ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ սեպտեմբերի 16
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2337 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շատ բան պիտի հասցնեք անել, բայց ամեն անգամ պարզ չի լինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Հաճախ դուք գրավիչ իրադարձությունների կենտրոնում կհայտնվեք, ինչի պատճառով կմոռանաք ծրագրված գործերի ու տված խոստումների մասին: Հետևեք, որ նոր գաղափարներն ու ծրագրերը ձեզ չխանգարեն լուծել ընթացիկ հարցերը, ժամանակին գլուխ հանել առօրյա խնդիրներից:

Շրջապատողները սովորականից հաճախ կդիմեն օգնության ու խորհուրդների խնդրանքով: Ձեր ուժերի սահմաններում կլինի օգտակար բաներ անելը: Հիշեք, որ ուրիշներին աջակցելով՝ կամրապնդեք սեփական դիրքերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարդ, բայց շատ կարևոր կլինի հանգստություն պահպանելը, հատկապես՝ օրվա սկզբին: Վտանգ կա լուրջ սխալներ անեք, եթե տրվեք հույզերին ու պրովոկացիաներին: Երբեմն հեշտ չեն դասավորվի շրջապատողների հետ հարաբերությունները: Նոր ծանոթները անկեղծ չեն լինի, երբեմն չեն ասի այն, ինչ մտածում են: Լսեք ինտուիցիայի ձայնին, որի հուշումները կօգնեն խուսափել սխալներից:

Ամեն անգամ չի հաջողվի ավարտին հասցնել սկսածը: Հաճախ ստիպված եք լինելու փոխել ծրագրերը նրա պատճառով, որ ձեր գործերին կխառնվեն շրջապատողները: Սկզբում դա կնյարդայնացնի, բայց շուտով կհասկանաք՝ ինչպես օգուտ քաղել տեղի ունեցողից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դուք սովորականից հաճախ կանհանգստանաք դատարկ բաների պատճառով, հաճախ սրտին մոտ կընդունեք այն, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Եվ իզուր, քանի որ այսօր լավատեսությունը, հաջողության հանդեպ հավատը կարող էին շատ օգտակար լինել: Ինչքան շուտ մի կողմ վանեք կասկածներն ու տագնապները, այնքան արագ կհասնեք առաջին հաջողություններին:

Առօրյա գործերով զբաղվելը հեշտ ու հաճելի կլինի: Եթե լավ հասկանաք, թե ինչ և ինչու եք անում, համարյա հոգնածություն չեք զգա: Ձեր ոգևորվածությունը վարակիչ կլինի ու շատերին դուր կգա: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ ու ընկերանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ, բայց անհանգիստ օր է: Դուք էներգիայով լի կլինեք, պատրաստ կլինեք նոր բան ստանձնել կամ վերադառնալ այն գործին, որը համարյա անհույս էր թվում: Բայց կոնկրետ քայլեր անելուց առաջ արժե մտածել, թե ինչ հետևանքներ դրանք կունենան: Ավելի ուշ ինքներդ ձեզ շնորհակալություն կհայտնեք, որ այսօր շրջահայաց եք եղել:

Օրը հրաշալի է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Ջանքեր գործադրելու կարիք չի լինի, պարզապես եղեք այնպիսին, ինչպիսին կաք, բնական պահեք ձեզ ու ամեն ինչ կստացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մի տագնապեք: Օրն անամպ չի լինի, բայց լուրջ խնդիրներ էլ չի բերի: Հնարավոր են անհաջող զուգադիպություններ, ցավալի սխալներ: Թույլ մի տվեք, որ դրանք փչացնեն ձեր տրամադրությունը: Ամեն ինչ կարելի է ուղղել, եթե ժամանակին սկսեք գործել, այլ ոչ թե ժամանակ վատնեք տխուր մտորումների վրա:

Շատերը պատրաստ կլինեն աջակցել ձեզ, բայց ոչ բոլորի հետ արժե կիսվել գաղտնիքներով: Իսկապես կարևոր բաների մասին արժե զրուցել այն մարդկանց հետ, որոնք ձեզ լավ գիտեն: Երեկոն ընտանիքում հաճելի իրադարձություններ ու ձեզ, ձեր մտերիմներին վերաբերող լավ նորություններ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Աշխատեք ձեզ բարեհամբույր ու խաղաղասեր պահել: Այսօր դա այնքան էլ հեշտ չի լինելու, քանի որ շրջապատողները քննադատությունների, սարկաստիկ արտահայտությունների ու վիրավորական կատակների առիթներ կտան: Բայց եթե ուրիշների թուլությունների հանդեպ ներողամիտ լինեք, բոլորը շնորհակալ կլինեն ձեզ դրա համար:

Օրը հրաշալի կլինի ծրագրեր կառուցելու և ռազմավարություն մշակելու համար: Դուք ոչ միայն ճիշտ կգնահատեք ձեր ուժերը, այլև կկարողանաք հստակ գուշակել, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները: Այսօր ընդունած որոշումների համար չեք զղջա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Չնայած նրան, որ օրվա առաջին կեսին դժվարություններ կառաջանան, դուք չեք հուսահատվի և չեք կորցնի հաջողության հանդեպ վստահությունը: Կհաջողվի իրավիճակն արագ դեպի լավը փոխել. դուք ժամանակը զուր չեք վատնի, նպատակին տանող ամենակարճ ճամփան կընտրեք: Օրվա կեսը հարմար է պոտենցիալ գործատուների, ապագա գործընկերների հետ հանդիպելու համար: Այդ հատվածում բիզնեսի հետ կապված անսովոր գաղափարներ կունենաք:

Օրվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կլինի, երեկոյան ինքներդ էլ կզարմանաք, թե որքան օգտակար բաներ եք հասցրել անել: Մտերիմներն ուրախ կլինեն ձեր հաջողությունների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բազում հետաքրքիր գաղափարներ կունենաք: Կուզենաք անհապաղ կյանքի կոչել մտածածը, բայց առողջ բանականությունը կհուշի, որ դրա համար հիմա ամենաբարենպաստ պայմանները չեն, արժե մի փոքր սպասել: Այնպես որ՝ համբերությամբ զինվեք ու աշխատեք կենտրոնանալ առօրյա գործերի վրա: Դրանք, հնարավոր է, թույլ չտան գլխապտույտ հաջողությունների հասնել, բայց նույնպես ուշադրության կարիք կզգան:

Հավանական են հաճելի ծանոթություններ, ինչպես նաև հանդիպումներ մարդկանց հետ, որոնք կարող են օգտակար լինել գործնական տեսանկյունից: Չարժե մեծ ջանքեր գործադրել լավ տպավորություն թողնելու համար: Պարզապես բնական պահեք ձեզ, ու շուրջը բոլորը կհիանան ձեզանով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Եթե զբաղված եք լուրջ գործով և ուզում եք դրանից լավ գլուխ հանել, ապա ինքնուրույն գործեք: Նույնիսկ ձեզ իսկապես օգնել ցանկացող մարդկանց հետ պայմանավորվելը բարդ կլինի: Բայց դուք բավականաչափ գիտելիքներ, էներգիա ու փորձ կունենաք բոլոր դժվարությունները հաղթահարելու համար:

Իսկ ահա լավ ընկերախմբում հանգստանալ արժե: Ձեր հետաքրքրությունները, նախասիրություններն ու հայացքները կիսող մարդկանց հետ շփումները կոգեշնչեն ու կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Ընկերները հաճախ հետաքրքիր մի բան կառաջարկեն, սիրելին կզարմացնի հաճելի անակնկալներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ինչքան էլ ուզենաք ինքնուրույն գործել, նվազագույնի հասցնել դատարկ զրույցներն ու խուսափել երկար քննարկումներից, այսօր դա ձեզ անել հազիվ թե հաջողվի: Ավելի հավանական է մեկ այլ բան, որ ստիպված եք լինելու համախոհներ փնտրել ու բացատրել նրանց, թե ինչ աջակցություն եք նրանցից ակնկալում ստանալ, ինչպես նաև մտածել, թե ինչպես կարող եք հետաքրքրել նրանցից յուրաքանչյուրին:

Ֆինանսների և ունեցվածքի հետ կապված ցանկացած հարցում խուսափեք ռիսկից: Գումարի հետ կապված հարցերում ձեր ինտուիցիան կարող է սխալվել: Փոխարենը անձնական հարաբերություններում նրան անխոս կարելի է վստահել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկզբին շատ բան պիտի անեք: Դա ամենահասարակ ժամանակը չի լինելու, բայց արդյունավետ կանցնի: Կարող եք գլուխ հանել նրանից, ինչը երկար ժամանակ չէր ստացվում, հաջողությամբ ավարտել գործը, որին նախկինում մեծ ուժեր եք նվիրել: Ձեր հաղթանակներն աննկատ չեն մնա: Մարդիկ, որոնք նախկինում կասկածում էին ձեր տաղանդներին, կհասկանան, թե որքան են սխալվել:

Օրվա երկրորդ կեսը լրիվ այլ՝ թեթև ու հաճելի կլինի: Հաջողությունն ինքը ձեր ձեռքը կընկնի, իսկ դուք բաց չեք թողնի ձեր բոլոր ցանկությունները, երազանքները կյանքի կոչելու շանսը: Հնարավոր է ռոմանտիկ պատմության սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբն անհանգիստ կլինի: Այդ հատվածի համար դժվար կլինի ինչ-որ բան ծրագրելը. պայմաններն արագ կփոխվեն, երբեմն տեղի կունենա այն, ինչ ոչ ոք չէր սպասում: Երբեմն ստիպված եք լինելու ոտքի վրա որոշումներ ընդունել, և չի կարելի ասել, որ նման պահերին դուք ձեզ ինքնավստահ կզգաք ու կպահպանեք սառնասրտությունը:

Օրվա երկրորդ կեսը ավելի հեշտ ու հաճելի կանցնի: Ձեզ մոտ շատ բան կստացվի, շատ գործերից արագ գլուխ կհանեք: Ընկերները հրաշալի լուրեր կհայտնեն: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ հարազատների հետ հարաբերություններում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2337 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0