Աստղագուշակ․ փետրվարի 8, 2024 թ.
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2182 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը բարենպաստ կլինի գործնական շփումների համար: Լավ կանցնեն նույնիսկ այն հանդիպումները, որոնցից յուրահատուկ բան չէիք սպասում: Նրանք, ում հետ առաջ լեզու գտնելը դժվար էր, այսօր իրենք կարող են համագործակցություն առաջարկել: Եթե այսօր նոր գործընկերների հետ կիսվեք ձեր գաղափարներով ու ծրագրերով, ապա անպայման աջակցություն կստանաք: Օրը հարմար կլինի նաև անձնական հանդիպումների համար: Մտերիմ մարդկանց հետ կհաջողվի արագ ընդհանուր լեզու գտնել: Թյուրըմբռնում ու փոխադարձ դժգոհություններ չեն լինի: Հրաշալի ժամանակ կանցկացնեն երեկոյան ռոմանտիկ ժամադրության գնացող Խոյերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բարդ օր է: Ոչ միանշանակ իրավիճակներ կստեղծվեն, և դուք միանգամից չեք հասկանա՝ ինչպես գործել նպատակին հասնելու համար: Որոշ Ցուլեր հակված կլինեն ավելի շատ վստահել ուրիշների խորհուրդներին, քան սեփական ինտուիցիային: Այդպես վարվելու դեպքում անսպասելի դժվարությունների բախվելու վտանգ կլինի: Սակայն դուք կկարողանաք պահպանել ինքնատիրապետումը, հույզերին չտրվել ու կշռադատված որոշումներ ընդունել: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները: Հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք ամենատարբեր մարդկանց վրա: Ձեր տաղանդները, գիտելիքներն ու կարողությունները բոլոր դեպքերում աննկատ չեն մնա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Այսօր դուք սովորականից ավելի տպավորվող կլինեք և շատ բան սրտին մոտ կընդունեք: Դրա պատճառով հեշտ չեն դասավորվի շրջապատողների հետ հարաբերությունները, դժվարությամբ լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում վրա սովոր եք ամեն հարցում հույս դնել: Սակայն լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա, դուք անպայման կգտնեք սուր անկյունները հարթելու և բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանելու ձևը: Օրվա երկրորդ կեսին աշխատեք չհոգնել: Այդ հատվածում օգտակար կլինի առօրյա հոգսերից շեղվելը, ոչ այնքան բարդ ու հետաքրքիր բանով զբաղվելը, համակրելի մարդկանց հետ ժամանակ անցկացնելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հարմար օր է լուրջ ֆինանսական հարցերը լուծելու համար: Գնումների հետ կապված ամեն ինչում կարող եք ինտուիցիային ու առողջ բանականությանն ապավինել: Իսկ ահա ինչ-որ մեկի խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն. դրանք կտան իրավիճակից քիչ գլուխ հանող մարդիկ: Լավագույն օրը չի լինելու կարևոր հարցերը քննարկելու համար, քանի որ նույնիսկ աննշան տարաձայնությունները կարող են ձեզ շեղել, խանգարել վարքի ճիշտ ձև ընտրելուն: Եթե պայմանները թույլ են տալիս նման զրույցները հետաձգել, ապա հենց այդպես էլ արժե վարվել: Ռոմանտիկ հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա սկզբին հավասարակշռությունը պահպանելը հեշտ չի լինի: Դուք սովորականից շատ հակված կլինեք նյարդային ու նեղացկոտ լինելու: Դրա պատճառով նույնիսկ լավ ծանոթների հետ շփումներում հավանական են լարված պահեր: Մտերիմները կաշխատեն ձեզ աջակցել ու հարթել սուր անկյունները, իսկ ահա կոլեգաներն ու գործընկերները հազիվ թե նույնքան ներողամիտ լինեն: Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա, օրվա երկրորդ կեսը շատ Առյուծների կուրախացնի հաճելի լուրերով: Նոր հնարավորություններ կբացվեն նրանց առաջ, ովքեր վաղուց էին մտորում այն մասին, թե կյանքում ինչի պակաս ունեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ձեզ համար հեշտ կլինի և՛ հին ծանոթների, և՛ նորերի հետ ընդհանուր լեզու գտնելը: Մինչև վերջին ժամանակներս լարված հարաբերությունները դեպի լավը կփոխվեն, և դա մեծ մասամբ ձեր արժանիքը կլինի: Նախկինում իրենց ձեզանից հեռու և անբարեհամբույր պահող մարդիկ այսօր իրենք շփման մեջ նախաձեռնող կլինեն, կփորձեն ինչ-որ բանով ձեզ հետաքրքրել: Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի նաև ֆինանսների ոլորտում: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Գնումների և գործարքների համար հարմար կլինի օրվա երկրորդ կեսը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը կարող է բավական հոգնեցնող լինել: Ամեն ինչ միանգամից ուզածի նման չի դասավորվի և անհրաժեշտ արդյունքին հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Դուք համառ կլինեք ու սկսածը կես ճամփին չեք թողնի, ուստի ձեր ուզածին կհասնեք: Ինչ-որ մեկի օգնության վրա լավ է հույս չդնեք, գոնե օրվա սկզբին պատրաստ եղեք ինքնուրույն գործելու: Օրվա երկրորդ կեսը շատ առումներով առաջինից հաճելի կանցնի: Շատ Կշեռքներ հին ընկերների կամ մյուս մտերիմ մարդկանց հետ շփվելու հնարավորություն կունենան: Չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները, որոնք կուրախացնեն ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շրջապատողներն ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա, և կարևոր բանակցություններն ավելի լարված կանցնեն, քան կուզենայիք: Սակայն ձեզ կհաջողվի ճիշտ տոն ու անհրաժեշտ բառեր ընտրել, լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ովքեր սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս: Որոշ Կարիճներ նույնիսկ կկարողանան իրենց կողմը գրավել ոչ վաղ անցյալի մրցակիցներին: Ուշադրություն դարձրեք այսօր առաջ եկած գաղափարներին: Սկզբում դրանք կարող են չափազանց համարձակ, համարյա ֆանտաստիկ թվալ, բայց շատ շուտով բոլորի համար պարզ կդառնա, որ իսկապես ունակ եք իրագործել այն, ինչ մտածել եք: Ինտուիցիան կհուշի, թե երբ կարելի է վճռական գործողությունների անցնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Բարենպաստ օր է: Շատ բան հաջող կդասավորվի: Օգտվեք աստղերի աջակցությունից կարևոր հարցերը լուծելու համար: Դրական միտումների ազդեցությունը հատկապես նկատելի կլինի գործնական ոլորտում: Իրենց մասնագիտական դիրքերն ամրապնդել ձգտող Աղեղնավորները կարիերայի սանդուղքներով բարձրանալու շանս կունենան: Հավանական են պիտանի ծանոթություններ: Ձեզ համար դժվար չի լինի ձեր գաղափարներով այն մարդկանց հետաքրքրելը, որոնցից շատ բան է կախված: Չի բացառվում շուտով նրանցից հետաքրքիր առաջարկներ ստանաք: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են ռոմանտիկ բնույթ ստանալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Դուք շատերի հետ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք, կկարողանաք վերականգնել հին կապերն ու հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները: Ամենատպավորվող Այծեղջյուրները կարող են նույնիսկ առաջին հայացքից սիրահարվել: Օրը բարենպաստ կլինի նաև աշխատանքի համար: Կարևորը այն արդեն ծանոթ գործերից սկսելն է. միայն դրանցից գլուխ հանելուց հետո անցեք նոր առաջադրանքների լուծմանը: Օրվա երկրորդ կեսին հավանական են դրամական մուտքեր, որոնք թույլ կտան որոշ չծրագրված գնումներ անել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հարմար կլինի պիտանի ու կարևոր գործերի, բարդ հարցերը լուծելու, ինչպես նաև ավելի վաղ սկսած լուրջ գործերն ավարտելու համար: Դուք ոչ մի մանրուք աչքաթող չեք անի, ուշադիր կլինեք, նույնիսկ աննշան սխալներ չեք գործի: Շատ Ջրհոսների այսօր պետք կգա վաղուց ձեռք բերած փորձը: Դուք պիտի զբաղվեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով. ինչ-որ մեկը ձեր օգնության կարիքն է ունենալու: Դրա վրա պիտի որոշ ժամանակ ծախսեք, բայց դուք պարզապես հրաշալի գլուխ կհանեք: Երեկոն բարենպաստ կլինի ուղևորությունների համար. ընկերներն ու մյուս մտերիմները հաճույքով կմիանան ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հարմար կլինի նոր ու անսովոր գործ ստանձնելու համար: Երևակայություն ու հնարամտություն պահանջող զբաղմունքներում ձեզ հավասարը չի լինի: Որոշ Ձկներ հնարավորություններ կտեսնեն, որոնք առաջ ոչ ոք չի նկատել և կօգտվեն դրանցից վաղուց դրված նպատակներին հասնելու համար: Շատերին դուր կգա գործերին ձեր մոտեցումը: Մարդիկ, որոնք նախկինում ձեր գաղափարները տարօրինակ կամ պարզապես իրականությունից հեռու են համարել, կփոխեն իրենց տեսակետն ու իրենց օգնությունը կառաջարկեն մտածածն իրագործելու հարցում: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում: Այդ հատվածը բարենպաստ կլինի գնումների և գործարքների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|