ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ սեպտեմբերի 13
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2434 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկզբին զգույշ եղեք, պրովոկացիաներին մի տրվեք ու աշխատեք հեռու մնալ կասկածելի անձանցից: Մարդիկ, որոնք համառորեն իրենց օգնությունը կառաջարկեն, ամեն անգամ անշահախնդիր չեն լինի և շուտով պատասխան ծառայություններ կպահանջեն:

Օրվա երկրորդ կեսը ավելի հաջող կդասավորվի: Այն հարմար է կարևոր գործերի, լուրջ ֆինանսական հարցերը լուծելու համար: Դուք ուշադիր կլինեք, կնկատեք մանրուքները, որոնք մյուսները չեն տեսել: Դա թույլ կտա խուսափել սխալներից, արագ ճիշտ որոշումներ ընդունել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Անհարթ, լարված օր է: Դուք կաշխատեք հանգստություն պահպանել, բայց դա երբեմն ջանքեր կպահանջի: Բարդ, ոչ միանշանակ իրավիճակներ կստեղծվեն: Այն Ցուլերը, որոնք արդեն հարուստ կենսափորձ ունեն, արագ ամեն ինչից գլուխ կհանեն: Իսկ ահա նշանի այն ներկայացուցիչները, որոնք այն չունեն, ստիպված են լինելու գլուխ կոտրել:

Դուք լավ գլուխ կհանեք առօրյա գործերից, բայց նոր բան ստանձնելիս հնարավոր է դժվարությունների բախվեք: Ընկերներն ու մյուս մտերիմները հաճույքով կաջակցեն ձեր նախաձեռնություններին: Չեն բացառվում դրամական մուտքերը, որոնք շատ տեղին կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կարևոր կլինի ամպերում չսավառնելն ու պրովոկացիաներին չտրվելը: Ստեղծված իրավիճակն ու սեփական ուժերը ճիշտ գնահատելու կարողությունն այսօր շատ պետք կգան: Աշխատեք շրջապատողներից ու ինքներդ ձեզանից անհնարինը չպահանջել, այդժամ հիասթափություններ էլ չեն լինի:

Առօրյա գործերն ավելի ձանձրալի կլինեն, քան սովորաբար: Աշխատեք դրանց ստեղծագործաբար մոտենալ: Դա ձեզ կաշխուժացնի, թույլ կտա խուսափել բացասական հույզերից: Օրվա երկրորդ կեսին հուսալի օգնականներ գտնելու կամ այն մարդկանց աջակցությունը ստանալու շանսը կունենաք, որոնցից շատ բան է կախված:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը հարմար է ինքնուրույն գործելու համար: Ինչ-որ մեկի հետ ընդհանուր ծրագրերն իրագործելու համար միավորվելը դժվար կլինի. հազիվ թե կարողանաք լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, որոնք իսկապես ուզում են օգնել: Նշանի շատ ներկայացուցիչների կխանգարի համառությունը, զիջումների գնալու անպատրաստ լինելը, չնայած որ առողջ բանականությունը կհուշի՝ արժեր այդպես վարվել:

Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Հավանական են հաջող զուգադիպություններ, իրադարձություններ տեղի կունենան, որոնց մասին հոգու խորքում երազում էիք: Չեն բացառվում հին ընկերների անսպասելի այցերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Լավ է գործերը չհետաձգեք, հատկապես՝ լուրջ գործերը: Օրվա առաջին կեսը բարենպաստ է, այդ հատվածում շատ բան հեշտ կտրվի, արժե օգտվել իրավիճակից համարձակ ծրագրերն իրագործելու, լավ գաղափարները կյանքի կոչելու համար: Մի վախեցեք հեռանալ ավանդույթներից: Հաճախ օգտակար կլինի նպատակին տանող սեփական ուղին գտնելը, քան ուրիշի օրինակին հետևելը:

Ավելի ուշ բարդ շրջան կգա: Հավանական են ձգձգումներ գործերում, երբեմն դրանք կխանգարեն ժամանակին ավարտին հասցնել սկսածը, իսկ դա շատ կվշտացնի: Լավ է չշտապեք ֆինանսների հետ կապված որոշումների հարցում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Անհանգիստ օր է: Դուք հաճախ կվշտանաք դատարկ բաների պատճառով, կանհանգստանաք նրա համար, ինչին նախկինում ուշադրություն չեք դարձրել: Չի բացառվում՝ օգնության կարիք ունենաք: Աշխատեք համախոհներին մանրամասն ընտրել, մի հավատացեք բոլոր նրանց, որոնք անսահման ու անշահախնդիր աջակցություն են խոստանում:

Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ է խոստանում: Սիրելի մարդու հետ շփումները կուրախացնեն: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք, կկարողանաք պայմանավորվել երկուսիդ համար կարևոր բաների մասին: Կհաշտվեք այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբը հետաքրքիր ու ոգեշնչող կլինի: Դուք ոգևորությամբ կստանձնեք գործերն ու կկարողանաք արագ հաջողության հասնել նույնիսկ այնտեղ, որտեղ ուրիշներն անհաջողության են մատնվել: Շրջապատողները հաճույքով օգնություն կառաջարկեն, իսկ ինտուիցիան անսխալ կհուշի՝ ում վրա կարող եք հույս դնել:

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար է ավելի վաղ սկսած գործերն ավարտին հասցնելու համար: Դուք ուշադրություն կդարձնեք մանրուքներին, աչքաթող չեք անի նույնիսկ այն, ինչը մյուսներին աննշան է թվում: Կարող եք լուծել ֆինանսական հարցերը: Դուք հակված չեք լինի շատ ծախսել, գումարը դատարկ բաների վրա չեք վատնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հեշտ չի դասավորվի, բայց ձեզ շատ կօգնի տարբեր մարդկանց հետ շփվելու, նրանց ցանկություններն ու մտադրությունները կռահելու, համատեղ գործողությունների մասին պայմանավորվելու ունակությունը: Եթե օգնության կարիք ունենաք, ստիպված չեք լինի երկար փնտրել մարդկանց, որոնք կցուցաբերեն այն. ինչ-որ մեկը միանգամից իր աջակցությունը կառաջարկի:

Որոշ գործեր ավելի բարդ կլինեն, քան սպասում էիք: Նման դեպքերում լավ է չշտապեք: Ինքներդ ձեզ ժամանակ տվեք ամեն ինչից գլուխ հանելու, նպատակին տանող հեշտ ուղի գտնելու համար: Օրվա երկրորդ կեսին նշանի որոշ ներկայացուցիչներ հրաշալի գաղափարներ կունենան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է երկարաժամկետ համագործակցությանը, աշխատանքը փոխելուն, մասնագիտական ծրագրերին ու կարիերայի զարգացմանը վերաբերող հարցերը քննարկելու համար: Դուք մանրուքներին ուշադիր կլինեք, կաշխատեք ոչինչ աչքաթող չանել, և դա ցանկացած գործում կօգնի: Լավ կանցնեն ուղևորությունները, նույնիսկ նրանք, որոնք նախապես չէիք ծրագրել:

Հնարավորություն կունենաք լուծել մտերիմներին անհանգստացնող ընտանեկան խնդիրը, հարթել վերջին շրջանում լարված հարաբերությունները: Ձեզ կհաջողվի հաշվի առնել շրջապատողների հետաքրքրությունները՝ չմոռանալով սեփական ցանկությունների ու առաջնահերթությունների մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Արդյունավետ օր է: Դուք վճռական տրամադրված կլինեք, կհասկանաք, որ հիմա կարող եք շատ լավ բաներ անել և՛ ձեր, և՛ մյուսների համար: Չեք ուզենա ոչինչ հետաձգել, իսկ ինտուիցիան կօգնի ճիշտ դնել առաջնահերթությունները, կհուշի՝ ինչ է պետք ստանձնել առաջին հերթին:

Հնարավորություն կունենաք կարգավորել հին կոնֆլիկտները, դրական փոփոխությունների հասնել հարաբերություններում, որոնք լարված էին դասավորվել: Մարդիկ, որոնք նախկինում կասկածում էին ձեր ունակություններին ու տաղանդներին, կհասկանան, որ սխալվել են: Չեն բացառվում առաջարկները, որոնց առանց երկար մտածելու կհամաձայնեք ու չեք զղջա դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բավական անօգուտ ու տհաճ օր է: Ոչ բոլոր գործերը, որոնք կստանձնեք, կհաջողվի ավարտին հասցնել: Կշտապեք, անհաջող զուգադիպություններ, անսպասելի իրադարձություններ կլինեն, որոնց պատճառով ստիպված եք լինելու փոխել ծրագրերը: Կուրախացնի մտերիմների աջակցությունը: Նրանք միշտ ձեր կողմից կլինեն ու պատրաստ կլինեն օգնության հասնել, եթե դրա կարիքն ունենաք:

Հին ծանոթները հրաշալի խորհուրդներ կտան, հաճախ հետաքրքիր բան կառաջարկեն կամ կհրավիրեն այնտեղ, որտեղ կուզենայիք լինել: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից և հաջող գնումներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Անհանգիստ, բայց շատ արդյունավետ օր է: Ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել, և ձեզ կհաջողվի ոչինչ չմոռանալ, չխառնել ու աչքաթող չանել: Դա ջանքեր կպահանջի, բայց բարեբախտաբար դուք հանգստանալու և ուժերը վերականգնելու հնարավորությւուն կունենաք: Երբեմն լրիվ նոր խնդիրներ կառաջանան, որոնք լուծում կպահանջեն: Նման դեպքերում ինտուիցիան կհուշի՝ ինչպես է պետք գործել:

Հնարավորություն կունենաք օգտակար բան անել ոչ միայն ձեր, այլև մյուսների համար: Դուք կաշխատեք օգնել նրանց, որոնք բարդ իրավիճակում են հայտնվել. դա շրջապատողներին շատ դուր կգա: Հնարավոր են դրամական մուտքեր, հաջող գործարքներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2434 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4