animation

ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ փետրվարի 7
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3898 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Առավոտյան հնարավոր են տհաճություններ, բայց դրանց պատճառով շատ անհանգստանալ չարժե: Բացասական միտումների ազդեցությունն արագ կնվազի, ծագած խնդիրները կլուծվեն, իսկ եթե սխալներ անեք, դրանք կհաջողվի արագ ուղղել: Շատ հարցերում կօգնեն հին ծանոթները, ընդ որում՝ հաճախ սեփական նախաձեռնությամբ, խնդրանքներով դիմելու կարիք էլ չի լինի:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ամենատարբեր գործերի համար. ամեն ինչ լավ կստացվի: Հավանական են հաճելի հանդիպումներ, այդ թվում՝ այն մարդկանց հետ, որոնց կարոտել էիք: Կհաջողվի վերականգնել հին կապերը, եթե նման ցանկություն ունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը բարենպաստ է: Արագ գործեք. դուք շատ լավ բաներ անելու շանս ունեք: Հավանական են հաջողություններ գործերում, որոնք ստեղծագործ մոտեցում են պահանջում: Այստեղ շատ կօգնի ավելի վաղ ստացած փորձը: Հետաքրքիր է, որ հիմա ամենահաջողը կարող է լինել հենց այն որոշումը, որը նախկինում կասկածելի էիք համարում: Ֆինանսական գործերում կօգնի ինտուիցիան:

Օրվա երկրորդ կեսն առաջինից բարդ կլինի. այդ հատվածում հավանական են թյուրիմացություններ, տհաճ պատահարներ: Որոշ Ցուլեր նյարդային կդառնան, շուրջը բոլորի հետ կվիճեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարդ օր է: Եթե ուզում եք հաջողության հասնել, պատրաստ եղեք ջանքեր գործադրել, մի նահանջեք, եթե ճանապարհին արգելքներ առաջ գան: Դուք կգտնեք ձևը ստանալու այն, ինչին ձգտում էիք: Չի բացառվում՝ ստիպված լինեք շեղվել ընթացիկ գործերից հին սխալներն ուղղելու համար, ընդ որում՝ ոչ միայն ձեր սխալները, այլ նաև՝ ուրիշների:

Երբեմն դժվար կլինի մտերիմների հետ լեզու գտնելը. նրանք ձեզ ճիշտ չեն հասկանա, չեն իմանա՝ ինչպես աջակցել: Բայց դուք լուրջ կոնֆլիկտներ թույլ չեք տա, կաշխատեք հարթել սուր անկյունները: Շուտով հարաբերությունները կհարթվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Եթե այսօրվա համար կարևոր գործեր եք ծրագրել, պատրաստ եղեք դրանցով ինքնուրույն զբաղվել, հույս մի դրեք օգնության ու աջակցության վրա: Շրջապատողների հետ հարաբերությունները լարված կլինեն, հատկապես՝ օրվա առաջին կեսին: Ձեզ հաճախ սխալ կհասկանան: Դա վերաբերում է նույնիսկ հին ծանոթներին, փորձված համախոհներին, որոնց հետ նախկինում հրաշալի էիք լեզու գտնում:

Օրվա երկրորդ կեսը ավելի հարմար է հանգստի, քան հոգնեցնող զբաղմունքների համար: Ընտրեք գործեր, որոնք լուրջ ջանքեր չեն պահանջում, բայց բարձրացնում են տրամադրությունը: Կենսական պոտենցիալը ցածր է, հոգ տարեք ձեր մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դժվարությունները չեն բացառվում, բայց դուք դրանցից արագ գլուխ կհանեք: Ձեր ուժերի հադեպ հավատը հրաշքներ կգործի: Դրա շնորհիվ հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները պարտություն են կրել, հրաշալի կանեք այն գործերը, որոնք համարյա անհույս էին թվում: Աշխատեք ձեռք բերածի վրա կանգ չառնել, քանի որ իսկապես մեծ հաջողությունների հասնելու շանս ունեք:

Հնարավոր են համագործակցության անսպասելի առաջարկներ. դուք շատ ուրախ կլինեք դրանց համար: Օրվա երկրորդ կեսը առատաձեռն կլինի հետաքրքիր առաջարկների մասով: Դրանց առանց երկար մտածելու կարող եք համաձայնություն տալ և չեք զղջա դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դուք տհաճությամբ զիջումների կգնաք, հազվադեպ կլսեք ուրիշի կարծիքը: Շփումների տեսանկյունից ամենահեշտ օրը չէ, բայց այն անհույս չի լինի: Շատերը կփորձեն ձեզ մոտեցում գտնել, իսկ ոմանց դա նույնիսկ կհաջողվի: Արժե ուշադիր դիտել նոր ծանոթներին. ամենայն հավանականությամբ, կկարողանաք նրանցից օգտակար բան սովորել:

Ինքնուրույն գործելու դեպքում կարող եք նշանակալի հաջողությունների հասնել, բայց դրա համար ուժեր կպահանջվեն: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ: Որոշ Կույսերի կվերադարձնեն հին պարտքերը կամ կվարձատրեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հիանալի օր է ձեր և մյուսների խնդիրներից գլուխ հանելու համար: Դուք հնարամիտ կլինեք, հաճախ լուծումներ կգտնեք, որոնք մյուսների մտքով չեն անցել, հնարավորություններ կտեսնեք, որոնք ոչ ոք, չգիտես ինչու, չի նկատել:

Հավանական են հաջող զուգադիպություններ: Հաճախ հենց դրանց շնորհիվ կհաջողվի հասնել մասնագիտական նպատակներին: Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ է խոստանում: Դրանք կարող են հայտնել ամենատարբեր մարդիկ, այդ թվում՝ նրանք, ովքեր նախկինում ձեզ ոչնչով չեն ուրախացրել: Մտերիմները կուրախացնեն հաճելի անակնկալներով կամ լավ նորություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Զգույշ եղեք ու աշխատեք ձեզ վրա ավելորդ ուշադրություն չգրավել: Օրն ավելի հարմար է ծանոթ բանով զբաղվելու, քան նոր գործեր սկսելու համար: Մի շտապեք պատմել ձեր հաղթանակների ու ծրագրերի մասին: Հազիվ թե ինչ-որ մեկն անկեղծորեն ուրախանա կամ աջակցի ձեր գաղափարներին, իսկ ահա թշնամիներ կարող են հայտնվել:

Մի շտապեք գնումների հարցում: Գումարին վերաբերող ցանկացած որոշում լավ է առանց շտապելու ընդունեք: Օգտակար կլինի այն ծանոթների հետ խորհրդակցելը, որոնց փորձին վստահում եք: Կողքից հայացքը հիմա կարող է շատ օգտակար լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է, որը հրաշալի է գործնական ու անձնական խնդիրները լուծելու համար: Դուք խուճապի չեք մատնվի, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, մյուսներից շուտ պատասխան կգտնեք կարևոր հարցերին: Շատ Աղեղնավորների համար օրը կապված կլինի աշխատանքային կամ ուսումնական լուրջ ձեռքբերումների հետ:

Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ, ոչ ոքի հետ չեք վիճի, լավ տպավորություն կթողնեք նոր ծանոթների վրա: Ինչ-որ մեկը կարող է առաջին հայացքից սիրահարվել ձեզ: Չեն բացառվում հանդիպումները մարդկանց հետ, որոնց հետ շփումների կարիքը վերջին շրջանում շատ էիք զգում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարդ օր է, բայց այն անհույս չի լինի: Պետք է համբերությամբ զինվեք, քանի որ հաջողության հասնել հազիվ թե ստացվի: Ամենայն հավանականությամբ, հակառակը կլինի՝ ցանկացած գործ այսօր սովորականից ժամանակատար կլինի, չեն բացառվում ձգձգումներն ուղևորությունների ժամանակ: Ծրագրեր կառուցելիս նկատի առեք դա: 

Հնարավոր են ոչ մեծ ֆինանսական խնդիրներ, չարդարացված ծախսեր: Գնումների հարցում լավ է չշտապեք. դրանք հազիվ թե հաջող լինեն: Առաջին հերթին խոսքը թանկարժեք տեխնիկայի մասին է. նման ձեռքբերումները կարող են լուրջ հիասթափեցնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հաջող ու բարենպաստ օր է: Այն լուրջ խնդիրներ չի բերի, իսկ փոքրիկ տհաճություններից արագ գլուխ կհանեք: Պետք կգա ավելի վաղ ստացած փորձը. հենց դրա շնորհիվ լուրջ սխալներ չեք անի: Հավանական են հաջողություններ ուսման մեջ. դուք արագ կմտապահեք ամենն, ինչ կարող է օգտակար լինել:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ընտանեկան գործերի, կենցաղային հարցերը լուծելու համար: Կարող եք տան համար պիտանի իրեր գնել: Դուք ընտրության հարցում չեք սխալվի ու գումարը զուր չեք վատնի: Որոշ Ջրհոսներ կարող են մտերիմներին ուրախացնել անսպասելի նվերներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը կառանձնանա լարված հուզական դաշտով: Նշանի շատ ներկայացուցիչների համար դժվար կլինի պոռթկումները զսպելը: Չեն բացառվում դժվարությունները նույնիսկ ամենամտերիմների հետ շփման մեջ: Դատարկ տարաձայնությունից լուրջ վեճ կհասունանա, եթե ձեր արտահայտություններում զգույշ չլինեք: Երբեմն օգնության կհասնի հումորի զգացումը, բայց ձեր բոլոր կատակները չէ, որ այնքան անմեղ կլինեն, որքան թվում են:

Օգտակար կլինի այն գործերին վերադառնալը, որոնք չէր հաջողվել ավարտին հասցնել: Դուք արագ կհասկանաք, թե ինչն էր խանգարում հաջողության հասնել և անհրաժեշտ արդյունք կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3898 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5