Աստղագուշակ․ սեպտեմբերի 18
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2620 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը հրաշալի է աշխատանքի և այլ օգտակար գործերի համար: Դուք լավ կիմանաք, թե ինչ արդյունքի եք ուզում հասնել ու կհասկանաք, թե ինչ է պետք նախաձեռնել դրա համար: Դժվարությունները ձեզ չեն վախեցնի, խոչընդոտները չեն կանգնեցնի. դուք անկախ ամեն ինչից կշարժվեք դեպի նպատակը: Իսկ ահա հանգստանալ չի ստացվի: Հենց ուզենաք թուլանալ, ամեն ինչ այլևս ուզածի նման չի գնա, և նորից պետք է կենտրոնանաք ու իրավիճակն առնեք ձեր վերահսկողության տակ: Կարող եք հույս դնել մտերիմների աջակցության վրա. նրանք և՛ կօգնեն, և՛ պիտանի խորհուրդներ կտան: Օրվա երկրորդ կեսին ընտանեկան խնդիրները լուծելու հնարավորություն կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ամեն ինչ լավ ու միաժամանակ բարդ կլինի: Կթվա, թե նպատակը շատ մոտ է, բայց անհրաժեշտ արդյունքին հասնելու համար պետք է մեծ ջանքեր գործադրեք: Դուք հակված կլինեք թերագնահատել ձեր մրցակիցներին: Նրանցից մի քանիսը այնքան հնարամիտ կլինեն, որ միանգամից չեք կարողանա հաղթել նրանց: Հավանական են չպլանավորված ծախսեր: Դրանք արդարացված կլինեն, բայց դուք, միևնույն է, կվշտանաք, որ ստիպված եք հրաժեշտ տալ գումարին: Նկատի ունեցեք, որ տնտեսելն ամեն անգամ օգուտ չէ. երբեմն փոքր գումար խնայելու փորձերը բերում են ավելի լուրջ կորուստների: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Բարենպաստ օր է: Հնարավոր է բեկում մի գործում, որին մեծ ուժեր եք նվիրել: Հնարավորություն կունենաք հաջողության հասնել այնտեղ, որտեղ ոչ ոք արդեն դրա հույսը չուներ: Դուք դիվանագիտության հրաշքներ կցուցադրեք, ձեր կողմը կգրավեք ամենատարբեր մարդկանց, այդ թվում՝ ոչ վաղ անցյալի մրցակիցներին: Ձեր գաղափարները կարող են դուր գալ նրանց, որոնցից շատ բան է կախված: Չի բացառվում անսովոր ռոմանտիկ պատմության սկիզբը: Անձնական հարաբերություններում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Հենց այն ձեզ կօգնի լավ հասկանալ մյուս մարդկանց ցանկություններն ու սպասումները, խուսափել շփման մեջ սխալներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հոգնեցուցիչ, բայց ընդհանուր առմամբ վատ օր չէ: Բազմաթիվ գործեր ուշադրության կարիք կունենան, կուզենաք դրանցից հնարավորինս արագ գլուխ հանել, բայց շտապողականությունը սխալների կհանգեցնի, այնպես որ՝ լավ է նպատակին աստիճանաբար գնաք: Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ ձեր առաջ նոր հնարավորություններ կբացվեն: Որոշ Խեցգետիններ աշխատանքի ու բիզնեսի հետ կապված լավ գաղափարներ կունենան: Չեն բացառվում շահավետ գործարքները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Որոշ դժվարություններ կծագեն, բայց օրն ավելի շատ ուրախություն կբերի, քան խնդիրներ: Հավանական են հաջող զուգադիպություններ, չեն բացառվում դրամական մուտքերն ու նվերները. շատ ուրախ կլինեք դրանց համար: Ամենալարված պահերին ընկերները կշտապեն օգնության: Նրանց աջակցության շնորհիվ կհաղթահարեք բոլոր դժվարությունները: Օրվա երկրորդ կեսը բազմաթիվ նոր գաղափարներ կբերի: Ցավոք, ընտրելով, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ, հակված կլինեք նախապատվությունը տալ դրանցից ոչ լավագույնին: Լավ է խորհրդակցել մեկի հետ, ում կարծիքին վստահում եք: Դա կօգնի խուսափել սխալներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը շատ լավն է շփումների համար: Եթե ձեզ երկար ժամանակ չի հաջողվել ինչ-որ մեկին ձեր կողմը գրավել, փորձեք դա անել հիմա. շանս կա, որ ամեն ինչ կստացվի: Կարող եք կիսվել ձեր գաղափարներով, այդ թվում՝ այն գաղափարներով, որոնց իրագործումը ձեզ համար յուրահատուկ կարևորություն ունի: Համախոհներ ու օգնականներ կգտնվեն: Նրանց մեջ կլինեն նաև ազդեցիկ մարդիկ: Բայց մյուս տեսանկյուններից էլ օրը լավն է: Այն հնարավորություն կտա կյանքի կոչել այն, ինչ վաղուց եք մտածել: Դուք գլուխ կհանեք այն գործերից, որոնք նախկինում չէր հաջողվում ավարտին հասցնել, կյանքի կկոչեք հին պլանները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շատ հետաքրքիր բաներ տեղի կունենան, անընդհատ զարմանալի իրադարձությունների կենտրոնում կհայտնվեք: Ինչ-որ մեկը ձեր փոխարեն խուճապի կմատնվեր, իսկ դուք կփորձեք վերահսկել իրավիճակն ու նույնիսկ օգուտ քաղել նրանից: Հոգսեր սովորականից շատ կլինեն, բայց դուք կհասցնեք ամենն, ինչ պլանավորել եք: Օրվա երկրորդ կեսին կարևոր է չտրվել գայթակղություններին, որոնք ամենուր կլինեն: Հեշտությամբ կտրվեք պահի ցանկություններին, իսկ ավելի ուշ կզղջաք, որ արել եք դա: Մի հետաձգեք տհաճ գործերն ու հանդիպումները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը տագնապի ու հուզումների բազմաթիվ առիթներ կբերի: Դուք կփորձեք ոչ ոքի ցույց չտալ ձեր ապրումները, բայց ամենաուշադիրները կնկատեն, որ ձեզ հետ ամեն ինչ կարգին չէ: Նկատի ունեցեք, որ ինչ-որ մեկը կարող է օգտվել իրավիճակից, օրինակ, ձեզ մղել այնպիսի քայլերի, որոնցից կնախընտրեիք խուսափել: Ինչ-որ որոշում ընդունելուց առաջ համոզվեք, որ ոչ ոք չի փորձում ճնշել ձեզ: Աշխատեք ուշադիր լինել մանրուքներին. այդպես հնարավորություն կունենաք գլուխ հանել այն գործերից, որոնք նախկինում դժվարությամբ էին տրվում: Մյուսներից շատ բան կնկատեք, իսկ դա կարևոր առավելություն կդառնա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Լավ է չտրվել պրովոկացիաներին: Ընդհանուր առմամբ օրն այնքան էլ վատը չէ, բայց ճիշտ ուղի ընտրելու համար պետք է պահպանեք ինքնատիրապետումը: Դա, ցավոք, բոլոր Աղեղնավորներին չի հաջողվի: Դուք կարող եք բարկանալ շրջապատողների վրա, վիճել նրանց հետ, ում հետ նախկինում ամեն հարցում համաձայն էիք: Վտանգ կա՝ ազդեցիկ թշնամիներ ձեռք բերեք: Ընկերները երբեմն հրաշալի խորհուրդներ կտան, բայց դուք հազիվ թե լսեք նրանց: Ապրումների պատճառով խիստ կհոգնեք: Կարևոր է ժամանակ գտնել հանգստի համար. եթե ժամանակին ուժերը չվերականգնեք, ինքնազգացողությունը կվատանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բարենպաստ, հետաքրքիր ու արդյունավետ օր է: Այն շատ օգտակար բաներ անելու հնարավորություն կտա, ընդ որում՝ ոչ միայն ձեր, այլ նաև մյուսների համար: Դուք հաճույքով կօգնեք նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել, կփորձեք նույնիսկ քիչ ծանոթ մարդկանց չմերժել: Դա կօգնի նոր ընկերներ գտնել: Հնարավոր է առաջընթաց մի գործում, որի վրա մեծ աշխատանք եք տարել: Պարզ կդառնա, որ նպատակը սարերի հետևում չէ, և դա կոգեշնչի: Հիմա դուք շատ բանի ունակ կլինեք: Օգտվեք պահից վաղուց հանգիստ չտվող հարցերը լուծելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հարմար օր է նոր, անսովոր ու ստեղծագործ մոտեցում պահանջող գործեր սկսելու համար: Անսովոր գաղափարներ կունենաք, որոնք արժե քննարկել ընկերների հետ: Նրանք կհուշեն, թե ինչպես է պետք գործել: Կուզենաք խուսափել միապաղաղությունից, նոր տպավորությունների ծարավն էլ չմտածված արարքների կմղի: Դուք ռիսկի եք դիմում լրջորեն բարդացնել ձեր կյանքը, եթե առողջ բանականությամբ չղեկավարվեք: Աշխատեք շրջապատողներից շատ բան չսպասել. չարդարացված պատրանքներն ու զուր հույսերը վատ կանդրադառնան հարաբերությունների վրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շատ հարցերում հաջողակ կլինեք: Հնարավոր է, աստղերի աջակցության շնորհիվ գլուխ կհանեք մի գործից, որը համարյա անհույս էիք համարում: Հնարավորություն կունենաք ուղղել ավելի վաղ գործած սխալները, անել այն, ինչն առաջ չեք հասցրել անել: Հավանական են հանդիպումներ հին ծանոթների հետ. շատ ուրախ կլինեք դրանց համար: Չի բացառվում՝ դեպի լավը փոխվեն այն հարաբերությունները, որոնք վերջին շրջանում լարված էին: Օրը բարենպաստ է ուղևորությունների համար: Դրանք լավ կանցնեն, նույնիսկ եթե չպլանավորված լինեն ու ստիպված լինեք շտապելով ճամփա ընկնել: Բազում վառ տպավորություններ կստանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|