Աստղագուշակ․ սեպտեմբերի 1
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2690 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա առաջին կեսին ցանկացած գործ արժե սկսել հատուկ զգուշությամբ: Ցավոք, չեն բացառվում և՛ տհաճ անակնկալները, և՛ սխալները, որոնք ուղղելը ժամանակատար կլինի: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից բարդ կլինի. երբեմն ձեզ պարզապես ոչ ոք չի լսի: Աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի, ժամ առ ժամ լավատեսության համար ավելի շատ հիմքեր կհայտնվեն: Օրվա երկրորդ կեսը հարմար է ամենատարբեր հարցեր քննարկելու համար: Եթե ինչ-որ բանից այնքան էլ լավ գլուխ չեք հանում, դժվար չի լինի անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալը ու դրանից ճիշտ եզրակացություններ անելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ավելի լավ է ոչինչ չհետաձգեք, քանի որ օրվա առաջին կեսը ավելի հաջող կդասավորվի, քան երկրորդը: Այն հետաքրքիր հնարավորություններ կբացի, որոնք բաց թողնելը ցավալի կլիներ: Հին ծանոթները, որոնց հայտնի են ձեր ուժեղ կողմերը, պիտանի խորհուրդներ կտան: Օրվա երկրորդ կեսին չեն բացառվում թյուրիմացությունները, շրջապատողների հետ տարաձայնությունները, տհաճ զրույցները: Ինչ էլ պատահի, դուք կպահպանեք հավասարակշռությունն ու պրովոկացիաներին չեք տրվի: Դա կօգնի լավ տպավորություն թողնել այն մարդկանց վրա, որոնք նախկինում ձեզ թերագնահատում էին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Բարենպաստ օր է: Այն բավական հանգիստ կանցնի, և դա ձեզ կուրախացնի. շտապելու կարիք չի լինի, կարող եք հետևել ավելի վաղ կազմած ծրագրին, կյանքի կոչել այն, ինչ շատ վաղուց եք մտածել: Հաճախ օգտակար կլինեն ավելի վաղ ստացած գիտելիքները: Դուք լուրջ սխալներ չեք անի, իսկ փոքրիկ թերություններն արագ կուղղեք: Օրը պատասխաններ կբերի ձեզ անհանգստացնող շատ հարցերին: Կպարզվեն անցյալի ոչ միանշանակ իրավիճակները, պարզ կդառնա, թե ինչու են իրադարձությունները զարգացել այս և ոչ թե այլ կերպ: Հնարավորություն կունենաք հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը բավական անհանգիստ կսկսվի: Հազար ու մի գործ ուշադրություն կպահանջի: Կուզենաք կենտրոնանալ մեկ կոնկրետ բանի վրա, բայց պայմաններն այդպես վարվել թույլ չեն տա: Կարող եք մտքում բազում բաներ պահել, հիշել, թե ինչ են ասել մյուսներն ու արագ մի խնդրից մյուսին անցնել: Հազիվ թե ինչ-որ մեկը դրանից ձեզանից լավ գլուխ հանի: Օրվա երկրորդ կեսը նույնքան լարված չի լինի: Այն հանգստանալու, հաճելի ժամանակ անցկացնելու, համակրելի մարդկանց հետ շփվելու հնարավորություն կտա: Հավանական են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ սիրային անակնկալներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրն անակնկալներով լի կլինի: Հնարավոր են անսպասելի իրադարձություններ, չծրագրված հանդիպումներ: Դրանք կարող են խանգարել ձեր ծրագրերի իրագործմանը: Չի բացառվում՝ ստիպված լինեք հետաձգել այն գործը, որով վաղուց էիք ուզում զբաղվել: Բայց այդ ամենը ձեզ չի վշտացնի, քանի որ գիտեք՝ իրավիճակը շուտով դեպի լավն է փոխվելու: Աշխատանքի, ուսման կամ բիզնեսի հետ կապված հրաշալի գաղափարներ կունենաք: Հնարավոր է՝ հենց այսօր հասկանաք, թե ինչով կուզենայիք զբաղվել, ինչին եք պատրաստ նվիրել ձեր ողջ ժամանակը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Բոլոր կարևոր բաներն արժե ծրագրել օրվա առաջին կեսի համար. հենց այդ հատվածը ամենաբարենպաստն ու արդյունավետը կլինի: Հաջողությամբ կլուծվեն այն հարցերը, որոնք նախկինում հանգիստ չեն տվել: Շատ Կույսեր հաջողությամբ կավարտեն այն գործերը, որոնց մեծ ուժեր են նվիրել: Ավելի ուշ կգա տարաձայնությունների ու վեճերի ժամանակը: Հանգստություն պահպանելն ավելի բարդ կլինի. դուք տաք գլխով այնպիսի բան կասեք կամ կանեք, ինչի մասին շուտով կզղջաք: Աշխատեք համբերատար լինել նրանց հետ, ովքեր թանկ են ձեզ համար: Ձեր ուժերի սահմաններում կլինի լուրջ կոնֆլիկտներից խուսափելը, խաղաղություն ու փոխհասկացողություն պահպանելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը չի կարելի լրիվ անամպ անվանել, բայց կգերակշռեն դրական միտումները, և դա նկատելի կլինի կյանքի բոլոր ոլորտներում: Հաջողությունը հաճախ կժպտա ձեզ. հնարավորություն կունենաք իրագործել այն, ինչ վաղուց եք մտածել: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատում էին ձեզ, կհասկանան, որ սխալվել են: Նշանակալիորեն դեպի լավը կփոխվեն շրջապատողների հետ հարաբերությունները: Անցյալում կմնան հին վիրավորանքներն ու վեճերը: Ինտուիցիան անսխալ կհուշի՝ ում կարելի է վստահել, իսկ ում հետ արժե զգոն լինել: Հավանական են անսպասելի այցեր, որոնց համար շատ ուրախ կլինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Մի շտապեք: Օրը կարող է բավական անհաջող սկսվել, հատկապես նրանց համար, ովքեր սովոր են իրենց ուզածին արագ հասնել: Հիմա ձեզ պետք կգա համբերատարությունը: Իրադարձությունները մի շտապեցրեք, գործել սկսելուց առաջ սպասեք բարենպաստ պահի: Այդժամ ձեր ջանքերն էլ զուր չեն անցնի: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է շփումների համար: Լավ կանցնեն հանդիպումները, այդ թվում՝ չծրագրված հանդիպումները: Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ, նույնիսկ նրանց, որոնք սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս ու փորձում են խուսափել երկար զրույցներից: Չեն բացառվում սիրային անակնկալները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հագեցած ու հետաքրքիր օր է: Ծրագրի համաձայն գործել հազիվ թե ստացվի, քանի որ շատ նոր գործեր ու գաղափարներ կհայտնվեն: Բայց դուք չեք բողոքի. այն ամենը, ինչով պետք է զբաղվեք, չափազանց գրավիչ կթվա, դուք ուրախ կլինեք սովորելու, պիտանի բան իմանալու հնարավորության համար: Շատ Աղեղնավորներ իրենց մեջ գործարարի ունակություններ կհայտնաբերեն, շահավետ գործարքներ կկնքեն: Օրվա երկրորդ կեսը հին սխալներն ուղղելու հնարավորություն կտա: Կկարողանաք հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Մտերիմների հետ հին տարաձայնություններից հետք անգամ չի մնա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բարենպաստ օր է: Կգերակշռեն դրական միտումները, իսկ դուք կփորձեք օգտագործել դա կարևոր ծրագրերը, ինչպես նաև նոր գաղափարները կյանքի կոչելու համար: Հնարավորություն կունենաք հաջողությամբ լուծել այն հարցերը, որոնց շուրջ երկար ժամանակ մտորել եք: Ամեն անգամ հեշտությամբ լեզու չեք գտնի շրջապատողների հետ: Դուք կփորձեք ձեզ առավելագույնս նրբանկատ պահել, պրովոկացիաներին չտրվել ու հարթել բոլոր սուր անկյունները: Բայց նույնիսկ դա երբեմն բավարար չի լինի տարաձայնություններից ու վեճերից խուսափելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ինչ նպատակներն էլ որ դնեք ձեր առաջ, նկատի ունեցեք, որ դրանց միանգամից հասնել չի ստացվի: Իրադարձությունները ուզածից դանդաղ կզարգանան: Բայց դրա պատճառով լուրջ անհանգստանալու կարիք չկա, քանի որ, միևնույն է, կարողանալու եք իրագործել այն, ինչ մտածել եք: Օրվա երկրորդ կեսին ստիպված եք լինելու ժամանակ վատնել ոչ այնքան հետաքրքիր զրույցների ու ձանձրացնող գործերի վրա: Ամեն դեպքում դուք կպահպանեք լավ տրամադրությունը, ուրիշներին էլ չեք թողնի տխրել: Կուրախացնեն հին ընկերների հետ հանդիպումները: Նրանք ձեզ հետ կկիսվեն պիտանի տեղեկատվությամբ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա առաջին կեսին հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Շրջապատողները կարծես հատուկ կհանեն ձեզ հավասարակշռությունից: Դուք կփորձեք խուսափել տարաձայնություններից ու վեճերից, բոլոր հարցերը խաղաղ լուծել ու չկիսվել ձեր գաղափարներով, քանի դեռ դրանք ինչպես հարկն է չեք կշռադատել: Օրվա երկրորդ կեսը գործեր կբերի, որոնցով հեշտությամբ կտարվեք: Դուք բաց չեք թողնի ինքներդ ձեզ ցույց տալու հնարավորությունը, կաշխատեք կիրառում գտնել ձեր գիտելիքներին, կարողություններին ու տաղանդներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|