ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ սեպտեմբերի 24
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2620 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է շփումների համար: Հատկապես լավ կանցնեն ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումները: Դուք շատերին դուր կգաք, իսկ ձեր գաղափարները՝ ավելի շատ: Ապագայի պլանների մասին այնպես կպատմեք, որ դրանց հանդեպ անտարբեր մնալ չի լինի: Ամենատարբեր մարդիկ օգնություն կառաջարկեն, այդ թվում՝ նրանք, որոնց ձեզ մրցակից էիք համարում: Չի բացառվում վերականգնեք հին ստեղծագործ կապերը:

Կարող եք լուծել ֆինանսական հարցերը: Դրանց լուրջ կմոտենաք, հաջողության վրա հույս չեք դնի այնտեղ, որտեղ խոսքը գումարին կվերաբերի: Դա թույլ կտա խուսափել սխալներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է: Նրա սկիզբը հարմար է հին գործերն ավարտին հասցնելու, համոզվելու համար, որ ոչ ոք սխալ չի արել, ինչպես նաև կարգուկանոն հաստատելու ու ապագայի պլաններում որոշակիություն մտցնելու համար: Վատ ժամանակ չէ շփումների համար: Միակ խնդիրն այն է, որ երբեմն չափազանց մեծ ուշադրություն կդարձնեք մանրուքներին, իսկ շրջապատողների համար դա հասկանալի չի լինի:

Օրվա երկրորդ կեսին կարող եք անցնել նոր գաղափարների իրագործմանը, զբաղվել նրանով, ինչը ստեղծագործ մոտեցում, ոչ ստանդարտ որոշումներ է պահանջում: Այստեղ ունակ կլինեք շատերից առաջ անցնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Նպատակին հասնելը հեշտ չի լինի, բայց խոչընդոտները ձեզ չեն վախեցնի: Դուք շատ վճռական տրամադրված կլինեք ու չեք հրաժարվի մտածածից: Հնարավոր են թյուրիմացություններ աշխատավայրում, երբեմն տարաձայնություններ կառաջանան գործընկերների ու ղեկավարության հետ: Ձեզ ամեն անգամ չեն օգնի նրանք, որոնց վրա սովոր եք հույս դնել: Փոխարենը ոչ վաղ անցյալի մրցակիցները ձեր կողմը կանցնեն:

Ստուգեք ստացվող ինֆորմացիան: Վտանգ կա, որ ձեզ ստում են, ընդ որում՝ դա կարող են անել նույնիսկ այն մարդիկ, որոնց լիակատար վստահում եք: Հատկապես ուշադիր եղեք այնտեղ, որտեղ խոսքը գումարի ու ունեցվածքի մասին է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Մի շտապեք: Օրվա առաջին կեսին չարժե ստանձնել բարդ ու պատասխանատու գործերը, միայնակ լուծել դժվար հարցերը: Պատրանքներն ու չափազանց մեծ ակնկալիքները կխանգարեն ճիշտ վարվել ու ճիշտ ընտրություն կատարել: Ավելի ուշ իրավիճակը դեպի լավը կփոխվի: Դուք գլուխ կհանեք խնդիրներից, կհասկանաք՝ ինչ է պետք նախաձեռնել նպատակին հասնելու համար:

Կուրախացնեն ընկերների հետ շփումները, որոնց հետ միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք: Սիրելիի հետ հանդիպումը ամենահաճելի տպավորությունը կթողնի: Շատ բաների մասին կհաջողվի զրուցել, իսկ ձեր անկեղծությունը օգուտ կտա հարաբերություններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Նյարդային, հակասական օր է: Անընդհատ ստիպված եք լինելու շտապել, քանի որ վտանգ կա՝ չհասցնեք ամենակարևորը: Ցանկացած հանդիպում լարված կանցնի, հաճախ հույզերը կխանգարեն վարքի ճիշտ մոդել ընտրել, ճիշտ որոշում ընդունել: Բայց երբեմն հաջողակ կլինեք: Օրինակ, բարենպաստ պայմաններ կլինեն ձեզ համար կարևոր աշխատանքային խնդիրները լուծելու համար:

Չեն բացառվում անսովոր ծանոթությունները: Լավ տպավորություն թողնելու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել: Ձեր բնատուր հմայքը կարող է բավարար չլինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Պետք է համբերությամբ զինվեք: Այսօր արագ հաջողության հասնել չի ստացվի: Ավելի հավանական է հակառակը՝ ձգձգումներ կառաջանան, ստիպված եք լինելու երկար սպասել բարեհարմար պահի: Ավելորդ շտապողականությունը ոչ մի լավ բանի չի բերի: Իսկ ահա խնդիրներ շատ կստեղծի, ընդ որում՝ ոչ միայն ձեր, այլև շրջապատողների համար:

Հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ այն մարդկանց հետ, ովքեր նախկինում ձեզ հետ երբեք չեն վիճել: Դա ձեզ ոչ այնքան կվշտացնի, որքան կստիպի մտածել: Մի տաքացեք: Լուրջ կոնֆլիկտների բանը չի հասնի, իսկ արդեն երեկոյան վեճերը կմոռացվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Առավոտյան հավանական են լարված պահեր: Շփումների տեսանկյունից դա բարդ հատված է լինելու, քանի որ ամեն անգամ չի հաջողվի հանգիստ լսել շրջապատողներին ու օբյեկտիվ գնահատել նրանց խոսքերը: Նույնիսկ անմեղ նկատողությունները վիրավորական կթվան: Աստիճանաբար հույզերը կկայունանան: Կենտրոնացեք կարևոր գործերի վրա ու հաջողության կհասնեք:

Օրվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կանցնի: Այն հարմար է նորը սովորելու ու ուրիշի փորձը յուրացնելու համար: Աշխատեք ավելի շատ շփվել նրանց հետ, ովքեր շատ բան գիտեն ու պատրաստ են պատասխանել ձեր հարցերին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա առաջին կեսը հանգիստ կանցնի: Այն օգտագործեք հին գործերից գլուխ հանելու, կարգուկանոն հաստատելու ու չլուծված հարցերին պատասխաններ գտնելու համար: Ավելի ուշ ձեզ հետաքրքիր զբաղմունքներ են սպասվում: Մինչև երեկո անսպասելի իրադարձություններ կլինեն, որոնցից յուրաքանչյուրին պետք է արձագանք տաք: Բարեբախտաբար, ինտուիցիան սուր կլինի ու կհուշի՝ ինչ անել:

Հնարավորություն կունենաք վերականգնել նախկինում ձեզ համար թանկ հարաբերությունները: Հեշտությամբ կհաշտվեք նրանց հետ, ում հետ վիճել էիք, կքավեք ձեր մեղքը, անցյալում կթողնեք վիրավորանքները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շատ կարևոր է օրվա սկզբին բարկությանը չտրվելը: Եթե կորցնեք ինքնավերահսկողությունը, վտանգ կա վիճեք բոլորի հետ, ասեք այն, ինչ առաջինը մտքին կգա: Ավելի ուշ իրավիճակը կփոխվի, կզղջաք, որ ավելի զուսպ չեք եղել:

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Առաջին հերթին, ամեն ինչ հաջող կդասավորվի ու հուզվելու պատճառներ չեն լինի: Եվ երկրորդ՝ հուզական դաշտը կկայունանա, և դուք ավելի բարյացակամ կդառնաք: Լավ ժամանակ է նոր գործեր սկսելու համար, ընդ որում՝ նաև այնպիսի գործեր, որոնց ելքը կարևոր է նաև ուրիշների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մի շտապեք նոր բան սկսել. հաջողության հասնել հազիվ թե ստացվի, իսկ ահա դժվարություններն ու տհաճությունները շատ հավանական են: Երբեմն ձեր գործերին կխառնվեն շրջապատողները. դա համարյա միշտ անտեղի կլինի, կշեղի ձեզ, կխանգարի: Աշխատեք հանգիստ արձագանքել: Եթե հույզերին տրվեք, իրավիճակը դրանից չի լավանա:

Ուղևորությունների մեկնելիս նկատի ունեցեք, որ ինչքան տանից հեռու լինեք, այնքան գայթակղությունները շատ կլինեն ու չեք կարողանա դիմակայել պահի ցանկություններին: Հնարավոր են նշանակալի ծախսեր, չմտածված գնումներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամեն ինչ լավ կդասավորվի, այսօր լուրջ անհանգստանալու պատճառ չեք ունենա: Հաճախ հաջողության կհասնեք հաջողակ լինելու, իրադարձությունների բարենպաստ ընթացքը ձեր օգտին ծառայեցնելու շնորհիվ: Բացի այդ, ճիշտ կընտրեք համախոհներին, չեք կապվի մարդկանց հետ, ովքեր կարող են ձեզ համար խնդիրներ ստեղծել:

Հաջող կլուծվեն ֆինանսական հարցերը: Չեն բացառվում դրամական մուտքերը: Որոշ Ջրհոսների կվերադարձնեն հին պարտքերը, կվարձատրեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց: Մի շտապեք ծախսել ստացած գումարը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը բարդ ու բավականին հոգնեցուցիչ կլինի: Դուք կուզենայիք կիսել հոգսերի բեռը, բայց կամավոր օգնականներ չեն գտնվի, իսկ խնդրելու ու համոզելու ցանկություն չեք ունենա: Փոխարենը կարող եք ընտրել՝ ինչով զբաղվել առաջին հերթին, ինչը հետաձգել, իսկ ինչից հրաժարվել: Առաջնահերթությունները ճիշտ դնելը շատ բան կհեշտացնի:

Օրվա վերջին հնարավոր են հաճելի նորություններ: Ամենայն հավանականությամբ, դրանք կվերաբերեն ոչ միայն ձեզ, այլ նաև ձեր մտերիմներին: Ընտանեկան տոն կազմակերպելու առիթ կունենաք: Ընկերները հաճույքով հյուր կգան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2620 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5