Աստղագուշակ․ սեպտեմբերի 15
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2645 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկզբին հավասարակշռությունը պահպանելը հեշտ չի լինի: Հուզական դաշտը լարված կլինի, կբարկանաք դատարկ բաների պատճառով, կվիրավորվեք մարդկանցից, որոնք ոչ մի բանում մեղավոր չեն: Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք ձեզ ավելի ինքնավստահ և ազատ կզգաք: Օրվա երկրորդ կեսին հավանական են հաճելի հանդիպումներ, հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ եք լսել: Շատերի վրա կկարողանաք լավ տպավորություն թողնել, ընդ որում՝ դրա համար ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի. բավական կլինի միայն ձեզ բնական պահեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը հաջող կդասավորվի: Բայց դուք պիտի համբերությամբ զինվեք, քանի որ հազիվ թե կարողանաք արագ պատասխաններ գտնել ծագած հարցերին: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, նաև համագործակցության առաջարկները, որոնք հաճույքով կընդունեք: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ, լավ տպավորություն կթողնեք նոր ծանոթների վրա: Հավանական է գեղեցիկ սիրային պատմության սկիզբը: Նոր հարաբերություններն արագ կզարգանան և շուտով կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ստեղծագործելու համար: Շատերն իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չէին էլ կռահում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկիզբը հանգիստ ու բարենպաստ կլինի: Այդ հատվածը հարմար է հին գործերն ավարտելու և այն նախագծերին վերջակետներ դնելու համար, որոնց վրա երկար աշխատել եք: Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնք ձեր առաջ նոր հնարավորություններ կբացեն: Երեկոն ավելի հագեցած կլինի: Ձեզ հաճելի անակնկալներ, զարմանալի և ոգեշնչող իրադարձություններ են սպասվում: Դուք անկեղծորեն կհետաքրքրվեք ուրիշների գաղափարներով, հաճույքով կօգնեք կյանքի կոչել այն ծրագրերը, որոնք ձեր սրտով են: Շրջապատողներին դա շատ դուր կգա. շատերը հաճույքով ձեզ հետ ժամանակ կանցկացնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Արդյունավետ օր է, որը հնարավորություն կտա մեծ հաջողությունների հասնել: Դուք էներգիայով լի, համառ կլինեք, կես ճանապարհին կանգ չեք առնի, անկախ նրանից, թե ինչ խոչընդոտներ առաջ կգան: Հնարավորություն կունենաք կյանքի կոչել հին ծրագրերն ու այն գաղափարները, որոնք մի քանի ամիս առաջ էին հայտնվել: Դուք շատ բան կսովորեք շրջապատողներից, հաճախ ինքներդ էլ չեք նկատի, ինչպես կյուրացնեք ուրիշի փորձը, որը շուտով պետք կգա: Օրը հարմար է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Կհաջողվի ընդհանուր լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, որոնք նման չեն ձեզ, և դա մեծ ջանքեր չի պահանջի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Բարենպաստ օր է: Գործեր շատ կլինեն, բայց դա ձեզ չի վախեցնի, այլ կուրախացնի: Հրաշալի արդյունքների հասնելու, ձեր կարողությունները ցույց տալու և նոր բան սովորելու հնարավորություն կունենաք: Հավանական են դրական փոփոխություններ ֆինանսական ոլորտում, նշանի որոշ ներկայացուցիչներ շահավետ գործարքներ կկնքեն: Տանը սովորականից շատ հոգսեր կլինեն: Մտերիմները ձեր օգնության կարիքը կունենան. աշխատեք չմերժել նրանց: Չի բացառվում՝ անսպասելի ծախսերի կարիք լինի: Դրանք կապված կլինեն կենցաղային տեխնիկա կամ տան համար այլ պիտանի իրեր գնելու անհրաժեշտության հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Բարենպաստ օր է աշխատանքի ու բիզնեսի տեսանկյունից: Նշանի շատ ներկայացուցիչներ, որոնք նախկինում չէին էլ կռահում իրենց նախաձեռնողական ունակությունների մասին, այսօր կհասկանան, որ կարող են կոմերցիոն գործունեության մեջ հաջողության հասնել: Հնարավորություն կունենաք սովորել այն, ինչ շուտով պետք կգա մասնագիտական գործունեության մեջ: Չեն բացառվում օգտակար ծանոթությունները: Անձնական հարաբերություններում էլ նկատելի կլինի դրական միտումների ազդեցությունը: Այստեղ կարևոր կլինի իրադարձությունները չշտապեցնելը, նախաձեռնող լինելուց չափազանց համառ չլինելը: Աշխատեք ուշադիր լինել մտերիմների հանդեպ. այսօր ձեր հոգատարությունը նրանց համար շատ կարևոր կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ինչ էլ պատահի, կպահպանեք ինքնատիրապետումը, և հենց դրա շնորհիվ էլ հաջողության կհասնեք: Օրը հարմար է լուրջ վերաբերմունք, կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող բարդ գործերի համար: Դուք համբերատար և համառ կլինեք, կաշխատեք ամեն ինչից գլուխ հանել ու շատ հարցերի պատասխաններ կգտնեք: Նույնիսկ մեծ ծանրաբեռնվածության դեպքում հոգնածություն համարյա չեք զգա: Բայց հանգստի համար ոչ մեծ դադարներ վերցնել արժե. հենց դրանց շնորհիվ ողջ օրվա ընթացքում կհաջողվի լավ տրամադրություն պահպանել: Երեկոն հաճելի հանդիպումներ է խոստանում և հնարավորություն կտա շատ բաներ քննարկել մտերիմների հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բարենպաստ,արդյունավետ օր է: Լսեք ինտուիցիայի ձայնին. այն հստակ ու ժամանակին հուշումներ կանի, կօգնի խուսափել սխալներից ու նպատակին տանող ամենակարճ ճանապարհը գտնել: Դուք համախոհներին ճիշտ կընտրեք, միշտ կիմանաք, թե ում վրա կարող եք հույս դնել, իսկ ով բացի դժվարություններից ոչինչ չի բերի: Հնարավոր են դրամական մուտքեր: Դրանք հազիվ թե նշանակալի լինեն, բայց կօգնեն հաճելի գնումներ անել: Նշանի որոշ ներկայացուցիչներ աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված հետաքրքիր գաղափարներ կունենան: Մի շտապեք դրանք պատմել ինչ-որ մեկին. նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Վատ օր չէ: Այն արժե սկսել առօրյա գործերից. դուք արագ դրանցից գլուխ կհանեք, տրամադրությունը կլավանա, առաջ շարժվելն էլ կհեշտանա: Նշանի շատ ներկայացուցիչների պետք կգա այն, ինչ նրանք հասցրել են ավելի վաղ սովորել: Լավ կանցնեն հանդիպումները: Կարող եք քննարկել և՛ գործնական հարցերը, և՛ անձնական գործերը. անկեղծ զրույցը թույլ կտա լուրջ հարցերին պատասխաններ ստանալ: Օրվա երկրորդ կեսին նոր խնդիրներ կհայտնվեն: Դուք արագ կգտնեք դրանց լուծումը. կօգնի ավելի վաղ ստացած փորձը: Հավանական են ոչ մեծ դրամական ուտքեր: Դրանք շատ տեղին կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ամենահասարակ օրը չէ, բայց այն հետաքրքիր ու խոստումնալից կլինի: Օրը հարմար է նոր գործեր ստանձնելու համար. դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք, կհասկանաք՝ ինչպես հասնել անհրաժեշտ արդյունքի: Հավանական են հետաքրքիր առաջարկներ, բիզնես-գաղափարներ կհայտնվեն, որոնք շուտով կկարողանաք կյանքի կոչել: Հնարավոր են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ սիրային անակնկալներ: Կուրախացնեն սիրելիի հետ շփումները. դուք իրար լավ կհասկանաք, կկարողանաք արագ շատ բաների շուրջ պայմանավորվել: Հնարավորություն կունենաք լուծել հին ընտանեկան խնդիրները, հարթել հարազատների հետ հարաբերությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Առավոտյան ստիպված եք լինելու հուզվել: Ամեն ինչ չէ, որ ծրագրի համաձայն կընթանա, հավանական են անհաջող զուգադիպություններ: Բայց դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, շուտով հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չէիք նկատել: Ամենայն հավանականությամբ պետք է արագ գործեք: Վճռական եղեք, աշխատեք ժամանակը զուր չվատնել: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները, հանդիպումներն անսովոր մարդկանց հետ. նրանց շնորհիվ նորովի կնայեք շատ ու շատ բաների: Հավանական է սիրային կամ ընկերական հարաբերությունների սկիզբը: Դուք շատ մարդկանց մեջ լավ կողմեր կնկատեք, կփոխեք ձեր կարծիքը նրանց հանդեպ, որոնց նախկինում թերագնահատում էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ինքնատիրապետումը պահպանելը հեշտ չի լինի: Հուզական դաշտն անկայուն կլինի, երբեմն դատարկ բանն էլ բավական կլինի, որպեսզի տրամադրությունը երկար ժամանակով փչանա: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն աջակցել և ուրախացնել ձեզ: Արժե հեռու մնալ նրանցից, որոնք սովոր են ամեն ինչ քննադատել և ամեն առիթով բողոքել: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ստեղծագործելու համար: Ոգեշնչվածության աղբյուրներն անսպասելի կլինեն: Հրաշալի գաղափարներ կունենաք, այդ թվում՝ այնպիսիք, որոնց իրագործումը ձեր առաջ նոր մասնագիտական հորիզոններ կբացի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|