մի գաղափար, որն այսօր չկարողանաք իրագործել: Բայց ուժերը բարդ ու մասշտաբային նախագծի վրա վատնելուց առաջ արժե երկար մտածել: Չի բացառվում՝ ինչ-որ հասարակ բան ավելի շատ օգուտ բերի:

Օրը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար: Գումարին վերաբերող հարցերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Հավանական են շահավետ գործարքներ, հաջող գնումներ: Որոշ Աղեղնավորների կվերադարձնեն մոռացված պարտքերը, և դա շատ տեղին կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Աշխատեք աննշան իրադարձություններին շատ սուր չարձագանքել, ամեն դատարկ բան սրտին մոտ չընդունել: Դա հատկապես կարևոր կլինի օրվա առաջին կեսին, երբ մեկ կշռադատված որոշումը կարող է դեպի լավը փոխել բարդ իրավիճակը: Հաճախ ընկերներն ու պարզապես ծանոթները հետաքրքիր մի բան կառաջարկեն, կօգնեն նպատակին տանող ճամփա գտնել:

Երեկոն բարենպաստ ժամանակ կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Ձեզ բնական ու անբռնազբոս պահեք: Ավելին ձեզանից չի պահանջվում, դուք այդպես էլ անջնջելի տպավորություն կթողնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դուք վճռական տրամադրված կլինեք ու նախանձելի նպատակասլացություն կդրսևորեք: Ճանապարհին հազիվ թե այնպիսի խոչընդոտներ առաջանան, որոնք կստիպեն ձեզ նահանջել կամ թեկուզ ժամանակավորապես հետաձգել մտածածն իրագործելը: Բացի այդ դուք ազդեցիկ անձի աջակցությունը ստանալու շանս կունենաք, արագ մոտեցում կգտնեք նրան:

Գործեր սովորականից շատ կլինեն և երբեմն պիտի մի քանի խնդիր միաժամանակ լուծեք: Դուք գլուխ կհանեք դրանից: Երեկոն կուրախացնի ընտանիքում հաճելի իրադարձություններով, մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններով: Որոշ Ջրհոսներ հին ընկերներից երկար սպասված լուրեր կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա առաջին կեսը հեշտ չի դասավորվի: Դուք չափազանց շատ բան սրտին մոտ կընդունեք, հեշտությամբ կտրվեք պրովոկացիաներին, վտանգ կա, որ ինչ-որ մեկը կփորձի օգտվել դրանից: Խոստումներ մի տվեք, քանի դեռ ինչպես հարկն է չեք մտածել: Դա հատկապես կարևոր կլինի ձեր անձնական գործերին վերաբերող հարցերում:

Օրվա երկրորդ կեսը թեթև ու բարենպաստ կլինի: Շատ Ձկների այն կուրախացնի հաճելի անակնկալներով: Հաջողությամբ կլուծվի վերջին շրջանում ձեզ անհանգստացնող հարցը: Չի բացառվում՝ ընտանեկան տոնի համար առիթ լինի: Շատ հաճելի կլինի ամենամտերիմների հետ ուրախությունը կիսելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2453 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0