Աստղագուշակ․ փետրվարի 7
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2474 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Համառություն կդրսևորեք, և այսօր դա հրաշալի պտուղներ կտա, թույլ կտա հասնել նրան, ինչի մասին նախկինում միայն երազել կարող էիք: Պայմանները ամենաբարենպաստ ձևով չեն դասավորվի, բայց ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանա: Փորձը կհուշի՝ ինչպես է լավ գործել: Հրաշալի գաղափարներ կունենաք: Հաճախ դրանց իրագործման հարցում կօգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Համատեղ գործունեությունից ընկերություն կամ սիրային պատմություն կսկսվի, եթե ինքներդ դա ցանկանաք և նախաձեռնող լինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը հազիվ թե առանց դժվարությունների անցնի, բայց այն լուրջ խնդիրներ չի բերի: Երբեմն լարված պահեր կառաջանան նրա պատճառով, որ չափազանց սուր կարձագանքեք քննադատությանը, սրտին մոտ կընդունեք նկատողությունները: Շատ բան կհեշտանա, եթե կարողանաք հանգստություն պահպանել: Արժե լսել հին ծանոթների խորհուրդները. նրանք կհուշեն՝ ինչպես է պետք գործել ոչ միանշանակ իրավիճակում: Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ է հին կապերը վերականգնելու համար: Կարող եք ևս մեկ շանս տալ այն հարաբերություններին, որոնք նախկինում ավարտվել են անբարենպաստ պայմանների պատճառով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ձանձրանալու առիթ չի լինի: Օրը անակնկալներ, զարմանալի իրադարձություններ կբերի: Ապրումների պատճառներ էլ կլինեն: Հաճախ դրանք լուրջ հիմքերից զուրկ կլինեն, ընդ որում՝ դա լրիվ պարզ կլինի և՛ շրջապատողներին, և՛ ձեզ: Հազվադեպ լարված պահերին օգնության կհասնի հումորի զգացումը: Դուք ոչ ոքի թույլ չեք տա ձանձրանալ: Չեն բացառվում վեճերը: Դրանք օգտակար կթվան, կօգնեն լավագույն որոշումն ընդունել և բարդ խնդրի լուծման բանալին գտնել: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի դրամական մուտքերով: Շահավետ գործարք կնքելու կամ այնպիսի իր գնելու հնարավորություն կունենաք, որը երկար ժամանակ կուրախացնի և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Սովորականից հաճախ վեճեր կառաջանան, բայց ձեզ կհաջողվի հանգստություն պահպանել, բարեհամբույր լինել, ցույց տալ սեփական ճշմարտացիությունը՝ առանց որևիցե մեկին վիրավորելու: Շատ Խեցգետինների կօգնի հումորի զգացումը: Նշանի ներկայացուցիչները կբարձրացնեն այն մարդկանց տրամադրությունը, որոնք հուսահատվել են: Օրը հարմար է ստեղծագործ մոտեցում, հնարամտություն պահանջող գործերի համար: Դրանցից ձեզանից լավ ոչ ոք գլուխ չի հանի: Բաց մի թողեք ձեր ունակությունները ցույց տալու հնարավորությունը: Հաճախ ձեր հաջողությունները կոգեշնչեն շրջապատողներին: Մարդիկ կուզենան հետևել ձեր օրինակին, ձեզ ավելի մոտիկից ճանաչել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Բարենպաստ օր է շփումների համար: Ամենատարբեր մարդկանցից տեղեկատվություն կստանաք, որն էլ կարող է օգտակար լինել: Նույնիսկ պատահաբար լսված զրույցը ձեզ հետաքրքիր մտքեր կտա: Հավանական են ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան, եթե դուք դրա դեմ ոչինչ չունենաք: Օգտակար կլինի գործերում նախաձեռնող լինելը: Շրջապատողներին դուր կգա ձեր ոգևորվածությունը, աշխատասիրությունն ու համառությունը: Եթե համարձակ ծրագիրը կյանքի կոչելու համար համախոհների թիմ պետք լինի, այսօր այն հավաքելը դժվար չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրն առանց դժվարությունների չի անցնի, բայց դրանք լուրջ չեն լինի: Խոսքն ավելի շուտ մանր թյուրիմացությունների մասին կլինի, որոնք կարող են շեղել, կարճ ժամանակով թևաթափ անել: Դուք արագ կվերականգնեք հոգեկան հավասարակշռությունն ու կհասկանաք՝ ինչպես իրավիճակը դեպի լավը փոխել: Չեք ուզենա հետաձգել օգտակար գործերը կամ դրանք մեկ ուրիշին հանձնարարել: Օրը շատ արդյունավետ կանցնի: Լավ է նախաձեռնող լինել և՛ գործերում, և՛ անձնական հարաբերություններում: Ձեր շատ գաղափարներ աջակցություն կստանան, և դա կոգեշնչի: Կարող եք սիրելիի հետ խոսել երկուսիդ վերաբերող հարցերի մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Բարենպաստ օր է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար, նաև նրանց, որոնց հետ նախկինում չէիք կարողանում պայմանավորվել: Հիմա կհաջողվի գտնել անհրաժեշտ բառերը, հասնել փոխհամաձայնության և լավ տպավորություն թողնել նույնիսկ ամենապահանջկոտների վրա: Կպարզվեն ոչ միանշանակ իրավիճակները, պարզ կդառնա՝ ուր է պետք շարժվել և ինչ է պետք նախաձեռնել մոտ ժամանակներս: Չեն բացառվում աշխատանքի, բիզնեսի կամ ձեզ համար կարևոր նախաձեռնության հետ կապված հաճելի լուրերը: Որոշ Կշեռքների դրամական մուտքեր են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը հրաշալի է կարևոր գործերի մասին զրույցների, բիզնեսին վերաբերող հարցերը քննարկելու համար: Դուք կկարողանաք մոտեցում գտնել մարդկանց, լավ տպավորություն թողնել նրանց վրա, ովքեր ոչ ոքի չեն հավանում: Աշխատեք չմոռանալ ծրագրածի մասին, նույնիսկ եթե ձեզ շեղեն նոր գործերն ու առաջադրանքները: Եթե ոչինչ չհետաձգեք, ապա սպասվածից ավելին կհասցնեք անել: Ընկերների շրջանում հաճելի ժամանակ անցկացնելու, հանգստանալու հնարավորություն կունենաք: Փոքրիկ զվարճանքները կբարձրացնեն ձեր տրամադրությունը, ուղևորություններն ու զբոսանքներն էլ կոգեշնչեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Առավոտյան կթվա, թե օրը խնդիրներ է բերելու, ճանապարհին խոչընդոտներ է առաջացնելու, որոնք հաղթահարելն անհնար կլինի: Բայց ամեն ինչ այդքան վատ չէ, և շուտով դա ակներև կդառնա: Կեսօրից հետո դուք կզգաք, որ բացասական միտումների ազդեցությունը նվազում է, իրավիճակն էլ դեպի լավն է փոխվում: Եթե անհապաղ սկսեք գործել, շատ բանի կկարողանաք հասնել: Ընկերները հաճույքով կօգնեն կյանքի կոչել ամենահամարձակ ծրագրերը: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում: Հնարավորություն կունենաք ժամանակ անցկացնել ձեզ համար թանկ մարդու հետ: Դուք իրար ուրախացնելու բազում առիթներ կգտնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Կարող եք հաջողության հասնել, եթե վճռական ու արագ գործեք: Դա հատկապես կարևոր կլինի օրվա առաջին կեսին: Ինչքան արդյունավետ այն անցկացնեք, այնքան լավ: Չեն բացառվում օգտակար ու հետաքրքիր զրույցները աշխատանքի կամ բիզնեսի մասին: Նշանի որոշ ներկայացուցիչներ շահավետ գործարքներ կկնքեն կամ եկամուտների նոր աղբյուր կգտնեն: Երեկոյան հնարավոր են ցավալի պատահարներ, բայց դրանք տհաճ հետևանքներ չեն ունենա: Աշխատեք դատարկ բաների պատճառով չհուզվել, այլ նոր գործեր փնտրել, որոնցում կարող եք հաջողության հասնել: Ինչքան հնարամիտ լինեք, այնքան լավ արդյունքների կհասնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Դուք արագ կսովորեք նորը, հեշտությամբ կյուրացնեք այն տեղեկատվությունը, որը կարող է պետք գալ: Դա շատ տեղին կլինի. խնդիրներ կհայտնվեն, որոնց լուծման համար հին փորձը բավարար չի լինի: Հավանական են օգտակար ծանոթություններ: Դրանց շնորհիվ ձեր առաջ նոր հեռանկարներ կբացվեն: Դուք լավատեսությամբ կնայեք ապագային, բայց երբեմն կգերագնահատեք ձեր հնարավորությունները: Իրերի հանդեպ իրատեսական հայացքը կօգնի խուսափել հիասթափություններից, զուր հույսերից և ուրիշ տհաճ պահերից: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով կօգնի հետ կանգնել հակասական արարքներից և կտրուկ խոսքերից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հանգիստ ու հաճելի օր է: Կարող եք վերադառնալ հին գործերին և ավարտին հասցնել դրանք: Հնարավորություն կունենաք ուղղել հին սխալները, լրացնել բաց թողածը: Եթե ինչ-որ բան սպասվածի նման չդասավորվի, դուք խուճապի չեք մատնվի, այլ ոգևորված իմպրովիզներ կանեք ու հրաշալի արդյունքների կհասնեք: Շրջապատողներին դուր կգա կյանքի հանդեպ ձեր մոտեցումը, շատերը կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել, կիսվել ապրումներով կամ իմանալ ձեր փորձի մասին: Հետաքրքիր զրույցներից կարող են ընկերական կամ սիրային հարաբերություններ սկսվել, եթե նախաձեռնող լինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|