Աստղագուշակ․ սեպտեմբերի 17
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2726 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը հետաքրքիր կսկսվի: Հարմար ժամանակ է նոր գործերի համար, այդ թվում՝ նրանց, որոնց երկար ժամանակ չէիք համարձակվում անցնել: Շատ բան սպասվածից հեշտ կլինի, հաճախ համարյա առանց ջանքերի հրաշալի արդյունքների կհասնեք: Օրվա առաջին կեսը հարմար է նաև լուրջ աշխատանքային հարցերը քննարկելու համար: Դուք շատերին կկարողանաք հետաքրքրել ձեր գաղափարներով: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Կկարողանաք կենտրոնանալ ընտանեկան գործերի վրա, մտերիմների հետ զրուցել և՛ ձեր, և՛ նրանց համար կարևոր բաների մասին: Հավանական են դրական փոփոխություններ ամենամտերիմների հետ հարաբերություններում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Արժե լսել խորհուրդները: Այսօր ձեզ պիտանի հուշումներ կանեն նույնիսկ այն մարդիկ, որոնցից նախկինում ոչ մի օգտակար բան չեք լսել: Ամենաանսպասելի աղբյուրներից տեղեկատվություն կստանաք, ցանկացած դատարկ բան ձեզ կարող է լավ գաղափար տալ: Առօրյա աշխատանքը հաճախ սովորականից ձանձրալի կթվա: Մտածեք՝ արդյոք չարժե մի նոր բան ստանձնել: Այսօր շատ բան պիտի անեք: Ե՛վ աշխատավայրում, և՛ տանը լուծում պահանջող խնդիրներ կլինեն, ամեն ինչ չէ, որ հնարավոր կլինի հետաձգել: Ինչ-որ մեկը ձեր փոխարեն խուճապի կմատնվեր, բայց դուք ոչինչ աչքաթող չեք անի և հրաշալի գլուխ կհանեք ամենից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հարմար օր է կարևոր զրույցների, համախոհներ փնտրելու համար: Հավանական են հաճելի ծանոթություններ: Դուք շատերի վրա կկարողանաք լավ տպավորություն թողնել, ձեր գաղափարներով կհետաքրքրեք քննադատորեն տրամադրված մարդկանց: Եթե բարդ, բայց հետաքրքիր գործ ստանձնելու հնարավորություն լինի, բաց մի թողեք այն: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր: Մի շտապեք ծախսել ստացածը. գնումների համար բարենպաստ պահը հետո է գալու: Իսկ մինչ այդ կարող եք ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների հետ կապված ծրագրեր կառուցել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Անհանգիստ օր է: Իրավիճակն արագ կփոխվի, ձեզ համար դժվար կլինի մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալը: Բացի այդ, շրջապատողները սովորականից հաճախ ձեր օգնության կարիքը կունենան, ստիպված եք լինելու շեղվել սեփական գործերից, որպեսզի օգնության ձեռք մեկնեք դժվարությունների բախված մարդկանց: Բայց դուք չեք բարկանա, կպահպանեք լավատեսությունն ու շուրջը բոլորի տրամադրությունը կբարձրացնեք: Կուրախացնեն մտերիմները, որոնք ձեզ համար լավ նորություններ, խելամիտ խորհուրդներ ու պարզապես աջակցության բառեր կգտնեն: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի ընտանեկան հանգստի ու տոների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Գումարի հետ զգույշ եղեք: Սա լավագույն օրը չէ խոշոր գնումներ համար, եթե դրանք նախապես չեք ծրագրել: Ֆինանսների հետ կապված ցանկացած որոշում արժե երկար մտածել: Մնացած հարցերում օրը բարենպաստ է: Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ աշխատանքից, կսովորեք այն, ինչ շուտով պետք կգա: Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները, կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Դուք անպայման կգտնեք ձեզ համար թանկ մարդուն հաճելիորեն զարմացնելու ձևը: Հնարավոր են լավ նորություններ՝ կապված այն մարդու հետ, որի ճակատագրի համար վերջերս անհանգստանում էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Դեպի ձեզ կձգտեն մարդիկ, որոնք սովոր են նպատակին հասնելու համար օգտվել պրովոկացիաներից ու մանիպուլյացիաներից: Նրանց հակահարված հասցնելն ու ինքնատիրապետումը պահպանելը հեշտ չի լինի: Որոշ Կույսերի կօգնի փորձը, ոմանց էլ լավ խորհուրդներ կտան հին ծանոթները: Աշխատեք մինչև կեսօր ավարտել ավելի վաղ սկսած գործերը, քանի որ հետո պիտի լրիվ նոր բան ստանձնեք: Երեկոն վառ տպավորություններ է խոստանում նրանց, ովքեր տանը չեն մնա, կուզենան փոխել պայմանները, նոր վայրում լինել: Պարտադիր չէ հեռու մեկնեք, նույնիսկ տան կողքին կարող եք հետաքրքիր մի բան հայտնաբերել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հաջող, արդյունավետ ու հետաքրքիր օր է: Կարող եք գլուխ հանել բարդ առաջադրանքից, որին արդեն մեծ ուժեր եք նվիրել: Հավանական են նոր ու շատ հաճելի ծանոթություններ: Դուք կկարողանաք ընկերանալ այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում միայն ֆորմալ հարաբերությունների մեջ էիք: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: Մարդիկ, որոնք ձեզ լավ գիտեն, հրաշալի խորհուրդներ կտան. արժե լսել նրանց: Հնարավոր է՝ հասկանաք, թե ինչ կուզենայիք փոխել ձեր կյանքում և ինչպես դա կարելի է անել: Լավ գաղափարներ կունենաք, բայց դրանց իրագործման հարցում լավ է չշտապեք. նպաստավոր պահը հետո է գալու: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հրաշալի օր է շփումների համար: Կարևոր չէ՝ վաղուց եք ծանոթ մարդու հետ, թե առաջին անգամ եք տեսնում, իրար հետ նախկինում հաշտ եք եղել, թե անընդհատ վիճել եք. այսօր ձեր հմայքին ոչ ոք դիմակայել չի կարողանա: Շատ լավ կանցնեն ռոմանտիկ ժամադրությունները: Եթե ուզում եք գրավել ինչ-որ մեկի սիրտը, այսօր դա ձեզ կհաջողվի: Հավանական են ծախսեր, այդ թվում՝ չծրագրված: Չի կարելի ասել, թե դրանք շատ անհրաժեշտ կլինեն. պարզապես դուք ձեզ ոչնչում սահմանափակել չեք ուզենա: Հրաշալի իրեր ձեռք բերելու հնարավորություն կլինի, բայց ամեն դեպքում աշխատեք մեծ ծախսեր չանել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հազիվ թե առանց տարաձայնությունների ու վեճերի անցնի: Բայց դրանց պատճառով շատ չեք անհանգստանա և ճիշտ էլ կվարվեք: Առաջին հերթին՝ կհաջողվի ամեն ինչ հարթել առանց փոխադարձ վիրավորանքների: Երկրորդ՝ բոլորը կհասկանան, որ դուք ճիշտ եք եղել: Երրորդ՝ բուռն քննարկումների ժամանակ եթե ճշմարտություն էլ չծնվի, ապա գոնե որոշում կընդունվի, որը բոլորին դուր կգա: Ամենահարմար օրը չէ ուշադրության կենտրոնացում պահանջող աշխատանքի համար: Դուք հաճախ կշեղվեք, կմտածեք այնպիսի բաների մասին, որոնք գործի հետ կապ չունեն: Փոխարենը երևակայություն ու ստեղծագործ մոտեցում պահանջող գործերից ձեզանից լավ ոչ ոք գլուխ չի հանի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բարենպաստ օր է, որը հրաշալի է բարդ ու կարևոր հարցերը լուծելու համար: Հաճախ ինտուիցիան ճիշտ հուշումներ կանի, նրա շնորհիվ արագ կկողմնորոշվեք ոչ միանշանակ իրավիճակներում, նպատակին տանող ամենակարճ ճամփան կգտնեք: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնք ձեր առաջ նոր հնարավորություններ կբացեն: Չի կարելի ասել, որ ամեն ինչ ծրագրի համաձայն կընթանա. ինչ-որ իրադարձություններ ձեզ համար անակնկալ կդառնան: Բայց դուք ոչ մի րոպե չեք կորցնի վստահությունը, որ ամեն ինչ լավ է լինելու: Եվ ճիշտ էլ կվարվեք, քանի որ դա իսկապես այդպես կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հրաշալի օր է գումարի հետ կապված հարցերը լուծելու համար: Դուք արագ կկռահեք, թե ինչպես հեշտ գումար աշխատեք ու ինչի վրա այն ծախսեք: Շատ Ջրհոսներ իրենց մեծ գործարար ջիղ կհայտնաբերեն ու լրջորեն կմտածեն բիզնեսով զբաղվելու մասին: Օրը վատը չի լինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Օրվա առաջին կեսին հնարավոր են տարաձայնություններ, իսկ երկրորդին հրաշալի լեզու կգտնեք շրջապատողների հետ: Երեկոն հարմար է և՛ ընկերական հանդիպման, և՛ սիրային ժամադրության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հաճելի իրադարձություններ ու հաջող զուգադիպություններ է խոստանում: Բայց եթե շատ շտապեք, պարզապես չեք նկատի նրա ընձեռած հնարավորությունները: Շատ օգտակար կլինի մտովի անցյալի հաճելի իրադարձություններին վերադառնալը, տոնած հաղթանակների մասին հիշելը: Կարևոր գործերը խառնաշփոթ չեն հանդուրժի: Ձեզ ժամանակ է պետք կենտրոնանալու, ամեն ինչից գլուխ հանելու, ճիշտ եզրակացություններ անելու համար: Բարեբախտաբար, այսօր շտապելու անհրաժեշտություն չկա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|