ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ սեպտեմբերի 21
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2286 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դատարկ բաների պատճառով մի բարկացեք: Օրվա սկզբին դա անելը բարդ կլինի, քանի որ հուզական դաշտը լարված կլինի, ցանկացած մանրուք կարող է հանել հավասարակշռությունից: Բայց ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, տրամադրությունը կլավանա, բազում նոր գաղափարներ կհայտնվեն, որոնց իրագործմանը մեծ ոգևորությամբ կանցնեք:

Եթե օրվա առաջին կեսին դուք ավելի արագ հաջողության կհասնեք ինքնուրույն գործելով, ապա երկրորդը հարմար կլինի խմբային աշխատանքի, համախոհների հետ միավորվելու համար: Դուք կկարողանաք ձեր հետևից տանել նույնիսկ նրանց, ովքեր ոչ մի տեղ գնալ չեն ուզում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հրաշալի օր է լրիվ նոր բան ստանձնելու համար: Բազում հետաքրքիր գաղափարներ կհայտնվեն ու դրանց իրագործումը հետաձգել չեք ուզենա: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն աջակցել ձեզ, ամեն հարցում օգնել: Հաճախ հենց նրանց շնորհիվ գլուխ կհանեք այն խնդիրներից, որոնք նախկինում չափազանց բարդ էին թվում:

Կուրախացնեն մտերիմները: Նրանք ձեզ համար և՛ լավ նորություններ, և՛ հետաքրքիր առաջարկներ կունենան: Չի բացառվում՝ լուծվի ֆինանսական կամ ունեցվածքի հետ կապված խնդիրը, որը վերջերս անհանգստացնում էր ձեզ: Երեկոն հարմար է ապագայի ծրագրերը քննարկելու համար: Պարզապես երազելն էլ օգտակար կլինի. դա կոգեշնչի, էներգիա կտա, որն էլ անհրաժեշտ կլինի առաջ շարժվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դուք նորից չեք վախենա, հաճույքով փորձարկումներ կանեք, ճարպկորեն գլուխ կհանեք բարդ գործերից: Հաճախ հաջողակ կլինեք, պայմանները բարենպաստ կլինեն, և դուք սպասվածից ավելիին կհասնեք: Ինչ-որ մեկը ձեզ վատ թաքցրած նախանձով կհետևի, բայց ընկերներն ու պարզապես լավ ծանոթները կուրախանան ձեր հաջողություններով:

Միակ տհաճ երևույթն այսօր այն կլինի, որ սովորականից ավելի բռնկուն կլինեք, հաճախ կտաքանաք, սուր կարձագանքեք մանրուքներին: Բայց ձեզ կհաջողվի արագ դրական տրամադրվել, վերադառնալ ձեզ բնորոշ լավատեսությանը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հրաշալի օր է համախոհներ փնտրելու համար: Կիսվեք ձեր գաղափարներով, պատմեք ձեր ծրագրերի մասին ու կզարմանաք, թե ինչքան շատ մարդիկ կան ձեր շուրջը, որոնք պատրաստ են օգնել ձեզ մտածածն իրագործելու հարցում: Լավ կանցնեն բանակցությունները, կարող եք քննարկել բարդ ու կարևոր հարցերը՝ առանց վախենալու լուրջ տարաձայնություններից: Մարդիկ, որոնք նախկինում նույնիսկ չէին էլ ուզում լսել ձեզ, այսօր անկեղծորեն կհետաքրքրվեն ձեր կարծիքով:

Օրը դրամական մուտքեր է խոստանում: Դրանք հազիվ թե նշանակալի լինեն, բայց թույլ կտան հաջող գնումներ անել, ինչ-որ բանով ուրախացնել մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Անհանգիստ օր է: Այսօր պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք: Դրա հետ միասին դրանցից յուրաքանչյուրը և՛ լուրջ մոտեցում, և՛ մանրուքներին ուշադրություն, և՛ կարգապահություն կպահանջի: Նման իրավիճակից գլուխ հանելը բոլորի ուժերի սահմաններում չի լինի, բայց ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Կօգնեն փորձն ու հնարամտությունը: Դրանց շնորհիվ դուք հաճախ լուծումներ կգտնեք, որոնք մակերեսին դրված չեն լինի:

Օրվա երկրորդ կեսը կառանձնանա բարենպաստ հուզական դաշտով: Դուք առույգ, էներգիայով լի կլինեք, կկարողանաք ինքնուրույն գլուխ հանել շատ ու շատ գործերից և ոգեշնչել շրջապատողներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դուք զգույշ կլինեք ու կաշխատեք ռիսկի չդիմել այնտեղ, որտեղ դրանից կարելի է խուսափել: Դա վատ չէ, քանի որ այդպես կկարողանաք խուսափել սխալներից, հակասական արարքներից: Բայց երբեմն դուք բաց կթողնեք հնարավորությունները, որոնցից արժեր օգտվել: Վճռականությունը ձեզ չէր խանգարի, հատկապես՝ օրվա երկրորդ կեսին:

Ամեն անգամ չի հաջողվի մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ: Ամենայն հավանականությամբ այսօր ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել: Նման պայմաններում դժվար կլինի ոչինչ չմոռանալն ու չխառնելը, բայց դուք հրաշալի գլուխ կհանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դուք լավ կհասկանաք, թե ինչի եք ուզում հասնել ու պատրաստ կլինեք աշխատել նպատակին հասնելու համար: Շրջապատողները կհասկանան, թե ինչի եք ունակ, հաճախ ինչ-որ հետաքրքիր ու անսովոր բան կառաջարկեն: Հավանական են հանդիպումներ մարդկանց հետ, որոնք նման չեն լինի ձեր հին ծանոթներին: Նոր ծանոթությունները շատ Կշեռքների կօգնեն նորովի նայել նրան, ինչը նրանց վաղուց է հայտնի:

Հաճախ ցանկություն կառաջանա աջակցել բարդ իրավիճակում հայտնվածներին: Ձեզ մի զրկեք այդ հաճույքից: Այն, ինչ այսօր կանեք ուրիշների համար, ձեզ նույնպես օգուտ կտա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հարմար օր է կարևոր հարցերը քննարկելու և այն գործերի մասին խոսելու համար, որոնց հետ շատ ու շատ դժվարություններ են կապված: Ձեզ ուշադիր կլսեն: Դուք միշտ կգտնեք անհրաժեշտ բառերը, փաստարկներ կբերեք, որոնց հետ չհամաձայնել չի լինի: Մարդիկ, որոնք նախկինում կասկածում էին ձեր գիտելիքներին ու փորձին, կհասկանան, որ սխալվել են:

Կուրախացնի այն մարդկանց հետ շփվելու հնարավորությունը, որոնց վաղուց չեք տեսել: Չի բացառվում՝ հենց նրանցից պատասխաններ ստանաք վերջին շրջանում ձեր մտքերը զբաղեցնող հարցերին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Մտքերը հավաքելը հեշտ չի լինի: Կուզենաք հազար ու մի գործով միաժամանակ զբաղվել, չնայած առողջ բանականությունը կհուշի, որ դա հնարավոր չէ: Երբեմն դժվար կլինի ամենակարևորը ընտրելը: Տեղին կլինի այն մարդու խորհուրդը, որին վստահում եք:

Այսօր լավ է ուղևորություններ ծրագրեք: Նոր տպավորությունները կոգեշնչեն, կօգնեն դրական տրամադրվել, էներգիա կտան, որն էլ բավարար կլինի շատ բան դեպի լավը փոխելու համար: Տանից հեռու հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք կկարողանան կարևոր դեր խաղալ ձեր կյանքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հրաշալի գաղափարների, մտքի փայլատակումների օր է: Հենց այսօր դուք հնարավորություն կունենաք սովորական բաներին այլ կերպ նայել: Որոշ Այծեղջյուրներ լրիվ նոր նպատակներ կունենան, կհասկանան, որ շատ բանի են պատրաստ դրանց հասնելու համար: Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, կարող եք նոր ընկերներ գտնել:

Բարենպաստ օր է գործնական բանակցությունների համար: Ձեր գաղափարների ու ծրագրերի մասին այնպես կպատմեք, որ կոգեշնչեք նույնիսկ նրանց, ովքեր սովոր են ամեն ինչի վրա կասկածել: Չի բացառվում՝ ձեզ առաջարկեն հենց այն աշխատանքը, որով վաղուց էիք ուզում զբաղվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հրաշալի է հանգստանալու, մտերիմների հետ ժամանակ անցկացնելու համար: Գործերը, սակայն, նույնպես ուշադրություն կպահանջեն: Դուք ստիպված եք լինելու ինքներդ ձեզ վրա ջանքեր գործադրել, որպեսզի կենտրոնանաք դրանց վրա: Սկսեք ամենակարևորից և աշխատեք չշեղվել: Այդպես սկսածը կես ճանապարհին թողնելու ավելի քիչ գայթակղություն կունենաք:

Շատ հարցերում կօգնեն ընկերներն ու ծանոթները, հաճախ նրանց խնդրելու կարիք էլ չի լինի: Նրանց փորձը ձեզ համար օգտակար կլինի, վատ մի զգացեք հարցեր տալուց: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, նվերներ: Կարող եք գնումներ անել. դրանք հաջող կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հրաշալի օր է գործնական հանդիպումների համար: Դուք լավ տպավորություն թողնելու, զրուցակցի համակրանքը շահելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չեք ունենա: Ձեր կարծիքը կլսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում բացառապես սեփական փորձի վրա էին հենվում: Հավանական են հետաքրքիր առաջարկներ, որոնք հաճախ կվերաբերեն երկարաժամկետ համագործակցությանը:

Ձեր ինտուիցիան այսօր ուժեղ կլինի: Նրա հուշումները հատկապես հստակ կլինեն գումարին վերաբերող հարցերում: Հազիվ թե այսօր այն դատարկ բաների վրա ծախսեք, իսկ ահա շահավետ ներդրումներ անելու շանսից անպայման կօգտվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2286 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0