Աստղագուշակ․ սեպտեմբերի 18
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2522 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա առաջին կեսը հարմար է ապագայի մասին մտորելու և երկարաժամկետ ծրագրեր կառուցելու համար: Ինտուիցիան ուժեղ կլինի, ձեզ համար դժվար չի լինի կանխատեսելը, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, ինչ ռազմավարություն կընտրեն շրջապատողները, ով ձեզ կաջակցի, իսկ ով կփորձի խանգարել: Ավելի ուշ պետք է կենտրոնանաք ընթացիկ գործերի վրա: Նոր, հասարակ, բայց, միևնույնն է, ուշադրություն պահանջող առաջադրանքներ կհայտնվեն: Դուք հրաշալի գլուխ կհանեք դրանցից: Չի բացառվում՝ մտերիմներից մեկը ձեր օգնության կարիքը զգա: Աշխատեք չմերժել նրանց, ովքեր կդիմեն ձեզ խնդրանքներով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելն այսօր սովորականից բարդ կլինի: Երբեմն ձեզ հետ կվիճեն նույնիսկ նրանք, որոնք նախկինում ամեն հարցում համաձայնում էին: Կարող են սրվել հին կոնֆլիկտները, չի բացառվում՝ ձեզ հիշեցնեն վաղուց գործած սխալների մասին: Աշխատեք տեղի ունեցողին հանգիստ վերաբերվել, չկորցնել ինքնատիրապետումը: Օրվա երկրորդ կեսը առաջինից հաջող կդասավորվի, այդ իսկ պատճառով ամենակարևորը, բարդն ու հետաքրքիրը ծրագրեք այդ հատվածի համար: Նոր ծրագրեր կհայտնվեն. դուք հեշտությամբ կգտնեք մարդկանց, որոնք կօգնեն կյանքի կոչել դրանք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ինչ-ինչ տհաճ պահերը չեն բացառվում, բայց կգերակշռեն դրական միտումները: Օրը հաջող կդասավորվի նրանց համար, որոնք սիրում են իմպրովիզները, հաճույքով են փոխում ծրագրերն ու փորձում են ցանկացած իրավիճակից օգուտ քաղել: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, անսպասելի հանդիպումներ, որոնք կբարձրացնեն տրամադրությունը, նաև ծանոթություններ, որոնք երկար ժամանակ կհիշվեն: Հավանական են ոչ մեծ տարաձայնություններ տանն ու աշխատավայրում: Հաճախ դրանց պատճառն անհասկացողությունը կլինի: Հանգստություն պահպանեք. ամեն ինչ կարելի է հանգիստ բացատրել՝ խուսափելով փոխադարձ դժգոհություններից ու վիրավորանքներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Բոլոր կարևոր բաները ծրագրեք առավոտվա համար: Հենց այդ հատվածն է հարմար լուրջ գործերի ու պատասխանատու հանդիպումների համար: Կգտնվեն ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող հարցերի պատասխանները: Հրաշալի գաղափարներ կունենաք, որոնց իրագործումից հետո կլուծվեն վերջին շրջանում ձեզ անհանգստացնող խնդիրները: Օրվա երկրորդ կեսը նույնքան արդյունավետ չի լինի: Հաճախ ցավալի թյուրիմացություններ կլինեն, երբեմն դրանց պատճառով չեք կարողանա ժամանակին ավարտին հասցնել սկսածը: Կվշտացնեն մտերիմների հետ ցավալի տարաձայնությունները: Բայց ձեզ բոլոր դեպքերում կհաջողվի հարթել բոլոր սուր անկյուններն ու լուրջ կոնֆլիկտներ թույլ չտալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հարմար օր է կյանքում ինչ-որ բան փոխելու համար: Ոչ մի տեղ շտապելու կարիք չկա, կարող եք գործել այնպես, ինչպես ինտուիցիան է հուշում: Եթե օգնության կարիք ունենաք, կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան այն ցուցաբերել: Կարող եք նոր գործեր ստանձնել. դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք, կհասկանաք՝ ինչպես է պետք գործել անհրաժեշտ արդյունքը ստանալու համար: Հավանական են հաջող զուգադիպություններ և անսովոր առաջարկներ: Դուք հաճույքով կաջակցեք ուրիշների գաղափարներին, բաց չեք թողնի հետաքրքիր ու անսովոր բանի մասնակցելու հնարավորությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ներդաշնակ, բարենպաստ օր է, որը թույլ կտա շատ գործերում հաջողությունների հասնել: Դուք համառ կլինեք այնտեղ, որտեղ իրավիճակը դա կպահանջի, ուշադիր կլինեք մանրուքներին, ոչինչ աչքաթող չեք անի: Հնարավորություն կունենաք աջակցել նրանց, որոնք ժամանակին ձեզ համար լավ բաներ են արել, կամ կարևոր ծառայություններ կմատուցեք ազդեցիկ անձանց: Հավանական են դրական փոփոխություններ ամենամտերիմների հետ հարաբերություններում: Կարող եք քննարկել բոլորի համար կարևոր հարցերը՝ առանց վախենալու, որ լուրջ տարաձայնություններ, փոխադարձ դժգոհություններ կծագեն և բանը վեճով կավարտվի: Հակառակը. հնարավորություն կա՝ լուծում գտնեք, որը բոլորին դուր կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկիզբը հեշտ չի լինի: Այդ հատվածում շատ բան ծրագրի համաձայն չի ընթանա, ձեզ չի հաջողվի արագ կողմնորոշվել նոր իրավիճակում և հասկանալ, թե ինչպես է լավ գործել: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն հուշել՝ ինչ և ինչպես է պետք անել: Արժե լսել նրանց, նույնիսկ եթե այդ խորհուրդները ձեր սրտով չլինեն: Օրվա երկրորդ կեսը ավելի հաջող կդասավորվի: Եթե չշտապեք, սխալներ չեք անի, կանեք ավելին, քան մտածել էիք: Կուրախացնեն հին ընկերների և այն մարդկանց հետ հանդիպումները, որոնց վերջին շրջանում կարոտել էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բարենպաստ կլինի օրվա առաջին կեսը, լավ է ոչինչ չհետաձգեք: Դուք շատ բան կհասցնեք անել, եթե ժամանակը զուր չվատնեք: Օգտակար կլինի հին գաղափարներին վերադառնալը, որոնք այդպես էլ չիրագործված են մնացել. այսօր կկարողանաք մտածածը կյանքի կոչել: Օրվա երկրորդ կեսին անհրաժեշտ կլինի կենտրոնանալ ընտանեկան գործերի վրա: Հազիվ թե ինչ-որ մեկը ձեզանից լավ գլուխ հանի այն խնդիրներից, որոնք լրջորեն անհանգստացնում են մտերիմներին: Ուշադրություն դարձրեք այն գաղափարներին, որոնցով կկիսվեն շրջապատողները: Չի բացառվում՝ հենց ձեր աջակցության շնորհիվ ինչ-որ հրաշալի ծրագիր կյանքի կոչվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Բարենպաստ օր է շփումների համար: Համախոհների առանց դժվարության կգտնեք, եթե նրանց կարիքը զգաք: Չի բացառվում այն հարցերի հաջող լուծումը, որոնց վրա երկար ժամանակ գլուխ եք կոտրել. շատ բան պարզ ու հասկանալի կդառնա: Պետք կգա այն, ինչ վաղուց եք սովորել: Փորձն ու գիտելիքները կօգնեն խուսափել սխալներից, ճիշտ վարվել ոչ միանշանակ իրավիճակներում: Ուսման, բիզնեսի և կարիերայի զարգացման հետ կապված լավ գաղափարներ կունենաք: Շուտով կկարողանաք դրանք քննարկել մարդկանց հետ, որոնցից շատ բան է կախված: Նշանի որոշ ներկայացուցիչներ շահավետ գործարքներ կկնքեն, կգնեն այն, ինչի մասին վաղուց երազում էին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, կկարողանաք շահել այն մարդկանց համակրանքը, որոնց սովորաբար ոչ ոք դուր չի գալիս: Կիրառում կգտնվի ձեր հմտություններին, գիտելիքներին ու տաղանդներին: Նշանի որոշ ներկայացուցիչներ կմտածեն՝ ինչպես հին նախասիրությունը վերածել եկամուտների աղբյուրի: Օրը հարմար է գաղափարներով կիսվելու, ապագայի ծրագրերը քննարկելու համար: Ծանոթները լավ խորհուրդներ կտան, հաճույքով կկիսվեն իրենց փորձով: Ցավոք, ինչ-որ մեկը չի կարողանա խուսափել քննադատելուց: Աշխատեք այդ քննադատությունը սրտին շատ մոտ չընդունել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հագեցած, արդյունավետ օր է, որը հարմար է աշխատանքի, ուսման, ցանկացած օգտակար գործի համար: Դուք ուշադիր ու լուրջ կլինեք, համարյա սխալներ չեք գործի, իսկ եթե ինչ-որ տեղ սխալվեք էլ, արագ կգտնեք ամեն ինչ ուղղելու ձևը: Շրջապատողներին դուր կգան ձեր գաղափարները, շատերը կուզենան օգնել կյանքի կոչել մտածածը: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Դուք չեք շտապի ծախսել ստացածը, և ճիշտ կվարվեք, քանի որ ավելի ուշ գումարը կարևոր բանի համար է պետք գալու: Չեն բացառվում նոր աշխատանքի կամ երկարաժամկետ համագործակցության առաջարկները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Լավ է կարևոր գործերը չհետաձգեք, քանի որ օրվա առաջին կեսը ավելի հեշտ ու բարենպաստ կլինի երկրորդից: Հավանական են լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես լուծել ձեր ու ձեր մտերիմների համար կարևոր հարցերը: Ավելի ուշ հանգիստ շրջան կգա, որը հարմար կլինի հանգստի, ինչպես նաև ոչ այնքան կարևոր, բայց հետաքրքիր գործերի համար: Հնարավորություն կունենաք ուղղել ավելի վաղ գործած սխալները: Հաճախ խոսքը աննշան թերացումների մասին կլինի, որոնց պատճառով շատ էիք վշտանում: Հաճելի կլինի համոզվելը, որ դրանք լուրջ հետևանքներ չեն ունեցել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|