Աստղագուշակ․ փետրվարի 8
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2823 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հարմար օր է երկարաժամկետ ծրագրեր կառուցելու և պարզապես ապագայի մասին մտորելու համար: Ձեզ հաճախ կհաջողվի կռահել, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները, այնպիսի տեղեկատվություն կստանաք, որը դեռ ոչ մեկին հասանելի չէ: Կհաջողվի փոքրիկ սխալներ էլ չանել, խուսափել ապրումներից ու հուզումներից: Բարենպաստ օր է ֆինանսների տեսանկյունից, հավանական են հաջող գնումներ և գործարքներ: Ներդաշնակ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները, տարաձայնությունների ու վեճերի առիթներ չեն ստեղծվի: Կարող եք զրուցել ձեզ համար թանկ մարդու հետ այն մասին, ինչը երկուսիդ համար էլ կարևոր է: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ավելի լավ է ոչինչ երկար ժամանակով չհետաձգեք: Առավոտյան կարող եք նշանակալի հաջողությունների հասնել: Դուք լավ գլուխ կհանեք նույնիսկ այն գործերից, որոնք նախկինում հեշտությամբ չէին տրվում: Շատ Ցուլեր այսօր կսովորեն ուրիշների սխալների վրա: Դա թույլ կտա նրանց խուսափել շատ ու շատ տհաճ պահերից: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է շփումների համար. ձեզ կհաջողվի մոտեցում գտնել նույնիսկ այն մարդկանց, որոնց հետ լեզու գտնելը բարդ է: Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները: Նրանք երբեմն առաջարկներ կանեն, որոնք մերժել չեք ուզենա: Չեն բացառվում սիրային անակնկալները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հարմար օր է նոր բան ստանձնելու համար: Աշխատանքը ձեռքից կգա, դուք հրաշալի գլուխ կհանեք այն բարդ առաջադրանքներից, որոնք նախկինում շատերին փակուղու առաջ են կանգնեցրել: Հաճախ Երկվորյակներին կօգնեն ավելի վաղ ստացած գիտելիքներն ու փորձը: Դուք կաշխատեք ռիսկի չդիմել և ճիշտ կվարվեք. այսօր կարող եք ավելի լավ արդյունքների հասնել՝ զգույշ գործելով և շրջահայացություն դրսևորելով: Շրջապատողներին շատ դուր կգա գործերին ձեր մոտեցումը: Մարդիկ, ովքեր նախկինում թերագնահատել են ձեզ կամ քննադատել թեթևամտության համար, կփոխեն իրենց կարծիքը, կխոստովանեն, որ շատ բանի եք ունակ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկիզբը համեմատաբար հանգիստ կանցնի և հրաշալի է այն գործերն ավարտին հասցնելու համար, որոնցով վաղուց եք զբաղվում: Համոզվեք, որ ոչինչ չեք մոռացել ու ոչինչ բաց չեք թողնել: Հիմա դրսևորած անուշադրությունը կարող է ապագայում տհաճ պահերի բերել: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի անակնկալներով, հաջող զուգադիպություններով: Աստղերը բազում անակնկալներ են պատրաստել սիրահարների համար. դժվար չի լինի օրը ռոմանտիկայով լցնելը: Չեն բացառվում նոր ծանոթությունները: Դուք մարդկանց դուր կգաք, այնպես որ՝ այսօր գեղեցիկ սիրային պատմության սկիզբը խիստ հավանական է: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հաջող օր է գնումների ու գործարքների համար: Այնտեղ, որտեղ խոսք գնա գումարի և այն աշխատելու հնարավորության մասին, ձեր ինտուիցիան չի սխալվի, այնպես որ՝ նրա հուշումներն ուշադիր լսեք: Առօրյա գործերը ձանձրալի կամ հոգնեցնող չեն թվա, դուք դրանցից արագ գլուխ կհանեք ու սխալներ չեք գործի: Օրվա երկրորդ կեսը անսովոր հանդիպումներ է խոստանում: Չի բացառվում՝ մարդիկ, որոնց հետ վերջերս շատ էիք վիճում, ուզենան կարգավորել հարաբերությունները: Հնարավորություն կունենաք շատ հարցեր հանգիստ ու կառուցողական քննարկել: Լուծում կգտնեք, որը բոլորին դուր կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Բարենպաստ օր է շփումների համար: Այսօր դուք կկարողանաք դուր գալ նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար շատ մեծ պահանջներ են ներկայացնում շրջապատողներին և բոլորի մեջ թերություններ են նկատում: Հնարավոր են վեճեր, բայց հենց դրանք հաճախ կօգնեն լավագույն լուծումը գտնել կամ ճիշտ պատասխան գտնել այն հարցին, որը նախկինում բոլորին փակուղու առաջ էր կանգնեցրել: Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի կարճ ժամանակով պայմանների փոփոխությունը: Պարտադիր չէ հեռու տեղ մեկնեք, բավական է զբոսնեք անծանոթ երթուղով: Այն, ինչ կտեսնեք, ձեզ հետաքրքիր գաղափարներ կտա կամ կհուշի՝ ուր է պետք շարժվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Անհանգիստ օր է: Դժվարությամբ կկենտրոնանաք մեկ կոնկրետ բանի վրա, ստիպված եք լինելու կիսվել միաժամանակ մի քանի կարևոր գործերի միջև: Բայց դուք կաշխատեք հնարավորինս լավ գլուխ հանել ամեն ինչից, ոչ մի մանրուք բաց չթողնել, և դա ձեզ մոտ կստացվի: Շատ հարցերում կօգնեն ընկերները, բայց երբեմն ձեզ կաջակցեն նաև մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Լուրջ սխալներ թույլ չեք տա, իսկ փոքրերն արագ կուղղեք: Հնարավոր են լավ նորություններ, որոնք կարող են վերաբերել ինչպես ձեզ, այնպես էլ ձեր մտերիմներից ինչ-որ մեկին: Որոշ Կշեռքներ այսօր ընտանիքի հետ կապված կարևոր որոշումներ կընդունեն, և ավելի ուշ չեն զղջա դրա համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Աշխատեք հնարավորինս շատ բան հասցնել օրվա առաջին կեսին. այդ հատվածը բարենպաստ կլինի: Հետո դժվարություններ կառաջանան, ճանապարհին խոչընդոտներ կհայտնվեն: Չի բացառվում՝ ձեզ հուսախաբ անեն փորձված համախոհները, մարդիկ, որոնց վրա սովոր եք ամեն հարցում հենվել: Բայց նույնիսկ նման իրավիճակներում դուք խուճապի չեք մատնվի և չեք հրաժարվի մտածածից, անպայման կգտնեք նպատակին հասնելու ձևը: Ամենաբարդ հարցերում լավ է հույս դնեք միայն սեփական ուժերի վրա. դա թույլ կտա խուսափել և՛ հիասթափություններից, և՛ ժամանակի զուր կորստից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ներողամիտ եղեք ուրիշների թուլությունների հանդեպ և աշխատեք խուսափել կոնֆլիկտներից: Շրջապատողները միշտ չէ, որ ձեզ ճիշտ կհասկանան, ակնհայտը բացատրելու անհրաժեշտությունը երբեմն կնյարդայնացնի: Բայց եթե դուք տեղի չտաք հույզերին, շուտով շփումները կհեշտանան: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն հին ծանոթներն ու գործընկերները: Կարող եք զրուցել ապագա համագործակցության մասին, քննարկել հեռուն գնացող ծրագրերը: Դեռևս հասկանալի չի լինի՝ արդյոք կհաջողվի մտածածը կյանքի կոչել, բայց ժամանակի հետ որոշակիություն կհայտնվի: Իսկ հիմա ձեզ չէր խանգարի ընկերների հուզական աջակցությունը: Դրա շնորհիվ շատ բան հնարավոր կդառնա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Առավոտը հարմար է հանգստի համար: Եթե գործերը հետաձգելու և պարզապես լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կա, հենց այդպես էլ արժե վարվել: Աշխատեք թեթև ու չհոգնեցնող զբաղմունքներ ընտրել: Բարդ խնդիրների լուծումը կարող է դժվարությամբ տրվել, հատկապես օրվա առաջին կեսին: Ավելի ուշ արդյունավետ ժամանակ կգա, դուք կզգաք, որ պատրաստ եք կարևոր բան ստանձնել: Հնարավորություն կունենաք օգտակար բան սովորել, մյուսներից շուտ կարևոր ինֆորմացիա ստանալ: Հնարավոր են լավ նորություններ, ինչպես նաև՝ հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հասցրել եք կարոտել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Կարգապահությունն ու ցանկացած գործի լուրջ մոտեցումը հնարավորություն կտան հրաշալի արդյունքների հասնել և մրցակիցներին թողնել հետևում: Ճիշտ է, հոգսերը շատ կլինեն, երբեմն թուլանալու և ուժերը վերականգնելու համար ժամանակ չի մնա: Հոգնածությունը կկուտակվի, դրանից տրամադրությունը կփչանա: Երեկոյան օգտակար կլինի շեղվելը: Այստեղ կօգնի ոչ այնքան կարևոր, բայց հետաքրքիր գործը: Կարող եք հիշել հին նախասիրության մասին: Ստուգեք՝ արդյոք այն ժամանակի ընթացքում չի կորցրել ձեզ համար իր գրավչությունը, երբ զբաղված եք եղել ինչ-որ ուրիշ բանով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Այսօր ձեռք բերած ծանոթությունը կարող է երկարատև ու լուրջ հարաբերությունների սկիզբ դնել: Բայց դրանք սպասվածից դանդաղ կզարգանան: Համբերությամբ զինվեք. հազիվ թե կարողանաք ինչ-որ կերպ ազդել իրավիճակի վրա: Բացի այդ, դուք մտածելու ուրիշ բաներ էլ կունենաք՝ նոր առաջադրանքներ կլինեն, ծրագրեր, որոնք կուզենաք հնարավորինս արագ կյանքի կոչել: Հավանական են հաջողություններ այնտեղ, որտեղ ստեղծագործ մոտեցման կարիք կլինի: Ձեր երևակայությունն անեզր կլինի, դուք չեք կորցնի առողջ բանականությունը և չեք երազի անհնարինի մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|