Աստղագուշակ․ սեպտեմբերի 12
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2393 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկիզբը բարենպաստ ու արդյունավետ կլինի: Հարմար ժամանակ է նախկինում համարյա անհույս թվացող գործերին վերադառնալու համար: Հիմա դուք կհասկանաք, թե ինչպես կարող եք դրանցից գլուխ հանել, ինչ արժե նախաձեռնել անհրաժեշտ արդյունքի հասնելու համար: Ավելի ուշ բարդ շրջան է գալու: Դուք կարող եք դժվարությունների բախվել այնտեղ, որտեղ դրանք չէիք ակնկալում տեսնել: Աշխատեք լավատեսությունը չկորցնել: Այստեղ շատ բան կախված կլինի ձեր շրջապատից: Հեռու մնացեք նրանցից, որոնք սիրում են բողոքել կյանքից ու միշտ քննադատության առիթներ են գտնում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Աշխատեք իրերին իրատեսորեն նայել ու պատրանքներ չկառուցել: Հենց դա կօգնի հաջողության հասնել, գլուխ հանել կուտակված խնդիրներից: Չեն բացառվում նոր աշխատանքի կամ երկարաժամկետ համագործակցության առաջարկները մարդկանցից, որոնց մասին նախկինում շատ լավ բաներ եք լսել: Արժե զգույշ լինել ֆինանսական գործերում: Դուք հակված կլինեք շատ ծախսելու, երբեմն այնպիսի բաների վրա, որոնց կարիքն առանձնապես չունեք: Խոշոր գնումներ անելուց, կենցաղային տեխնիկա ու կահույք ձեռք բերելուց առաջ արժե խորհրդակցել մտերիմների հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շատ բան դժվարությամբ կտրվի, և չի կարելի չխոստովանել, որ որոշ խնդիրներ ինքներդ ձեզ համար կստեղծեք: Օրինակ, երբեմն կվիճեք վիճելու համար՝ առանց մտածելու, թե որքան էներգիա ու ժամանակ է վատնվում: Գործերին թեթևամիտ վերաբերմունքը սխալների կհանգեցնի, դուք դա հրաշալի գիտեք, բայց լուրջ տրամադրվել միանգամից չի ստացվի: Օգտակար կլինի հին ծանոթների խորհուրդները լսելը: Ձեզ կհուշեն՝ ինչպես է պետք վարվել ոչ միանշանակ իրավիճակում, կօգնեն նպատակին տանող ամենակարճ ճանապարհը գտնել: Երեկոն կուրախացնի հաճելի հանդիպումներով ու հարմար է սիրային ժամադրությունների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը դժվար կլինի, բայց շանս կա՝ հաջողության հասնեք ինքնուրույն գործելով: Մի հետաձգեք կարևոր ու բարդ գործերը. եթե դրանք հենց առավոտվանից ստանձնեք, անհրաժեշտ արդյունքին հասնելն ավելի հեշտ կլինի: Նշանի բոլոր ներկայացուցիչներն այսօր չեն կարողանա խուսափել շրջապատողների հետ կոնֆլիկտներից, որոնք էներգիա կխլեն: Բայց դուք բոլոր դեպքերում աշխատեք հարթել սուր անկյունները: Դա ձեզ կհաջողվի անել բնատուր նրբանկատության, ուրիշի զգացմունքները հասկանալու ու դրանց հարգանքով վերաբերվելու կարողության շնորհիվ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Բարենպաստ օր է նոր գործեր սկսելու համար: Նույնիսկ եթե լրիվ անծանոթ բան ստանձնեք, ինտուիցիան անսխալ կհուշի՝ ինչպես է պետք գործել անհրաժեշտ արդյունքի հասնելու համար: Հնարավոր է հաջողությամբ լուծվեն մասնագիտական հարցերը, շատ Առյուծներ կկարողանան ամրապնդել իրենց դիրքերն ու նույնիսկ բարձրանալ մասնագիտական սանդուղքով: Անձնական հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները: Դուք լավ լեզու կգտնեք մտերիմների հետ, միշտ կգտնեք անհրաժեշտ բառերը, կկարողանաք աջակցել նրանց, որոնց դա պետք է: Կհաջողվի հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հարմար օր է անսովոր, ձեզ համար լրիվ նոր գործեր ստանձնելու համար: Դուք արագ կսովորեք այն, ինչ պետք է, գլուխ կհանեք բարդ հարցերից, կհասկանաք՝ ինչ է պետք առաջին հերթին նախաձեռնել: Հաճույքով կօգնեն հին ու նոր ծանոթները: Ընդհանուր գործերը կարող են երկարատև ընկերության կամ գեղեցիկ սիրային պատմության սկիզբ դնել, եթե դուք դեմ չլինեք: Այսօր կարող եք լրիվ անկեղծ լինել այն մարդկանց հետ, որոնք թանկ են ձեզ համար: Ինչ-որ բան թաքցնելու կարիք չկա: Ձեզ կհասկանան ու կաջակցեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկիզբը բազում անսովոր գաղափարներ կբերի: Բայց դրանք միանգամից կյանքի կոչել հազիվ թե ստացվի. գործելուց առաջ լավ է սպասեք բարենպաստ պահի: Խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց վստահում եք. նրանք ձեզ օգտակար բան կառաջարկեն: Օրվա երկրորդ կեսը հարմար է հանգստի, ուժերը վերականգնելու, չհոգնեցնող զբաղմունքների, ինչպես նաև այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք լավ հասկանում են ձեզ ու ամեն ինչում աջակցում են: Օգտակար կլինի ոչ վաղ անցյալի իրադարձությունների մասին զրուցելը. դուք դրանց նորովի կնայեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բարենպաստ օր է շփումների համար: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, կկարողանաք շահել շատերի համակրանքը: Ձեր տաղանդները և ուժեղ կողմերը կնկատեն նույնիսկ նրանք, որոնք սովորաբար քննադատորեն են տրամադրված շրջապատողների և ընդհանրապես ամեն ինչի հանդեպ: Եթե համախոհների կարիք ունենաք, այսօր նրանց առանց դժվարության կգտնեք: Հնարավոր են դրամական մուտքեր, չի բացառվում ֆինանսական հարցի հաջող լուծումը: Սակայն մի շտապեք ծախսել ստացածը: Ամենայն հավանականությամբ ավելի ուշ գումարը ձեզ ինչ-որ ավելի կարևոր բանի համար է պետք գալու: Ցանկալի չէ ապառիկով գնումներ անելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հանգիստ, բարենպաստ օր է, որը հարմար է ամենատարբեր գործերի համար: Ինտուիցիան անսխալ կհուշի՝ ինչի վրա է պետք անհապաղ կենտրոնանալ, իսկ ինչը կարելի է հետաձգել: Դուք հրաշալի գլուխ կհանեք կազմակերպչական հարցերից, փաստաթղթերը ձևակերպելուց: Հին ծանոթները հետաքրքիր առաջարկներ կանեն, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա: Հատկապես լավ գլուխ կհանեք այնտեղ, որտեղ իրավիճակը արագ գնահատելու և ճիշտ եզրակացություններ անելու անհրաժեշտություն առաջանա: Օրվա երկրորդ կեսը ձեր մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հագեցած, բարենպաստ օր է, որը թույլ կտա շատ լավ բաներ անել և՛ ձեր, և՛ մյուսների համար: Դուք գիտեք՝ ինչպես օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդկանց, և ժամանակը չեք խնայի դրա համար: Հնարավոր են արդյունավետ գործնական բանակցություններ, հաճելի հանդիպումներ: Հավանական են դրամական մուտքեր: Հնարավորություն կունենաք շփվել մի մարդու հետ, որի մասին նախկինում բազում հետաքրքիր բաներ եք լսել: Զրույցի գրավիչ թեմաներ կգտնեք, նոր ու օգտակար բան կիմանաք: Օրվա երկրորդ կեսը ուրախացնի հեռվից ստացած լավ նորություններով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Չարժե հետաձգել գործերը: Օրվա առաջին կեսը բարենպաստ է, կարող եք մի քանի լուրջ ու շտապ խնդիր լուծել: Այդ հատվածը հարմար է նաև կարևոր հանդիպումների համար: Ձեզ կհաջողվի լավ տպավորություն թողնել, ձեր կողմը գրավել նրանց, որոնք նախկինում կասկածում էին ձեր ճշմարտացիությանը: Օրվա երկրորդ կեսը ավելի հարմար է հանգստանալու, ուժերը վերականգնելու և առողջության մասին հոգ տանելու համար: Օգտակար կլինի գոնե ժամանակավորապես վնասակար սովորույթներից հրաժարվելը, օրգանիզմը ամրության փորձության չենթարկել: Ժամանակ գտեք զբոսնելու, հաճելի զրույցի համար. դրանք նույնպես կօգնեն ձեզ լավ զգալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Զգույշ եղեք: Ամենահաջող օրը չէ. չմտածված խոսքերն ու արարքները տհաճ հետևանքներ կունենան: Չարժե հույս դնել հաջողակ լինելու, աստղերի կամ այն մարդկանց աջակցության վրա, որոնք ժամանակին օգնություն են առաջարկել: Լավ է հույս դնեք սեփական ուժերի վրա, այդպես կխուսափեք և՛ հիասթափություններից, և՛ տհաճ պահերից: Ցանկալի չէ ինքուրույն որոշումներ ընդունելը, հատկապես եթե դրանք վերաբերում են ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմներին: Խորհուրդները ձեզ չեն խանգարի. նույնիսկ իրավիճակի քննարկումն էլ բավարար կլինի հասկանալու համար, թե ինչպես է պետք գործել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|