Աստղագուշակ․ սեպտեմբերի 24
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3681 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հագեցած, արդյունավետ օր է, որը ձեզ հնարավորություն կտա օգտակար շատ բաներ անել և՛ ձեզ, և՛ մյուսների համար: Նոր առաջադրանքներ կլինեն: Դրանք լուծելը հեշտ չի լինի, բայց ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Կկարողանաք կարգավորել հին տարաձայնությունները, հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Նշանի որոշ ներկայացուցիչներ աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված հետաքրքիր առաջարկներ կստանան: Հավանական են դրամական մուտքեր: Աշխատեք նոր բան սովորելու և մյուսներից շուտ պիտանի տեղեկատվություն ստանալու ցանկացած հնարավորություն օգտագործել: Հետաքրքրասիրությունը լավ ծառայություն կմատուցի ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ստանձնած ամեն ինչին լուրջ վերաբերվեք: Թեթևամտության ցանկացած դրսևորում այսօր անցանկալի է: Չարժե աստղերի աջակցության վրա հույս դնել այնտեղ, որտեղ իրավիճակից կարող եք ինքնուրույն գլուխ հանել: Եթե ֆինանսական հարցերը լուծելիս չշտապեք, կկարողանաք շահավետ գործարքներ կնքել: Օրվա երկրորդ կեսը հարմար է ընտանեկան գործերի համար, այն հնարավորություն կտա հարթել մտերիմների հետ հարաբերությունները, վերջ տալ տարաձայնություններին: Կարող եք քննարկել ոչ վաղ անցյալի ոչ միանշանակ իրավիճակները և գլուխ հանել դրանց հետևանքներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Մի հուզվեք, եթե օրվա առաջին կեսին ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Դա ամենահասարակ շրջանը չի լինելու, բայց որոշ հետաքրքիր հնարավորություններ կբացի. աշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Ավելի ուշ իրավիճակը դեպի լավը կփոխվի: Հնարավոր են անսովոր առաջարկներ: Դուք կհամաձայնեք դրանց, չնայած՝ որոշակի կասկածներից հետո, բայց հաստատ չեք զղջա, որ հենց այդպիսի որոշում եք ընդունել: Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները: Չի բացառվում՝ հետաքրքիր բան իմանաք: Նոր ծրագրեր կհայտնվեն: Դրանց իրագործմանը միանգամից անցնել չեք կարողանա, բայց մտածածից չեք հրաժարվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հանգիստ օր է, որը հարմար է առօրյա գործերի, ընթացիկ հարցերի լուծման համար: Օրը հարմար չէ համարձակ փորձարկումների, վաղուց դրված նպատակներին հասնելու նոր ճանապարհ փնտրելու համար: Հիմա լավ է ավանդույթներն ու կանոնները չխախտեք: Դա ձեզ կազատի տհաճ պահերից, թույլ կտա լավ հարաբերություններ պահպանել այն մարդկանց հետ, որոնց հետ լեզու գտնելը սովորաբար հեշտ չէ: Չեն բացառվում ընտանեկան թյուրիմացությունները, կենցաղային խնդիրները: Երբեմն կրկին կարգուկանոն հաստատելու համար պետք է ծախսեր անեք: Շատ դեպքերում խոսքը փոքր գումարի մասին կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հարմար օր է կարևոր որոշումներ ընդունելու համար: Դուք ճիշտ կգնահատեք իրավիճակն ու ձեր հնարավորությունները, ոչ ոքի թույլ չեք տա շեղել ձեզ, պետք եղածից շատ ռիսկի չեք դիմի: Շատերին դուր կգա գործերին ձեր մոտեցումը, չեն բացառվում հետաքրքիր առաջարկները: Օրը հարմար է ընկերական հանդիպումների և սիրային ժամադրությունների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: Երեկոն հրաշալի գաղափարներ կբերի, որոնք շուտով կկարողանաք իրագործել: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհասկանան՝ ինչ կուզենային փոխել իրենց կյանքում և ինչպես հասնել այդ փոփոխություններին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկիզբը հագեցած ու արդյունավետ կլինի: Այդ հատվածում կարող եք միանգամից մի քանի գործով զբաղվել: Լուրջ խնդիրներ չեն առաջանա, ոչինչ չեք մոռանա, իրար չեք խառնի ու աչքաթող չեք անի: Հնարավորություն կունենաք օգնել բարդ իրավիճակում հայտնված հին ծանոթներին: Առավել հանգիստ կանցնի օրվա երկրորդ կեսը: Այն հարմար է հանգստանալու, ուժերը վերականգնելու, ցանկացած գործով զբաղվելու համար, որի համար վերջերս ժամանակ չէր մնում: Ոչ մեծ գնումները հաջող կլինեն: Չեն բացառվում նվերները, հաճելի անակնկալները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Լարված ու հոգնեցնող օր է: Ամեն ինչ ուզածի նման չի ստացվի, դուք հաճախ կվշտանաք փոքրիկ թյուրիմացությունների պատճառով, կանհանգստանաք իրադարձություններից, որոնք շուտով ոչ մի նշանակություն չեն ունենա: Աշխատեք լավատեսորեն տրամադրվել: Վճռականությունն ու ինքնավստահությունը թույլ կտան իրավիճակը դեպի լավը փոխել: Աշխատեք ձեզանից ու շրջապատողներից շատ բան չպահանջել: Ուրիշների թուլությունների հանդեպ ներողամտությունը թույլ կտա խուսափել շփման մեջ լարված պահերից, կոնֆլիկտներից ու վեճերից: Երեկոյան մոտ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, բոլոր կարևոր զրույցներն արժե ծրագրել հենց այդ հատվածի համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Վառ, հագեցած օր է, որի իրադարձությունները կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Հավանական են հաջող զուգադիպություններ, հաճելի անակնկալներ: Դուք կաշխատեք առավելագույն օգուտ քաղել իրադարձությունների բարենպաստ ընթացքից, և դա ձեզ սովորաբար կհաջողվի: Հաճույքով կօգնեն ոչ միայն հին ընկերները, այլև մարդիկ, որոնց հետ վերջերս եք ծանոթացել: Դուք շատերին դուր կգաք. չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Նկատի ունեցեք, որ լավ է իրադարձությունները չշտապեցնեք: Հաճելի անկնկալներ են սպասվում նրանց, ովքեր չեն փորձում ամեն ինչ վերահսկել ու պատրաստ են թույլ տալ մեկ ուրիշին նախաձեռնող լինել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հույս դրեք ինտուիցիայի վրա: Նրա հուշումները հստակ կլինեն, երբ խոսք գնա անձնական հարաբերությունների մասին: Ձեզ համար հեշտ կլինի նոր ծանոթների մասին ճիշտ տպավորություն ստանալը, հասկանալը, թե ինչ են ուզում և ինչ են սպասում ձեզանից շրջապատողները: Հնարավորություն կունենաք հաջողության հասնել բարդ ու խճճված գործերում: Հեշտությամբ կտրվի ուսումը. դուք արագ կմտապահեք այն ամենն, ինչ կարող է պետք գալ, կիրառում կգտնեք ձեր գիտելիքներին: Առօրյա գործերը երբեմն կձանձրացնեն, բայց դուք դրանցից լավ գլուխ կհանեք, նույնիսկ աննշան սխալներ չեք անի: Երեկոն կուրախացնի հաճելի լուրերով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բարենպաստ օր է, որը կառանձնանա հաճելի, ձեզ համար հարմարավետ հուզական դաշտով: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, հաճախ հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները դա անել չեն կարողացել: Հնարավոր են հաճելի ծանոթություններ: Ձեզ համար հեշտ կլինի շրջապատողների վրա լավ տպավորություն թողնելը. բավական կլինի միայն ձեզ բնական ու անբռնազբոս պահեք: Օրվա երկրորդ կեսին հավանական են դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ: Այդ հատվածը հարմար է ապագայի ծրագրերը, ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերը քննարկելու համար: Որոշում կընդունեք, որը բոլորին դուր կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շրջապատողներն ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա. աշխատեք դրան փիլիսոփայորեն մոտենալ: Կարևոր կլինի վեճեր ու կոնֆլիկտներ թույլ չտալը. աշխատեք բոլոր սուր անկյունները հարթել: Վեճերի ժամանակ ձեր ճշմարտացիությունն ապացուցելու կարիք չկա. ժամանակ կանցնի, և բոլորը կընդունեն այն: Հնարավոր են չծրագրված ուղևորություններ: Տանից հեռու հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք շուտով կուզենաք կյանքի կոչել: Նշանի շատ ներկայացուցիչներ կհասկանան, թե ինչ կուզենային փոխել իրենց կյանքում և ինչ քայլեր է պետք անել նոր նպատակին արագ հասնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բարենպաստ, արդյունավետ ու հետաքրքիր օր է: Դուք կաշխատեք ամեն ինչում լավագույն արդյունքին հասնել, և դա ձեզ կհաջողվի անել: Հնարավոր են համագործակցության առաջարկներ: Նշանի որոշ ներկայացուցիչներ կզբաղվեն նրանով, ինչն իրենց վաղուց էր հետաքրքրում, արժանի կիրառում կգտնեն իրենց գիտելիքներին ու տաղանդներին: Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները, դուք մտերիմների հետ հրաշալի լեզու կգտնեք: Կարող եք խոսել բոլորի համար կարևոր բաների մասին՝ առանց վախենալու վեճերից: Մարդիկ, որոնք նախկինում համառում էին, հիմա զիջումների կգնան, եթե խնդրեք դրա մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|