Աստղագուշակ․ սեպտեմբերի 12
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Վատ օր չէ: Ինքներդ որոշեք՝ ավարտին հասցնել հին գործերը, թե՞ ինչ-որ նոր բան ստանձնել: Կարևորը հիշեք, որ պետք է մեկ բան ընտրեք. ամեն ինչի համար ժամանակը չի հերիքի: Հնարավոր են չպլանավորված հանդիպումներ, ձեզ համար կարևոր նախագծերի մասին անսպասելի զրույցներ: Մի կորցրեք ազդեցիկ համախոհներ գտնելու շանսը: Ձեզ մոտ կստացվի նրանց ձեր գաղափարներով հետաքրքրելն ու ոգևորելը:
Այսօր սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ կարող են ռոմանտիկ բնույթ ստանալ: Այստեղ կարևոր է չշտապեցնել իրադարձությունները ու թույլ տալ դիմացինին նախաձեռնող լինել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Դուք ուժերի ներհոսք կզգաք ու լավ կհասկանաք՝ նույնիսկ բարդ գործերից կարող եք հրաշալի գլուխ հանել, եթե ամեն ինչ ճիշտ անեք, նույնիսկ մանրուքներում չսխալվեք: Կարևոր է մյուսներից շատ բան չակնկալելը. ինքներդ գործեք ու կհասնեք նրան, ինչին վաղուց էիք ձգտում: Երբեմն շրջապատողները, որոնք անկեղծորեն կուզենան օգնել ձեզ, արջի ծառայություններ կմատուցեն:
Հավանական են չպլանավորված ուղևորություններ: Դրանք հետաքրքիր ու ճանաչողական, բայց միևնույն ժամանակ հոգնեցուցիչ կլինեն: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն մարդիկ, որոնց հետ ժամանակին շատ կապված եք եղել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրը դժվարություններից զուրկ չի լինի, բայց յուրովի հիանալի կանցնի: Դուք շատ բան կսովորեք, շատ հետաքրքիր բաներ կիմանաք, կսկսեք նորովի նայել այն բաներին, որոնք նախկինում չէիք նկատել: Նոր գաղափարներ կունենաք. ավելի ուշ անպայման կյանքի կկոչեք դրանք:
Ցանկացած մարդու փորձ, որին այսօր կհանդիպեք, ավելի ուշ պետք կգա: Սակայն նկատի ունեցեք, որ հիմա բոլորի խոսքին չի կարելի հավատալ: Լավ է ստուգեք շրջապատողների փոխանցած ինֆորմացիան: Նման մոտեցման շնորհիվ ոչ ոք չի կարողանա ձեզ մոլորության մեջ գցել, չարաշահել ձեր վստահությունը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Բարենպաստ օր է աշխատանքի, բիզնեսի, ֆինանսները բաշխելու հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Կարող եք գնումներ անել, նույնիսկ եթե դրանք նախապես չեք պլանավորել. ինտուիցիան անսխալ կհուշի, թե ինչի վրա արժե գումար ծախսել, իսկ ինչի վրա կարելի է խնայել:
Հավանական են չպլանավորված ուղևորություններ: Դրանք հոգնեցուցիչ կլինեն, բայց դուք չեք զղջա, որ ճամփա եք գնացել. վառ տպավորություններ շատ կստանաք: Աշխատեք միայնակ շատ ժամանակ չանցկացնել: Նման պահերին մռայլ մտքերը կայցելեն ձեզ ու երկար ժամանակով կփչացնեն ձեր տրամադրությունը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Շատ ժամանակ զուր կվատնվի, և դա կնյարդայնացնի: Դուք կնախընտրեիք զբաղվել ինչ-որ օգտակար բանով, բայց անընդհատ ստիպված եք լինելու ինչ-որ մեկին սպասել ու շտապեցնել, լուծել ուրիշների խնդիրները, պատասխաններ փնտրել այն հարցերին, որոնք ձեզ անձնապես չեն հետաքրքրում: Ուրիշը ձեր փոխարեն կբարկանար, բայց դուք կպահպանեք լավ տրամադրությունն ու բարյացակամ վերաբերմունքը:
Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր ծանոթություններ հաստատելու շանս կտա: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը. նոր հարաբերություններն արագ կզարգանան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Պետք չէ ուրիշներից շատ բան սպասել. նույնիսկ այն մարդիկ, ովքեր նախկինում ամեն ինչում անթերի էին, հիմա կարող են սխալվել: Ձեր համախոհներին սովորականից հաճախ պետք կգան խորհուրդներն ու հուշումները, առանց ձեր միջամտության նրանք չեն կարողանա ամեն ինչ անել այնպես, ինչպես պետք է: Պետք չէ խոստումներ տալ. հազիվ թե կարողանաք կատարել դրանք:
Ապագայի պլաններ կառուցելիս աշխատեք պահուստային տարբերակներ մտածել. ամեն ինչ այնպես չի դասավորվի, ինչպես կանխատեսել էիք: Ցանկալի չէ ֆինանսական հարցերը լուծելն ու գործարքներ կնքելը: Այնտեղ, որտեղ խոսք կգնա գումարի մասին, հաճախ կգերագնահատեք ձեր հնարավորությունները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրը հեշտ չի դասավորվի, բայց դուք բավականաչափ էներգիա կունենաք բոլոր դժվարություններից գլուխ հանելու ու դրված նպատակներին հասնելու համար: Հիմա կարող եք անել այն, ինչ նախկինում համարյա անհնար էր թվում: Կարևորը չշտապելն է: Չմտածված արարքները, շտապողական գործողությունները ոչ մի լավ բանի չեն բերի, իսկ ահա զգույշ քայլերը դեպի հաջողություն կտանեն:
Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, կվերադարձնեն հին պարտքերը: Օրվա երկրորդ կեսը հարմար է չպլանավորված գնումների համար: Ծախսած գումարի համար զղջալու կարիք չի լինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Արդյունավետ, բայց շատ լարված օր է: Բազմաթիվ գործեր ձեր ուշադրության կարիքը կզգան, կթվա, թե ամեն ինչ հասցնելու համար պետք է մի քանի մասի բաժանվեք: Ամեն ինչ առանց զոհերի կանցնի, եթե ճիշտ դնեք առաջնահերթությունները: Դուք կհասկանաք, որ բոլոր գործերով պետք չէ հենց հիմա զբաղվել. ինչ-որ բան կարելի է նաև հետաձգել:
Օրվա երկրորդ կեսին կվատանա ինքնազգացողությունը: Այդ հատվածի համար ոչ մի հոգնեցուցիչ բան մի պլանավորեք: Ցանկալի է խուսափել ավելորդություններից, քանի որ հիմա դրանք վնասակար կլինեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Զգույշ եղեք: Չմտածված արարքներով ու տաք գլխով ասված խոսքերով կարող եք ձեզ անհարմար վիճակի մեջ դնել: Խորհուրդների խնդրանքով կարող եք դիմել միայն նրանց, ում վաղուց եք վստահում: Նոր ծանոթները տարօրինակ ու նույնիսկ վտանգավոր բաներ կասեն: Երբեմն նրանք դա մտածված կանեն, հատուկ պրովոկացիայի կենթարկեն ձեզ կամ մոլորության մեջ կգցեն:
Գումարը ռիսկի մի ենթարկեք: Օրը հարմար չէ վարկ վերցնելու համար: Աշխատեք նվազեցնել ծախսերը, մի շտապեք գնումներ անել, եթե դրանք նախապես չեք պլանավորել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրը բազմաթիվ անսպասելի իրադարձություններ կբերի, այնպես որ՝ ձեր պլանները պետք է հնարավորինս ճկուն լինեն: Աշխատեք խոստումներով չկապվել, քանի որ գործողություններում ազատությունն ու շփումներին ընտրողաբար մոտենալու հնարավորությունն այսօր շատ կարևոր կլինեն: Այսօր դեպի ձեզ ձգտող բոլոր մարդիկ չէ, որ արժանի են վստահության ու համակրանքի: Ոչ ոքի թույլ մի տվեք համոզել ձեզ անել այն, ինչ ձեզ դուր չի գալիս:
Լավ կանցնեն գործնական ուղևորությունները: Չի բացառվում՝ տանից հեռու հետաքրքիր առաջարկներ ստանաք: Այն Այծեղջյուրներին, որոնց աշխատանքը կապված է գործուղումների հետ, մասնագիտական աճ է սպասվում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Հուզական դաշտը լարված կլինի: Դուք դատարկ բաների պատճառով կբարկանաք, անընդհատ կտրվեք պրովոկացիաներին, կասեք այն, ինչի համար հետո ստիպված եք լինելու զղջալ: Աշխատեք ճնշումների ներքո կարևոր որոշումներ չընդունել. կարևոր է ղեկավարվել սեփական կենսափորձով ու առողջ բանականությամբ: Մի շտապեք ուղղել ուրիշների սխալները. չի բացառվում՝ դրանից մեկ ուրիշն ավելի լավ գլուխ հանի:
Օրը բարենպաստ է ուսման համար: Լավ կտրվեն նույնիսկ այն գիտությունները, որոնք նախկինում անհասանելի էին թվում: Դուք արագ կմտապահեք նոր ինֆորմացիան, ճիշտ հարցեր կտաք ու ստացված պատասխաններից ճիշտ եզրակացություններ կանեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրը բավականին բարդ կլինի հատկապես նրանց համար, ովքեր սովոր են արագ անել գործերը: Հիմա պետք է հիշեք, որ բոլոր արդյունքներին չէ, որ կարելի է մի քանի ժամում հասնել: Խուսափեք շտապողական որոշումներից, հատկապես եթե խոսքը աշխատանքի կամ բիզնեսի մասին է: Հաճախ օգտակար կլինեն հին ծանոթների խորհուրդները:
Օրվա երկրորդ կեսը դրական փոփոխություններ է խոստանում: Հավանական են անսպասելի դրամական մուտքեր: Որոշ Ձկների կվերադարձնեն հին պարտքերը: Կարող եք գնումներ անել. անսխալ կընտրեք իրեր, որոնք կուրախացնեն ձեզ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: