Աստղագուշակ․ սեպտեմբերի 21
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2596 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Բարենպաստ օր է: Շատ բան լավ կստացվի: Երբեմն բավական կլինի ինչ-որ բան մտածել, որպեսզի արդեն նպատակից մեկ քայլ բաժանի: Հավանական են հաջող զուգադիպություններ. դուք կփորձեք առավելագույն օգուտ քաղել և կհաջողեք այդ հարցում: Հեշտությամբ նոր համախոհներ կգտնեք, այդ թվում՝ մարդկանց, որոնք հաճույքով իրենց վրա կվերցնեն ձեր հոգսերի մի մասը: Հին սխալներն ուղղելու և հաշտվելու հնարավորություն կունենաք: Նշանի որոշ ներկայացուցիչների ռոմանտիկ անակնկալներ ու սիրային խոստովանություններ են սպասվում: Օրը հարմար է անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու, զգացմունքների մասին զրուցելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելն ու պրովոկացիաներին չտրվելը: Ամենահասարակ օրը չէ շփումների տեսանկյունից, ձեզ հաճախ չեն հասկանա նույնիսկ մտերիմ մարդիկ: Կհիշվեն հին վիրավորանքներն ու տարաձայնությունները, տրամադրությունն էլ դրանից բնականաբար չի լավանա: Աշխատեք հանգիստ արձագանքել նկատողություններին, նույնիսկ եթե դրանք ձեզ հիմար են թվում: Կարող եք հաջողությունների հասնել ինքնուրույն գործելով: Դուք հրաշալի գաղափարներ կունենաք, դրանց իրագործման համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն: Օրվա երկրորդ կեսին հանգստանալու, լավ ընկերախմբում ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Աշխատեք չտաքանալ: Հանգստություն պահպանելն այսօր ավելի բարդ կլինի, քան սովորաբար, բայց ձեր ուժերի սահմաններում կլինի: Առանց մտածելու ոչ մի բան մի արեք ու մի ասեք. տաք գլխով ասված նույնիսկ մի երկու բառը կարող է տհաճ հետևանքներ ունենալ: Առավոտը բարդ կլինի, բայց ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք: Հնարավոր են դրամական մուտքեր, նշանի որոշ ներկայացուցիչների կվերադարձնեն հին պարտքերը: Երեկոյան արժե հարազատների հետ քննարկել ընտանեկան գործերը. չի բացառվում՝ ձեր առաջնահերթությունները փոխվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Դուք էներգիայով լի ու վճռական կլինեք, շատ բանի պատրաստ կլինեք դրված նպատակներին հասնելու համար: Օրվա առաջին կեսը հետաքրքիր հնարավորություններ կբացի, աշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Այդ հատվածը հարմար է փորձարկումների, նաև գաղափարներով ու ծրագրերով կիսվելու, դրանք մտերիմների և ձեզ հոգեհարազատ մարդկանց հետ քննարկելու համար: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կնվազի, կենտրոնանալը կդժվարանա, սխալվելու հավանականությունը կաճի: Նշանի որոշ ներկայացուցիչների կհիասթափեցնեն հին համախոհները: Ուշադիր եղեք. շատ բան կախված կլինի մանրուքները նկատելու ձեր ունակությունից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Թեթև, հետաքրքիր ու ոգեշնչող օր է: Դուք ոգևորությամբ կստանձնեք նոր գործերն ու փայլուն գլուխ կհանեք դրանցից, նույնիսկ եթե պայմանները լավագույն ձևով չդասավորվեն: Հավանական են հաճելի անակնկալներ, հաջող զուգադիպություններ: Նշան իորոշ ներկայացուցիչներ աջակցություն կստանան, որի հույսը չունեին: Տրամադրությունը կբարձրացնեն հին ծանոթների այցերը: Հարմար ժամանակ է անցյալի իրադարձությունների մասին զրուցելու համար: Չի բացառվում՝ հաջողվի շատ բան պարզաբանել, հասկանալ, թե ինչու են շրջապատողները վարվել այս և ոչ թե այլ կերպ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա առաջին կեսին վեճերից խուսափել հազիվ թե ստացվի: Ձեզ հեշտությամբ կարելի կլինի պրովոկացիայի ենթարկել, հանել հավասարակշռությունից: Ինչ-որ մեկը կփորձի դրանից օգտվել: Ժամանակի ընթացքում իրավիճակը դեպի լավը կփոխվի, շրջապատողների հետ լեզու գտնելը կհեշտանա, ապագային էլ մեծ լավատեսությամբ կնայեք: Օրվա երկրորդ կեսը հարմար է նոր գործեր սկսելու համար: Ձեզ կհաջողվի արագ ամեն ինչից գլուխ հանել, հասկանալ, թե որտեղ կարելի է հենվել ուրիշի փորձի վրա, իսկ որտեղ ձեր ձևով գործել: Մարդիկ, որոնք այսօր կօգնեն մանրուքներում, ժամանակի ընթացքում հուսալի համախոհներ և նույնիսկ ընկերներ կդառնան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Բարենպաստ օր է շփումների համար: Ձեզ կհաջողվի ընդհանուր լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ, փոխհասկացողության հասնել նրանց հետ, որոնց հետ պայմանավորվել նախկինում չէր ստացվում: Հաճախ ինտուիցիան կհուշի՝ ինչ են ձեզանից սպասում շրջապատողները, ինչ հույսեր են փայփայում: Գաղափարները, որոնք այսօր կունենաք, շատերին դուր կգան: Հնարավորություն կունենաք ազդեցիկ համախոհներ գտնել, ստանալ կարևոր անձանց աջակցությունը: Օրվա երկրորդ կեսը հարմար է գնումների և ֆինանսական հարցերը լուծելու համար: Գումարին վերաբերող ամեն ինչում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրն անհանգիստ ու բավական հոգնեցնող կլինի: Գործեր շատ կլինեն, ամեն անգամ չեք կարողանա սկսածն ավարտին հասցնել: Հավանական են թյուրիմացություններ, որոնք լուրջ հետևանքներ չեն ունենա, բայց կարող են փչացնել տրամադրությունը: Ընկերները և մյուս մտերիմները կօգնեն ձեզ չհուսահատվել, ուրախության համար առիթներ գտնել: Երեկոն հարմար է սիրելի գործով զբաղվելու կամ պարզապես մի փոքր զվարճանալու համար: Դրական հույզերը կոգեշնչեն, կօգնեն ապագային լավատեսությամբ նայել: Բացի այդ, նշանի որոշ ներկայացուցիչներ այդ հատվածում հրաշալի լուրեր կստանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հեշտ չի լինելու, բայց դուք ամեն ինչ կհաղթահարեք: Կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելը, նույնիսկ երբ շրջապատողները կարծես հատուկ փորձեն հանել ձեզ հավասարակշռությունից: Պրովոկացիաներին մի տրվեք, աշխատեք հեռու մնալ մարդկանցից, որոնք միայն փչացնում են ձեր տրամադրությունը: Հնարավոր են թյուրիմացություններ, անհաջող զուգադիպություններ, նաև կորուստներ, որոնք ձեր փոքրիկ սխալների հետևանքը կդառնան: Բայց դուք կգտնեք արագ ամեն ինչ ուղղելու, իրավիճակը ոչ միայն դեպի լավը փոխելու, այլև նախկին իրադարձություններից օգուտ քաղելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա առաջին կեսի համար լավ է ոչ մի բարդ բան չծրագրեք. դա ամենահեշտ ու բարենպաստ ժամանակը չի լինելու: Փոխարենը այդ շրջանը հարմար է ավելի վաղ սկսած գործերն ավարտին հասցնելու, ընթացիկ հարցերը լուծելու համար: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք կզգաք աստղերի աջակցությունը: Պարզ կդառնա՝ ինչպես է պետք գործել վաղուց դրված նպատակներին հասնելու համար: Երեկոն հարմար է ուսման ու ստեղծագործելու, նաև երևակայություն պահանջող ցանկացած զբաղմունքի համար: Դուք հաճույք կստանաք նոր բան հորինելով, մտերիմներն էլ հաճույքով կընկերակցեն ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա սկզբին ինչ-ինչ խնդիրներ կծագեն, բայց դուք չեք էլ հասցնի վշտանալ, քանի որ իրավիճակը շատ արագ կփոխվի: Դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա, այնպես որ՝ գործերը, որոնցից չհաջողվի արագ գլուխ հանել, կարելի է պարզապես կարճ ժամանակով հետաձգել: Հնարավոր են անսպասելի լուրեր, որոնք ձեզ հետաքրքիր գաղափարներ կտան կամ կհուշեն՝ ուր շարժվել: Օրվա երկրորդ կեսը հարմար է նոր նախաձեռնությունների համար: Կգտնվեն մարդիկ, որոնք կօգնեն ձեզ կյանքի կոչել մտածածը: Չի բացառվում՝ ընդհանուր հետաքրքրությունները երկարաժամկետ ընկերության հիմք դառնան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը լավ կսկսվի: Առավոտը հարմար է կարևոր ու բարդ գործերի համար, ինչպես նաև այն մարդկանց հետ շփվելու, որոնց հետ սովորաբար լեզու գտնելը բարդ է: Ձեզ կհաջողվի եթե ոչ խուսափել վեճերից, ապա գոնե ապացուցել ձեր ճշմարտացիությունը՝ ոչ ոքի չվիրավորելով: Նույնիսկ նրանք, որոնք սովորաբար ոչ ոքի հետ չեն համաձայնում, ձեզ համար բացառություն կանեն: Օրվա երկրորդ կեսը ավելի բարդ կլինի: Ստիպված եք լինելու վերադառնալ այն խնդիրներին, որոնք վաղուց լուծված էիք համարում: Որոշ Ձկներ ստիպված կլինեն ուղղել ուրիշների սխալները: Դուք ամեն ինչից գլուխ կհանեք, բայց ժամանակ և ուժեր կպահանջվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|