Աստղագուշակ․ փետրվարի 9, 2024 թ.
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3013 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկզբին աշխատեք ուշադիր լինել: Դուք պիտանի ինֆորմացիա ստանալու, վերջին ժամանակներս ձեզ անհանգստացնող հարցերին պատասխաններ գտնելու հնարավորություն կունենաք: Հավանական են մասնագիտական հաջողություններ: Աշխատանքին վերաբերող բանակցությունները ձեզ համար շատ հաջող ավարտ կունենան: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընտանեկան գործերի համար: Շատ Խոյեր պիտի հետաձգեն ծրագրած գործերը մտերիմներին ուշադրություն հատկացնելու համար. նրանք չեն զղջա դրա համար: Հնարավոր են անսպասելի նվերներ, հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկիզբն արժե առավելագույնս հանգիստ անցկացնել, հնարավորինս զբաղվել ծանոթ գործերով՝ լուծելով ձեզ համար դժվարություն չներկայացնող հարցերը: Նոր բան արժե մեծ զգուշությամբ ստանձնել. հավանական են անսպասելի խնդիրներ, տհաճ անակնկալներ: Հուսալի ու փորձված համախոհներ ունեցող Ցուլերն արագ ամեն ինչից գլուխ կհանեն: Օրվա երկրորդ կեսը լրիվ այլ կերպ կանցնի: Այդ հատվածում ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, աստղերի աջակցությամբ դուք նույնիսկ սպասվածից շատ բանի կհասնեք: Այս հատվածը բարենպաստ կլինի նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա առաջին կեսին արժե զգույշ լինել գումարին վերաբերող ամեն ինչում: Այս հատվածը հարմար չի լինի ո՛չ խոշոր գնումների, ո՛չ լուրջ գործարքներ կնքելու համար: Շատ Երկվորյակներ թեթևամիտ կլինեն, և դա կարող է զուր ծախսերի հանգեցնել: Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Այն հարմար կլինի երկարաժամկետ ծրագրերը այն մարդկանց հետ քննարկելու համար, որոնց փորձին ու գիտելիքներին վստահում եք: Արժեքավոր խորհուրդներ ու պիտանի հուշումներ ստանալու շանս կա: Երեկոյան դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի անձնական հարաբերություններում: Լավ կանցնեն և՛ ընտանեկան միջոցառումները, և՛ ընկերական հանդիպումները, և՛ ռոմանտիկ ժամադրությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ չի լինի, հատկապես օրվա առաջին կեսին: Նույնիսկ նախկինում ձեզ կես խոսքից հասկացող ու ամեն ինչում աջակցող մարդիկ կարող են անբարյացակամորեն տրամադրված լինել, բարկանալ ու վիրավորվել՝ սխալ մեկնաբանելով ձեր խոսքերը: Համբերատար եղեք ու աշխատեք չնյարդայնանալ, եթե ստիպված լինեք նորից ու նորից բացատրել բավական հասարակ բաները: Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք: Այս հատվածը հարմար կլինի ցանկացած կարևոր հարց լուծելու համար. դուք չեք շտապի, ոչ ոքի թույլ չեք տա շեղել կամ խճճել ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Համբերությամբ զինվեք. այսօր իրադարձությունները կարող են ձեր ուզածից դանդաղ զարգանալ: Հազիվ թե կարողանաք հասցնել ծրագրած ամեն ինչ, ուստի լավ է սկսեք ամենակարևոր ու բարդ գործերից: Ամեն անգամ հեշտ չի լինի համախոհների հետ լեզու գտնելը: Որոշ Առյուծներ կարող են վիճել նրանց հետ, ում մինչև վերջին ժամանակներս իրենց ամենահուսալի համախոհներն էին համարում: Աշխատեք չհոգնել: Մեծ ծանրաբեռնվածությունը կարող է վատ անդրադառնալ և՛ ինքնազգացողության, և՛ տրամադրության վրա: Բայց եթե հաջողվի դադար վերցնել, թեկուզ՝ կարճ ժամանակով, և շեղվել առօրյա հոգսերից, ապա կհեշտանա դրական տրամադրվելն ու նախկինում աննկատ մնացած հնարավորությունները տեսնելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հրաշալի օր է ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Դժվար չի լինի լավ տպավորություն թողնելը. ձեր ուժեղ կողմերին ուշադրություն կդարձնեն նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար միայն ուրիշների թերություններն են նկատում: Օրը բարենպաստ կլինի նաև աշխատանքի համար: Ամենանկատելի հաջողություններին այսօր կհասնեն ինքնուրույն աշխատող Կույսերը, որոնք ոչ մեկից օգնություն կամ աջակցություն չեն սպասում: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Հաջող գնումներ անելու հնարավորություն կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը հարմար կլինի նոր գործ ստանձնելու համար: Սկզբում այն կարող է բարդ թվալ, բայց շատ շուտով դուք ամեն ինչից գլուխ կհանեք, կհասկանաք՝ ինչպես հասնել անհրաժեշտ արդյունքին: Շատ Կշեռքների կօգնեն նոր ծանոթները, որոնց հետ նշանի ներկայացուցիչները շուտով կընկերանան: Օրը բարենպաստ կլինի նաև մասնագիտական միջոցառումների մասնակցելու համար: Այնտեղ դուք ոչ միայն ինչ-որ օգտակար բան կիմանաք, այլև կշփվեք մարդկանց հետ, որոնց գիտելիքներն ու փորձը պետք կգան մոտ ժամանակներս: Հավանական են երկարաժամկետ համագործակցությանը վերաբերող առաջարկներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը կարող է բավական հոգնեցնող լինել: Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց ճանապարհին առաջ եկած արգելքները չեն ստիպի ձեզ նահանջել ու կիսատ թողնել սկսածը: Շատ Կարիճներ նախանձելի հնարամտություն կդրսևորեն, նպատակին հասնելու անսովոր, բայց շատ արդյունավետ եղանակ կգտնեն: Ինչ-որ մեկը կարող է նախանձել ձեր հաջողություններին, բայց ավելի շատ կլինեն մարդիկ, որոնց մոտ դրանք հիացմունք կառաջացնեն: Ցանկացած լուրջ հարցի քննարկում արժե հետաձգել օրվա երկրորդ կեսին: Այդ հատվածում հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք և՛ մտերիմների, և՛ նոր ծանոթների հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա առաջին կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով ու լավ նորություններով: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն այս հատվածում կարևոր հանդիպումների գնացող Աղեղնավորների հանդեպ, կամ էլ նրանց, ովքեր գործնական բանակցություններ կսկսեն այլ քաղաքներում ու երկրներում ապրող մարդկանց հետ: Օրվա երկրորդ կեսը հազիվ թե առանց տարաձայնությունների ու վեճերի անցնի, որոնք կարող են առաջանալ ինչպես աշխատավայրում, այնպես էլ տանը: Աշխատեք չտաքանալ ու պրովոկացիաներին չտրվել: Ձեր ուժերի սահմաններում կլինի լուրջ կոնֆլիկտից խուսափելն ու սուր անկյունները հարթելը, բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա սկզբին հնարավոր են անհաջող զուգադիպություններ, աննշան, բայց ցավալի սխալներ, անսպասելի պատահարներ, որոնք կշեղեն ձեզ: Այս հատվածում լավ է կարևոր որոշումներ չընդունեք ու հին ծրագրերից չհրաժարվեք նոր գաղափարների համար: Մի փոքր սպասեք. շատ շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք, կհասկանաք՝ ինչ է պետք անել հետո: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի աշխատանքային և անձնական հանդիպումների, ցանկացած հարց քննարկելու համար: Հեշտությամբ համախոհներ կգտնեք, նույնիսկ նոր ծանոթները ձեզ կես խոսքից կհասկանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շատ հաջող կլինի օրվա սկիզբը: Այս հատվածը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու, գործարքներ կնքելու համար: Որոշ Ջրհոսներ հաջող գնումներ կանեն կամ թանկ կվաճառեն իրենց այլևս անպիտան իրերը: Այս շրջանը բարենպաստ կլինի նաև գործնական բանակցությունների համար: Օրվա երկրորդ կեսին անսովոր գաղափարներ կունենաք: Բայց մի շտապեք անցնել դրանց իրագործմանը: Սկզբում ամեն ինչ ինչպես հարկն է կշռադատեք: Օգտակար կլինի նաև ձեզ լավ ճանաչող մարդկանց հետ խորհրդակցելը: Չի բացառվում, որ հենց նրանք ձեր ուշադրությունը հրավիրեն կարևոր մասերի վրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկիզբը հասարակ չի լինի: Դուք սովորականից սուր կարձագանքեք աննշան իրադարձություններին, սրտին չափազանց մոտ կընդունեք ցանկացած նկատողություն: Որոշ Ձկներ չափազանց կասկածամիտ կդառնան, և դա կարող է վատ անդրադառնալ ամենամտերիմների հետ նրանց հարաբերությունների վրա: Սակայն շատ շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք լավ փոփոխություններ կնկատեք: Օրվա երկրորդ կեսը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ մոտեցում կցուցաբերեք ամենատարբեր մարդկանց: Մտերիմները ձեզ կես խոսքից կհասկանան ու հաճույքով ամեն ինչում կօգնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|