ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ սեպտեմբերի 20
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2567 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա ընթացքում ծագած խնդիրները կանխատեսելի ու հասկանալի կլինեն ձեզ համար, իսկ ահա պատահական հաջողությունը կբարձրացնի ձեր տրամադրությունն ու կոգեշնչի: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ: Հեշտությամբ դուր կգաք մարդկանց, լավ տպավորություն կթողնեք նույնիսկ նրանց վրա, ովքեր սովորաբար շատ պահանջկոտ են շրջապատի հանդեպ: Միակ բանը, որը չի կարելի անել՝ ձևանալ ավելի լավը, քան կաք:

Հավանական են հաջողություններ ուսման ու դիտողունակություն, մանրուքներին ուշադրություն պահանջող աշխատանքի մեջ: Դրված նպատակներից ձեզ ոչինչ չի շեղի: Այնտեղ, որտեղ մյուսները կհանձնվեին, դուք համառ կլինեք: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հանգիստ ու արդյունավետ օր է: Դուք անսխալ կդնեք առաջնահերթությունները, կհասկանաք՝ ինչ է պետք ստանձնել առաջին հերթին, իսկ ինչն է լավ հետաձգել: Լավ կանցնեն աշխատանքային ուղևորությունները, գործնական բանակցություններն էլ սպասված արդյունքները կտան: Չի բացառվում՝ ձեզ շատ շահավետ պայմաններով համագործակցություն առաջարկեն:

Դժվարություններ կծագեն երևակայություն ու ստեղծագործ մոտեցում պահանջող գործերում. երբեմն սեփական գաղափարների պակաս կզգաք: Այստեղ օգնության կհասնեն ծանոթները, կկիսվեն իրենց պլաններով, կհուշեն՝ դեպի ուր է պետք շարժվել: Փորձարկումների հարցում համարձակ եղեք. հաջողության հասնելու շանսերը մեծ են:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ մի անհանգստացեք: Ինչ-որ բան սպասվածի նման չի ընթանա, բայց լուրջ խնդիրներ հազիվ թե ծագեն: Այն իրադարձություններին, որոնք կստիպեն փոխել պլանները, աշխատեք փիլիսոփայորեն մոտենալ: Չի բացառվում՝ վերջիվերջո ամեն ինչ ավելի լավ դասավորվի, քան կարող էիք ենթադրել: Աշխատեք խուսափել երկար զրույցներից նրանց հետ, ովքեր մռայլ հայացքով են նայում ամեն ինչին ու միշտ տհաճություններ են սպասում. նման մարդիկ կշեղեն ձեզ:

Հնարավոր են չպլանավորված ծախսեր: Դրանք հաճախ կապված կլինեն մտերիմների աճող պահանջմունների ու ձեզ համար թանկ մարդկանց ուրախացնելու ձեր ցանկության հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ոչ միանշանակ օր է: Դուք շատ բաներում հաջողության կհասնեք, բայց, միևնույն է, կկասկածեք ձեզ վրա, կկարծեք, թե նպատակին տանող ամենալավ ճամփան չեք ընտրել: Ինքնաքննադատությունը օգուտ չի տա, բայց կշեղի ձեզ ու կփչացնի ձեր տրամադրությունը: Ավելի լավ է ոչ ոքի հետ չկիսվեք ձեր տագնապներով: Հազիվ թե աջակցություն ստանաք, իսկ խղճահարությունը միայն կուժեղացնի ձեր ապրումները:

Օրը հարմար է ուսման համար. նոր գիտելիքները կոգեշնչեն, նույնիսկ եթե դեռ չգիտեք՝ ինչպես կիրառել դրանք: Հնարավոր են չպլանավորված հանդիպումներ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրն սկսեք օգտակար գործերից: Առավոտյան շատ բան կարող եք հասցնել, եթե ոչինչ չհետաձգեք: Ընկերներն ու պարզապես լավ ծանոթները հաճույքով կօգնեն ձեզ: Ավելի ուշ ակտիվությունը կնվազի, հաճախ կբախվեք դժվարությունների: Չի բացառվում՝ ստիպված լինեք ուղղել հին սխալները, և ոչ միայն ձերը:

Երեկոն նորություններ կբերի, որոնք կարող են փոխել ձեր պլանները: Որոշում ընդունելուց առաջ ստուգեք ստացված ինֆորմացիան: Շտապելու կարիք չկա. շտապողականությունը սխալների ու թյուրիմացությունների կհանգեցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ամեն ինչ վատ չի դասավորվի, եթե չվախենաք փորձարկումներ անել, խախտել ավանդույթներն ու նոր մեթոդներ փորձել: Ուրիշների գործողությունները կրկնել փորձելն անօգուտ կլինի. հիմա պետք է ձեր ձևով գործեք: Լավ գաղափարներ կունենաք, բայց դրանք իրագործել դեռ չի կարելի: Կենտրոնացեք նախապատրաստական աշխատանքների վրա, համոզվեք, որ ունեք այն ամենն, ինչ պետք է: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր:

Ընտանիքում ոչ մեծ տարաձայնություններից ու վեճերից խուսափելը դժվար կլինի: Երբեմն նույնիսկ ամենամտերիմ մարդիկ չեն հասկանա ձեզ, բայց դա միայն ժամանակի հարց է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հրաշալի կսկսվի: Հենց ինչ-որ բան մտածեք, անմիջապես գաղափարը կյանքի կոչելու հնարավորություն կստեղծվի: Որոշ Կշեռքներ աշխատանքի կամ համագործակցության հետ կապված առաջարկներ կստանան: Չի բացառվում՝ ձեզ շատ գրավիչ ու ոգեշնչող նախագիծ առաջարկեն: Դրա համար դուք կհետաձգեք մնացած ամեն ինչ ու չեք զղջա: Հավանական են դրամական մուտքեր, հնարավոր է՝ ձեզ վերադարձնեն հին պարտքերը:

Օրվա երկրորդ կեսն այնքան արդյունավետ չի լինի, որքան առաջինը, բայց նույնքան հաճելի կանցնի: Այն ավելի հարմար է հանգստի, քան ակտիվ գործունեության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբը շատ հաջող կլինի: Դուք կարող եք ամբողջությամբ վստահել ինտուիցիային, այն անսխալ կհուշի, թե ինչպես է պետք գործել ու ուղիղ դեպի նպատակը կտանի: Երբեմն դուք ճիշտ որոշումներ կընդունեք՝ միայն նվազագույն ինֆորմացիայի տիրապետելով: Դա կզարմացնի շրջապատողներին: Երբ նրանք փորձեն հետևել ձեր օրինակին, ոչ մի լավ բան տեղի չի ունենա: Չի բացառվում՝ դրա պատճառով նախանձողներ ու թշնամիներ ձեռք բերեք:

Օրվա երկրորդ կեսը մեծ հաջողություններ չի խոստանում, բայց հանգիստ ու հաճելի կանցնի: Հնարավորություն կունենաք զբաղվել ձեզ վաղուց հետաքրքրող գործերով ու վերադառնալ հին նախասիրություններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկզբին հնարավոր են դժվարություններ: Պայմանները լավագույն ձևով չեն դասավորվի, կկասկածեք, որ կարողանալու եք ավարտին հասցնել սկսածը: Երբեմն ձեզ կշեղեն շրջապատողները՝ մե՛կ տարօրինակ խորհուրդներ կտան, մե՛կ օգնություն կառաջարկեն, որի կարիքը չունեք: Աշխատեք դրան առավելագույնս հանգիստ արձագանքել ու չնյարդայնանալ:

Օրվա երկրորդ կեսն ավելի հեշտ կլինի: Դուք կհասկանաք, թե ինչ եք ուզում ու կգտնեք ուզածը ստանալու ձևը: Հարմար ժամանակ է նոր գործ ստանձնելու համար: Դուք արագ կսովորեք այն, ինչ պետք է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը բարդ կլինի: Նույնիսկ համեստ արդյունքների հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք: Հաճախ ստիպված եք լինելու ստիպել ինքներդ ձեզ ինչ-որ բան նախաձեռնել. բայց անգործությունը ձեր տրամադրությունը չի լավացնի: Չի բացառվում՝ ստիպված լինեք զբաղվել գործերով, որոնք վաղուց ձանձրացրել են ձեզ: Դրանցում հեշտությամբ սխալներ կանեք, բայց, միևնույն է, կփորձեք հնարավորինս լավ գլուխ հանել այդ գործերից:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով ու հանդիպումներով, որոնք երկար ժամանակ կհիշվեն: Նոր ծանոթությունները կարող են սիրային շարունակություն ստանալ, եթե նախաձեռնող լինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Զգոն եղեք: Օրը մի քանի հետաքրքիր հնարավորություն կընձեռի, բայց դրանցից օգտվելու համար պետք է շատ ուշադիր լինեք: Չեն բացառվում նաև առաջարկները, որոնք բաց թողնելը շատ ցավալի կլինի: Հնարավորություն կունենաք ավարտին հասցնել այն գործը, որին վերջին շրջանում մեծ ուժեր եք նվիրել:

Ամեն ինչ ինքն իրեն չի ստացվի, բայց դուք պատրաստ կլինեք ջանքեր գործադրել ու կհասնեք նրան, ինչին ձգտում եք: Ձեր համառությունը հրաշալի տպավորություն կթողնի շրջապատողների վրա: Դուք նոր ընկերներ ու համախոհներ ձեռք կբերեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը բարդ կլինի: Անբարենպաստ պայմանների դեմ պայքարը մեծ ուժեր կխլի, բայց առանց դրա չի լինի. դուք պետք է իրավիճակն առնեք ձեր վերահսկողության տակ: Կօգնեն հին ծանոթները, որոնք մեկ անգամ չէ, որ բախվել են ձեր խնդիրների նման խնդիրներին: Նման մարդիկ ոչ միայն լավ խորհուրդներ կտան, այլև իրենց վրա կվերցնեն ձեր հոգսերի մի մասը:

Աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի: Օրվա երկրորդ կեսը նոր հնարավորությունների մասով առատաձեռն կլինի: Չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները: Դուք գրավիչ կլինեք, շատերին դուր կգա շփվել ձեզ հետ ու ավելի մոտիկից ճանաչել ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2567 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4