Աստղագուշակ․ սեպտեմբերի 19
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2834 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Խիզախ ու վճռական եղեք: Այսօր պետք է պայքարեք ուժեղ մրցակցի դեմ, անեք այն, ինչը չեն կարող մյուսները: Հավանական է՝ ինչ-որ մեկը համոզի ձեզ հրաժարվել մտածածից, կոչ անի թաքնվել ու սպասել: Կարող եք նաև այդպիսի ռազմավարության հետևել, բայց նման ընտրությունը անորոշ ժամանակով կհետաձգի ձեզ համար կարևոր իրադարձությունները: Այնպես որ՝ մտածեք՝ արդյոք այդքան համբերություն ունեք: Զգույշ եղեք ֆինանսական գործերում: Այսօր հակված կլինեք ռիսկի ենթարկել գումարը, չմտածել նրա մասին, թե ինչի կարող է դա բերել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Միավորվեք այն մարդկանց հետ, որոնց հետ ընդհանուր բան ունեք: Միասին դուք անհաղթ կլինեք: Հնարավոր են անսովոր բացահայտումներ, զարմանալի իրադարձություններ, որոնք կազդեն աշխարհի հանդեպ ունեցած ձեր վերաբերմունքի վրա: Հնարավորություն կունենաք գլուխ հանել կարևոր գործից, լուծել այն խնդիրը, որը մյուսների ուժերի սահմաններում չի եղել: Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի անձնական հարաբերություններում. դրանք ավելի ներդաշնակ ու խորը կդառնան: Հիմա կարող եք ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չէիք, հաճախ էիք վիճում: Չի բացառվում՝ հին ծանոթները կարևոր ծառայություն մատուցեն ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկզբին փոքրիկ թյուրիմացությունները կստիպեն հուզվել: Բայց ինտուիցիան կհուշի, որ շուտով ամեն ինչ կհարթվի, և այն չի սխալվի: Մինչև կեսօր ծագած խնդիրները կհաջողվի արագ լուծել. ավելի ուշ հայտնված խնդիրներից գլուխ հանելու համար պետք է ջանքեր գործադրեք: Դուք հակված չեք լինի ծուլանալ ու կփորձեք ոչինչ չհետաձգել, այդ իսկ պատճառով շատ բանի կհասնեք: Շփումների համար հրաշալի օր է: Դուք ցանկացածի հետ կարող եք ընկերանալ, բայց կհասկանաք, որ դա պարտադիր չէ: Մարդկանցից գլուխ հանելու ունակությունը ձեզ հուսախաբ չի անի. նրանցից, ովքեր կարող են ձեզ տհաճություններ բերել, դուք կխուսափեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Կուզենաք թուլանալ ու վայելել կյանքը, բայց դեռևս չեք կարող ձեզ նման բան թույլ տալ. գործեր չափազանց շատ կլինեն: Այն ամենն, ինչով ստիպված եք լինելու զբաղվել, յուրովի հետաքրքիր կլինի, իսկ դա ձեզ շատ կուրախացնի ու կոգեշնչի: Բացի այդ, նոր գործերը նոր ծանոթությունների կհանգեցնեն: Շատ հետաքրքիր հնարավորություններ կբացեն այն մարդկանց հետ շփումները, որոնց կյանքը տարբերվում է ձերինից: Ուրիշի փորձը ամենայն հավանականությամբ օգտակար կլինի, որի շնորհիվ էլ կարող եք խուսափել սխալներից: Օրվա երկրորդ կեսին զգույշ եղեք: Այդ հատվածում չեն բացառվում փոքրիկ, բայց տհաճ վնասվածքները: Դրանք երկար կլավանան ու անհարմարություններ կպատճառեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ամեն ինչ բարդ է, բայց ոչ այնքան, որպեսզի գլուխ չհանեք իրավիճակից: Կօգնեն կենսափորձը, ավելի վաղ ստացված գիտելիքները, որոնց շնորհիվ ելք կգտնեք այնտեղ, որտեղ մյուսները փակուղու առաջ են կանգնել: Զգույշ եղեք գումարին վերաբերող հարցերում. հիմա հակված կլինեք ծախսել դրանք դատարկ բաների վրա: Գործարքներ կնքելու ու գնումներ անելու հարցում էլ մի շտապեք: Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը բարենպաստ է: Դուք կարող եք մտերիմների հետ կիսվել ձեր զգացմունքներով ու չկասկածել, որ ձեզ կհասկանան ու կաջակցեն: Չի բացառվում՝ հաջողվի լուծել այն խնդիրը, որը վերջին շրջանում անհանգստացնում էր բոլորին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Զգույշ գործեք: Սա ամենահեշտ օրը չէ հատկապես նրանց համար, ովքեր ամեն ինչում կատարելության են ձգտում: Անհրաժեշտ արդյունքին միանգամից հասնել չի ստացվի, բայց գործերը հետաձգել էլ չեք ուզենա, այնպես որ՝ անհնարինին հասնելու համար նորից ու նորից ջանքեր կգործադրեք: Համախոհներին ուշադիր ընտրեք: Օգնություն առաջարկող բոլոր մարդկանց չէ, որ կարելի է վստահել: Ցավոք, շուրջը բավական կլինեն մարդիկ, ովքեր պարզապես կուզենան ձեզ օգտագործել ի շահ սեփական հետաքրքրությունների: Կարևոր բաներն արժե քննարկել միայն նրանց հետ, ում վաղուց եք վստահում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հանգիստ օր է: Շտապելու տեղ չկա, կարող եք հարմար ռիթմի հետևել, զբաղվել ծանոթ գործերով: Հիմա ձեր առաջ ռիսկի դիմելու ու ոչ ստանդարտ որոշումներ ընդունելու պահանջ չկա դրված: Պարզապես զբաղվեք նրանով, ինչ սիրում եք ու կարողանում եք: Հնարավոր են աշխատանքի ու բիզնեսի հետ կապված հետաքրքիր նորություններ, ինչպես նաև գրավիչ առաջարկներ: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Տարաձայնությունների հավանականությունը մեծ չէ: Եթե դրանք ծագեն, արագ կկարողանաք բոլորին ձեռնտու լուծում գտնել: Պետք չէ քննարկել միայն ֆինանսական հարցերը. այստեղ փոխհամաձայնության հասնելը դժվար կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Դուք կարող էիք խոշոր հաջողությունների հասնել, եթե ձեզ անընդհատ չշեղեին: Օրվա նշանակալի մասը կանցնի զրույցներով, որոնք երբեմն զվարճալի կթվան, բայց մեծ օգուտ չեն տա: Մտերիմները հաճախ ձեր օգնության կարիքը կունենան. դուք կփորձեք նրանց խնդրանքները չմերժել: Չեն բացառվում հանդիպումներն ու ծանոթությունները: Նոր մարդկանց հետ հարաբերությունները սկզբում լարված կլինեն, բայց հետո կհարթվեն: Ձեր խնդիրն է չշտապել պատմել սեփական գաղտնիքները: Դրանցով կիսվելու ժամանակն ավելի ուշ կգա, իսկ հիմա ուշադիր հետևեք նրանց, ում հետ գործ ունեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հանգիստ օր է: Որոշ Աղեղնավորներ վառ տպավորությունների պակաս կզգան, բայց նշանի ներկայացուցիչների մեծ մասը չի բողոքի: Կարող եք գլուխ հանել կուտակված գործերից, ուղղել հին սխալները, ավարտել այն, ինչ ավելի վաղ եք սկսել: Դուք մյուսներից լավ գլուխ կհանեք բարդ խնդիրներից, քանի որ կփորձեք հաշվի առնել բոլոր գործոնները, ուշադրություն կդարձնեք նույնիսկ մանրուքներին: Օրվա երկրորդ կեսն ամբողջությամբ հարմար է հարազատների հետ շփվելու համար: Լավ ժամանակ է ընտանեկան գործերը քննարկելու ու համատեղ գործողությունների մասին պայմանավորվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Չնայած երբեմն դժվարություններ կծագեն՝ դուք գոհ կմնաք, թե ինչպես է դասավորվում օրը: Նրա առաջին կեսը հարմար է ինքնուրույն աշխատելու համար: Դուք չեք վախենա որոշումներ ընդունել ու ձեզ վրա վերցնել պատասխանատվությունը, չեք սպասի, որ ինչ-որ մեկը շտապի ձեզ օգնության: Ավելի ուշ, հակառակը, կգա մի շրջան, որը բարենպաստ կլինի համագործակցության, գաղափարներ փոխանակելու, պլանները քննարկելու համար: Երեկոն հարմար է ընտանեկան միջոցառումների համար: Կուրախացնեն հին ընկերների ու լավ ծանոթների այցերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հագեցած ու վառ օր է: Դուք չեք վախենա բարդ խնդիրներից ու լուրջ գործերից, ոգևորությամբ կստանձնեք ուշադրություն պահանջող ցանկացած գործ: Հավանական են հաջող զուգադիպություններ. դրանցից մեկը ձեզ թույլ կտա հաղթել հին մրցակիցներին: Շատ օգտակար կլինի այն, ինչ ավելի վաղ եք սովորել: Ձեր գիտելիքները հաճելիորեն կզարմացնեն շրջապատողներին: Անձնական հարաբերությունները հարթ չեն լինի, երբեմն կվիճեք նրանց հետ, ովքեր թանկ են ձեզ համար: Բայց կոնֆլիկտներ թույլ չեք տա: Ցանկալի չէ ֆինանսական ու կենցաղային հարցերը քննարկելը, հատկապես՝ օրվա երկրորդ կեսին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շատ վեճեր, տարաձայնություններ, տհաճ զրույցներ կլինեն: Այդ ամենը, որքան էլ տարօրինակ է, օգուտ կտա. օրինակ, թույլ կտա նորովի նայել սովորական իրերին, ինչպես նաև կօգնի կողքից նայել ձեզ: Աշխատանքի մեջ հաջողությունը կգա այն ժամանակ, երբ դադարեք հետաձգել տհաճ գործերը: Շատ խնդիրներ լուծում կպահանջեն, և դա ձեզ երբեմն կհոգնեցնի: Բայց ձեր տրամադրությունը կլավանա, երբ հաջողության հասնեք: Երեկոյան հին ծանոթների հետ շփվելու հնարավորություն կունենաք: Կտեսնեք մարդկանց, որոնց վերջին շրջանում շատ կարոտել էիք: Ձեզ կհաջողվի շատ հետաքրքիր բաներ իմանալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|