ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ սեպտեմբերի 14
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2657 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հարմար օր է բարդ հարցերը լուծելու համար: Դուք հեշտությամբ կզատեք գլխավորը երկրորդականից, ժամանակը դատարկ բաների վրա չեք վատնի: Հնարավորություն կունենաք պիտանի տեղեկատվություն ստանալ, սովորել այն, ինչ շուտով պետք կգա: Հաջողությամբ կարող են լուծվել ֆինանսական հարցերը, նշանի որոշ ներկայացուցիչներ եկամուտները մեծացնելու միջոց կգտնեն:

Շրջապատողները հաճույքով կաջակցեն ձեր նախաձեռնություններին, իսկ ինտուիցիան կհուշի՝ ում վրա կարող եք հույս դնել, իսկ ում հետ է լավ զգոն լինել: Կարող եք ծրագրեր կառուցել ու քննարկել դրանք համախոհների հետ. դուք աջակցություն և իրական օգնություն կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հագեցած, արդյունավետ օր է: Այն հրաշալի է նոր գործեր ստանձնելու համար, որքան էլ բարդ թվան դրանք: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես կարող եք հաջողության հասնել, հեշտությամբ պատասխաններ կգտնեք շատ ու շատ հարցերի: Պետք կգա այն, ինչ հասցրել եք ավելի վաղ սովորել:

Ներդաշնակ կդասավորվեն մարդկանց հետ հարաբերությունները, օրը տարաձայնությունների ու վեճերի առիթներ չի բերի: Դուք արագ կհասկանաք, թե ինչ կա շրջապատողների հոգում, կկարողանաք կռահել նրանց ցանկություններն ու իրական մտադրությունները: Նույնիսկ ամենախորամանկ մարդիկ հազիվ թե կարողանան ինչ-որ բան թաքցնել ձեզանից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է: Այն հարմար է տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Դուք հետաքրքրասեր և ուշադիր կլինեք, ոչինչ աչքից չի վրիպի, ժամանակին կնկատեք մանրուքները, որոնք կարող են կարևոր լինել:

Հնարավորություն կունենաք ամրապնդել գործնական կապերը, նոր համախոհներ գտնել, համատեղ գործողությունների մասին պայմանավորվել այն մարդկանց հետ, որոնցից շատ բան է կախված: Չեն բացառվում անսպասելի այցերն ու հանդիպումները, որոնց համար շատ ուրախ կլինեք: Որոշ Երկվորյակներ կկարողանան հաշտվել նրանց հետ, որոնց հետ վիճել էին, վերականգնել հարաբերությունները, որոնք ժամանակին թանկ էին իրենց համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Լավ է ռիսկի չդիմեք: Վատ օր չէ, բայց զգուշությունը չի խանգարի: Այն հատկապես կարևոր կլինի նշանի այն ներկայացուցիչների համար, որոնք ընտանեկան գործերով են զբաղված և պետք է հիշեն մտերիմների հետաքրքրությունների մասին: Լրիվ նոր բան ստանձնելուց առաջ աշխատեք ճիշտ գնահատել ձեր ուժերը, մտածել, թե ով կարող է ձեզ օգնել:

Օրվա երկրորդ կեսը հարմար է գնումների և ֆինանսական հարցերը լուծելու համար: Պարզ կդառնա՝ ինչպես է պետք բաշխել եղած միջոցները և ինչ է պետք անել եկամուտները մեծացնելու համար: Չեն բացառվում ֆինանսական մուտքերն ու անսպասելի նվերները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը համառություն ու վճռականություն է պահանջում: Առանց դրանց հազիվ թե կարողանաք սկսածն ավարտին հասցնել ու պաշտպանել ձեր տեսակետը վեճերի ժամանակ, որոնք սովորականից շատ կլինեն: Երբեմն դժվար կլինի ընդհանուր լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, որոնց հետ նախկինում շատ հաշտ էիք: Աշխատեք կոնֆլիկտներ թույլ չտալ. դրա համար պետք է հետաձգել կարևոր հարցերի քննարկումը:

Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց կհետևեն մտերիմների հետ հարաբերություններում դրական փոփոխությունները: Աշխատեք ուշադրություն դարձնել մանրուքներին. այն, ինչ հիմա աննշան է թվում, ավելի ուշ կարող է կարևոր դեր խաղալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հազիվ թե իրադարձությունները սպասվածի նման զարգանան: Պատրաստ եղեք փոխել ծրագրերը, իմպրովիզներ անել, իսկ երբեմն էլ հրաժարվել հին ծրագրերից լրիվ նորերի համար: Ամեն անգամ հաջող որոշումները աչքի առաջ չեն լինի: Մի ծուլացեք ուսումնասիրել իրավիճակը, ստուգել ու համադրել փաստերը: Շրջապատողները հաճախ խորհուրդներ կտան, բայց դրանք բոլորը չէ, որ իսկապես լավը կլինեն:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի այն մարդկանց հետ հանդիպումներով, որոնց հասցրել եք կարոտել: Հնարավորություն կունենաք հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Բայց որոշ ժամանակ կանցնի, մինչև հարաբերությունները նախկինի նման ներդաշնակ կդառնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դուք ակտիվ, վճռական ու համառ կլինեք, չեք հրաժարվի մտածածից, անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները: Դա կօգնի հասնել դրված նպատակներին, բայց երբեմն էլ կստիպի զուր վատնել էներգիան այնտեղ, որտեղ ավելի խելամիտ կլիներ նահանջելն ու ամեն ինչ հետաձգելը:

Աշխատեք խուսափել չմտածված արարքներից, ոտքի վրա կարևոր որոշումներ ընդունելուց: Դա վերաբերում է և՛ գործնական ոլորտին, և՛ անձնական հարաբերություններին: Երբեմն ժամանակ է պետք իրավիճակից գլուխ հանելու, առաջնահերթությունները դնելու և հասկանալու համար, թե ինչն է իսկապես կարևոր, իսկ ինչը՝ ոչ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա իրադարձություններն ամենայն հավանականությամբ կուրախացնեն: Չի կարելի ասել, որ ամեն ինչ հեշտությամբ է տրվելու, բայց աստղերի աջակցությունը կզգաք ու շատ գործերում հաջողությունների կհասնեք: Հնարավորություն կունենաք լուծել հին խնդիրները, պատասխաններ ստանալ վերջին շրջանում անհանգստացնող հարցերին:

Չեն բացառվում հաջող ուղևորությունները, ինչպես նաև հանդիպումները մարդկանց հետ, որոնց հասցրել եք կարոտել: Հավանական են և նոր ծանոթություններ: Սակայն արժե նկատի ունենալ, որ առաջին տպավորությունն ամեն անգամ ճիշտ չի լինի: Քիչ ծանոթ մարդկանց հետ գաղտնիքներով կամ կարևոր տեղեկատվությամբ կիսվելուց առաջ երկար մտածեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբը հարմար է համախոհներ փնտրելու և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց ուզում եք դուր գալ: Նշանի որոշ ներկայացուցիչներ իրենց մեջ նոր տաղանդներ կհայտնաբերեն ու անհապաղ կիրառում կգտնեն դրանց: Հետաքրքիր գործեր կհայտնվեն, ինչպես նաև խնդիրներ, որոնք լուծելով շատ բան կսովորեք:

Օրվա երկրորդ կեսի համար հոգնեցնող ոչ մի բան մի ծրագրեք. օգտակար կլինի հանգստանալը: Այդ հատվածում դժվար կլինի մարդկանց հետ լեզու գտնելը: Երբեմն կթվա, թե մտերիմները միայն փորձում են ձեր համբերությունն ու ձեր ամրությունը: Բայց լուրջ կոնֆլիկտներից կարող եք խուսափել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է շփումների համար: Ձեզ հեշտությամբ կտրվի նույնիսկ ամենանրբանկատ հարցերի քննարկումը: Կկարողանաք հաշտվել նրանց հետ, որոնց հետ վիճել էիք, հարթել վերջին շրջանում բարդ հարաբերությունները: Հաջողությամբ կլուծվեն ֆինանսական հարցերը, շատ տեղին կլինեն դրամական մուտքերը:

Օրվա երկրորդ կեսը ձեզ ու ձեր մտերիմներին վերաբերող լավ նորություններ է խոստանում: Հնարավորություն կունենաք ավարտել վերջին շրջանում մեծ ուժեր խլող գործերը: Դուք գոհ կմնաք արդյունքից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հագեցած ու արդյունավետ օր է, որը հարմար է ամենատարբեր գործերի համար: Դուք արագ կհասնեք դրված նպատակներին, առավելագույն օգուտ կքաղեք տեղի ունեցող իրադարձություններից: Ձեր գաղափարները շատերի սրտով կլինեն, համախոհների ու օգնականները պակաս չի լինի:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների համար. կարող եք քննարկել ամենաբարդ հարցերը՝ առանց վախենալու, որ տարաձայնություններ կառաջանան: Նշանի որոշ ներկայացուցիչներ հնարավորություն կունենան ուղղել հին սխալները, լուծել վերջին շրջանում հանգիստ չտվող խնդիրները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Աշխատեք չշտապել: Օրվա առաջին կեսը կարող է բավական անհաջող դասավորվել հատկապես նրանց համար, որոնք սովոր են արագ հասնել իրենց ուզածին ու պարզապես չեն կարողանում սպասել: Այդ հատվածում հավանական են տհաճ հանդիպումներ, զրույցներ, որոնցից կնախընտրեիք խուսափել: Մարդիկ, որոնք նախկինում ամեն հարցում աջակցում էին ձեզ, կարող են քննադատել ձեր գաղափարները, և դա կվշտացնի:

Դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կուժեղանա, օրվա երկրորդ կեսը նոր հնարավորություններ կբացի և կուրախացնի հաջող զուգադիպություններով: Շատ լավ ժամանակ է ընտանեկան խնդիրները լուծելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2657 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4