ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ սեպտեմբերի 2
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2590 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դուք ամենատարբեր մարդկանց հետ պիտի զրուցեք ու նրանցից յուրաքանչյուրին մոտեցում գտնեք: Դա միանգամից չի ստացվի, բայց փորձն ու ինտուիցիան կօգնեն ձեզ: Չի բացառվում՝ կարևոր բաների մասին հաջողվի պայմանավորվել նրանց հետ, ովքեր նախկինում տհաճությամբ էին կապի դուրս գալիս:

Օրը բազում լավ նորություններ կբերի: Առավոտյան դրանք աննշան, չնայած՝ հաճելի կլինեն, իսկ ավելի ուշ շատ ավելի լուրջ կդառնան: Որոշ Խոյեր կհասկանան, որ եկել է վաղուց մտածածը կյանքի կոչելու համար հարմար ժամանակը: Վճռական գործեք և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է աշխատանքի և կարևոր գործերի համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից, այդ թվում՝ նրանցից, որոնք շուրջը բոլորին չափազանց դժվար են թվում: Ձեր հաջողությունները կոգեշնչեն ծանոթներին. շատերը կփորձեն հետևել ձեր օրինակին: Քանի որ այսօր առաջատարի ձեր հատկանիշները վառ կդրսևորվեն, հեշտությամբ համախոհների խումբ կհավաքեք և նրանց հետ միասին հաջողությունների կհասնեք:

Օրը հարմար է խոշոր գնումների և գործարքներ կնքելու համար: Գումարին վերաբերող հարցերում սխալներ չեք անի, նույնիսկ եթե աչքերը փակ գործեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հրաշալի, արդյունավետ օր է: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, և կարևոր չէ՝ նոր բան կստանձնեք, թե կավարտեք ավելի վաղ սկսած գործերը: Հավանական են հաջողություններ աշխատանքի մեջ: Ձեր նպատակասլացությունը շատերին դուր կգա, շրջապատողները հաճույքով կաջակցեն ձեր գաղափարները, կօգնեն ծրագրերն իրագործելու հարցում:

Օրը հարմար է վերանորոգում ծրագրելու կամ սկսելու, անհրաժեշտ նյութերն ու պարագաները գնելու համար: Հնարավոր է՝ հասկանաք, թե ինչ կուզենայիք ինքներդ անել, իսկ ինչի համար մասնագետներ հրավիրել: Երեկոն բարենպաստ կլինի ստեղծագործելու համար: Չի բացառվում՝ ուզենաք վերադառնալ հին նախասիրությանը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հագեցած օր է, որն անսպասելի իրադարձություններով լի կլինի: Եթե մեծ ծրագրեր ունեք, պատրաստ եղեք, որ դրանցում պիտի նշանակալի վերամշակումներ անեք: Հաճախ կօգնեն ծանոթները՝ ինչպես հները, այնպես էլ՝ նորերը: Հին գործընկերները աշխատանքի և ֆինանսների հետ կապված հրաշալի խորհուրդներ կտան: Չեն բացառվում համագործակցության հետաքրքիր առաջարկները:

Հավանական են հետաքրքիր հանդիպումներ: Հնարավորություն կունենաք զրուցել կարևոր բաների մասին: Դուք աջակցություն կստանաք, որի հույսը չունեիք և ձեզ ավելի ինքնավստահ կզգաք: Շատ Խեցգետիններ այսօր կհամոզվեն, որ ոչ վաղ անցյալում ճիշտ որոշում են ընդունել ու կհասկանան՝ դեպի ուր շարժվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսը հաճելի անակնկալներով լի կլինի: Անսպասելի հեշտությամբ կլուծվեն վերջին շրջանում հանգիստ չտվող խնդիրները: Հնարավոր են բացահայտումներ: Նշանի որոշ ներկայացուցիչներ կարևոր տեղեկատվություն կստանան, որն էլ կազդի նրանց ապագա ծրագրերի վրա:

Օրվա երկրորդ կեսը ավելի բարդ կլինի: Հնարավոր է աշխատավայրում դժվարությունների բախվեք, չեն բացառվում կոլեգաների հետ տարաձայնությունները: Ամեն ինչ կհաջողվի հարթել ու բավական արագ, բայց դրա համար պիտի ջանքեր գործադրեք: Շատ Առյուծների պետք կգան դիվանագիտական տաղանդները: Ի դեպ, դրանց կիրառում կգտնվի նաև տանը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ոչ մի տեղ մի շտապեք: Օրը կշռադատված որոշումներ, լավ մտածված գործողություններ է պահանջում: Աշխատանքային նոր խնդիրներ կհայտնվեն, միանգամից պարզ չի լինի՝ ինչպես գլուխ հանել դրանցից: Բայց դուք անպայման ամեն ինչ կկարողանաք անել, եթե ուշադրություն դարձնեք մանրուքներին: Հին ծանոթները հաճույքով կօգնեն ձեզ ու հրաշալի խորհուրդներ կտան:

Ներդաշնակ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները: Օրը հարմար է միասին ծրագրեր կառուցելու և դրանք քննարկելու համար: Չի բացառվում՝ հասկանաք, թե ինչպես կարելի է իրագործել ձեզ համար շատ թանկ մարդու հին երազանքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է: Այն հարմար է նոր գործեր սկսելու համար, որի արդյունքները օգտակար կլինեն և՛ ձեր, և՛ շրջապատողների համար: Հեշտությամբ համախոհներ կգտնեք: Ձեր գաղափարներն այսօր պատրաստ կլինեն աջակցել նույնիսկ այն մարդիկ, որոնք նախկինում դրանց քննադատորեն էին վերաբերվում: Հնարավոր են հեռվից անսպասելի լուրեր: Որոշ Կշեռքներ ճամփա ընկնելու հաճելի առիթ կունենան:

Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Շատ Կշեռքների կվերադարձնեն պարտքերը, որոնց մասին նշանի ներկայացուցիչները համարյա մոռացել էին: Հաջող կլինեն գնումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա առաջին կեսը անսպասելի լուրեր կբերի, որոնց համար շատ ուրախ կլինեք: Հավանական են դրական փոփոխություններ գործնական ոլորտում, հետաքրքիր առաջարկներ: Չի բացառվում՝ ձեզ շատ շահավետ պայմաններով համագործակցություն կամ մի աշխատանք առաջարկեն, որի մասին վաղուց էիք երազում:

Հետո ավելի հանգիստ շրջան կգա, որը հարմար կլինի ընտանեկան գործերի, մտերիմների հետ շփվելու համար: Շատ Կարիճների կուրախացնեն ընկերների հետ հանդիպումները: Զրույցի համար բազում թեմաներ կգտնվեն: Չի բացառվում՝ զրույցներից մեկից հետո գաղափարներ հայտնվեն, որոնք կուզենաք միանգամից կյանքի կոչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Աշխատեք անկախ ամեն ինչից պահպանել ինքնատիրապետումը: Հրաշալի արդյունքների հասնելու, բարդ գործերից գլուխ հանելու համար հենց դա է անհրաժեշտ: Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ ու հեշտությամբ համախոհներ կգտնեք: Բայց նկատի ունեցեք, որ չարժե վստահել բոլոր նրանց, ովքեր հեշտությամբ խոստումներ են տալիս ու խոսում անվերապահ աջակցության մասին:

Օրը հարմար է նոր բան ստանձնելու համար: Դուք արագ կհասկանաք, թե ինչպես է պետք գործել, իսկ ինտուիցիայի հուշումները կօգնեն ճիշտ որոշումներ ընդունել, պատասխաններ գտնել բարդ հարցերին: Մտերիմները կվստահեն ձեզ, հաճախ կդիմեն խորհուրդների և աջակցության խնդրանքով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այսօր կարող եք իրագործել այն, ինչ նախկինում անհավանական էր թվում: Եվ այստեղ խոսքը հաջողակ լինելու, իրադարձությունների բարենպաստ ընթացքի կամ աստղերի աջակցության մասին չի լինի: Պարզապես դուք լավ կիմանաք, թե ինչի եք ուզում հասնել և ինչպես կարելի է դա անել՝ խոչընդոտներ ի հայտ գալու դեպքում չհրաժարվելով մտածածից, նաև հուսալի համախոհներ կընտրեք:

Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները: Մարդիկ, որոնք նախկինում կասկածում էին ձեր տաղանդներին, այսօր պատրաստ կլինեն հետևել ձեզ: Չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այս բարենպաստ օրը հնարավորություն կտա շատ գործերում հաջողությունների հասնել: Դուք լուրջ տրամադրված կլինեք, դատարկ բաների համար չեք անհանգստանա, կաշխատեք ստանձնած բոլոր գործերից իդեալական գլուխ հանել: Դա բարենպաստ տպավորություն կթողնի շրջապատողների վրա: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատում էին ձեզ, կհասկանան, թե ինչքան են սխալվել:

Օրվա առաջին կեսը գործերով հագեցած կլինի, իսկ երկրորդին կկարողանաք ժամանակ անցկացնել մտերիմների հետ, ուշադրություն դարձնել նրանց: Որոշ Ջրհոսների հաճելի անակնկալներ են սպասվում, այդ թվում՝ սիրային բնույթի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ ու շատ հագեցած օր է: Դուք կզգաք, որ շատ բաների եք ունակ, և ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի. իսկապես շատ բան ձեր ուժերի սահմաններում կլինի: Կհաջողվի անել այն, ինչից մյուսները գլուխ չեն հանել: Շատ Ձկների պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը:

Օրը հարմար է նոր ծանոթությունների համար: Դուք մարդկանցից լավ գլուխ կհանեք, արագ ճիշտ տպավորություն կկազմեք նրանց մասին, ում առաջին անգամ եք տեսնում: Հավանական են առաջարկներ, որոնց կուզենաք առանց երկար մտածելու համաձայնությամբ պատասխանել: Երեկոն սիրահարվածներին հաճելի անակնկալներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2590 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0