ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ սեպտեմբերի 10
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2687 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է հատկապես գործնական շփումների համար: Դուք ոչ միայն հեշտությամբ մոտեցում կգտնեք մարդկանց, այլև կհասկանաք, թե ինչ են նրանք ուզում ձեզանից, շրջապատողներից և ընդհանրապես՝ կյանքից: Հենց դրա շնորհիվ էլ կկարողանաք այնպիսի առաջարկներ անել, որոնք մերժելու ցանկություն ոչ ոք չի ունենա:

Հավանական են հաջող գնումներ ու գործարքներ: Ֆինանսների հետ կապված հարցերում ինտուիցիան հուսախաբ չի անի: Իսկ ահա անձնական հարաբերություններում նրա վրա հույս դնել չարժե: Դուք հակված կլինեք ցանկալին իրականության տեղ ընդունել և երբեմն կշտապեք եզրակացությունների հարցում այնտեղ, որտեղ արժեր ավելի ուշադիր, խորաթափանց լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը զգուշություն է պահանջում: Հենց այդ հատվածում հեշտությամբ սխալներ կանեք կամ ինչ-որ բան աչքից կվրիպի: Նշանի որոշ ներկայացուցիչներ որոշումներ կընդունեն, որոնց համար ավելի ուշ կզղջան: Բայց դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կուժեղանա: Ավելի ու ավելի շատ նոր հնարավորություններ կբացվեն, իսկ դուք կաշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել:

Օրվա երկրորդ կեսը հաճելի ծանոթություններ է խոստանում և հնարավորություն կտա քննարկել ձեզ համար կարևոր հարցերը: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհասկանան՝ ինչպես ուղղել ավելի վաղ գործած սխալները և անմիջապես կանեն դա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամեն ինչ լավ կդասավորվի, օրը դրական հույզեր կբերի և ուրախության առիթներ կպարգևի: Դուք հեշտությամբ գլուխ կհանեք ընթացիկ գործերից, դրանք ձեզ հոգնեցնող ու ձանձրալի չեն թվա: Հնարավոր են հաճելի անակնկալներ, ոչ մեծ, անսպասելի նվերներ ու նորություններ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

Հազիվ թե կարողանաք խուսափել մտերիմների հետ տարաձայնություններից, բայց դուք կգտնեք լուրջ կոնֆլիկտ թույլ չտալու եղանակը: Օգնության կհասնի դիտողունակությունը. դուք շատ բան կնկատեք, հաճախ կկռահեք շրջապատողների իրական ծրագրերը, ցանկություններն ու մտադրությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հրաշալի օր է: Շատ բան լավ կստացվի, հաճախ դրված նպատակներին հասնելու համար ջանքեր գործադրելու կարիք չի էլ լինի: Երբեմն բավական կլինի մտածելը, և պայմաններն արդեն այնպես կդասավորվեն, որ միայն մի քայլ կբաժանի ձեզ անհրաժեշտ արդյունքից: Այստեղ կարևոր կլինի խուճապի չմատնվելը, ժամանակին գործելը:

Հեշտությամբ համախոհներ կգտնեք: Մարդիկ կտեսնեն, որ հաջողությունն ուղեկցում է ձեզ ու հաճույքով կմիանան ձեր նախաձեռնություններին: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք երկարատև ընկերության կամ գեղեցիկ սիրային պատմության սկիզբ կդնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը բարենպաստ է: Այդ հատվածում շատ հարցերում հաջողակ կլինեք, աստղերի աջակցությամբ կարող եք շատ գործերում հրաշալի արդյունքների հասնել: Հենց դուք կգտնեք շրջապատողներին անհանգստացնող շատ հարցերի պատասխանները: Մարդիկ կնկատեն դա, կդիմեն ձեզ օգնության ու խորհրդի խնդրանքով:

Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կնվազի, երեկոյան դժվարությամբ կկենտրոնանաք գործերի վրա, չեք կարողանա սկսածն ավարտին հասցնել: Օրվա երկրորդ կեսը ընդհանուր առմամբ ավելի հարմար է հանգստի, քան ակտիվ գործողությունների, հոգնեցնող աշխատանքի և ուժասպառ անող զբաղմունքների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ապրումներից ամբողջությամբ խուսափել հազիվ թե ստացվի: Դրանք հատկապես հավանական են օրվա առաջին կեսին, երբ ստիպված լինեք գործ ունենալ մարդկանց հետ, որոնցից կնախընտրեիք հեռու մնալ: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա:

Օրվա երկրորդ կեսին կարող եք կենտրոնանալ այն խնդիրների լուծման վրա, որոնց շուրջ վերջերս շատ էիք մտորում: Պարզ կդառնա՝ ինչպես է պետք գործել, որպեսզի ավելի շուտ ստանաք անհրաժեշտ արդյունքը: Աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված հրաշալի գաղափարներ կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հենց առավոտվանից գործնական տրամադրվեք, և այդժամ շատ բան կհասցնեք: Այսօր ամեն ինչ միանգամից չի ստացվի, բայց դուք համառ կլինեք ու չեք հրաժարվի մտածածից, դրա շնորհիվ էլ գլուխ կհանեք անբարենպաստ պայմաններից, թշնամիներից, որոնք կփորձեն ձեզ խանգարել:

Հավանական է ֆինանսական հարցերի հաջող լուծում: Չեն բացառվում դրամական մուտքերը, ինչպես նաև առաջարկները, որոնք արագ եկամուտ կխոստանան: Ձեզ վատնող ու թեթևամիտ լինելու մեջ մեղադրել չի լինի. ձեր բոլոր արարքները մտածված կլինեն, ծախսերն էլ մեծ վնաս չեն հասցնի ձեր բյուջեին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը չի կարելի հասարակ անվանել, բայց դրական միտումների ազդեցությունը բավական ուժեղ կլինի: Դա հատկապես նկատելի կլինի աշխատանքի և ուսման մեջ. այստեղ արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքներին, և կարևոր չէ՝ արդյոք ձեզ ինչ-որ մեկը կօգնի: Աշխատեք ոչ մի տեղ չշտապել. ոտքի վրա ընդունված որոշումները հազիվ թե հաջող լինեն:

Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ է խոստանում՝ կապված հարազատների և մյուս մտերիմների հետ: Այդ ժամանակահատվածը հարմար է նաև ընդհանուր գործերն ու ապագայի ծրագրերը քննարկելու համար: Եթե նախկինում դրանց պատճառով տարաձայնություններ են ծագել, հիմա կհաջողվի տարբերակներ գտնել, որոնք բոլորին ձեռնտու կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Վերահսկեք ձեզ: Պետք չէ հետևել պահի բոլոր ցանկություններին, մտքին եկած ամեն բան չէ, որ պետք է անհապաղ իրագործվի: Պահպանեք ինքնատիրապետումը և շատ բանի կկարողանաք հասնել:

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում շրջապատողների հետ հարաբերությունները: Հնարավոր է՝ հասկանաք, որ ձեզ ճիշտ չեք պահել այն մարդկանց հետ, որոնց հարգանքն ուզում եք շահել: Օրը հարմար է հին սխալներն ուղղելու, սեփական մեղքը հարթելու համար: Նշանի որոշ ներկայացուցիչներ կկարողանան հաշտվել մեկի հետ, ում հետ վիճել էին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբն այնքան էլ հաջող չի լինի: Դուք սովորականից հաճախ կհուզվեք մանրուքների պատճառով և սրտին շատ մոտ կընդունեք իրադարձությունները, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Այդ ամենը կխանգարի կենտրոնանալ գործերի վրա:

Ժամանակի ընթացքում հուզական դաշտը կկայունանա, նոր առաջադրանքներ կհայտնվեն, և դուք անկեղծ ոգևորությամբ կանցնեք դրանց լուծմանը: Օրվա երկրորդ կեսը հարմար է ընտանեկան գործերի համար: Ձեզ համար դժվար չի լինի հարազատներին հաշտեցնելը, կօգնեք իրարից դժգոհություններ ունեցող մարդկանց պայմանավորվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Աշխատեք պահպանել ինքնատիրապետումը. եթե տրվեք հույզերին, հազիվ թե կարողանաք գլուխ հանել խնդիրներից, որոնք կբերի այս օրը: Պատրաստ եղեք հարթել սուր անկյունները, հաշտեցնել վիճողներին, օգնել շրջապատողներին ընդհանուր լեզու գտնել միմյանց հետ:

Գործեր սովորականից շատ կլինեն: Հաճախ նոր խնդիրներ կհայտնվեն, որոնք անհապաղ լուծում կպահանջեն, ստիպված եք լինելու արագ փոխել ծրագրերը: Կարևոր կլինի ճկուն լինելը, նոր իրավիճակին հարմարվելը, իսկ իդեալական կլիներ, եթե կարողանայիք օգուտ քաղել այն պայմաններից, որոնք մեկ ուրիշին անբարենպաստ կթվային:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Վճռական գործեք և շատ բաների հասնելու շանս կունենաք: Սա ամենահասարակ օրը չէ, բայց հազիվ թե բողոքեք. դրա համար ժամանակ էլ չի լինի: Գործերը, որոնցով պետք է զբաղվեք, իսկապես գրավիչ կլինեն: Կհաջողվի նոր համախոհներ գտնել, որոնց հետ շուտով կընկերանաք:

Այսօրվա համար կարող եք ուղևորություններ ծրագրել. դրանք ամենայն հավանականությամբ ձեզ կոգեշնչեն ու հաճելի տպավորություն կթողնեն: Տանից հեռու չեն բացառվում և հաճելի ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կստանան, եթե ուզենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2687 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3